26.5 C
Yerevan

Իրա­կան Հայաստան. Մաս 2

Արա­յիկ Մկրտումյան

.… Որովհետև այս «կամսարյաննե­րը», որ հոխորտա­լով գալիս են փրկե­լու, էլի նվնվա­լով գնա­լու են հեռա­նան ու կորչեն:

Ճապո­տի­կը հիշո՞ւմ եք, իսկ Չիբուխլո՞ւն, իսկ Կամսարյանի՞ն: Չէ՞, ափսոս, մինչդեռ պետք է հիշել: Պետք է հիշել, որովհետև մենք բոլորս առա­վել քան գտնվում ենք այդ անուննե­րում ամփոփված իրա­կա­նության մեջ:

Սևա­նա լճի մոտ մի գյուղ կա, հիմա կոչվում է Ծովագյուղ: Մինչև 1935թ. այն կոչվում էր Չիբուխլու: Գյուղի հին անունը Ճապո­տիկ էր, որին թուրքե­րե­նով ասում էին Չիբուխլու: Հենց այդ գյուղ է գնում իրա­վա­բա­նա­կան ֆակուլտետն ավարտած Պետրոս Կամսարյա­նը: Նա գնում է վեհ երազնե­րով ու ամե­նաազնիվ մղումնե­րով, գնում է կրթե­լու, սովո­րեցնե­լու, օգնե­լու, նեցուկ դառնա­լու: Նա ապրում է այդ գյուղում…ընդամենը երկու օր և լվե­րից ու գոմի հոտից վախե­ցած փախչում, հետ է գալիս Թիֆլիս ու իր համար անդարդ ապրում՝ չմո­ռա­նա­լով իհարկե խմել հայրե­նի երկրի կենացն ու հպարտա­նալ յուր չարքաշ ժողովրդի տիտա­նա­կան աշխա­տա­սի­րությամբ և իհարկե չմո­ռա­նա­լով վրդովվել դաժան ճակա­տագրի և հայոց հեծանքի դեմ:

Այո, այո, ճիշտ գուշա­կե­ցիք: Խոսքը գնում է Մուրա­ցա­նի «Առաքյա­լը» վիպա­կի մասին: Իսկ ինչո՞ւ ես հիշե­ցի դա: Դե որովհետև այսօր Հայաստա­նում առաքյալնե­րի պակաս չկա: Խմբե­րով փրկիչներ  են, որ շրջում են, գալիս են փրկե­լու, օ՜, ինչ քարոզներ ու ճառեր, երբեմն քիչ է մնում հավա­տաս: Խոսում են, հակա­ռա­կորդ թիմի գլխին շան լափ լցնում ու հայդե՝ ծլկում իրենց տաք գրա­սենյակներն ու նորից շարունա­կում որո­տալ, նման այն ամպին, որը դատարկ գոռգո­ռում է, սակայն մի կաթիլ անձրև չի տալիս, մինչդեռ Իրա­կան Հայաստա­նը շարունա­կում է տառա­պել:

Իսկ գիտե՞ք խնդի­րը որն է: Խնդիրն այն է, որ այսօր, երբ մոտ 10–13 օր հետո խորհրդա­րա­նա­կան ընտրություններ են լինե­լու, ես նկա­տում եմ, որ քաղա­քա­կան ուժե­րը խոսում են ինչ-որ առասպե­լա­կան երկրի մասին: Ինչո՞ւ առասպե­լա­կան: Դե գրո­ղը տանի, առասպե­լա­կան, որովհետև գրե­թե ոչինչ, այն ամե­նից, ինչ խոսում են նրանք, չի համա­պա­տասխա­նում Իրա­կան Հայաստա­նին:

