16.9 C
Yerevan

Ինչպես Հայաստա­նում, Այնպես էլ Սփյուռքում Ռոբերտ Քոչարյա­նին Չեն Ընդունում

Սփյուռքի անունով կարգա­խոսներ են օդ նետում, բայց նման բան չկա:

Հարցազրույց Նազա­րեթ Բերբերյա­նի հետ։

ՀՅԴ‑ի՝ Ռոբերտ Քոչարյա­նի հետ ընտրութրյուննե­րի մասնակցե­լը վրդովմունք չի՞ առա­ջացնե­լու Սփյուռքում դաշնակցա­կան կառույցնե­րում:

Այդպես չենք կարող պնդել, որովհետև այդ կառույցնե­րը ապրող օրգա­նիզմներ են, այնտեղ էլ կան մարդիկ Գեղամ Մանուկյաննե­րի նման, որոնք հացկա­տակ են, պետք է ինչ-որ բան թռցնեն: Սփյուռքը միա­տե­սակ մտա­ծո­ղությամբ միա­վոր չէ: Ինչ քաղա­քա­կան մտա­ծո­ղության, կողմնո­րո­շումնե­րի շերտեր որ կան Հայաստա­նի մեջ, նույն շերտե­րը կան նաև Սփյուռքում: Պետք չի մոռա­նալ նաև, որ Սփյուռքը նախկին ավանդա­կան Սփյուռքը չէ: Հիմա Սփյուռքը շատ շեշտա­լի կերպով հայաստանյան պատվաստումով Սփյուռք է: 30 տարի առաջ տիրում էր այն տրա­մա­բա­նությունը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո դեպի արտա­սահման դուրս եկան այն հայե­րը, ովքեր զավակներն են այն մարդկանց, որոնք երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ներգաղթել էին Հայաստան: Այդ տպա­վո­րությունը ճիշտ չէ, որովհետև էն գլխից, դեռ 19-րդ դարից սկսած, կար Հայաստա­նից դեպի «ավետյաց երկիր» հոսք: Հետև­ա­բար Սփյուռքի մտա­ծո­ղության բազմա­շերտ վիճա­կը ուղղա­կի արտա­ցո­լումն է Հայաստա­նում ստեղծված վիճա­կի՝ մտա­ծո­ղություննե­րի շերտա­վորման իմաստով: Իսկ նրանք, որոնք Սփյուռքի անունից խոսե­լու ինքնա­կոչ հանդի­սա­վո­րությունն են ուզում վերցնել, դա դատարկա­բա­նություն է: Սփյուռքը որևէ մեկին չի լիա­զո­րել իր չունե­ցա­ծը իր հաշվին բանացնե­լու: Սփյուռքը միա­տե­սակ մտա­ծո­ղություն չունի ազգա­յին ողբերգության նկատմամբ: Ռուսն ու թուրքը, ինչպես 1920-ականնե­րին Քեմա­լի ու Լենի­նի ձեռքով արե­ցին, նույն ձևով հիմա գործարք են կնքում Պուտինն ու Էրդո­ղա­նը: Այս քաղա­քա­կան ռումբը, որ պայթեց, մարսե­լը շատ դժվար է: Ոչ իրենց ծրագրե­րը ունենք, ոչ նրանց հեռա­հար նպա­տակնե­րը գիտենք, թե ինչ են փնտրում ռուսն ու թուրքը իրար ձեռք-ձեռքի տված: Այս կացության մեջ Սփյուռքը չունի լոզունգա­յին կեցվածք, որ ասենք սատա­րում է այս կամ այն ուժին կամ անձին: Նախ Ռոբերտ Քոչարյա­նին չեն ընդունում, դա ապտակ է Հայաստա­նի ժողովրդին: Արևմտա­հա­յե­րի խոսքով ասած, ճայթի-պայթի 20 տոկոս չի հասնի: Հայաստա­նում էլ, Սփյուռքում էլ այդ համո­զումը ունեն մարդիկ, որոնք ուզում են հարցե­րի խորքը տեսնել, հասկա­նալ: Բայց մյուս կողմից, նոր ուժե­րին էլ, որ նայում ենք, նրանց մոտ էլ ժողո­վուրդ չեն տեսնում: Այն վայրկյա­նից, երբ վարչա­պետ դարձավ Նիկոլ Փաշինյա­նը, ոչնչացրեց 2018‑ի մայի­սին իր ունե­ցած ժողովրդի առաջնորդի բարո­յա­կան իրա­վունքը: Որովհետև ինքը պետության տերը դարձավ: Իսկ ժողո­վուրդն ուզում էր, որ պետությունն իրե­նը դառնա: Այդ պետությունը չդարձավ ժողովրդի­նը: Այդ պետությունը շարունա­կեց փորձանք մնալ ժողովրդի համար: Նիկոլ Փաշինյանն էլ մտա­ծեց, որ պետությունը վերցնե­լով Քոչարյա­նի ու Սերժի ձեռքից, կարող է այն իրե­նը դարձնել: Մենք դեռ չգի­տենք էլ, թե որքա­նով է մեր պետությունը դուրս եկել ռուսա­կան ազդե­ցության ոլորտից: Փորձում են իշխա­նա­վոր խաղալ, բայց չգի­տենք, թե ռուսն ու թուրքը ինչ են ուզում խաղալ մեր պետության ու ազգի գլխին:

Այս առումով Սփյուռքի մտա­հո­գություննե­րը փարատված չե՞ն:

Սփյուռքի անունով կարգա­խոսներ են օդ նետում, բայց նման բան չկա: Սփյուռքը չի կարո­ղա­նում մարսել այս ազգա­յին ծանր պարտությունը, որը 2018‑ի մեր ժողովրդի թավշյա հեղա­փո­խության ծնունդն էր: Մի հատ վերա­դարձեք ու հիշեք 2018‑ի մայիս-հունի­սին Սփյուռքի մամուլի նյութե­րը և կտեսնեք, որ այն ժամա­նակվա և այսօրվա Սփյուռքի մամուլի նյութե­րի միջև որևէ կապ գոյություն չունի:

Աղբյուրը՝ 1in.am

Առնչվող Հոդվածներ