14.7 C
Yerevan

Դուք Չհասկացա՜ք Ինչ Է Հայրե­նի­քը

Վտանգնե­րով լի էս հայրե­նի­քում ամե­նադժբախտը անտարբերներն են, նրանք երբեք չեն իմանա‘որն է իսկա­կան հանգստությունը։

Սիրա­նուշ Ասատրյան

Դա մի ժամա­նա­կա­հատված էր ընկած սեպտեմբերյան տաք աշնան, ու խորը, ցուրտ ու տերև­ա­թափ աշնան մեջտե­ղում, երբ եղա­նա­կի ցանկա­ցած փոփո­խության հետ փոխվում է հոգե­վի­ճակդ։

Ամեն տարի այս ժամա­նա­կա­հատվա­ծում մտա­ծում էի սիրու՞մ եմ աշունը թե ոչ։

Վաղ առա­վոտ էր, երբ չափից դուրս արագ դասա­վո­րե­ցի պայուսակս ու ոգև­որված տնից դուրս եկա, ուղև­որվե­լով նախանշված տեղը, որտե­ղից էլ մեկնե­ցինք մի վայր, որը ինձ հավերժ սիրա­հարված թողեց իր աշուննե­րին ու բոլոր֊բոլոր մռայլ ու արև­ոտ եղա­նակնե­րին‘ Արցախ։

Հասանք Քարվա­ճառ, կյանքում էդքան շփոթված չէի եղել, երդվում եմ, երբ հայտնվում ես էնտեղ չգի­տես որ կողմ նայես, որ հասցնես էդ գեղեցկությունը որսալ, ու հավերժ պահել հիշո­ղությանդ մեջ։ Երե­կո էր, երբ հասանք Ստե­փա­նա­կերտ ու չնա­յած ուժեղ անձրև­ին, չէի ուզում գնալ հյուրա­նոց, արդեն հասկա­ցել էի‘ հինգ օրում անհնար է հասցնել զգալ Արցա­խը իր ողջ հմայքով։

Երբ դեռ չէի եղել Արցա­խում, իմ պատկե­րա­ցումնե­րում դա մի փոքր հրաշք անկյուն էր, որ պիտի նոր բացա­հայտեմ, երբ հասա էնտեղ պարզվեց աշխարհ է ‘ առանձին երկիր մոլո­րա­կից ու ենթա­կա անվերջ բացա­հայտման։

Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի Արցա­խի բնությունը, ծառե­րը, ծաղիկնե­րը, Արցա­խի գինին, նուռը, ժենգյա­լով հացն ու հոնի կոմպո­տը։

Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի ազա­տագրված հայրե­նի­քում քայլե­լու, անկա­խության հոտը զգա­լու ու քեզ հաղթա­նա­կած համա­րե­լու զգա­ցո­ղությունը։

Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի քեզ‘ հային էդքան երջա­նիկ ինչքան քո հողի վրա‘ Արցա­խում։

Արցա­խում ես հասկա­ցա, թե ինչն է տարբե­րում իմ հայրե­նի­քը, աշխարհում մնա­ցած հարուստ պետություննե­րից, կղզի­նե­րից տարածքնե­րից, հանգստա­վայրե­րից։

Եթե ուզում եք, կանգնեք Էյֆելյան աշտա­րա­կի գագա­թին ու նայեք Փարի­զի լույսե­րին, մտա­ծե­լով, որ ամե­նաերջա­նիկն եք, գնա­ցեք աշխարհում հայտնի բոլոր գեղե­ցիկ քաղաքնե­րը, միևնույն է, դուք դժբախտն եք առանց հայրե­նիք, առանց Արցախ, որովհետև Էյֆելյան աշտա­րա­կի գագա­թին երբեք չեք գտնի, սեփա­կա­նի, ազա­տագրվա­ծի, հարա­զա­տի էդ ֆանտաստիկ զգա­ցո­ղությունը։

Դուք կարող եք գնալ աշխարհի ցանկա­ցած կետ ու անունը դնել “գնում ենք հանգստա­նա­լու”, բայց էդպես էլ ոչ մի կետում իրա­կան հանգստություն չեք գտնե­լու։

Կրա­կոցնե­րով, փամփուշտնե­րով ու արյան հետքե­րով լի էս փոքրիկ հայրե­նի­քում, ամե­նադժբախտը մարդիկ են, ում համար Արցա­խը բեռ էր, նրանք էդպես էլ չզգա­ցին ու չեն զգա աշխարհում ամե­նաֆանտաստի­կը, որ հնա­րա­վոր է զգալ։

Վտանգնե­րով լի էս հայրե­նի­քում ամե­նադժբախտը անտարբերներն են, նրանք երբեք չեն իմա­նա որն է իսկա­կան հանգստությունը։

Ես մի օր հետ կգնամ, Արցախ գինի կխմեմ, ժենգյա­լով հաց կուտեմ, կքայլեմ իմ ազա­տագրված դրախտում ու կլի­նեմ ամե­նաերջա­նի­կը, իսկ դուք էդպես դժբախտ էլ կմեռնեք, որովհետև չհասկա­ցաք ինչ է հայրե­նի­քը, չիմա­ցաք‘ ով եք դուք, որտե­ղից եք գալիս և ում ոտքե­րի առաջ ծնկե­լու է տանում ձեզ ձեր տեսա­կը։

Facebook.com

Առնչվող Հոդվածներ