Այնպես ինչպես Մուրա­ցա­նի գրա­կան հերոս Պետրոս Կամսարյա­նը «բանից բեխա­բար» հոխորտա­լով եկավ փրկե­լու, բայց նվնվա­լով փախավ՝ փրկվե­լու, այնպես էլ մերօրյա Կամսարյաններն ամեն օր գալիս են, որ մեզ փրկեն: Մեզ նախա­տում են, մեծ-մեծ խոսում ու գնում: Ընտրություննե­րից հետո այս 27 կուսակցություն ու դաշինքից տեսնեմ քանիսն են ողջ մնա­լու:

Իսկ մինչ այդ, ես ավե­լի ու ավե­լի շատ եմ զգում քարո­զիչնե­րի ու իմ գիտցած Հայաստա­նի տարբե­րություննե­րը:

Իրա­կան Հայաստա­նի ու նախընտրա­կան բուկլետնե­րի վրա գրված Հայաստա­նի տարբե­րությունը: Հյուսի­սա­յին պողո­տա­յի թանկարժեք սրճա­րա­նում ծուլո­րեն շոկո­լա­դը գդա­լով խառնող շքե­ղա­շուք 19 ամյա օրիորդի և Հայաստա­նի ցանկա­ցած գյուղի չքա­վոր գյուղա­ցու տան աղջկա ու կնոջ տարբե­րությունը: 5G ինտերնե­տով ջահե­լի ու  առանց կարկա­տաննե­րի շալվա­րի երա­զանքով ապրո­ղի տարբե­րություննե­րը:

Չէ, ես էժա­նա­գին փիլի­սո­փա­յության կեղծ մոնպա­սը չեմ ծամում, թե բա գիտեք, բոլո­րը պարտա­վոր են օրը 24 ժամ աշխա­տել հանուն երկրի: Ո՛չ, դա չի եղել ու չի էլ լինի: Անկախ նրա­նից լավ է թե վատ, դա չի լինի: Ու հենց այդտեղ էլ երև­ում է, թե այս Հայաստաննե­րից որն է տառա­պում ու որն է ծաղկում, որտեղ են մարդիկ քաղցած, իսկ որտեղ՝ մի երե­կո­յի ընթացքում տասնյակ հազար դոլարներ կարող են տարվել խաղա­տանն առանց մի թեթև ափսո­սանքի:

  Մինչդեռ Իրա­կան Հայաստա­նը խիստ է տարբերվում իր կեղծ երկվորյակնե­րից: Օրի­նակ Իրա­կան Հայաստա­նում կա Արցա­խի կորուստ, սահմաննե­րին նոր վտանգ է սպառնում, ադրբե­ջանցի­նե­րը անարգել մտնում, ոչխար ու ձի են գողա­նում, զինվո­րա­կան պանթեո­նը դժոխք է հիշեցնում ու այնքան հիվանդ, վիրա­վոր, քաղցած ու զրկված մարդ կա, որ գլուխդ պտտվում է: Իսկ օրի­նակ ինսթագրամյան Հայաստանն ուղղա­կի էրո­տիկ մեղկությամբ փայլող մի վայր է, ուր «Արա­բիա­յի բոլոր բույրերն ավե­լի լավ չեն բուրում»:

Դրա­նից բացի կա նաև տիկ-տոկյան Հայաստան, ուր երի­տա­սարդնե­րի մի գերակշիռ հատված զբաղված է ոչնչով: Անի­մաստ տեսա­հո­լո­վակներ են, իբրև թե մնջա­խաղ, կեսը՝ էրո­տիկ, կեսը՝ թուլա­միտ: Ահա, խնդրեմ, վայե­լեք: Էլ չասած որ այս Ինսթա-տիկտոկյան հայե­րի մի մասը մեզ բոլո­րիս կյանքի դաս է տալիս ու փալաս է անվա­նում, որովհետև մինչև հիմա չենք սպա­նել Փաշինյա­նին ու Քոչարյա­նին միա­ժա­մանկ, չենք կոտո­րել զոմբի­նե­րին ու պիցցա­յա­կերնե­րին ու էլի ինչ-որ հեքիա­թա­յին մեղքեր:

