Արցախ

Արցախի Անկման Պատճառները

2020թ-ի դրությամբ ո ՛չ Ֆիզուլի-Վարանդայում, ո ՛չ Զաբրայիլ-Զրականում, ո ՛չ Զանգելանի հարավում մենք չունեինք գոնե 1 խոշոր բնակավայր: Եվ նաև դա դարձավ հարավով մեր զորքերի նահանջի գլխավոր պատճառներից մեկը:

«Հայ Զինվոր» ֆեյսբուքյան էջը գրում է՝

ԱՐՑԱԽԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

-1994թ-ից մինչև 2000թ-ը բնակեցվելու փոխարեն թալանվեցին ազատագրված 7 շրջանների ամբողջ անշարժ ու շարժական գույքը՝ մոտ 30 000 հատ բնակարան, մոտ 150կմ երկաթուղի, բազմաթիվ գործարաններ: Եվ դա այն դեպքում, երբ Բաքվից ու Սումգայիթից Հայաստան էին գաղթել մոտ 400 000 հայեր, որոնք չունեին ապրելու տեղ:

-1994թ-ին Արցախի բնակչությունը մոտ 180 000 էր և ամբողջ բնակչությունը տեղակայված էր նախկին ԼՂԻՄ տարածքի 4000 քառ. կմ-ի վրա: Ազատագրված 7000 քառ. կմ-ի վրա սկզբում բնակչություն չկար: Մինչև 2020թ-ը, Արցախի բնակչությունը փոխանակ ավելանալու, պակասեց, դառնալով փաստացի մոտ 150 000 մարդ: Եվ դա դեռ Քարվաճառի ու Քաշաթաղի քիչ թե շատ վերաբնակեցման և 26 տարվա բնական աճի պայմաններում: Այսինքն իրականում 26 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը նվազեց մոտ 3 անգամ: Իսկ եթե 1994-2000թթ ազերիների թողած բնակարանները քանդելու և վաճառելու փոխարեն դրանք բնակեցվեին, ապա ընդամենը 5 տարում Արցախի բնակչությունը կդառնար մոտ 400 000, իսկ այսօր կունենայինք առնվազն 500 000 բնակչությամբ Արցախ և հարցը լրիվ կփակվեր:

– 1994թ-ից հետո քանդվեց Ստեփանակերտ-Աղդամ-Աղջաբեդի երկաթուղին և քանդվեց Մեղրի-Զանգելան-Կապան, Մեղրի-Զանգելան-Հորադիզ երկաթուղին: Սա Հայաստանի հարավի համար ուներ որոշիչ ռազմավարական նշանակությունը, քանի որ բավական էր կառուցել Աղդամ- Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածը և Ստեփանակերտը երկաթուղով կկապվեր Կապանին ու Մեղրիին, ինչը կնպաստեր Ստեփանակերտ-Կապան ճանապարհահատվածի շուրջ գտնվող բնակավայրերի զարգացմանը: Բայց 2020թ-ի դրությամբ ոչ Ֆիզուլի-Վարանդայում, ոչ Ջաբրայիլ-Ջրականում, ո՛չ Զանգելանի հարավում մենք չունեինք գոնե 1 խոշոր բնակավայր: Եվ նաև դա դարձավ հարավով մեր զորքերի նահանջի գլխավոր պատճառներից մեկը:

-1994թ-ից հետո մինչև 2020թ-ը Արցախի առաջնագծի ոչ բոլոր հատվածներն են եղել անհրաժեշտ չափով ամրացված, իսկ 2-րդ ու 3-րդ պաշտպանական գծերի մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամենազարմանալին այն է, որ 2-րդ ու 3-րդ գծեր չեն եղել անգամ ամենավտանգավոր Թալիշ-Մատաղիս և Ջաբրայիլ-Ֆիզուլի հատվածներում: Ընդամենը 50 միլիոն դոլարը լրիվ բավարար էր, որ ամբողջ Արցախի սահմանի երկայնքով կառուցվեն 2-րդ ու 3-րդ գծեր՝ 2 ամսվա ընթացքում: 26 տարի ոչինչ չի արվել:

-1994թ-ից ի վեր Արցախի տարածքի ամբողջ ընդերքն ու բնությունը գազանաբար հոշոտվել է գործող իշխանության կողմից: Դրմբոնի ու Կովսականի ոսկու հանքերը, Արցախի անտառները, գետերը… Տասնյակ ՀԷԿ-եր են կառուցվել Արցախի գետերի վրա, որոնցից ստացված եկամուտները մտել են գործող իշխանիկների գրպանները: Հաճախ ՀԷԿ-երը գործել են այն վայրերում, որտեղ տեղի գյուղացին ունի ոռոգման ու խմելու ջրի խնդիր: Այդպիսով դիտավորյալ ստեղծվել են պայմաններ, որպեսզի Արցախը հայաթափվի: Կան փաստեր, որ վերաբնակեցված շատ գյուղերում 2000թ-ից մինչև 2018թ-ը բնակչության թիվը 5-6 անգամ պակասել է:

-Արցախում բջջային կապը և ինտերնետը մշտապես եղել են չափազանց թանկ և 26 տարիների ընթացքում Արցախում ծառայած 500 000-ից ավելի զինվորների ու սպաների ընտանիքներն ուղղակի թալանվել են Ղարաբաղ Տելեկոմ կոչված թշնամական կառույցի միջոցով: Փոխանակ Արցախում կյանքի պայմանները բարելավցելու և հեշտացնելու, ամեն բան արվել է որ մարդիկ չկարողանան այնտեղ ապրել ու հեռանան:

-1994-2020թթ Արցախում անընդհատ տարվել է պռոռուսական պռոպագանդա, ինչը ցավոք սրտի Արցախի բնակչության որոշ մասին կողմից ընդունվել և ողջույնների է արժանացել: Իսկ Արցախի քաղաքական իշխանությունները մշտապես եղել են Մոսկվայի ուղիղ ազդեցության տակ, մշտապես լինելով ավելի ռուսահպատակ կան հայահպատակ:

-1994թ-ից մինչև 2020թ-ը Արցախում և ՀՀ այլ տարածքներում ապրել, գործել ու ամենաբարձր պաշտոններ են զբաղեցրել բազմաթիվ արցախցիներ, այդ թվում ՎԱՅ գեներալներ՝ Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Արշավիր Ղարամյան, Սամվել Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան,Արթուր Աղաբեկյան, ՀՀ ամենաբարձր ՝ նախագահի պաշտոնը 20 տարի եղել է արցախցիների ձեռքում՝ Սերժիկի ու Ռոբիկի, Արցախի նախագահի ու վարչապետի պաշտոններում՝ Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան և այս ու հարյուրավոր այլ պակաս հայտնի արցախցի օլիգարխներ ցանկության դեպքում 20 տարվա ընթացքում ամենափոքր միջոցներ ու մի քիչ ջանք գործադրելով Արցախը կդարձնեին անառիկ ամրոց: Մատը մատին չեն տվել տղերքը, իրենց հոր տունը, պապական տունը պաշտպանելու համար բացարձականպես ոչինչ չեն արել, միայն կերել են, թալանել, գողացել…

-աշխարհասփյուռ հայության կողմից 2 տասնամյակ շարունակ հարյուր միլիոնավոր դոլլարներ են ներդրվել Արցախի զարգացման համար, որոնց մեծ մասը ճիշտ օգտագործելու փոխարեն մսխվել է և մտել իշխող ռեժիմի ներկայացուցիչների գրպանը:

-1994թ-ից մինչև 2020թ-ը հսկայական ժամանակահատված է, որպեսզի թեկուզ միայն Արցախի մեջ ձևավորվեր ԱԶԳ-ԲԱՆԱԿ, տունը 1 զինվոր կարգախոսով: 150 000 բնակչության եթե գոնե 25 տոկոսը մարզվեր տարիներ շարունակ և ունենար բարձր մարտունակություն, ապա 1 օրվա ընթացքում Արցախի զինուժի թիվը գրեթե կեռապատկվեր, ինչն էական դեր կունենար հաղթանակի մեջ: Պարզից էլ պարզ է, որ արցախցուց լավ ոչ ոք Արցախը չի պաշտպանի:

2020Թ-Ի ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

-Թշնամու կուտակումները նկատելուց հետո ՀՀ ՊՆ-ն անմիջապես չի կատարել զորահավաք, այնինչ թշնամու աննախադեպ մեծ կուտակումները նկատվել են սկսած 2020թ-ի հուլիսի վերջից և օգոստոսի սկզբից: ՊՆ-ն զորահավաք սկսեց սեպտեմբերի 27-ին ու 3 օր անց դադարեցրեց այն: ՊՆ ղեկավարությունը պիտի պատասխան տա դրա համար: 1-2 ամիս մարզված պահեստազորայինը մարտի դաշտում պատրաստի զինվորական է, իսկ 1 շաբաթ մարզվածը՝ խուճապի աղբյուր: Ինչու՞ չի կատարվել զորահավաք ու զորավարժանքներ:

-Թշնամու կուտակումներին զուգահեռ չեն կատարվել ամրաշինական աշխատանքներ ամենավտանգավոր Թալիշ-Մատաղիս և Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածներում: Որևէ այլ հատվածով թշնամին չէր կարող առաջանալ, առանց այս հատվածներում նախապես հաջողություն ունենալու, քանի որ կհայտնվեր շրջապատման վտանգի տակ ու կկոտորվեր: հետևաբար, ինչպես ապրիլյան քառօրյան ցույց տվեց, սրանք էին լինելու նաև հաջորդ պատերազմի հիմնական հարձակման ուղղությունները թշնամու համար: ԻՆչու՞ 2-րդ ու 3-րդ պաշտպանական գծեր չեն կառուցվել այս հատվածներում: Չէ՞ որ եթե պատերզամը դանդաղեր ու մինչև ձմեռ դիմանայինք առանց մեծ տարածքային ու մարդկային կորուստների, ապա ձմռանը բեկում կմտներ հօգուտ մեզ:

-Թշնամու կուտակումներին ի պատասխան չեն փակվել Քարվաճառ-Վարդենիս և Բերձոր-Գորիս ճանապարհները, ինչը պատճառ է դարձել, որ Արցախի պահեստազորի մեծ մասը խաղաղ բնակչության հետ մեկտեղ փախչեն Արցախից: Սա ևս պատճառ դարձավ մեր անհաջողությունների արագացման, իսկ հեռացող բնակչությանը տեսնող զորքը հաստատ պակաս ոգևորությամբ է կռվում, դա միշտ այդպես է:

-Թշնամու կուտակումներին ի պատասխան քարվաճառի հատվածում հայկական բանակը չի կատարել ոչ մի կանխարգելող գործողություն: Քարվաճառում, հատկապես Չոփռլու-Յանշակում մեր դիրքերը շատ բարձր էին ու բավական էր հետախուզադիվերսիոն գործողությամբ թշնամուց վերցնել նրա միակ բարձր դիրքը՝ Քերօղլու Դագը, և 10կմ ճակատով թշնամին 5կմ նահանջելու էր: Դա կդառնար Քարվաճառի, Հաթերքի ու Եղնիկների մեր զորքերի դեպի հյուսիս առաջխաղացման համար կարևոր նախադրյալ: Ոչինչ չի արվել Քարվաճառի դիրքային առավելությունն օգտագործելու համար, ինչն էականորեն կթեթևացներ ռազմաճակատի այլ հատվածներում մեր զինուժի բեռը և խուճապ կտարածեր Գանձակի բնակչության մեջ:

-Հարավով թշնամու առաջխաղացմանն ի պատասխան կատարվել է է անհաջող փորձ՝ արևելքից փակել թշնամու ճանապարհը: Փորձի ձախողման մեղավորներից ոչ ոք պատասխան չի տվել: Փորձի ձախողումից հետո ոչ մի նոր փորձ չի ձեռնարկվել:

-Մարտակերտի ու Ասկերանի արևելքից դեպի Քուռ գետ հայկական զորքի հնարավոր առաջխաղացումը ևս կարող էր բեկումնային դառնալ այս պատերազմի համար, քանի որ այդպիսով Եվլախից մինչև Ղազախ թշնամու զորքերը կհայտնվեին շրջապատման վտանգի առաջ: Բացի այդ հնարավոր կդառնար Քռի աջ ափով շարժվել հարավ և Հադրութի ուղղությամբ առաջացած թշնամու ուժերին հարվածել թիկունքից: Բայց իհարկե այս ամենն իրականացնելու համար պետք էր ունենալ եզորակոչված ու մարտունակ մեծաքանակ պահեստազոր և լավ սպառազինություն:

-Չենք հարվածել թշնամու նավթատարներին ու գազատարներին, քանի որ Ռուսաստանը թույլ չի տվել հարվածել

-Հարավով նահանջին զուգահեռ ոչինչ չենք արել, որ Բերձորի, Մարտունու և Շուշիի հարավը և հենց Շուշին ամրացնենք: Շուշին կարող էր պաշարված 2 ամիս դիմանալ, եթե անհրաժեշտ մարաշինական կառույցներ, բավարար չափով սնունդ, ջուր և զինամթերք կուտակեինք այնտեղ: 15-20 օրը լիուլի բավարար էր դրա համար: Իսկ 1 ամիս հարավում թշնամուն կանգնեցնելը ձմռան գալուստի հետ բեկումնային կդառնար հօգուտ մեզ:

Ի վերջո, իսկապես մեր բանակը փառահեղ պատերազմ է մղել, Արցախը պաշտպանող 13 գնդերից 10-ը ոչ մի քայլ չեն նահանջել: Սա արդեն խոսումէ այն մասին, որ բանակը չի պարտվել և Շուշին հապճեպ հանձնելու ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու գործող իշխանության քայլը միանշանա դավաճանություն էր հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի հանդեպ: Ավելի լավ էր Ստեփանակերտն ու Շուշին, Աղդամն ու Մարտունին կորցնել, բայց պահել քարվաճառը, Բերձորը, Մարտակերտի ու Ասկերանի արևմուտքը և ձմռանը լեռներում ջախջախել թշնամուն: Տխմար, տհաս, անհայրենիք ու դավաճան են մեր բոլոր նախկին ու գործող իշխանությունները: Ազգը պիտի ոտքի ելնի և ոչնչացնի իր իսկ ծնած ներքին թշնամուն:

Հայ Զինվոր 02. 09. 2021

Նյութը՝ «Հայ Զինվոր» ֆեյսբուքյան էջից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *