14.7 C
Yerevan

Խելքը Գլուխը Հավա­քե­լու Ժամա­նա­կը

Եթե մենք ուզում ենք մի օր էլի լինենք Քարվա­ճա­ռում, Հադրութում ու Շուշիում, պետք ա հասկա­նանք, որ կարիք ունենք իրա­վի­ճա­կը սթափ գնա­հա­տե­լու ու գործի անցնե­լու, քանի դեռ շատ ուշ չի։

Վանիկ Չալո­յան

Ուղիղ կես տարի ա արդեն Շուշին մերը չի․․․

Ոնց հասկա­ցանք՝ անցնող տարի­նե­րի ընթացքում մեր ամե­նա­մեծ թշնա­մին եղել ա պաթոսն ու ինքնա­խա­բեությունը, արհեստա­կան կարև­ո­րություն տալը երև­ույթնե­րին, որոնք իրա­կա­նում էդքան էլ կարև­որ չեն եղել։ Արցախյան ազա­տա­մարտից մենք միշտ նշել ենք մենակ Շուշիի ազա­տագրումը։ Չեմ հիշում ուրիշ բնա­կա­վայրի ազա­տագրում ու գործո­ղություն էդ կարգի նշված ու արժև­որված լինի էսքան ժամա­նակ, ինչ Շուշիին էր։ Ամեն տարի էս օրը մեզ ասվել ա, որ Շուշին գրա­վելն անհնար ա եղել, շատ դժվար, բայց մենք արել ենք էդ անհնար գործը, ու մեզնից բացի ոչ մեկ չէր կարա դա աներ։ Էսօրվա համա­տա­րած մանթո­յի, հիասթա­փության ու կոտրվա­ծության պատճա­ռը անհնա­րի­նության ու հակա­ռա­կորդին թերագնա­հա­տե­լու ու մեզ գեր-գերագնա­հա­տե­լու արհեստա­կան փչած փուչիկն ա։

Իսկ ով ա ասել, որ Շուշին ավե­լի կարև­որ էր քան Քարվա­ճա­ռը։ Ինչի ա օրի­նակ Շուշիի ազա­տագրման օրը միշտ էդպես շուքով նշվել ու Շուշին ազա­տագրե­լը հերո­սացվել, այլ ոչ թե Քարվա­ճա­ռի­նը։ Ինչի՞ բոլո­րը գիտեն Շուշիի ազա­տագրման օրն ու օպե­րա­ցիան, իսկ Քարվա­ճա­ռի ազա­տագրման օրն ու գործո­ղությունը, որ մի քանի օր ա տևել, ոչ մեկ չգի­տի։ Անձե­րի մասին չեմ խոսում, քանի­սը գիտեն էն ռազմա­կան գործիչնե­րին, ովքեր մասնակցել են Քարվա­ճա­ռի ազատգրմա­նը։ Արդյո՞ք Քարվա­ճառն ավե­լի պակաս կարև­որ շրջան էր Արցա­խի ու Հայաստա­նի համար քան Շուշին։ Չէ՛։ Քարվա­ճա­ռում ավե­լի քիչ մշա­կութա­յին, պատմա­կան ժառա­գություն կա՞ր քան Շուշիում։ Էլի չէ՛։ Բնա­կան ռեսուրսնե­րի մասին էլ չեմ խոսում։ Բա էդ դեպքում ինչի՞ էինք էդ փաստը մղել հետին պլան։ Էս երկու օր ա ամբողջ ֆբ-ում լացուկոծ ա Շուշիի կորցնե­լու մասին։ Մեր ձեռքում գտնվող 29 տարի­նե­րի ընթացքում ի՞նչ ենք հավա­քա­կան առումով արել Շուշիի համար, բացի տարվա մեջ 1–2 անգամ էնտեղ գնալ լավա­գույն դեպքում՝ մի քանի օր մնա­լուց, Ղազանչե­ցո­ցի դիմաց ու Ջդրդուզում նկարվե­լուց ու մեր սերն առ Շուշի սոցցանցե­րի մեր էջե­րով խոստո­վա­նե­լուց։ Ինչի՞ էր Շուշիում 4000 մարդ ապրում, եթե մենք էդքան շատ սիրում ու կարև­ո­րում էինք էդ քաղա­քը։ Ինչի էին էդ քաղա­քի փողոցնե­րը հիմնա­կա­նում կիսա­դա­տարկ, ինչի բացի մի քանի նվիրյալ հայե­րից ու կազմա­կերպություննե­րից, ոչ ոք Շուշիում ներդրում չէր անում քաղա­քի ինստի­տուցիո­նալ զարգացման համար։ Ինչի սկսե­ցինք էսքան շատ խոսել Շուշիի հանդեպ մեր ունե­ցած սիրո մասին, երբ Շուշին էլ մերը չի։

Որո­վետև չգի­տեինք գնա­հա­տել մեր ունե­ցա­ծը։ Երևի։

Ինչի՞ Հադրութի հետ կապված էդ նույն տրա­մադրություննե­րը չկան։ Հադրութն էլ Շուշիից ոչ պակաս կարև­ո­րություն ունի նաև իր բնակչության ազգագրա­կան ու բարբա­ռա­յին առանձնա­հատկություննե­րով։

Հիմա, էս ամեն ինչից հետո, էլի հնչում են ափսո­սանքի խոսքեր, կարո­տած տողեր, կենացներ կորսված տարածքնե­րի համար։ Թարգենք էս լացուկո­ծը, անցնենք ամեն մեկս մեր կարա­ցա­ծով արժեք ստեղծե­լուն։ Կպնենք ստեղծենք ուժեղ ու հարուստ պետություն։ Եթե մենք ուզում ենք մի օր էլի լինենք Քարվա­ճա­ռում, Հադրութում ու Շուշիում պետք ա հասկա­նանք, որ կարիք ունենք իրա­վի­ճա­կը սթափ գնա­հա­տե­լու ու գործի անցնե­լու, քանի դեռ շատ ուշ չի։ Պետք ա մեջքներս դզենք, ու ով ոնց կարող ա թող նպաստի էս պետության զարգացմա­նը։

Միակ ճանա­պարհը էդ ա։ Չունես ուժեղ ու հարուստ պետություն, մոռա­ցիր ռազմա­կան կամ այլ ճանա­պարհով էդ հողե­րը վերա­դարձնե­լու մասին։ 21-րդ դարն ա, ոնց իրա­դարձություննե­րը ցույց տվե­ցին շատ բարձր դուխ ունե­նա­լը չափից դուրս կարև­որ ա, բայց դեռ ամե­նը չի ռազմի դաշտում հաջո­ղե­լու համար, եթե քո ու հակա­ռա­կորդիդ զինված ուժե­րը ռազմա­պես բալանսա­վո­րած չեն։ Եթե ուզում ենք նորից մի օր ունե­նանք Հադրութ, Քարվա­ճառ ու Շուշի, պետք ա ունե­նանք հզոր ու զարգա­ցած պետություն, անկախ նրա­նից, թե հունի­սի 20-ից հետո ով կլի­նի իշխա­նության։ Բո-լո-րով պետք ա էդ գործը անենք ու դա ուզենք, որ լինի։ Եթե իհարկե ուզում ենք որ լինի։

Առնչվող Հոդվածներ