16.3 C
Yerevan

Անկա­խությանն Ընդա­ռաջ

Վաղը մեծ լռության ու մեծ գիտակցման օր է: Վաղը Հայաստա­նի օրն է՝ իր հաղթա­նակնե­րով ու պարտություննե­րով, նվա­ճումնե­րով ու կորուստնե­րով, իր սխալնե­րով ու ճշմարտություննե­րով: Այն Հայաստա­նի, որին անցյալ տարի փորձե­ցին խեղդել ու ոչնչացնել, այն Հայաստա­նի, որը ողջ է մնա­ցել բացա­ռա­պես իր զավակնե­րի արյան ու հերո­սության շնորհիվ:

Արա­յիկ Մկրտումյան

Արդեն մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունե­ցել խոսե­լու պետա­կան տոնե­րի ու խորհրդա­նիշնե­րի կարև­ո­րության մասին: Հիմա այդ թեման ավե­լի է սրվել՝ կապված ՀՀ անկա­խության 30-ամյա­կի տոնա­կա­տա­րության հետ: Արդեն իսկ հասա­րա­կության մի հատվա­ծը հայհո­յում է նշողնե­րին՝ համա­րե­լով, որ չի կարե­լի տոն նշել այն դեպքում, երբ մեր հազա­րա­վոր զոհե­րի տարե­լիցն է լրա­նում և մենք, ըստ էության, ողբերգության մեջ ենք, մյուս մասն էլ այն կարծի­քին է, որ տոնը պետք է նշել և անպայման է պետք նշել, քանի որ մեր հազա­րա­վոր զոհե­րը իրենց կյանքն են տվել հանուն այն բանի, որ Հայստա­նը շարունա­կի ապրել և անկա­խության տոնը նույնացվում է հենց մեր նահա­տակ զինվորնե­րի հետ, նկա­տի ունե­նա­լով, որ նշե­լով տոնը՝ մենք հավաստում ենք, որ ամե­նա­ծանր գնով անգամ պատրաստ ենք պաշտպա­նե­լու հայոց անկա­խությունը:

Բայց հիմնա­կան կռիվն իհարկե սրա­նում չի կայա­նում: ՀՀ վարչա­պետն իր ելույթում խոսել էր անկա­խության տոնի «գունա­գեղ» նշման մասին, ինչ էլ դարձավ այս ողջ թնջուկի պատճա­ռը: Շատ շատերն արդա­րա­ցիո­րեն նշում են, որ գունա­գեղ չի կարե­լի նշել, որվհետև միակ գույնը, որ Հայաստա­նում հիմա կա՝ կարմիրն է, արյան կարմի­րը և չի կարե­լի հրճվել, ասես ոչինչ էլ չի եղել: Վարչա­պե­տը հետո ներո­ղություն խնդրեց «գունա­գեղ» բառի համար և կառա­վա­րությունն էլ  հայտա­րա­րեց, որ հրա­վա­ռություն կամ ուրախ համերգ չի լինե­լու, այլ լինե­լու է դասա­կան համերգ և գունա­գեղ ասվածն էլ վերա­բերվում է ՀՀ դրո­շով կառա­վա­րա­կան շենքե­րը զարդա­րե­լուն: Բայց միևնույն է արդեն հուզմունքը բարձրա­ցել էր ու այլևս հնա­րա­վոր չէր զսպել այդ ալի­քը:

Ըստ էության քչե­րը ուշադրություն դարձրին այն հարցին, որ խոսքը ոչ թե գնում է անկա­խության տոնը նշել չնշե­լու մասին, այլ ավե­լի շատ այդ  չարա­բաստիկ «գունագեղ»-ի: Ու այդ ընթացքում կորավ անկա­խության գաղա­փա­րա­կան էության ու նշա­նա­կության ծանրությունը, որովհետև այս խառը գոռգո­ռոցնե­րի մեջ մենք մոռա­ցանք, թե ինչ է նշա­նա­կում անկա­խություն և ինչ է պետք անել այդ անկա­խության հետ կապված:

Մարդկանց մի այլ հատվածն էլ դառնո­րեն ասաց, որ ի՞նչ անկա­խության մասին է խոսքը, եթե մենք անկախ չենք ու բազմա­թիվ գործոններ ցույց տվին, որով առաջ քաշե­ցին այն միտքը, թե Հայաստա­նը անկախ չէ ու հայկա­կան անկա­խությունն ընդա­մե­նը գեղե­ցիկ բառ է:

Անշուշտ հասկա­նա­լի է բոլոր կողմե­րի մտա­հո­գություննե­րը: Հասկա­նա­լի է, որ հիմա հռհռալ չի կարե­լի և հրա­վա­ռություն՝ նույնպես: Հասկա­նա­լի է, որ շատ շատերն այնպես հիասթափված են, որ չեն հավա­տում ոչնչի և ցանկա­ցած որո­շում միայն բողոք է հարուցե­լու: Կարծում եմ, որ եթե իշխա­նություննե­րը որևէ կերպ չնշեին անկա­խության տոնը, ապա մարդիկ ասե­լու էին, որ դա ևս մի անարգանք է մեր հազա­րա­վոր նահա­տակնե­րի հիշա­տա­կին:

Այսինքն հիմա ոչ թե տոնը նշե­լու կամ չնշե­լու մասին է, այլ այս ամե­նը ևս մեկ ապա­ցույց է այն բանի, որ Հայաստա­նում հիմա սթա­փությունը շատ ցածր մակարդա­կի վրա է ու չի կարող լինել որևէ երև­ույթ, որը միանշա­նակ կընկալվի:

Միակ բանը, որ կարող ենք ցանկա­նալ այն է, որ գերի­նե­րը որքան հնա­րա­վոր է շուտ ու անվնաս վերա­դառնան տուն, այս ողջ թնջուկը ավարտվի ու հայ ժողո­վուրդը գոնե մի քիչ շնչե­լու ժամա­նակ ունե­նա: Բայց իհարկե հասկա­նում ենք, որ դա ընդա­մե­նը բարի ցանկություն է, և ոչ ավե­լին ու ցանկություն էլ կմնա, քանի դեռ ոչ մի գործնա­կան քայլ չի արվել անկա­խությունը զուտ բառե­րից իրա­կան դաշտ բերե­լու, այն շոշա­փե­լի դարձնե­լու համար:

Հիմա գանք տոնի արժե­հա­մա­կարգա­յին խնդրին: Եթե հաշվի առնենք այն, որ պատե­րազմից առաջ էլ պետա­կան տոնե­րը երբեք պատշաճ մակարդա­կով չեն նշվել, ապա ավե­լի հասկա­նա­լի է, որ հիմա արդա­րա­ցի ջղակծկումներ են առա­ջա­նում, երբ խոսքը գնում է ինչ որ տոն նշե­լու մասին, որի իրա­կան արժե­քը մենք այդպես էլ ողջ էությամբ չենք տեսել ու չենք հասկա­ցել: Բայց չէ որ անկա­խության օրը ինչ որ տոն չէ: Անկա­խությունն այն բարձրա­կետն է, որին ձգտել ենք դարե­րով: 1045թ. հետո քանի քանի դարեր հայ ժողո­վուրդը երա­զել է անկա­խության մասին: Անկա­խության, այսինքն գոնե անուն ու դրոշ ունե­նա­լու, ինքնուրույն լինե­լու մասին: Հիմա մենք մի կողմից ունենք անկա­խություն, մյուս կողմից՝ ոչ:

Վաղը՝ սեպտեմբե­րի 21-ին անկա­խության տոնը պիտի նշվի, անպատճառ: Դա միակ բանն է, որ մեզ մնա­ցել է: Անկա­խությունն այն է, որի համար մենք միայն անցյալ տարի տվել ենք հազա­րա­վոր զոհեր, անհետ կորածներ ու գերի­ներ, տարածք: Անկա­խությունն այն ծանր բեռն է, որ մեզ վրա վերցրել ենք  1991թ. բայց չենք հասկա­ցել, թե ինչ է նշա­նա­կում այդ անկա­խությունը: 1991թ. սկսած անկա­խություն ասվա­ծը եղել է դասագրքա­յին ռոմանտի­կա, օղու երրորդ բաժա­կից իմաստա­վորվել սկսվող ոգև­ո­րություն, բանաստեղծա­կան կարոտ և դարա­վոր երա­զանքի բավա­րարման մի կարճ պահ: Որովհետև սեպտեմբե­րի 22-ին Հայաստանն էլի դարձել է սեպտեմբե­րի 20‑ի երկի­րը՝ նույն խնդիրնե­րով ու վրի­պումնե­րով: 1991թ. սկսած արժեզրկվել է ոչ միայն սեպտեմբե­րի 21‑ը, այլև ընդհանրա­պես պետա­կան խորհրդա­նիշնե­րը, տոնե­րը, սկզբունքնե­րը: Ու երբ հիմա մարդիկ արդա­րա­ցի զայրույթով գոռում են, որ սա անկա­խություն չէ և վաղն էլ նշե­լու ոչինչ չկա, ես նրանց հասկա­նում եմ: Տարի­նե­րով անկա­խությունը եղել է աբստրակտ արժեք, իսկ Հայաստա­նը «անկախ եղել է միայն սեպտեմբե­րի 21-ին»: Ու հանկարծ անցյալ տարի մենք սարսա­փով հասկա­ցանք այդ անկա­խության ծանր գինը: Տեսանք, որ անկա­խությունը ոչ միայն դրոշ ու մեծ-մեծ խոսքեր է ենթադրում, այլ արյուն, շատ շատ արյուն ու հազա­րա­վոր անմեղ մարդկանց կյանքեր: Ու հիմա հասկա­նա­լի է, որ երբ անկա­խությունը մեզ վրա անցյալ տարի այսքան ծանր նստեց, մենք նոր սկսե­ցինք հասկա­նալ, թե ինչ ենք տոնել նախորդ տարի­նե­րին: Մի՞թե 2008 կամ 2018թ. Հայաստա­նում համերգով նշված սեպտեմբե­րի 21‑ը իրա­կան անկա­խության տոնն էր: Դժվար է ասել: Այդ օրը Հայաստա­նում ավե­լի շատ են խոսել անկա­խության մասին, ավե­լի շատ են երգել: Սեպտեմբե­րի 22-ին հայե­րը կրկին վերա­դառնում էին սեպտեմբե­րի 20‑ի Հայաստան: Ու հիմա հասա­րա­կությունը հասկա­նում է, որ անցյալ տարի­նե­րի սեպտեմբե­րի 21‑ը եղել է մի գեղե­ցիկ միրաժ, որը ցրե­լու համար մեզ հազա­րա­վոր զոհեր ու Արցա­խի մի մեծ մասի կորուստը պետք եկավ:

Բայց մենք հիմա մի շատ մեծ շանս ունենք: Վաղը՝ սեպտեմբե­րի 21-ին մենք չպետք է թեթև­ամտո­րեն ծափ տանք ու ասենք կեցցե Հայաստա­նը, այլ պետք է հասկա­նանք, թե ինչ արժե անկա­խությունը: Հասկա­նանք, թե մենք ի՞նչ ենք պատրաստ տալ այդ անկա­խությա­նը: Հասկա­նանք, որ անկա­խության օրը պիտի դառնա մեզ միա­վո­րող ոչ թե բաժա­նող, դառնա մեր նոր արժե­հա­մա­կարգի սյունե­րից մեկը, ոչ թե մնա պարզա­պես անվճար համերգի ևս մեկ օր:

Վաղը՝ սեպտեմբե­րի 21-ին մենք պետք է մուտք գործենք նոր Հայաստան: Այն Հայաստան, որն իր անկա­խությունը պահել է մի քանի հազար մարդու կյանքի գնով, այն Հայաստան, որտեղ ամեն ինչ անե­լու են, որ այլևս երբեք նման բան չկրկնվի, այն Հայաստան, որտեղ ամեն հաջորդ սեպտեմբե­րի 21‑ը լինե­լու է նոր հաղթա­նա­կի օր, այն Հայաստան, որտեղ սեպտե­բե­րի 21-ին մենք ծանրա­ցած սրտով շնորհա­կա­լություն ենք հայտնե­լու այն տասնի­նամյա պատա­նուն, ով դեմ էր ելել դժո­խա­յին մեքե­նա­նե­րին: Հասկանո՞ւմ եք: Վաղը մենք պիտի նոր արժեք ու նոր շունչ տանք և՛ Հայաստա­նին և՛ սեպտեմբե­րի 21-ին: Վաղը մենք չպի­տի ուրա­խա­նանք այնպես, ասես ոչինչ չի եղել, վաղը մենք պիտի ոգե­կոչման ու վրե­ժի օր հայտա­րա­րենք, խոստում տանք ինքներս մեզ, ևս մեկ անգամ երախտա­գետ լինենք հայոց անկա­խության պահա­պան հայ զինվո­րին ու գնա­հա­տենք, թե ինչ է նշա­նա­կում անկա­խություն: Հասկա­նանք, որ անկա­խությունը շատ ավե­լի խորն ու կարև­որ արժեք է, քան պարզա­պես հրա­վա­ռությունն ու հերթա­կան «քեֆը»: Ու եթե մենք դա հասկա­նում ենք ու ընդունում, մենք նաև պիտի ավե­լի զուսպ կենցաղ ունե­նանք: Գուցե և անհա­տա­պես «չտժժանք» ակումբնե­րում, իսկ հետո մեղադրենք մեր դիմա­ցի­նին, որ նա բավա­րար չափով հայրե­նա­սեր չէ:

Վաղը մենք հնա­րա­վո­րություն ունենք անկա­խության օրը դարձնե­լու նաև միա­վորման օր:

Վաղը քաղա­քա­կան դիվի­դենտներ հավա­քե­լու օր չէ: Վաղը մեծ լռության ու մեծ գիտակցման օր է: Վաղը Հայաստա­նի օրն է՝ իր հաղթա­նակնե­րով ու պարտություննե­րով, նվա­ճումնե­րով ու կորուստնե­րով, իր սխալնե­րով ու ճշմարտություննե­րով: Այն Հայաստա­նի, որին անցյալ տարի փորձե­ցին խեղդել ու ոչնչացնել, այն Հայաստա­նի, որը ողջ է մնա­ցել բացա­ռա­պես իր զավակնե­րի արյան ու հերո­սության շնորհիվ: Վաղը մենք պիտի արթնա­նանք նոր գիտակցությամբ ու նոր արժե­հա­մա­կարգով: Վաղը մենք պիտի արթնա­նանք նոր ու իրա­կան Հայաստա­նում: Ափսոս միայն, որ անկա­խությունից միայն 30 տարի անց մենք սկսե­ցինք հասկա­նալ անկա­խության ու ազա­տության ծանրությունն ու գինը:

Շնորհա­կալ ենք ձեզ բոլո­րիդ տղե՛րք: Մենք ողջ ենք ձեր շնորհիվ ու Հայաստանն ասօր ապրում է ձեր մեծ զոհո­ղությամբ: Եթե կարող եք, ներե­ցեք, որ այս ծանրությունը ձեր ուսե­րին ընկավ: Իսկ անհա­տա­պես, ամեն հայ թող ամեն օր դիմի ձեզ, որպես իր ազա­տության պաշտպաննե­րի ու գործի այնպես, որ այլևս երբեք ազա­տությունն ու անկա­խությունը այսքան ծանր ու դառնա­համ չլի­նեն:

Շնորհավո՛ր 30 ամյակդ Հայաստա­նի Հանրա­պե­տություն:

Առնչվող Հոդվածներ