18.3 C
Yerevan

Ինքնիշխա­նության Գինը.(Մաս Ա)

Մուտք Հոդվա­ծա­շա­րի

Շուտով ընթերցո­ղի ուշադրությա­նը կներկա­յացնենք մի քանի մասից բաղկա­ցած հոդվա­ծա­շար‘ նվիրված Հայաստա­նի Հանրա­պե­տության և հայ ժողովրդի ինքնիշխա­նությա­նը: Հոդվա­ծա­շա­րում անդրա­դարձ կարվի արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րին, սփյուռքին, կրթա­կան ոլորտին, միջազգա­յին ձևա­չա­փե­րին, հայկա­կան արտա­քին հարա­բե­րություննե­րին՝ մասնա­վո­րա­պես այդ համա­տեքստում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին, սահմա­նա­զատմանն ու դրա հետև­անքնե­րին:

Հիմնա­կան թեման ինքնիշխա­նությունն է և դրա ոչ միանշա­նակ ընկա­լումն ու հասկա­ցումը:

Ինքնիշխա­նությունը բազմա­շերտ և խորքա­յին գործընթացնե­րից կախված երև­ութա­կան ամբողջություն է, որի հետև­անքնե­րը նկա­տե­լի են դառնում որոշ ժամա­նակ անց:

Այս օրե­րին հատկա­պես, երբ մենք բոլորս հայտնվել ենք ճգնա­ժա­մա­յին կետում և ըստ էության  Հայաստա­նի Հանրա­պե­տությունը խորը ճգնա­ժա­մի մեջ է գտնվում, մենք կփորձենք առայժմ մի քանի մասից բաղկա­ցած հոդվա­ծա­շա­րով առա­ջին մակարդա­կով շոշա­փել առկա խնդիրնե­րը և Հայաստա­նի ու հայոց ինքնիշխա­նության համար անհրա­ժեշտ նախադրյալնե­րի քննարկումն ու դրան մասնակցող ուժե­րի պոտենցիա­լը, դերն ու նշա­նա­կությունը:

Ո՞վ է ասել, որ պետության օգտին աշխա­տե­լու համար անպայման մանդատ պիտի ունե­նան:

Արա­յիկ Մկրտումյան

Եվ այսպես, Երասխ: Այս անվան հետ են կապված վերջին օրե­րի հիմնա­կան քննարկումնե­րը: Ադրբե­ջանցի­նե­րի կրա­կոցնե­րը, որոնք ոչ միայն ռազմա­կան, այլև քաղա­քա­կան նշա­նա­կություն ունեն, միանգա­մից ալե­կո­ծե­ցին Հայաստա­նի, առանց այն էլ անհանգիստ ու հուզված վիճա­կը:

Ու այս մտա­հո­գիչ վիճա­կում բավա­կան լուրջ ու մեծ հարցեր են առա­ջա­նում: Օրի­նակ‘ արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը: Իհարկե ոչ միայն արտա­խորհրդա­րա­նա­կան, բայց նախ հարցը վերա­բերվում է արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րին:

Նախընտրա­կան քարո­զարշա­վի ժամա­նակ երեք տասնյա­կից ավել ծրագրեր են ներկա­յացվել հայրե­նի­քի փրկության համար: Բազմա­թիվ կուսակցություններ անվերջ խոսում էին խնդիրնե­րի, վտանգնե­րի, սպառնա­լիքնե­րի մասին, նշում էին, թե ինչպես են պատրաստվում լուծե­լու ՀՀ առաջ ծառա­ցած խնդիրնե­րը: Անընդմեջ խոսում էին ինքնիշխա­նության կարև­ո­րության, Հայաստա­նի ապա­գա­ղութացման, կամ՝ ավե­լի հավակնոտ ու պահանջված թեմա­նե­րից:

Հիմա զարմա­նա­լի լռություն է: Նույնիսկ շատ մեծ լռություն: Շատ ավե­լի մեծ լռություն, քան սպա­սե­լի էր: Քաղա­քա­կան դաշտը եռաց, եռաց ու միանգա­մից հանգստա­ցավ: Ասես ոչինչ էլ չի եղել:

Ո՞ւր են այդ քաղա­քա­կան ուժե­րը: Ի՞նչ են անում կամ ի ՞նչ են անե­լու: Նրանք ԱԺ չանցան ու ի՞նչ է լինե­լու հետո: Ո՞րն է լինե­լու նրանց հետա­գա գործունեությունն ու տրա­մա­բա­նությունը: Ի՞նչ են պատրաստվում անել ու ինչո՞ւ են լռել:

Նույնիսկ ֆեյսբուքում, որ արդեն մի քանի տարի է ինչ սոցիա­լա­կան ցանցից վերածվել է ոչ պաշտո­նա­կան քաղա­քա­կան հարթա­կի, լռություն է:

Արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րից ոմանք այլևս չեն երև­ում, ոմանք կիսատ պռատ ինչ որ բաներ են գրում, իսկ մեծ մասը զբաղված է մարդկանց մեղադրե­լով, որ «մենք ասա­ցինք, դուք չլսե­ցիք, տեղն է ձեզ անա­սուններ» և այլն: Այն տպա­վո­րությունն է, որ պետության հետա­գա ճակա­տագրով հետաքրքրվողնե­րը շատ քիչ են, կամ էլ այդ ուժե­րին հետաքրքրո­ղը պղտոր ջրում ձուկ որսալն էր:

Արտա­խորհրդա­րա­նա­կան մի շարք ուժե­րի ներկա­յա­ցուցիչներ հանդի­պել են Նիկոլ Փաշինյա­նի հետ՝ վերջի­նիս նախա­ձեռնությամբ: Թե ինչ են անե­լու հետ՝ անհայտ է: Առայժմ խոսքեր ու հայտա­րա­րություններ, որ շնորհա­կալ են իրենց ձայն տված քաղա­քա­ցի­նե­րից և այլև:

Մի՞թե այդ ողջ աղմուկի իմաստն այն էր, որ ԱԺ մանդատ ստա­նան: Հակա­ռակ դեպքում, շատ զարմա­նա­լի է, որ արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րից ձայն ծպտուն չի լսվում: Մինչդեռ արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը շատ լավ հնա­րա­վո­րություն ունեն հասա­րա­կության հետ աշխա­տե­լու, մարդկանց, իրար հետ աշխա­տեցնե­լու և ի վերջո անե­լու այն, ինչ այսքան տարի­նե­րի ընթացքում չի եղել՝ ստեղծել հասա­րա­կա­կան համե­րաշխություն: Նրանք կարող են աշխա­տել հասա­րա­կության հետ և նրանց կրթել և՛ քաղա­քա­կա­նա­պես, և՛ քաղա­քա­գի­տո­րեն, բայց նրանք զարմա­նա­լիո­րեն լուռ են: Բայց լավ կանեն, եթե չլռեն ու անցնեն գործի ու ապա­ցուցեն, որ նրանց նպա­տա­կը միայն  մանդա­տը չէր և նաև ապա­ցուցեն, որ կարող են ու կաշխա­տեն հանուն Հայաստա­նի, նույնիսկ առանց մանդա­տի: Նրանք առանց այն էլ մեծ խնդիր ունեն: 26 ուժե­րից միայն երեքն են անցել ԱԺ, իսկ մյուսնե­րը հավա­քել են չնչին տոկոսներ: Արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը պիտի փորձեն հասկա­նալ, թե ինչու իրենք հաջո­ղության չհա­սան, որովհետև նման գործե­լաո­ճի շարունա­կությունը կարող է հասցնել նրանց վերջնա­կան մոռացման, քանի որ առանց այն էլ գոյություն ունե­ցող կուսակցություննե­րի մի հսկա մասին ճանա­չող չկա: Մի ծուլա­ցեք պարո­նայք, եթե դուք այն մարդիկ եք, որ իրոք կարև­ո­րում ենք հայոց ինքնիշխա­նությունը, ապա պետք է դադա­րեցնել քննա­դա­տելն ու հայհո­յե­լը և անցնել ակտիվ ու արդյունա­վետ աշխա­տանքի:

Ի վերջո Հայաստա­նում ընդդի­մություն պիտի՞ կայա­նա, թե ոչ: Բայց դա հենց այնպես, օդի մեջ տեղի չի ունե­նա: Ավե­լի լուրջ ու կոնկրետ քայլեր են պետք, քան ուղղա­կի ֆեյսբուքում դժգո­հություններ արտա­հայտե­լը:

Արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը պիտի հասկա­նան, որ ընդդի­մություն ասվա­ծը ևս լուրջ ինստի­տուցիո­նալ կառույց է, այլ ոչ թե դժգոհնե­րի խումբ, իսկ Հայաստա­նում ուղղա­կի դժգոհնե­րի խումբ է, խրո­նիկ դժգոհնե­րի:

Նույնիսկ պատե­րազմից առաջ էլ հայաստանյան ընդդի­մությունը երբեք աչքի չի ընկել գաղա­փա­րա­կան թունդ պայքա­րով: Էլի պայքա­րը տարվել է վատն ընդդեմ ավե­լի վատի:

Հիմա այդ ուժե­րը հնա­րա­վո­րություն ունեն դուրս գալու լճա­ցած վիճա­կից ու փորձեն կայա­նալ որպես քաղա­քա­կան ուժ և միա­ժա­մա­նակ կայացնել հայաստանյան ընդդի­մությունը, առողջացնել քաղա­քա­կան մթնո­լորտը: Նրանք շատ ավե­լին կարող են անել, քան պարզա­պես հայհո­յելն է ու նրանց ուսե­րին շատ ավե­լի մեծ պարտա­կա­նություն է դրված, քան պարզա­պես սրա, նրա կցորդ լինե­լը:

Կարող ենք վերցնել բրի­տա­նա­կան կամ ամե­րիկյան օրի­նակնե­րը: ԱՄՆ-ում որպես կանոն մրցում են հանրա­պե­տա­կաններն ու դեմոկրատնե­րը, բայց այնտեղ բազմա­թիվ այլ փոքր կուսակցություններ կան, որոնք իրենց հստակ քաղա­քա­կա­նությունն ու գործե­լաոճն ունեն ու իրենք սովո­րա­բար աջակցում են այս կամ այն ուժին՝ դրա­նով նաև հասա­րա­կա­կան մթնո­լորտ ամբողջացնե­լով:

Ո՞վ է ասել, որ պետության օգտին աշխա­տե­լու համար անպայման մանդատ պիտի ունե­նան:

Հատկա­պես հիմա, երբ մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրա­վի­ճա­կում: Եթե լիներ խաղաղ ու հանգիստ մի ժամա­նա­կաշրջան, գուցե և արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րից պահանջներն ավե­լի քիչ լինեին, բայց մենք գտնվում ենք սարսա­փե­լի ծանրա­գույն մի փուլում, երբ ոչ թե պիտի փորձենք գործել ըստ տրա­մադրության ու տրա­մադրվա­ծության, այլ պահի հրա­մա­յա­կա­նով: Մենք հիմա ժամա­նակ չունենք սպա­սե­լու ևս մի քանի տարի, որ կուսակցություննե­րը նորից ընտրություննե­րին մասնակցե­լու համար ծրա­գիր մշա­կեն: Մենք հինգ տարի չունենք սպա­սե­լու, մինչև արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը բարե­հա­ճեն երկրի խնդիրնե­րով զբաղվե­լու:

Եվս մի հարց:

Հայաստանն ապրում է ծանր օրեր: Ինչ որ չափով մեծ փորձություն է, թե մենք կդի­մա­նանք, թե չէ: Հիմա արդեն ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան հարց ու պատասխա­նի ժամա­նա­կաշրջան է, այլ Հայաստա­նի միա­վորման կենսա­կան անհրա­ժեշտության: Մենք տեսանք, թե ինչ կատարվեց Հայաստա­նի հետ, որտեղ միասնություն չկար այսքան տարի: Մենք հիմա պարզա­պես պարտա­վոր ենք միա­վորվե­լու ու միասնա­կան լինե­լու՝ բոլոր առումնե­րով:

Քաղա­քա­կան դաշտը այս ամե­նի կարև­որ բաղադրիչնե­րից է, իսկ արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը՝ ամե­նա­կարև­որ մասե­րից: Հետո սերունդնե­րը մեր մասին հարցնե­լու են, թե արդյո՞ք մենք Հայաստա­նի կողմից էինք, թե ոչ: Որովհետև մենք հիմա կա՛մ ապրե­լու ենք, կա՛մ՝ ոչ: Այլևս ժամա­նակ չունենք: Մենք այլևս 30 տարի չունենք վատնե­լու համար:

Արտա­խորհրդա­րա­նա­կան ուժե­րը պատրա՞ստ են գին վճա­րել հանուն Հայաստա­նի ինքնիշխա­նության:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