16.5 C
Yerevan

Այսօր Դեռևս Տոն Չէ

Այսօր՝ հուլի­սի 5‑ին, որ պիտի տոնեինք Սահմա­նադրության օրն ու լցված լինեինք պետա­կան հպարտությամբ, միայն աղա­վաղված պատկե­րա­ցում ունենք, Սահմա­նադրության մասին և միակ բանը, որ հաստատ գիտենք, այն է, որ այսօր ոչ աշխա­տանքա­յին օր է:

Գէորգ Թորո­յան

Այսօր հուլի­սի հինգն է, Սահմա­նադրության օրը: Իրա­կա­նում շատ կարև­որ և իրա­կա­նում ամբողջո­վին անտեսված մի օր: Սահմա­նադրությունը, որը գերա­գույն կարգա­վո­րի­չի, կարգադրի­չի և վերահսկո­ղի դերը, գտնվում է անմխի­թար մի դրության մեջ, այնքան անմխի­թար, որ շատ-շատերն այլևս չգի­տեն, թե ինչ է Սահմա­նադրությունը, ինչի համար է, ում է պետք և ինչ է պետք անել դրա հետ: Հարցրեք մարդկանց, թե ինչ է սահմա­նադրությունը: Կտան անո­րոշ և աղա­վաղված պատասխաններ…բայց եթե հասա­րակ մարդիկ օրենսգե­տի խորի­մա­ցությամբ չգի­տեն դրա կարև­ո­րության մասին, ապա ի՞նչ ասես պետա­կան պաշտոնյա­նե­րի մասին, որոնք էլ հենց պիտի կիրա­ռեն ու պաշտպա­նեն սահմա­նադրությունը, այլ ոչ թե խաղա­լիք դարձնեն իրենց ձեռքե­րում:

Սահմա­նադրությունը, որ դաշինք է հասա­րա­կության ու պետության մեջ իբրև գերա­գույն գլխա­վոր օրենք և սկզբունք ամեն ինչի, մոռացված է իբրև մի անհասկա­նա­լի հեքիաթ: Եվ ամե­նից ցավա­լին այն է, որ Սահմա­նադրությանն այսպես է վերա­բերվում մի պետություն, որի ժողո­վուրդն առա­ջինն է ստեղծել  ժողովրդա­վար հանրա­պե­տության սահմա­նադրություն:

Ցավա­լի է, և ոչ միայն, սխալ է, ոճիր է: Եվ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ այլանդա­կել են Սահմա­նադրությունն ու այն արժեզրկել ժողովրդի աչքում, իրա­կա­նացրել են շատ ավե­լի ծանր մի բան, քան նույնիսկ պետա­կան դավա­ճա­նությունը: Պետա­կան դավա­ճաննե­րը դեմ են գնում Սահմա­նադրությա­նը, իսկ բաևձր պաշտոնյա­ներն արժեզրկե­ցին և՛ Սահմա­նադրությունը, և՛ հավատն ու հարգանքը նրա նկատմամբ ու արժեզրկե­ցին այնպես, որ ՀՀ-ում ամեն ինչ մնաց անպաշտպան: Ամեն ինչ, նույնիսկ այն, ինչով միշտ հպարտա­ցել է հայ ժողո­վուրդը՝ կրթությամբ ու կրթության նկատմամբ հարգանքով ու սիրով:

Ֆեյսբուքյան օգտա­տեր Գեորգ Թորո­յանն այս մասին իր էջում գրում է.

«Այսօր յուլիս 5‘ Սահմա­նադրոււթեան օրն է:

 ՅՕԴՈԻԱԾ 39.

Իւրա­քանչյուր ոք ունի կրթութեան իրաւունք:

Հայաստա­նի Հանրա­պե­տութիւնում հիմնա­կան ընդհա­նուր կրթութիւնը պարտա­դիր է, բացա­ռութեամբ օրէնքով նախա­տե­սուած դէպքե­րի: Օրէնքով կարող է սահմա­նուել պարտա­դիր կրթութեան աւե­լի բարձր մակարդակ:

Միջնա­կարգ կրթութիւնը պետա­կան և համայնքա­յին ուսումնա­կան հաստա­տութիւննե­րում անվճար է:

Քարո­զարշաւի վերջին օրե­րունյունիս 17ին եւ յունիս 18ին վարչա­պե­տի պաշտօ­նա­կա­տար Նիկոլ Փաշի­նեան յայտա­րա­րեց թէ մինչեւ տասը տարե­կան երե­խա­նե­րուն երե­սուն առ հարիւրը գրել-կարդալ չի գիտեր:

Այլ խօսքով Հայաստա­նի մէջ մինչեւ տասը տարե­կան մօտաւո­րա­պէս 20–25 հազար երե­խայ գրա­ճա­նաչ չէ:

Սա առա­ջին հերթին հակա­սահմա­նադրա­կան է, որու համար պէտք է 1991էն ասդին կրթութեան բոլոր նախա­րարներն ու այդ ոլորտի պատասխա­նա­տունե­րը հաշուե­տուութեան կանչուին: Հաշուե­տութեան պէտք է կանչուին Հայաստա­նի նախա­գահնե­րը, որոնք սահմա­նադրութեան գործադրութեան համար երդում կատա­րած են:

Ո՞ւր է Սահմա­նադրա­կան Դատա­րա­նը։

Ո՞ւր է մարդու իրաւունքնե­րու պաշտպան Arman Tatoyan-ը: Ո՞ւր են կուսակցութիւններն ու դաշինքնե­րըորոնք մեզի կը խոստա­նա­յին արդար, ուժեղ, բարգաւաճ կամ լուսաւոր Հայաստան:

Անգրա­գի­տութիւն տարա­ծե­լո՞վ պիտի ստեղծուէր ուժեղ Հայաստան, անգրա­գի­տութեա՞մբ պիտի լուսաւո­րուէր ու բարգաւա­ճէր Հայաստա­նը, թէ անգրա­գի­տութիւն տարա­ծե­լով պիտի ուղղէինք մեր մէջքը

Հայ ժողո­վուրդի ապա­գա­յի հաշւոյն ոճիր գործուած է:

Ո՞վ պատասխան պիտի տայ»:

Այո՛: Հայ ժողովրդի հանդեպ ոճիր է իրա­կա­նացվել և այսօր՝ հուլի­սի 5‑ին, որ պիտի տոնեինք Սահմա­նադրության օրն ու լցված լինեինք պետա­կան հպարտությամբ, միայն աղա­վաղված պատկե­րա­ցում ունենք, Սահմա­նադրության մասին և միակ բանը, որ հաստատ գիտենք, այն է, որ այսօր ոչ աշխա­տանքա­յին օր է:

Այսօր դեռևս տոն չէ:

Առնչվող Հոդվածներ