14.7 C
Yerevan

Պարտությունից Հետո

Պատե­րազմի օրե­րին ժողովրդին ոչ ոք բութ և անհասկա­ցող չէր ասում։ Ընդհա­կա­ռա­կը, բոլորն էլ հավաստում էին, որ մենք հերո­սա­կան ժողո­վուրդ ենք ու ընդունակ ենք ամե­նաանհնա­րին զոհո­ղություննե­րի։ Ինչպե՞ս պատա­հեց, որ նոյեմբե­րի 8‑ին ժողո­վուրդը պայքա­րող է ու հերոս, իսկ նոյեմբե­րի 10-ին՝ բութ ու անհասկա­ցող։

Արա­յիկ Մկրտումյան

Հաղթա­նա­կից հետո միշտ գրվում են գրքեր, բազմա­թիվ հոդվածներ, նկա­րա­հանվում են ֆիլմեր, իսկ պարտությունից հետո ավե­լի շատ առաջ են քաշվում թեզեր՝ գլխա­վոր ԻՆՉՈՒ-ին պատասխա­նե­լու համար;

Հայաստա­նում հիմա առաջ քաշվող թեզե­րը հիմնա­կա­նում երկու-երեք տեսակ են՝

Դավա­ճան ներկա­ներ

Դավա­ճան նախկիններ

Հենց այսքա­նով էլ ավարտվում են պատե­րազմի մասին մեր խորհրդա­ծություններն ու սկսվում մեղադրանքնե­րի անվերջ շղթա, ինչքան որ անի­մաստ, այնքան էլ անվերջ։ Մեղադրանքնե­րը ոչ մի տեղ չեն տանում պառակտումից բացի։ Իհարկե սպա­սել, որ նման դաժան պարտությունից հետո հենց հաջորդ օրը բոլո­րը հանգիստ կնստեն և խաղաղ կքննարկեն՝ անհնար է։ Պարտությունն իր հետ բերում է դառը հիասթա­փություն, մոլեգնած կրքեր, ահռե­լի վատ էներգիա։ Այդ ամե­նը ինչ որ կերպ դատարկել է պետք, բայց պետք է դա անել ոչ թե ութ ինը ամիս գոռա­լով ու ոչ մի արդյունքի չհասնե­լով, այլ համա­կարգված ու հնա­րա­վո­րինս սթափ։

Լրիվ նորմալ է, որ հասա­րակ քաղա­քա­ցի­ներն իրենց խաբված և կոտրված զգան։ Նորմալ է, որ սովո­րա­կան մարդիկ չեն հասկա­նում, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, բայց նորմալ չէ, որ հիստե­րիա­յի հիմնա­կան տաքացնողներն ու առաջ տանողնե­րը երկա­րամյա փորձա­ռու քաղա­քա­կան գործիչներն ու վերլուծա­բաններն են, որոնց մի մասն ի դեպ, աշխա­տել է կառա­վա­րությունում։

Իհարկե ոչ բոլորն են միայն գոռգո­ռա­լով զբաղված, բայց երբ տարի­նե­րի փորձ ունե­ցող մարդիկ ևս սկսում են նույն բանը գոռալ, ինչ և սովո­րա­կան քաղա­քա­ցին, ով երբևէ առնչություն չի ունե­ցել պետա­կան կառա­վարմանն ու դիվա­նա­գի­տա­կան դժվա­րընկա­լե­լի գաղտնիքնե­րին, պարզ է դառնում, որ մեր պարտության պատճառնե­րը շատ ավե­լի խորն են, քան մեկ մարդու դավա­ճա­նությունը։

