15.3 C
Yerevan

Մայրե­րի Դերը

21-րդ դարում, մեր հերոս-զինվորնե­րը ավե­լի ու ավե­լի կանգնած են լինե­լու արհեստա­կան ինտե­լեկտի մարտահրա­վերնե­րի առաջ եւ կռվե­լու են ռոբոտնե­րի հետ:

Հակոբ Բադալյան

Առա­վոտյան ֆեյսի ժապա­վե­նում նկա­տե­ցի Գարե­գին Նժդե­հի խոսքի մեջբե­րումը՝ «Մայրե­րի ափե­րի մեջ պետք է փնտրել ազգի ճակա­տա­գի­րը»:

Լիո­վին համա­ձայն եմ «պատճա­ռա­հե­տեւանքա­յին» տրա­մա­բա­նության տեսանկյունից: Սակայն, ըստ իս, կա բովանդա­կա­յին թիրա­խի կարեւոր հանգա­մանքը: Ի՛նչ է նկա­տի ունե­ցել Նժդե­հը, թերեւս ավե­լի լավ ու խորքա­յին կասեն մարդիկ, որոնք խորա­պես տիրա­պե­տում են նժդեհյան թեմա­յին:

Բայց, այդ արտա­հայտությունը ներկա­յումս առա­վե­լա­պես դիտարկվում է զինվոր-հերոսներ ծնե­լու, կերտե­լու իմաստով: Այն, որ ցանկա­ցած երկրի համար ուժեղ զինվորնե­րով ուժեղ բանա­կը կենսա­կան նշա­նա­կություն է, առա­վել եւս Հայաստա­նի, սա նույնիսկ քննարկե­լու հարց չէ:

Սակայն, 21-րդ դարում, մեր հերոս-զինվորնե­րը ավե­լի ու ավե­լի կանգնած են լինե­լու արհեստա­կան ինտե­լեկտի մարտահրա­վերնե­րի առաջ եւ կռվե­լու են ռոբոտնե­րի հետ: Իսկ այստեղ հերո­սի կատե­գո­րիան դառնում է առա­վե­լա­պես պաթոս, քան առարկա­յա­կան ուժ: Հետեւա­բար, ազգե­րի ճակա­տա­գի­րը անկասկած լինե­լով մայրե­րի ձեռքում, որպես ստեղծա­րար ուժ ստա­նում է բոլո­րո­վին այլ բնույթ: Հասա­րա­կա­կան արդիա­կան համա­կե­ցության պահանջնե­րին համարժեք ինչպի­սի որդի­ներ կկերտեն մայրե­րը: Որդի­ներ, որոնք ամա­ռա­յին ամբողջ երե­կո ինչ որ մի թանկարժեք մեքե­նա­յի ղեկին նստած Երեւա­նի որեւէ թաղա­մա­սի փողոցներ «կչափչփեն»՝ հայկա­կան կամ ռուսա­կան արտադրության ռաբիս-պոպսա­յի առա­վե­լա­գույն դեցի­բելնե­րով, թե՞ որդի­ներ, որոնց համար արժե­քը կլի­նի աշխարհը ճանա­չելն ու հասկա­նա­լը, եւ Հայաստանն այդ աշխարհին համա­հունչ քայլող պետություն դարձնե­լը, այդ թվում եւ հայկա­կան պաշտպա­նա­կան համա­կարգը համաշխարհա­յին միտումնե­րին համարժեք արհեստա­կան ինտե­լեկտով ապա­հո­վե­լու իմաստով:

Իսկ այդ գործում, իսկա­պես, առաջնա­յի­նը մայրե­րի առա­քե­լությունն է:

Գրությունը ‘ Հակոբ Բադալյա­նի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