25.1 C
Yerevan

Ինքնիշխա­նության Գինը․ (Մաս Բ)

Կրթության ու գիտության նախա­րա­րի պաշտո­նը պետք է համարվեր ամե­նա­կարև­ո­րը, պաշտպա­նության նախա­րա­րությա­նը հավա­սար: Եթե ՊՆ‑ը հսկում է այսօ­րը, կրթության նախա­րա­րը՝ հսկում է վաղը, ապա­գան: Ինչպե՞ս կարե­լի էր սերնդի կրթության գործը վերա­ծել կարճատև անհա­տա­կան բիզնե­սի: Զինվո­րը հսկում է մեր այսօ­րը, իսկ գիտնա­կա­նը՝ մեր ապա­գան: Չկա գիտություն, չկա ապա­գա: Ապա­գա չունեն միայն մեռյալնե­րը…

Արա­յիկ Մկրտումյան

Կրթություն Եւ Գիտություն

«Երբ բացում ես դպրո­ցի դուռը, փակվում է բանտի­նը»՝

Վիկտոր Հյուգո

Կրթությունն այն երև­ույթնե­րից մեկն է, որով այդքան սիրում ենք պարծե­նալ: Ամեն տեղ նշում ենք, թե ինչքան կարև­որ է կրթությունը, հպարտա­նում ենք Մեսրոպ Մաշտո­ցով, հպարտա­նում ենք հայոց լեզվով, այբուբե­նով, մեր, հազա­րա­րամյակնե­րով ձգվող կրթա­կան պատմությամբ, միջնա­դարյան համալսա­րաննե­րով, անցյալ ու ներկա ժամա­նակնե­րի հայ գիտնականներով…ու արտագրում ենք քննություննե­րի ժամա­նակ, փողով դիպլոմ ենք գնում ու ընդունվում ենք համալսա­րան այնպես, ինչպես խանութում միս կգնեինք, կամ կգնա­յինք ակումբ պարե­լու: Դիպլոմն այսօր դարձել է հասա­րա­կա­կան ստա­տուս, մինչդեռ գիտա­կան հավաստա­գիր կլի­ներ, բայց այն էժան ու անո­րակ ապրանք է: Ինչների՞ս է պետք գիտե­լիք չունե­ցող դիպլո­մա­վո­րը: Դա տուն է առանց պատեր, տանիք ու բնա­կիչ, դա գրիչ է՝ առանց թանաք, զինվոր՝ առանց զենք:

Կրթա­կան ու գիտա­կան ոլորտն անհնար է գերագնա­հա­տել, ու շատ հեշտ՝ թերագնա­հա­տել: Մենք հենց դրա­նով էլ զբաղված ենք հիմա: Հայաստա­նում, գոնե այս վերջին մի քանի տասնամյա­կում, կրթա­կան ոլորտի մակարդա­կը շատ շատ ցածր է, գիտա­կան հիմնարկնե­րի վիճա­կը՝ ողորմե­լի: Մինչդեռ ամեն ինչ սկսվում է կրթությունից, և կրթություն ասվա­ծը ոչ թե ենթադրում է տասը տարի գնալ գալ դպրոց, հետո 4–5 տարի գնալ գալ համասլա­րան, այլ կրթությունը որպես կրթություն, ոչ թե ցուցադրա­կան շոու, կամ ժամանց:

Առանց կրթության հնա­րա­վոր չէ ոչինչ, բացարձա­կա­պես ոչինչ: Մարդկա­յին քաղա­քակրթությունն ամբողջա­պես հենված է կրթության վրա: Հազա­րամյակնե­րով մարդիկ կրթվել են, ստա­ցած գիտե­լի­քը վերա­ծել են փորձի և ստեղծել աշխարհն այնպես, ինչպես որ այսօր տեսնում ենք մենք:

Հենց այն նույն համա­կարգի­չը կամ բջջա­յի­նը, որ ունեք, էլեկտրա­կա­նությունը, որով այն աշխա­տում է, համա­ցանցը, որից օգտվում եք այս հոդվա­ծը կարդա­լիս՝ գիտության ստեղծածն է: Կոշիկ, մեքե­նա, բաժակ…ինչ ուզեք, այդ ամե­նը մարդուն նվի­րել է գիտությունը, իսկ գիտությունը հենվում է կրթության վրա: Անգրա­գետ գիտնա­կան չի լինում, իսկ կրթությունն էլ միայն ստանդարտ ու քառա­կուսի մտա­ծե­լա­կերպը չէ, այն ազատ ու առա­ջընթաց սկզբունքն է:

2020թ. պատե­րազմը մեզ ապշեցրեց ոչ միայն իր մասշտա­բայնությամբ ու դաժա­նությամբ, այլև տեխնի­կա­կան հագեցվա­ծությամբ: Ըստ էության մենք աշխարհում առա­ջի­նը մեր մաշկի վրա զգա­ցինք հինգե­րորդ սերնդի կամ գիտա­կան պատե­րազմի արդյունքնե­րը, որտեղ ոչ թե հարցը լուծում էին հազա­րա­վոր հրա­ցա­նա­կիր մարդիկ, այլ համա­կարգչի առջև, սուրճի բաժա­կը ձեռքում բռնած օպե­րա­տորնե­րը, որոնք ի վիճա­կի են անգամ նստած տեղից վեր չկե­նա­լով հարյուրա­վոր կառա­վարվող հրթիռներ, անօ­դա­չու ինքնա­թիռներ ու էլի Աստված գիտե ինչ ուղարկել թշնա­մու գլխին: Եվ ուղարկե­ցին: Ու մենք էլ զգա­ցինք:

Եռաբլուրում այսօր հանգչող մեր եղբայրնե­րը զոհվե­ցին մեծ մասամբ ոչ թե թշնա­մու գնդակնե­րից, այլ անօ­դա­չունե­րից, տարբեր տիպի հրթիռնե­րից ու էլի նման բանե­րից: Պատե­րազմին կամա­վոր մասնակցած ընկերս պատմում էր, որ Ֆագոտ տեսա­կի հակա­տանկա­յին հրթի­ռով կրա­կե­ցին ադրբե­ջա­նա­կան տանկին, ու հրթի­ռը տանկին մոտե­նա­լով շեղեց իր ուղղությունն ու գնաց մի ուրիշ կողմ: Ասաց, որ բոլորն ապշած էին այդ ամե­նից:

Պատե­րազմի ընթացքում, իսկ ավարտից հետո հատկա­պես, մարդիկ իրենք իրենց զայրա­ցած հարց էին տալիս, թե ինչո՞ւ մենք չունենք մեր սեփա­կան աթս-ները, հակաօ­դա­յին պաշտպա­նա­կան համակարգերը…է՜հ…եթե ունե­նա­յինք, ապա այսքան զոհեր չէինք տա:

Իսկ չունենք բացա­ռա­պես այն պատճա­ռով, որ չունենք նորմալ կրթա­կան համա­կարգ, չունենք արժա­նա­պա­տիվ գիտություն, որն էլ ի վիճա­կի կլի­նի ապա­հո­վել պետությանն ամեն ինչով՝ ինքնա­թի­ռից մինչև լազե­րա­յին անտե­սա­նե­լի վահաններ, կամ՝ անհա­տա­կան էլեկտրա­կան հրթի­ռա­կո­շիկնե­րից մինչև սուպեր համա­կարգիչներ:

Չունենք:

Մենք պարծե­նում ենք, որ բետո­նա­խառնի­չը հայ է ստեղծել, որ դոլա­րի կանաչ ներկը հայ է ստեղծել, որ մագնտա-ռեզո­նանսա­յին տոմոգրաֆիան հայ է ստեղծել: Դրանք փոքր մասն են հայկա­կան գյուտե­րի, առանց որի աշխարհը այն չէր լինի, ինչ այսօր: Եվ ի՞նչ: Բետո­նա­խառնիչ ստեղծող ազգի քաղաքնե­րը կիսա­վեր են, դոլա­րի գույնը ստեղծող ազգի արժույթը՝ սարսա­փե­լի ցածր, իսկ ՄՌՏ‑ի ստեղծո­ղի հայրե­նա­կիցնե­րի համար խնդիր է դառնում հետա­զոտվե­լը, որո­վե­հետև ՄՌՏ սարքեր կան միայն Երև­ա­նում, այն էլ մեկ հետա­զո­տությունը՝ 50–80 հազար դրամ, այսինքն շատե­րի մեկ ամսվա աշխա­տա­վարձը:

Հայաստա­նում կրթությունն ու գիտությունն արհա­մարված են, անտեսված: Կրթա­կան ու գիտա­կան համա­կարգե­րը խեղված են ու այլանդակված: Դրանք վերածվել են շահա­տա­կություննե­րի ու շնորհա­վա­ճա­ռության արհեստա­նոցնե­րի, դարձել են կաշառքի մի մեծ օջախ, որից այլևս գիտնա­կաններ դուրս չեն գալիս:

Բայց Հայաստա­նում գրե­թե բոլո­րը դիպլո­մա­վոր են: Եթե լսում ես, որևէ մեկը գոնե բակա­լավրի դիպլոմ չունի՝ զարմա­նում ես: Բայց չես զարմա­նում, երբ լսում ես, որ պատմա­բա­նի դիպլոմ ունե­ցո­ղը խանութում վաճա­ռող է աշխա­տում, տնտե­սա­գե­տի դիպլոմ ունե­ցո­ղը՝ բանվոր, քիմի­կո­սի կամ կենսա­բա­նի դիպլոմ ունե­ցո­ղը՝ երթուղա­յի­նի վարորդ: Կամ էլ չենք զարմա­նում, երբ ընդհանրա­պես աշխա­տանք չեն գտնում:

Հասկանո՞ւմ եք: Մեզ համար նորմալ է, որ բանա­սե­րը հավա­քա­րար լինի, կամ ինժե­նե­րը՝ ավտոլվա­ցող, լեզվա­բա­նը՝ մատուցող: Էստեղ ոչ թե աշխա­տանքը լավը չէ, այլ աշխա­տանքի ու աշխա­տո­ղի ոչ նորմալ հարա­բե­րակցությունը: Նորմալ է մատուցողն էլ, կոշիկ կարելն էլ, գետե­նիկ հետա­զո­տություններն էլ: Բայց կոշի­կը պետք է կարի կոշկա­կա­րը, մատուցի՝ մատուցո­ղը: Ի դեպ մատուցո­ղը ևս բավա­կան լուրջ և ամուր նյարդեր պահանջող աշխա­տանք է և պահանջում է որակներ ու հմտություններ, էլ չասեմ կոշիկ կարե­լը:

Իսկ ինչո՞ւ է այդպես: Ինչո՞ւ դիպլո­մը գին չունի: Ինչո՞ւ է դիպլոմն այդքան էժան և հասա­նե­լի: Ի վերջո բոլոր դիպլո­մա­վորնե­րը չէ, որ գիտե­լիք ունեն, շատե­րը դիպլոմ ունեն, գիտե­լիք՝ ոչ: Իսկ ինչո՞ւ:

Կարե­լի է իհարկե երկար բարակ խոսել բուհ-աշխա­տա­շուկա խնդրից, բայց հիմնա­կան հարցն այն է, որ մենք թքած ունենք կրթության վրա էլ, գիտության էլ:

«Գիտե­լի­քը համաշխարհա­յին շուկա­յում ամե­նա­թանկ ապրանքն է,- ասում էր Սոս Սարգսյա­նը,- Գիտե­լի­քը բարո­յա­կա­նություն է, մինչև անգամ՝ ազնվա­կան արտա­քին…      
Բայց ինչպե՞ս անենք, որ դիպլո­մի փոխա­րեն գիտե­լիք ունե­նանք…»

Այո՛, թքած ունենք, դրա համար էլ ո՛չ նորմալ կրթա­կան համա­կարգ ունենք, ոչ էլ կայա­ցած գիտություն:

Կրթության ու գիտության նախա­րա­րի պաշտո­նը պետք է համարվեր ամե­նա­կարև­ո­րը, պաշտպա­նության նախա­րա­րությա­նը հավա­սար: Եթե ՊՆ‑ը հսկում է այսօ­րը, կրթության նախա­րա­րը՝ հսկում է վաղը, ապա­գան: Ինչպե՞ս կարե­լի էր սերնդի կրթության գործը վերա­ծել կարճատև անհա­տա­կան բիզնե­սի: Զինվո­րը հսկում է մեր այսօ­րը, իսկ գիտնա­կա­նը՝ մեր ապա­գան: Չկա գիտություն, չկա ապա­գա: Ապա­գա չունեն միայն մեռյալնե­րը…

Ասում են, որ մեզ աթս-ներ են պետք, որ մեզ ֆոսֆո­րա­յին զենքի դեմ դեղա­մի­ջոց է պետք, մեզ լավ բժշկություն է պետք, մեզ նորմալ ֆիլմարտադրություն է պետք, զենքի ու մեքե­նա­յի՝ մեխա­նիզմի արտադրություն, օդա­նավ ու քիմիա­կան զենք, տանկ ու որա­կով հեռուստա­ցույց.…

Բայց ինչպե՞ս: Ո՞վ պիտի նախագծի, մշա­կի ու ստեղծի այդ ամե­նը, եթե դրա մասնա­գետնե­րը զբաղվում են ամեն ինչով՝ սեփա­կան մասնա­գի­տությունից բացի: Ինչպե՞ս կարող է քաղա­քա­գե­տը իրա­վա­կան դաշտում հաղթել ադրբե­ջանցուն, եթե նա զբաղված է տաքսի վարե­լով, որ ընտա­նի­քին հաց հասցնի, ինչպե՞ս կարող է ազգագրա­գե­տը ապա­ցուցել, որ դուդուկը կամ Սասունցի Դավի­թը հայկա­կան է, եթե նա օրը 10 ժամ զբաղված է մատուցող աշխա­տե­լով, ինչպե՞ս հնա­գետն ապա­ցուցի, որ Երև­ա­նը թուրքե­րը չեն կառուցել, իսկ պատմա­բա­նը ապա­ցուցի, որ Արցա­խը Հայաստան է ու վերջ, եթե նրանք զբաղված են թերթ վաճա­ռե­լով, լոբի կշռե­լով, կամ հատակ մաքրե­լով:

Ինչպե՞ս հայ ինժե­նե­րը ստեղծի ռազմա­կան աթս ու հակաօ­դա­յին պաշտա­նող համա­կարգ, եթե նրա ինժե­նե­րի աշխա­տա­վարձը չի գերա­զանցում 100 հազար դրա­մը, և նա ստիպված է ասենք ռուսնե­րի կամ ամե­րի­կա­ցի­նե­րի համար աշխա­տե­լով, որ իր երե­խան կամ կինը քաղցած չմնան, կամ՝ հիվանդ ծնո­ղին տանի ՄՌՏ հետա­զո­տության, մի բանի, որ հենց հայն է ստեղծել:

ՈՒ ընդհանրա­պես մենք այս վիճա­կում ինչպե՞ս կարող ենք պետություն պահել ու անկա­խության մասին խոսել, եթե մեր երկրում կրթությունն ու գիտությունը ավե­լի էժան են գնա­հատվում, քան խոզի ապխտած ազդրը:

Ումի՞ց ենք մենք աթս, զենք ու հեռուստա­ցույց պահանջում՝ մատուցո­ղից, կոշկա­կա­րից կամ գովազդա­յին գործակալի՞ց: Ո՞ւմ է ընդհանրա­պես պետք մեր կրթա­կան համա­կարգը, եթե այն չի տալոի գիտնա­կաննե­րի:

Այսքան տարի տասնյակ հազա­րա­վոր խելա­ցի ու բանի­մաց մարդիկ լքել են Հայաստա­նը: Նրանց շարքում շատերն են եղել գիտա­կան մտքի տեր: Բայց գնա­ցել են, որովհետև այլևս հնա­րա­վոր չէր հացով ու մածունով ապրել:

Մենք հաճույքով ենք նայում Iphone-ին, BMW-ին, F‑35-ին ու ափսո­սում, որ չունենք մերը, սեփա­կա­նը: Էլ ինչպե՞ս ունե­նաս: Իսկ չէ՞ որ ունե­նա­լով օրի­նակ այդ երեք արտադրություննե­րը, լուծում ես և՛ տնտե­սա­կան, և՛ անվտանգա­յին հարցեր:

Հորդա­նե­րի դարն անցել է: Այլևս պետք չեն հարյուր հազա­րա­նոց նիզա­կա­կիր գնդեր, կամ ծանր հեծե­լա­զոր, հիմա պետք են օդա­նա­վեր, աթս-ներ, մեքե­նա­նե­րի գործա­րաններ:

Պետք է փոխել կրթա­կան ու գիտա­կան համա­կարգե­րը՝ մանկա­պարտե­զից մինչև ակա­դե­միա, պետք է վերա­նա­յել մեր մոտե­ցումն ընդհանրա­պես այդ ամե­նին: Պետք է, այլա­պես մենք կշա­րունա­կենք կորցնել ու կորցնում ենք ամե­նա­թանկը՝ ժամա­նա­կը: Երե­սուն տարում կարե­լի էր կրթել ու ունե­նալ անվախ, խելա­ցի, գիտա­կան ու մոտի­վացված հասա­րա­կություն: Հասա­րա­կություն, որը աղբը չէր թափի ամեն պատա­հած տեղ, կմերժեր կաշառքն ու գողությունը, կհասկա­նար իր պետության ու հենց իր գոյության անհրա­ժեշտությունը, կարև­ո­րությունը, դերն ու նշա­նա­կությունը, և կապրեր արժա­նա­վա­յել ու իր կամքը կթե­լադրեր բոլոր բոլո­րին, ովքեր կփորձեին տրո­րել նրա ոտքը, բայց չունե­ցանք:

Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Պետք է սկսել հիմա, հենց հիմա, ոչ սեպտեմբե­րին, ոչ մի շաբա­թից կամ ամսից ու ոչ էլ վաղը, այլ հիմա, հենց հիմա: Այլա­պես վաղը մենք այլևս ոչինչ չենք ունե­նա, որ կորցնենք:

Կրթությունն ու գիտությունն է մեզ պահե­լու, մեր զենքն ու վահա­նը դառնա­լու: Ոտքե­րը թափ տալու ժամա­նակն արդեն անցել է, հիմա ուղե­ղը շարժե­լու դարն է ու ափսոս, որ մենք դա դեռևս չենք հասկա­ցել:

Դեռ ուշ չէ, մենք պարտա­վոր ենք փոխվե­լու ու նորից վերա­կերտվե­լու: Չկա կրթություն, չկա ոչինչ, կա՝ կրթություն, կա ամեն ինչ:

Եթե շարունա­կենք փակ պահել դպրոցնե­րի դռնե­րը, ստիպված ենք նորա­նոր բանտեր բացել:

[շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