Չէ, ես փարի­սե­ցի չեմ: Գիտեմ, որ քաղա­քա­կա­նությունը սրբե­րի համար չէ ու համա­ցանցում էլ լիքը աղբ կա ու շատ մեղք չէ, եթե դեռա­հասնե­րը մի քիչ էլ ուրա­խա­նան: Համե­ցեք, ոչ մի խնդիր:

Բայց էստեղ ուրիշ ու ավե­լի նուրբ թեմա կա: Դա Իրա­կան Հայաստա­նի գիտակցումն է: Ոչ թե փրկե­լը, այլ ճանա­չե­լը, հասկա­նա­լը, տեսնե­լը, ընդունե­լը: Դա եղավ՝ մնա­ցածն էլ կլի­նի, փրկությունն էլ:

Բայց մենք չենք ճանա­չում Հայաստա­նը: Մեզնից շատե­րը հայոց խնդիրնե­րի մասին գիտեն այն, ինչ ասում են ֆեյսբուքյան լուրե­րը:

Մեզնից քանի՞սն են իրա­պես մտա­հոգված, որ գյուղե­րում դեռա­հասնե­րը պատշաճ ժամանցի հնա­րա­վո­րություն չունեն: Ժամանց, ոչ թե անո­րակ զվարճանք: Ներո­ղություն եմ խնդրում, բայց նրա­նից շատե­րը հեռա­խոսն օգտա­գործում են 18+ ֆիլմեր դիտե­լու ու աղջիկնե­րի հետ խոսե­լու համար: Նրանք մեղա­վոր չեն: Նրանց ոչ ոք չի սովո­րեցնում, թե ինչ, որտեղ, երբ:

Մեզնից քանի՞սը գիտեն, որ գյուղե­րում այդ անհե­ռանկար կյանքից ձանձրա­ցած, գյուղե­րը դատարկվում են դեպի Երև­ան: Հայաստա­նի միակ քաղա­քը: Ուզում եք նեղա­ցեք, ուզում եք ոչ, բայց դա այպես է: Քարտե­զով ու պաշտո­նա­պես ՀՀ-ում բազմա­թիվ քաղաքներ կան, իսկ իրա­կա­նում, միակ քաղա­քը, որն էլ ցավոք կայուն տեմպե­րով վերածվում է ինչ-որ խառնափթոր, անճա­շակ բազա­րի, Երև­անն է: Հա, Գյումրի, Վանաձոր…վերջին տարի­նե­րին ակտի­վություն կա, բայց այն ինչ կա Գյումրիում ու Վանա­ձո­րում, տասնա­պա­տիկ շատ կա Երև­ա­նում:

Մեզնից քանի՞սը գիտեն, որ գյուղե­րում շատ-շատ երի­տա­սարդներ մեծա­նում են ընդա­մե­նը 100 հազար դրամ աշխա­տա­վարձի երա­զանքով ու նրանցից շատե­րը նույնիսկ չեն էլ փորձում ավե­լին երա­զել, որովհետև Իրա­կան Հայաստա­նում մինչև հիմա սովո­րե­լը ծաղրվում է ու տղա­մարդու կերպա­րը՝ կոպիտ ուժի կերպարն է, ոչ թե կրթության: Ու թեև մենք ընդա­մե­նը մի քանի ամիս առաջ տեսանք, որ մեր քաջությունը հրդեհվեց Բայրաքթա­րի կրակնե­րում, մենք էլի պոզերներս տնկած շարունա­կում ենք մեր կիսաքրեա­կան-կիսա­տեխնոկրա­տա­կան, սպա­ռո­ղա­կան կյանքը: Ու Իրա­կան Հայաստա­նում գրո­ղը պարտքով գիրք է տպում, որը չեն կարդում, որովհետև կարդալն ամոթ է: Որովհետև Իրա­կան Հայաստա­նում այլանդակ սերիա­լի քրեա­կան կերպարն ընդօ­րի­նա­կե­լի է, իսկ ոստի­կանն առաժմ մատուցվում է  որպես մենթ: Ավե­լի կոպիտ բառեր չեմ ուզում օգտա­գործել: Ապուշ չենք, հասկա­նում ենք:

Որովհետև մենք Հայաստա­նը սիրում ենք ընտրությունից ընտրություն: Ու այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, թե Հայաստա­նի գյուղե­րում ընտիր ավտո­ճա­նա­պարհ է, սրճա­րան, մարդիկ էլ տեխնո­լո­գիա­պես հարուստ ու զարգա­ցած գյուղատնտե­սություն ունեն, թող գնան գյուղ, մի քանի օր ապրեն ու Կամսարյա­նի նման փախչեն հետ, մեղքը գցեն բոլո­րի վրա, հայհո­յեն, կենաց խմեն ու ձայնե­րը կտրեն: Ապա տեսեք: Գյուղից գյուղ վազող այս պարոններն ովքե՞ր են: Էդ ե՞րբ էին հետաքրքրվել Իրա­կան Հայաստա­նի ցավով, որ այսօր էլ իրար հերթ չտա­լով գալիս են ու փորձում են գյուղա­ցուն ինչ որ բաներ համո­զել:

Գյուղը հեռու է, բայց քաղա­քում 80 հազար դրա­մով շահա­գործվողներն էլ հո մոտ են: Ինքս էլ առիթներ եմ ունե­ցալ տարբեր գործա­րաննե­րում ու խանութնե­րում աշխա­տե­լու: Ասես 19-րդ դարի մանր բուրժուա­կան հասա­րա­կություն լինի: Ոչ թե խանութներ են, այլ դուքաններ, որո­վեհտև դրանց տերերն իրենց աշխա­տողնե­րին համա­րում են երկրորդ կարգի ստո­րա­կարգ մի կենդա­նի: Նորմա՞լ է: Մարդու իրավո՞ւնք: Լո՞ւրջ, հավատո՞ւմ եք դրան: Գրո­ղը տանի, դուք գիտեք ախր ինչ է նշա­նա­կում այսօր աշխա­տանք գտնել: Եթե ազատ վարքով ու հմա­յիչ տեսքով աղջիկ չես, այլ սովո­րա­կան տեսքով աղջիկ կամ տղա, ապա դու կամ ոչինչ չես գտնի, կամ էլ ստիպված կլի­նես ընդունե­լու ոչ մի օրենքով չամրագրված այլանդակ տաժա­նակրությունը: Իսկ տարի­քով մեծե­րին ընդհանրա­պես աշխա­տանք չեն տալիս ու վայ, թե մեկն աշխա­տանքը կորցրեց: Ահա Իրա­կան Հայաստա­նը, ուր մեծ մասամբ աշխա­տանքա­յին հայտա­րա­րության մեջ նշված  է, որ իրենց պետք է կենսուրախ աղջիկ, այն էլ մինչև 26–28 տարե­կան, նախընտրե­լի է չամուսանցած: Ահա ժողովրդա­վա­րա­կան հորջոջվող Իրա­կան Հայաստա­նը: Իսկ թե քանիսն են սեռա­կան ոտնձգության ենթարկվել, էլ չեմ ասում:

Ահա սա է Իրա­կան Հայաստա­նը:

Կարող եմ հատորնե­րով խոսել, որովհետև այդ Իրա­կան Հայաստա­նում ապրում են հարյուր հազա­րա­վոր մարդիկ, որոնց դժբախտություննե­րը սարսա­փե­լի են: Բայց թերևս այստեղ կանգ առնեմ: Դուք էլ գիտեք, եթե իհարկե Իրա­կան Հայաստա­նում եք ապրում, ոչ թե գովազդվող միրա­ժում:

Ու մնում է ամեն օր միայն նայել արտա­հերթ ընտրություննե­րին պատրաստվող կուսակցություննե­րին, նրանց քարո­զա­շա­վին, նայել, թե ինչ հսկա­յա­կան կայսրություն են սարքել ու դառնո­րեն ժպտա­լով փորձել չխե­լա­գարվել տեղի ունե­ցո­ղի դառնությունից:

Քաղվածքներ, թվեր, տոկոսներ, ցնցող բացա­հայտումներ, հաշվեկշիռ, հաաբերակցություն….բառեր, բառեր, բառեր ու ոչինչ բառից բացի:

Որովհետև այս «կամսարյաննե­րը», որ հոխորտա­լով գալիս են փրկե­լու, էլի նվնվա­լով գնա­լու են հեռա­նան ու կորչեն: Նոյի ագռա­վի պես: Իրենց գաղա­փա­րա­կան ու սկզբունքա­յին հռչա­կած մտքի ու սկզբունքի տեր համա­րող այս տիտաննե­րը շատ արագ են փախչում Իրա­կան Հայաստա­նից, լեշով են ընկնում ու մնա­ցա­ծի հերն էլ անի­ծած, որովհետև եթե իրենց մոտ ինչ որ բան չստացվեց, դա բոլո­րո­վին էլ նրա­նից չէ, որ իրենք թույլ եղան, անկամ կամ գոնե անպատրաստ: Ո’չ, ո’չ, ո’չ…այս առաքյալնե­րը նման դեպքե­րի համար ունեն համա­պի­տա­նի մի պատասխան. «Երկի­րը երկիր չէ, մարդիկ մարդ չեն, Անասնաֆերմա…» ու էլի բազմա­թիվ պիտակներ, որքան որ հետաքրքիր, այնքան էլ վիրա­վո­րա­կան:

Այսօր քարո­զարշավ անող այս առաքյալնե­րից որևէ մեկն ասենք երկու տարի առաջ հետաքրքրվե՞լ է, թե ինչով են զբաղվում ասենք Գառնի գյուղի 8‑րդ դասա­րա­նի տղա աշա­կերտը: Չէ, իհարկե չէ, որովհետև այդ պատա­նին, դեռևս քվե չի կարող տալ, ուրեմն հերն էլ անի­ծած: Մեկ է, երկի­րը երկիր չէ, իշխա­նություն տվեք, որ սարքենք, եթե չէ, ուրեմն դուք անա­սուն եք, զոմբի եք, պիցցա­յա­կեր եք….Աստված իմ, Աստված իմ…մի ժողո­վուրդ, որը նոր է դուրս եկել կործա­նա­րար պատե­րազմից, որը կորցրել է իր զավակնե­րից լավա­գույննե­րին ու իր տունը, փոխա­նակ սթափվե­լու, ավե­լի է թաղվում ցեխի մեջ, իսկ «կամսարյաննե­րը» շարունա­կում են հոխորտալ ու պահանջել, իսկ Իրա­կան Հայաստա­նում հայը կուչ է եկել մի անկյունում և շփոթված է:   

Մուրա­ցա­նի «Առաքյա­լը» վիպա­կում, երբ գլխա­վոր հերոս Կամսարյա­նը հետ է վերա­դառնում, գրքում այսպի­սի մի հարց կա:

Իսկ Չիբուխլո՞ւն, Սևա՞նը:

Նրանք մնա­ցին իրենց տեղում, ինչպես անփո­փո­խե­լի մի հավի­տե­նա­կա­նություն:

Նայե­լով մեր «կամսարյաննե­րին» վախե­նում եմ, որ երբ նրանք հերթա­կան անգամ փախչեն, ես ստիպված ինքս ինձ հարց տամ՝

Իսկ Երևա՞նը, Հայաստա՞նը:

Նրանք մնա­ցին իրենց տեղում, ինչպես անփո­փո­խե­լի մի հավի­տե­նա­կա­նություն:

Առնչվող Հոդվածներ