Հայաստա­նում 2021թ․ օգոստոսն է, այսինքն արդեն 11-րդ ամիսն է անցնում ինչ սկսվեց պատե­րազմը, բայւց դեռ ոչ մի հարցի ոչ մի նորմալ պատասխան չենք ստա­ցել։ Միակ բանը որ ունենք, «բոշա-փչա­ցած» սկզբունքով աշխա­տող ԱԺ‑ն է, որտեղ էլի հայհո­յա­խա­ռը իրար են մեղադրում։ Ու նորմալ չէ, երբ այն մարդիկ, որոնք 1991թ․ սկսած մինչև 2021թ․ նոյեմբե­րի 9‑ը իրենց վրա են վերցրել երկիր կառա­վա­րե­լու պարտա­կա­նությունը և դեռ մի բան էլ «մունաթ եկել», որ դիվա­նա­գի­տությունն ամեն մեկի խելքի բանը չէ և իրենք գիտեն ինչ են անում, այսօր հենց նույն հասա­րակ բնակչությանն ամե­նա­տարբեր վիրա­վո­րա­կան մակա­նուննե­րով են դիմում իրենց ընտրե­լու կամ չընտրե­լու համար և մի ողջ ժողովրդի վիրա­վո­րում անհասկա­ցող ու բութ լինե­լու համար։ Մի ժողովրդի, որին ճիշտ ուղով տանելն իրենց գործն էր։ Ու եթե 2021թ․ օգոստո­սին հայ ժողո­վուրդը բութ է ու անհասկա­ցող, հարց է առա­ջա­նում․ «Ինչպե՞ս այդ բութ ու անհասկա­ցող ժողո­վուրդը հաղթեց Արցախյան առա­ջին պատե­րազմում ու պարտվեց երկրորդում, կամ ինչպե՞ս պատա­հեց, որ այդ հաղթա­կան ու հերոս ժողո­վուրդը դարձավ բութ ու անհասկա­ցող»։ Սրանք հարցեր են, որոնց շատ քչերն են ուզում հասկա­նալ, որովհետև դրա համար միայն գոռալն ու հայհո­յանքը բավա­րար չէ, դրա համար լուրջ ու ծանր աշխա­տանք է պետք։

Շատ քչերն են փորձում հասկա­նալ 1994թ․ և 2020թ․ տարբե­րություննե­րը։ Մենք հիմնա­կա­նում նայում ենք Մայի­սի 9‑ի հաղթա­նա­կին ու վշտա­նում նոյեմբե­րի 9‑ի պարտության համար։

Բայց ի՞նչ էր տեղի ունե­ցել 1994թ․ մայի­սի 9‑ից մինչև 2020թ․ նոյեմբե­րի 9‑ն ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում։

Այն, որ մենք պետա­կան մասշտա­բով անլուրջ ենք եղել՝ փաստ է։   Բայց դա նշա­նա­կում է, որ կառա­վա­րիչներն իրենք են այնքան անլուրջ եղել, որ ժողո­վուրդը վերածվել է մի այնպի­սի անտարբեր հատվա­ծի, որ արդեն հոգնել ու զզվել է պատե­րազմից էլ, ամեն ինչից էլ։

Բայց պատե­րազմի օրե­րին ժողովրդին ոչ ոք բութ և անհասկա­ցող չէր ասում։ Ընդհա­կա­ռա­կը, բոլորն էլ հավաստում էին, որ մենք հերո­սա­կան ժողո­վուրդ ենք ու ընդունակ ենք ամե­նաանհնա­րին զոհո­ղություննե­րի։ Ինչպե՞ս պատա­հեց, որ նոյեմբե­րի 8‑ին ժողո­վուրդը պայքա­րող է ու հերոս, իսկ նոյեմբե­րի 10-ին՝ բութ ու անհասկա­ցող։

Ստացվում է, որ կամ այդ ժողո­վուրդը մշտա­պես բութ ու անհասկա­ցող է եղել, կամ այդպի­սին է դարձել, կամ էլ ոմանք փորձում են այնպես անել, որ իրենց կերա­ծը հասա­րակ մարդիկ մարսեն։

Ապստամբություն բարձրացրած մարդը եթե հաղթում է, դառնում է հերոս հեղա­փո­խա­կան, եթե պարտվում է, դառնում է պետա­կան հանցա­գործ։ Սա մի օրի­նա­չա­փություն է, որին պետք է ըմբռնումով մոտե­նալ։ Եթե բոլշև­իկյան ապստամբությունը Ռուսաստա­նում պարտությամբ ավարտվեր, վստա­հեցնում եմ, որ Լենի­նին, Ստա­լի­նին ու մյուսնե­րին գնդա­կա­հա­րե­լու էին, որպես պետա­կան դավա­ճաննե­րի, բայց քանի որ նրանք են հաղթել, 70 տարի դպրո­ցա­կան երե­խա­նե­րը երգում ու արտա­սա­նում էին «Լենին պապի­կի մասին»։ Բնա­կան է, հաղթո­ղին չեն դատում։ Ավե­լի ճիշտ՝ չեն կարող դատել, հաղթողն ինքն է դատում։

Հիմա էլի հետ գանք 1994թ․։ Հաղթած հայ ժողո­վուրդ։ Հետո 2021թ․ պարտված հայ ժողո­վուրդ։ Այնպես չէ, որ 1994թ․ հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյա­նը, իսկ 2021-ին պարտվեց հայ ժողո­վուրդը։

Եկեք հասկա­նանք, թե որ դեպքում ում մեղադրենք։ Մենք երկու տարբե­րակ ունենք՝

1994թ․ հաղթեց իսկ 2021-ին պարտվեց հայ ժողո­վուրդը։

1994թ․ հաղթեց մի Լևոն Տեր-Պետրոսյա­նը, իսկ 2021-ին պարտվեց Նիկոլ Փաշինյա­նը։

1994թ․ հետո մենք բազմա­թիվ մարդիկ էին ապա­ցուցում, որ իրենք իրենց բաժինն ունեն հաղթա­նա­կի մեջ ու որ հաղթա­նակն իրենցով է եղել։ 2021թ․ չես գտնի մեկին, ով ընդունի, որ ինքն է պարտվել կամ, որ ինքը պատասխա­նա­տու է այդ պարտության համար։

Այո՛, հաղթա­նա­կը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է։

Բայց կրկին մի հարց։ Ի՞նչ է տեղի ունե­ցել 1994–2021թթ․։

ՀՀ երեք ղեկա­վարներն ամեն կերպ շեշտում են, որ իրենց օրոք Հայաստա­նը եղել է ուժեղ, զարգա­ցել է, հարստա­ցել է, ուժե­ղա­ցել է, իսկ Փաշինյա­նը եկավ ու քանդեց ամեն ինչ։ Փաշինյանն էլ իր հերթին ասում է, որ նախկիններն այնպես են քադել ու ոչնչացրել ամեն ինչ, որ հնա­րա­վոր չէր երեք տարում լրացնել 26 տարվա բացե­րը։

Ո՞ւմ հավա­տաս։

Եթե նախորդ ղեկա­վարնե­րը ճիշտ են ասում ու իրենց օրոք Հայաստա­նը զարգա­նում էր ու ուժեղ էր, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ինչ որ առասպե­լա­կան հրեշ էր, որ եկավ ու ընդա­մե­նը երեք տարում ոչնչացրեց այն ամենն, ինչ իրենք ստեղծել էին 26 տարում։

Եթե Փաշինյանն է ճիշտ ասում, ապա նախորդնե­րը բացեի­բաց ստում են ու 26 տարում Հայստա­նում ոչ մի բան էլ չի ստեղծվել։

Կարե­լի է էլի տասնյակ եթե-ներ առաջ բերել ու առանձնա­ցել, թե որ դեպքում ում վարկածն է ավե­լի հավա­նա­կան կամ հետաքրքիր, բայց մենք խոսում ենք աղետ պատե­րազմի մասին, որը եկավ ու ջնջեց մեր իրա­կա­նությունը։ Ավե­լի ճիշտ այն իրա­կա­նությունը, որ մենք էինք մեզ համար որո­շել ու որը սուտ դուրս եկավ։

Թուրքը ոչխար չէր, կամ էլ ոչխարնե­րը գիշա­տիչ էին դարձել 1994թ․ հետո։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում մենք լուրջ վրի­պումներ ենք թույլ տվել։

Իսկ գուցե Հայաստա­նի պարտությունը սկսվել է հենց 1994թ․ երբ հաղթա­նա­կած Հայաստա­նում հաղթեց ոչ թե հայ ժողո­վուրդը, այլ Լևոն Տեր-Պետրոսյա­նը, 10 տարի երկի­րը հարստացրեց ու աշխա­տեց ոչ թե հայ ժողո­վուրդը, այլ  Ռոբերտ Քոչարյա­նը, 10 տարի բանակցեց ոչ թե հայ ժողո­վուրդը, այլ Սերժ Սարգսյա­նը հեղա­փո­խությունն իրա­կա­նացրեց ոչ թե հայ ժողո­վուրդը այլ Նիկոլ Փաշինյա­նը ու պարտվեց ոչ թե հայ ժողո­վուրդը, այլ Նիկոլ Փաշինյա­նը։

Բայց գիտենք, որ այդպես չէ։ Հայաստա­նի բախտը այդ չորս մարդը չեն տնօ­րի­նել։ Հայաստա­նի բախտը հայ ժողովրդի ձեռքում է ու եթե ժողո­վուրդը սխալվել է, եթե ժողո­վուրդը պարտվել է, ապա առա­ջին հերթին մեղա­վոր են առաջնորդնե­րը։

Իհարկե իրար ընդդի­մա­դիր մարդիկ միմյանց չեն լսի ու «նիկո­լա­կա­նը» կմե­ղադրի «ռոբա­սերժա­կա­նին», իսկ «ռոբա­սերժա­կա­նը» կմե­ղադրի «նիկո­լա­կա­նին»։

Այս տարանջա­տումնե­րը ոչինչ չի՞ հիշեցնում։ Դե ասենք հայաստանցի-ղարա­բաղցի-սփյուռքա­հայ եռա­կողմ հարա­բե­րություննե­րը, որոնցից ամեն մեկը մյուս երկուսին չսի­րե­լու իր պատճառներն ունի։

Բայց այդ ղարա­բաղցի, հայաստանցի, սփյուռքա­հայ, դեմոկրատ, լիբե­րալ, պահպա­նո­ղա­կան, դաշնակցա­կան, հնչակյան, լոռե­ցի, երևանցի․․․դա հենց ինքը հայ ժողո­վուրդն է։ Հայ ազգը։

Պարտությունից հետո մեզ մոտ անո­րո­շություն է։ Մշուշ, որ չգի­տենք թե ուր է տանում։

 Կարե­լի՞ է ուշքի գալ։ Իհարկե։ Հնարավո՞ր է հաջորդ պատե­րազմում հաղթել։ Անշուշտ։ Բայց դրա համար պետք է նախ մի բան։ Նայենք մեր շուրջը ու տեսնենք ոչ թե «նիկո­լա­կա­նի», «ռոբա­սերժա­կա­նի», ղարա­բաղցու, հայաստանցու, սփյուռքա­հա­յի, լոռե­ցու, գորի­սե­ցու, այլ՝ հայի։ Որովհետև այդ ամենն իրար հետ մեկ անուն ունեն՝ հայ ժողո­վուրդ։

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Կառա­վա­րիչնե­րը փոխա­րի­նում են միմյանց, իսկ ժողո­վուրդն ու հայերնի­քը՝ մշտա­կան են։ Ուզո՞ւմ եք ինչ որ մեկի հետ խոսել, խոսեք ոչ թե ղարա­բաղցու կամ հայաստանցու հետ, այլ հայի, ոչ թե սփյուռքա­հա­յի կամ էսինչա­կա­նի, այլ հայի։ Հայի, որի ձեռքում հայոց նպա­տակն է։

Այդպես ենք ապրել ու դիմա­ցել դարե­րով։

Միայն այդպես։

Ու մեր հաջորդ քայլը կլի­նի հաղթա­նակ։

Առնչվող Հոդվածներ