13.5 C
Yerevan

Սյունիքյան Կռվախնձո­րը

ԱՌՈՂՋ ՈՒԺԵՐԻ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Սիրե­լի՛ հայրե­նա­կիցներ,

ստեղծված պայթյունավտանգ և ճգնա­ժա­մա­յին իրադրության պայմաննե­րում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն անընդունե­լի է համա­րում ներքա­ղա­քա­կան դիվի­դենդներ շահե­լու փորձե­րը, խուճա­պի և ապա­տե­ղե­կատվության տարա­ծումը և կոչ է անում պահպա­նել հանրա­յին համե­րաշխություն։ Իսկ իշխա­նություննե­րից պահանջում ենք հանդես չգալ իրա­րա­մերժ պաշտո­նա­կան հաղորդագրություննե­րով և տրա­մադրել իրա­վի­ճա­կի մասին բացա­ռա­պես օբյեկտիվ տեղե­կատվություն։

Խնդի­րը դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով չլուծվե­լու պարա­գա­յում հայտնում ենք մեր պատրաստա­կա­մությունը լինել առաջնագծում և կանգնել մեր բանա­կի կողքին։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն, Դավիթ Սանա­սարյան

Առա­ջին տպա­վո­րությամբ ադրբե­ջա­նա­կան սադրանքի էությունն այս է. «եթե ուզում եք հանգիստ ընտրություններ անցկացնել, դեպի Նախիջև­ան ճանա­պարհը տվեք Սյունի­քով»:

Հայաստա­նը, ինչպես ցանկա­ցած այլ նորմալ պետություն, պարտա­վո’ր է կուլ չգնալ շանտա­ժին։ Պետության տարածքա­յին ամբողջա­կա­նության նկատմամբ ոտնձգությունը պետք է հանդի­պի ասի­մետրիկ կոշտ պատասխա­նի. այլընտրանքը ճակա­տագրա­կան հետև­անքներ կունե­նա։

«Քաղա­քա­ցու Որո­շում» կուսակցություն, Սուրեն Սահակյան

Առնչվող Հոդվածներ