21.4 C
Yerevan

Սփյուռքն Ու Անկա­խությունը

Սփյուռքը հիմա հայտնվել է թուրքա­կան ուշադրության ուղիղ պիկում ու հայ թուրքա­կան հաջորդ պատե­րազմը հավա­նա­կան է, որ լինի ոչ թե ՀՀ սահմաննե­րի ու Արցա­խի մոտ, այլ դրսում՝ Սփյուռքում:

Արա­յիկ Մկրտումյան

Անկա­խությունը եղել ու մնում է ամեն ժողովրդի գերա­գույն նպա­տակ: Առանց անկա­խության չկա պետություն, առանց պետության ժողո­վուրդը կարող է պարզա­պես մահա­նալ: Պետությունը պաշտպա­նիչ վահան է և ապա­գա­յի տեսլա­կան: Պետությունն ամեն ինչ է: Հենց անկա­խության ու պետության բացա­կա­յությունը պատճառ դարձավ Սփյուռքի առա­ջացման: Դարեր շարունակ սեփա­կան պետության բացա­կա­յության հետև­անքով հայ ժողո­վուրդը գտնվել է ծանրա­գույն տառա­պանքնե­րի մեջ ու նրա մի մեծ հատվա­ծը հալածվե­լով ապաստան է գտել աշխարհի շատ երկրնե­րում: Դարեր շարունակ ընթա­ցող  այդ  ծանր իրո­ղությունը հանգեցրեց նրան, որ հայ ժողովրդի մեծա­գույն հատվա­ծը սկսեց ապրել իր պատմա­կան հայրե­նի­քից դուրս՝ սրտում պահե­լով հայրե­նի­քի կարոտն ու անմար երա­զանք՝ անկախ ու ազատ Հայաստա­նը:

Աշխարհա­քա­ղա­քա­կան ձևա­խե­ղումնե­րի հետև­անքով հայկա­կան Սփյուռքը զգա­լիո­րեն մեծա­ցավ հատկա­պես առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ընթացքում: Աշխարհա­քանդիչ պատե­րազմն ու հայոց ցեղասպա­նությունը հայե­րին ցրեց ողջ աշխարհով մեկ, իսկ ԽՍՀՄ կոչված բանտում խեղդվում էր ազա­տության ու ազգա­յին շնչով օծված ամեն ինչ: Ու այդպես հայ ժողո­վուրդը նորից մնաց կիսված ու էլ ավե­լի մեծ մասշտա­բով:

Եվ Հայաստա­նը մնաց ԽՍՀՄ բանտում, իսկ իր զավակնե­րի մեծ մասը շարունա­կում էր ապրել դրսում՝ հավա­տով սպա­սե­լով, որ միր օր Հայաստա­նը կրկին ազատ կլի­նի:

1991թ. տեղի ունե­ցավ ԽՍՀՄ փլուզումն ու Հայաստա­նը դարձավ անկախ հանրա­պե­տություն: Դեռ մի կողմ տնտե­սա­կան ու ռազմա­կան բազմա­թիվ վրի­պումներ ու բացեր, որոնք անկա­խությա­նը ստվե­րում են, կամ կասկա­ծանքի տեղիք են տալիս: Բայց Հայաստանն իրոք անկա­խա­ցավ, դեռ ավե­լին՝ հաղթեց ադրբե­ջանցի­նե­րին ու ազա­տագրեց իր պատմա­կան հայրենքի ևս մի հատված:

Հիմա, 2021թ սեպտեմբե­րին՝ անցյալ տարվա արյունա­հեղ պատե­րազմից ու ցավա­լի պարտությունից մեկ տարի անց՝ արժե­վորման ու գնա­հատման տրա­մադրություննե­րի մի մասը վերա­բերվում են Սփյուռքին:

Սովո­րա­բար մի այսպի­սի հարց են տալիս: Իսկ ո՞ւր է Սփյուռքը: Ինչո՞ւ Սփյուռքը չի գալիս և չի բնակվում Հայաստա­նում: Բայց դրանք շատ նեղմիտ ու սահմա­նա­փակ հարցեր են և նման հարց տվո­ղը հավա­նա­բար չի էլ պատկե­րացնում այն հսկա­յա­կան ժողովրդագրա­կան, տնտե­սա­կան ու նաև մշա­կութա­յին շոկը, որ տեղի կունե­նա, եթե ասենք միանգա­մից երկու մլն հայ որո­շի հետ գալ Հայաստան:

Հանուն արդա­րության մենք պետք է նշենք, որ Սփյուռքը միշտ է եղել Հայաստա­նի Հանրա­պե­տության կողքը: Սփյուռքը օգնել է ևույնիսկ երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի տարի­նե­րին՝ հանգա­նա­կություննե­րով և բազում այլ գործո­ղություննե­րով: Սփյուռքը օգնել է Արցախյան պատե­րազմնե­րի ժամա­նակ: Ամեն տարի հայտա­րարվող Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մի ժամա­նակ հավաքվող գումա­րի ճնշող մեծա­մասնությունը տալիս են հենց սփյուռքա­հա­յե­րը:

Ուրեմն ի՞նչ է խնդի­րը: Ինչո՞ւ Հայաստա­նի Հանա­րա­պե­տությունն ու Սփյուռքը այդպես էլ չեն կարո­ղա­նում գտնել այն կամուրջը ուր իրար կշաղկապվեն Հայաստա­նի անկա­խությունն ու Սփյուռքի գոյության գիտակցումը:

Ասել, որ մեղա­վոր է Սփյուռքը կամ ՀՀ‑ն՝ արդար չի լինի: Մանա­վանդ, որ խոսքը կոլեկտիվ, զանգվա­ծա­յին երև­ույթի մասին է, ոչ թե անհա­տի: Բայց մենք հաստատ գիտենք, որ Սփյուռքն ու ՀՀ‑ն բացի նրա­նից, որ եղբայրա­կան սիրով ու մեկ ազգա­յին ջերմությամբ են կապված միմյանց հետ, նաև ունեն որո­շա­կի փոխա­դարձ անվստա­հություն:

Կարե­լի է իհարկե այս հոդվա­ծը վերա­ծել գիտա­կան քննարկման և շոշա­փել առա­ջին հերթին միջմշա­կութա­յին ազդե­ցություններն ու դրա­նից բխող ազգա­յին-հոգե­բա­նա­կան գծի գրե­թե գենե­տիկ մակարդա­կի հասնող փոփո­խություննե­րը, բայց կարծում եմ, դա շատ ձանձրա­լի կլի­նի ուստի շոշա­փենք ավե­լի տեսա­նե­լի մի խնդիր՝ այն է, Սփյուռքն ու ՀՀ անկա­խությունը՝ ավե­լի ճիշտ՝ դրան խանգա­րող մի բան՝ անվստա­հությունը:

Ինչի՞ց է գալիս այդ անվստա­հությունը: Սա ոչ միայն փիլի­սո­փա­յա­կան, այլև հենց շատ կոնկրետ պատճառներ ունի: Ամե­նա­խո­շորն այն է, որ Սփյուռքը ակա­նա­տես է եղել մի զարմա­նա­լի երև­ույթի: Անընդհատ հսկա­յա­կան գումարներ են եկել ՀՀ ու տնտե­սա­կան բարգա­վաճման փոխա­րեն նկատվել է տզրուկնե­րի աճ ու հարստա­ցում: Անընդհատ գումար է ուղարկվել, բայց ճանա­պարհ կառուցե­լու փոխա­րեն հանկարծ էլի ինչ որ բարձրաստի­ճան որևէ մեկը մեծ տուն է կառուցել, կամ սկսել է ավե­լի լավ հագուստներ հագնել, լավ ժամա­ցույց: Իսկ դա հենց այնպես տեղի չի ունե­նում: Դա զայրացնում է այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր սեփա­կան գումա­րը զոհում են հանուն Հայաստա­նի ու անբա­ցատրե­լի հրաշքով դա հայտնվում է ինչ որ մեկի բանկա­յին հաշվին, կամ էլ որևէ հղփա­ցա­ծի անտա­ղանդ երե­խան սկսում է թանկարժեք ու վուլգար տեսա­հո­լո­վակներ նկա­րա­հա­նել: Սփյուռքում մարդիկ հիմար չեն և ինչքան էլ որ այդ ամե­նը սքողվեր հայրե­նա­սի­րա­կան ճառե­րի տակ, միևնույն է մարդիկ ինչ որ պահի սկսե­ցին հասկա­նալ, որ մի բան այն չէ: Ինչ որ բաներ այնուա­մե­նայնիվ արվում էին, բայց դրանք չնչին էին՝ ստա­ցած գումա­րի ու արված աշխա­տանքնե­րի հարա­բե­րակցությամբ: Շատե­րը վրդո­վում էին ու որո­շում վերջ՝ ոչ մի սենթ այլևս չեն ուղարկե­լու և մյուս կողմից էլ հասկա­նում էին, որ Հայաստա­նում այդ ամե­նը գրպանվում է ոչ թե ողջ ժողովրդի կողմից, այլ մի նեղ խմբի:

Տեղի էր ունե­նում նաև հակա­ռակ գործընթա­ցը: Հայաստա­նում հասա­րակ մարդիկ զգում էին, որ Սփյուռքը գնա­լով հեռա­նում է իրենցից: Նրանք նաև տեսնում էին, որ գնա­լով պակա­սում են Սփյուռքից եկող գումարնե­րը: Արդյուքում մսխվում էր ոչ միայն փողը, այլև շատ ավե­լի կարև­որ մի բան՝ ժամա­նա­կը: Ժամա­նա­կի վատնումը բերում էր նաև հույսի ու վստա­հության պակա­սի: Բացվում էր մի մեծ փոս, անվստա­հության փոս: Հասա­րակ մարդիկ սկսում էին չվստա­հել իրար, ընդ որում իրար չճա­նա­չե­լով: ՀՀ-ում ապրող հայը սկսում էր Սփյուռքա­հա­յին ժլատ համա­րել, իսկ Սփյուռքա­հա­յը ՀՀ-ում ապրող հային՝ գող: Ու մենք չէինք հասկա­նում, որ իրար մասին անեկդոտներ պատմե­լու փոխա­րեն մենք պիտի փորձեինք հասկա­նալ, թե ինչ հրե­շա­վոր վիհ է բացվում հայ ժողովրդի տարբեր հատվածնե­րի մեջ: Դարե­րով ու տասնամյակնե­րով իրա­րից անծա­նոթ հայե­րը որ իրար չէին ճանա­չում, սկսե­ցին արդեն միմյանց չհա­մակրել:

Տեղի ունե­ցավ նաև որա­կա­կան փոփո­խություններ Սփյուռքում: Խորհրդա­յին տարի­նե­րին ապրող և ազատ Հայաստան երա­զող սերունդն իր տեղը քիչ քիչ սկսեց զիջել երի­տա­սարդ սերնդին, ում համար ԽՍՀՄ‑ը ինչ որ հեռա­վոր ու աղոտ պատմություն էր ու Հայաստա­նի անկա­խա­ցումն էլ ինչ որ անհասկա­նա­լի, թեև շատ հուզիչ մի պատմություն: Նրանք աչք բացե­ցին և տեսան արդեն իսկ անկախ Հայաստան, որը տարբերվում էր առասպելնե­րում կարդա­ցած ու ավագ սերնդից լսած Հայաստա­նից:

Անկա­խությունը, որ իր ողջ գաղա­փա­րա­կան իմաստով վատնվեց ու առուծա­խի առարկա դարձավ ՀՀ-ում, մեծ չափով կորցրեց իր իմաստը նաև Սփյուռքում: Անկախ Հայաստան՝ նշա­նա­կում է անկախ պետություն, որն էլ պիտի ինքն իր հարցե­րով զբաղվի: Անկախ պետությանն ազա­տագրե­լու կարիք չկա:

Բայց ոչ, ամենև­ին էլ այդպես չեղավ: Հայաստան, անկա­խություն, պայքար…դրանք մեծ չափով ձևա­փոխվե­ցին և՛ Հայաստա­նում, և՛ Սփյուռքում:

Սփյուռքը նաև բախվեց մեկ այլ խնդրի: Եթե խորհրդա­յին տարի­նե­րին ազգա­յին շունչը մեծ ազդե­ցություն ուներ և իր ողջ էությամբ հակադրվում էր խորհրդա­յին կոմունիստա­կան գաղա­փա­րա­խո­սությանն ու ռեժի­մին, ապա խորհրդա­յին ճամբա­րի փլուզումից հետո իր տեղը զիջեց ավե­լի հանդարտ ու խաղաղ մտա­ծե­լա­կերպի: Ազգա­յին շատ մեծ պոռթկում նկա­տե­լի էր սովո­րա­բար թուրքա­կան հարձա­կումնե­րի ժամա­նակ, այնպես ինչպես 90-ականնե­րին, 2016-ին, 2020-ին:

Բայց մենք պետք է հասկա­նանք, որ Սփյուռքը նաև ապրում է այլ երկրնե­րում, այլ օրենքնե­րով ու այլ մշա­կութա­յին ու շատ հզոր ճնշման ներքո: Ու անչափ բարդ է մնալ ամբողջո­վին ազգա­յին հայ այն դեպքում, երբ չկա բավա­րար չափով ազգա­յին դաստիա­րա­կություն ու կրթություն: Իսկ Սփյուռքում այդ խնդիրն այսօր էլ նկա­տե­լի է: Հայկա­կան դպրոցնե­րի և հայկա­կան կրթության մակարդա­կը բավա­կան ցածր է: Բայց Սփյուռքը ցույց է տալիս, որ ամեն անգամ ի վիճա­կի է այնպի­սի հզոր ազգա­յին շարժում սկսել, որ տեսա­նե­լի ու լսե­լի լինի ողջ աշխարհում: Ուրեմն հարց է առա­ջա­նում. ինչո՞ւ է ազգա­յին կրա­կը վառվում միայն մերթ ընդ մերթ:

Մեղադրանքնե­րը փոխա­դարձ են: Բայց դրա­նով հարց չի լուծվում: Դրա­նով միայն խորացվում է երկկողմա­նի անվստա­հությունն ու լարվա­ծությունը:

Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի հարցե­րը լուծե­լու միակ տարբե­րա­կը ՀՀ և Սփյուռք մշա­կութա­յին նոր կապե­րի ու նոր մակարդակ ստեղծե­լու մասին: Ու դա չի նշա­նա­կում ևս մի անհասկա­նա­լի նախա­րա­րության բացում կամ մեկի փոխա­րեն մի քանի հանձնա­կա­տա­րի նշա­նա­կում, ովքեր չգի­տես ինչով են զբաղված:

Մենք 2020թ. պատե­րազմի ժամա­նակ շատ մեծ դաս ստա­ցանք: Արցա­խի կորուստն ու մեր հազա­րա­վոր զոհե­րը տասնամյակնե­րի անգործությունն էր: Մենք միայն կորցնե­լուց հետո ենք զգում, որ շատ մեծ բաց ենք ունե­ցել: Ցավա­լի է, բայց անգործությունը Սփյուռքի հանդեպ շարունակվում է: Եվ հեռու չէ այն, որ հայկա­կան Սփյուռքին կսահմա­նա­փա­կի օրե­ցօր աճող ու գիշա­տիչ թուրքա­լե­զու Սփյուռքը: Թուրքե­րը, ի տարբե­րություն մեզ, որ Սփյուռք ասվա­ծը դիտարկում ենք որպես անհատնում փողի տոպրակ, գնա­հա­տում են Սփյուռք ասվա­ծի ողջ իմաստը՝ թե տնտե­սա­կան, թե՛ քաղա­քա­կան առումով:

Կարե­լի էր այսքան տարվա ընթացքում Սփյուռքը հզո­րացնել ու դարձնել ազգա­յին, տնտե­սա­կան, ֆինա­նա­սա­կան ու քաղա­քա­կան տիտան և ամե­նաա­մուր կապե­րով կապել Հայաստա­նի հետ, ազդել ողջ աշխարհի վրա և հսկել ու կառա­վա­րել ամեն ինչ, միա­ժա­մա­նակ ու ամե­նուր: Այո՛, լինել հրեա­յից էլ հրեա, ընդ որում Երուսա­ղե­մում: Բայց անեծք մեր մեկուսի երջանկության դավա­նանքին, որ աշխարհը մեզ համար դարձավ դմակ, որից պետք է պոկել ամե­նա­յուղոտ պատառնե­րը:

Մենք չենք կարող մեկ հոդվա­ծով վեր հանել Սփյուռքի ողջ խնդիրնե­րը, բայց մենք կարող ենք գոնե սկզբունքո­րեն փորձել հասկա­նալ, թե ինչ կարե­լի է անել: Սփյուռքը էլ ավե­լի անհանգիստ պիտի լինի: Հայաստանն այն օրին չէ հիմա, որ կարո­ղա­նա Սփյուռքին մեծա­գույն օգնություն ցույց տալ: Սփյուռքը հիմա հայտնվել է թուրքա­կան ուշադրության ուղիղ պիկում ու հայ թուրքա­կան հաջորդ պատե­րազմը հավա­նա­կան է, որ լինի ոչ թե ՀՀ սահմաննե­րի ու Արցա­խի մոտ, այլ դրսում՝ Սփյուռքում:

Մենք կարող ենք դիմա­նալ միայն միմյանց ձեռք բռնած, իսկ դրա համար հարկա­վոր է պարզել ձեռքե­րը:

Հայաստան և Սփյուռք՝ նշա­նա­կում է մեկ ամբողջա­կան հայ ժողո­վուրդ:

Առնչվող Հոդվածներ