Հայաշխարհ

Ինչպիսի՞ Ուղերձ Պետք է Գնա Հայերի Կողմից Ամբողջ Աշխարհին. (Մաս Ա)

Իմաստ տալ պատմությանը՝ մարդկության, հայերի բարօրության համար ներգրավվել փիլիսոփայական գործընթացին:

Կայծ Մինասյան

Եկել է ժամանակը, որպեսզի աշխարհի Հայերն ընդունեն նորովի ձևակերպված ապագայի նախագիծ,  որն ավելի էական կնշի առկա ռազմավարական խնդիրները՝ ընդունելով ժամանակակից  մարտահրավերները, կունենա որոշակի և հաստատուն տեղ համայն աշխարհի հարթակում, որը և կտա հնարավորություն լսելու նրանց ձայնը և պաշտպանելու նրանց իրավունքները: Աշխարհն իր ամբողջ խառնաշփոթությամբ՝ անխուսափելիորեն պահանջում է միջազգային հանրությանը ուղղված հավաքական ուղերձի սահմանում: Այս հավաքական ուղերձը հիմնված է երեք հիմնասյուների վրա, որպես  երեք «C» կանոն՝ մեկ կրեդո (դավանանք), մեկ միասնություն, մեկ պայմանագիր:

Կրեդոն խաղաղությունն է: Խաղաղություն մարդկանց միջև, մարդկության հավերժ խաղաղություն, ահա թե ինչին են ձգտում համայն աշխարհի Հայերը: Խաղաղությունը վերաբերում է ազգային ինքնությանը, այլընտրանքին և մարդկությանը: Հայկական ինքնությունը լիովին վերակազմավորման մեջ է, այն պետք է հարստանա իր բազմահազարամյա պատմությամբ, ապահովի իր ներկա վիճակի անկեղծ, ազնիվ և արդար հայացքները, գտնի նրա վերածնման ուղիները՝ հիմնվելով համաշխարհային ճանաչման, մարդկային գիտելիքների վրա՝ չփորձելով մոդելավորել Հային և ոչ էլ ստանդարտացնել նրա նկարագիրը: Ինքնությունը, անշուշտ, ունի ընդհանուր հիմունքեր, սակայն այն հիմնականում ընդունում է բազմազանությունը, լիարժեք ստանդարտացումը՝ մաքրված և վտանգավոր:

Այլընտրանքը պետք է ինտեգրվի ազգային ինքնությանը այս վերադասավորման մեջ: Առանց այլընտրանքի, խաղաղության գործընթացի զարգացում չի գրանցվի: Առանց այլընտրանքի, բանականությունն առաջընթաց չի ապրի: Առանց այլընտրանքի, արդարությունը զրկվում է բոլոր սուբստանցիաներից: Առանց այլընտրանքի, հասարակական բանավեճն անիմաստ է, ներկայացված գաղափարները` անընդունելի: «Այլը» պետք է հավասար լինի Հային, պայմանով, որ Հայը հարգված է իր ամբողջականությամբ, արժանապատվությամբ և իրավունքներով: Փոխադարձությունը չի նշանակում ինքնության կորուստ՝ այլ մարդկային համերաշխության, մտքի ինքնավարության և փոխադարձ հարգանքի ակտ:

Ինքնությունը և այլընտրանքը միասին տանում են դեպի խաղաղության կրեդոյի երրորդ հիմնասյուն` համայն մարդկություն: Այն պահպանելը գերագույն արժեքն է: Բարբարոսներից (զանգվածային հանցագործություններ, ցեղասպանություններ և այլն) և ամեն տեսակ աղետներից սպառնացող մարդկությունը «Երգրի» հետ կազմում է պատմության, արդի և քաղաքակրթության ապագայի երկու ընդհանուր լավագույն տարրերը: Այս ամենի պաշտպանության համար, մարդկային անվտանգությունը պետք է ներառվի մոլորակի, ունիվերսալ ​​և հումանիտար ​​ուղերձում: Մինչ միջազգային հարաբերությունները խաթարվում են գլոբալիզացիայի հետևանքներից, այս ուղերձը պետք է հաշվի առնի քաղաքացիական հասարակությունների աճող ուժը աշխարհում և խաղաղության կառուցողականությունը: Հասարակությունները դարձել են ավելի պահանջկոտ, անկաշկանդ և ժողովրդավարական, քան նախկինում`աշխարհի էական խնդիրները վերծանելու համար: Ժամանակակից հիմնախնդիրների այս միջսոցիալական հարթակը լրացնում է միջպետական ​​ցանցը՝ ներսոցիալական դերակատարները լրացնում են երկրներին, ավանդական և գլխավոր դերակատարներին, բայց ավելի բացառիկ են աշխարհի կանոններում: Պետության և քաղաքացիական հասարակության, միջազգային և ներսոցիալական կապը անխախտ է, խաղաղությունը կախված է այս երկու ոլորտների դերակատարների, այս երկու ընտանիքների ներդաշնակությունից:

Այստեղից բխում է երկրորդ հիմնասյունը՝ կենտրոնացում / միասնություն: Դա պետությունն է կամ նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը: Այստեղ ոչ մի հակասություն չկա պետության կենտրոնացման և ներսոցիալականի հետ փոխլրացման միջև, այդ հարաբերությունները ասիմետրիկ են: Չկա միություն (պետություն) առանց ծայրահեղականների (միջսոցիալական) և հակառակը, առանց ներսոցիալական հարաբերությունների չկա կենտրոնական համակարգ այս գլոբալ աշխարհում, որը բնութագրվում է փոխկախվածությամբ, առաջընթացով և ներգրավմամբ: Հայկական պետության կամ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համախմբումը մեկ անվան  տակ՝ «Հայաստան», ՀՀ վարկանիշի իջեցնելու ցանկություն չէ, հակառակը, իրականում խարսխվելու որոշակի ընտրություն է: Եթե ​​«Հայաստան» անունը ենթադրում է երևակայականը, երազը կամ իդեալը, դա ենթադրում է նաև անվերջություն, նորմատիվային դաշտի բացակայություն և իրականի մերժում: Այնուամենայնիվ, հայերը պետք է առերեսվեն իրականության հետ, չշրջանցեն այն, պետք է ինտեգրվեն դրան, չխուսափեն դրանից: Սա է պետության կամ Հայաստանի Հանրապետության շուրջ կենտրոնացման ամբողջ տրամաբանությունը, այլ ոչ թե «Հայաստան» տերմինը: Հայաստանի Հանրապետության շուրջ իրականություն դարձած այս վերադարձը ինքնության վերաիմաստավորման մի մասն է: Հայերը երեք տասնամյակ անբավարար ապավինել են պետության ինքնիշխանությանը և Հայաստանի Հանրապետության կենտրոնացմանը՝ իրենց ինքնիշխանության վերածննդում: Այս անտեսումը բերեց նաև 2020թ.-ի ռազմական պարտությանը՝ իրականությունը մարմնավորող կոալիցիոն սպառնալիքի ֆոնին:

Հայաստանի Հանրապետությունը ուժեղ, ժողովրդավարական և կայացած պետություն է: Ուժեղ պետությունը ինքնիշխան, անվտանգ և զարգացած Հանրապետություն է, որտեղ ռազմական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտները կազմում են Հայերի զարգացման և ազդեցության նոր հիմքերը և գործոնները տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: Ժողովրդավարական պետությունը ազատ, արդար և թափանցիկ Հանրապետություն է:

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում կանոնավոր ընտրություններով, այն տարածվում է նորմերի ազատականացման, կառավարության և ընդդիմության միջև ներդաշնակության, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի, ինչպիսին որ դրանք կան, քաղաքացիական հասարակության հզորացման և հաստատությունների սահուն փոխհարաբերությունների օրինական խաղի միջոցով: Հայերի հիշատակումներում կայացած պետությունը համազգային հանրապետություն է, ինտեգրացված և միավորված: Համազգային հանրապետությունը պետություն է, որն իր կառուցման և դրա հիմքերի մեջ ընդգրկում է սփյուռքը: Ինտեգրացված հանրապետությունը պետություն է, որը տարածքայնացնում է հայկական ինքնիշխանությունը և քաղաքացիություն է շնորհում աշխարհի բոլոր հայերին ՝ առանց որևէ պայմանների կամ սահմանափակումների քաղաքական կամ այլ ոլորտներում որևէ գործառույթի իրականացման համար: Միավորված հանրապետությունը պետություն է, որն իր կառուցվածքի մեջ ներառում է այն ամենը, ինչը կազմում է Արևմտյան Հայաստանի ժառանգությունը (հուշարձաններ, եղեռն, լեզու, մշակույթ, պահանջատիրություն):

Վերջապես ուղերձի երրորդ և վերջին հիմնասյունը՝ պայմանագիր: Դա արդարությունն է: Այն վերաբերում է պատասխանատվությանը, հատուցումներին և հարգանքին: Պատասխանատվություն: Եկել է ժամանակը, որ բոլոր հայ ղեկավարները իրենց գործողությունների համար պատասխանատվություն կրեն Հայերի առջև: Սա արդարադատության առաջին մասն է: Հայերի առաջ պատասխանատու լինելը նշանակում է ծառայել ժողովրդին, այլ ոչ թե օգտագործել նրանց: Դա հայերի նկատմամբ պատասխանատվություն կրելու արդարադատության նախադրյալ է: Անհնար է պետությունից կամ միջազգային հանրությունից արդարություն պահանջել, եթե նույն ազգի տղամարդկանց և կանանց նկատմամբ արդարության գոնե առաջին մակարդակը խախտված չէ: Կանանց և տղամարդկանց առջև պատասխանատու լինել նշանակում է խուսափել ավելորդություններից, մաքսիմալիզմից և վտանգավոր միտումներից: Կանանց և տղամարդկանց առջև պատասխանատու լինելը նշանակում է քաղաքականությամբ  զբաղվել, այլ ոչ թե դեմագոգիայով, ամբարտավանությամբ և գաղափարախոսությամբ: Պատասխանատվության այս զգացումը իշխանավորների և ղեկավարերի միջև սոցիալական պայմանագրի առաջնային խնդիրներից մեկն է:

Ըստ արդարության սկզբունքի վերանայվում են նաև փոխհատուցումները, որոնց իրավունքն ունեն Հայերը, մարդիկ, որոնք մոռացվել են պատմության ընթացքում: Ինչի՞ մասին է խոսքը:  Ութ տարվա ընթացքում՝ 1915թ.-ից 1923թ.-ը,  Հայերը եռակի անգամ բնաջնջման թիրախ էին դարձել: 1915 թվականը ֆիզիկական բնաջնջումն էր ՝ Հայերը տուժեցին ցեղասպանության հետևանքով, որն իրագործվեց Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության գլխավորությամբ, Հայերը տեղահանվեցին «Երգրից»: 1920 թվականը քաղաքական բնաջնջումն էր՝ Հայերը տեսնում էին, որ քեմալ-բոլշևիկյան դաշինքի կողմից իրենց պետականությունն անկում է ապրում, պետությունը ջնջվում է քարտեզի վրայից, Հայաստանը դուրս է մղվում միջազգային կարգավիճակից:

1923 թվականը դիվանագիտական ոչնչացումն էր՝ Հայկական հարցը հանվում է միջազգային դիվանագիտական ​​օրակարգից, որը հաստատվել էր մեծ տերությունների կողմից 1923 թ-ին Լոզանի հաշտության պայմանագրով: Ութ տարվա ընթացքում Հայերը պատմություն ունեցող երկրի կարգավիճակից դառնում են հիշողության օբյեկտի առարկա: Նրանք ջնջվում են պատմության էջերից և դառնում ամբողջ աշխարհում սփռված հիշողության փշրանքներ: Այս ամենը չլսված երևույթ է ամբողջ մարդկության պատմության մեջ:

Այս մղձավանջը հայերի առանձնահատկությունն է ամբողջ աշխարհում:
Հարյուր տարի անց այս եռակի սպանդից, կոտորածից հետո, հայերը պետք է ներկայացնեն այս ամենը համայն մարդկությանը՝ միջազգային հանրության օգնությամբ և միջազգային իրավունքի նորմերով վերականգնել պատմական արդարությունը:

Այսպիսով, եկել է  ժամանակը վերջապես վճարելու պարտքը Հայերին. «այս նահատակ ժողովուրդը, որն արժանի է հարգանքի», ինչպես գրել էր գրող, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը:

Իրապես, հարգանքը մարդու իրավունքնի մի մասն է, որը ենթադրում է Հայերի կարգավորումների պաշտոնական ամրագրումը միջազգային հարաբերություններում՝ երկրում թե երկրից դուրս:

Հայերը հիմնվում են անհատների վրա՝ հանուն օրենքի և արդարության առաջընթացի, այլ ոչ թե պետությունների, որոնք կազմում են ոչ ժողովրդավարական ռեժիմին հատուկ միջազգային իրավական հիմքերը: Ինչու՞: Քանի դեռ հայերը չեն ավարտի պետությունների անքակտելի ինքնիշխանությունից անցումը դեպի անհատների աննկարագրելի իրավունքների պատմության, այս հատվածը` Պետությունների անխուսափելի ինքնիշխանությունը անհատների իրավունքների նկատմամբ, նրանք չեն հասկանա, որ կյանքի սուրբ «բաժակը»՝ Հայերի և Հայուհիների  գոյության գերագույն արժեքը բարձրացնելն է:

Իմաստ տալ պատմությանը՝ մարդկության, հայերի բարօրության համար ներգրավվել փիլիսոփայական գործընթացին: Ահա թե ինչը պետք է առաջնորդի և համախմբի կանանց և տղամարդկանց, Հայերին և Հայուհիներին, ովքեր, դիմելով մարդկությանը, վերջապես կկարողանան ներկայանալ որպես խաղաղության սուրհանդակներ ամբողջ աշխարհում՝ մարդկության ապագայի համար:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *