26.1 C
Yerevan

Արժեւորման Պահը

Նրանք փորձե­ցին թաղել մեզ, չիմա­նա­լով, որ մենք սերմեր ենք:

Այսօր՝ սեպտեմբե­րի 27-ին լրա­նում է 2020թ. սկսված 44-օրյա հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմի մեկ տարե­լի­ցը:

Կարե­լի է նորից երկա­րա­շունչ տողե­րով, երկա՜ր, շատ երկար ու էմո­ցիո­նալ գրել, դատա­պարտել, հայհո­յել ու նաև արտասվել, զայրանալ…մի խոսքով ինչ կուզեք, բայց այս ամե­նին հակադրվում է մերկ ու անտա­նե­լի ճշմարտություն՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կարե­լի է մեղադրել ներկա­նե­րին, նախկիննե­րին, Ռուսաստա­նին, ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին, բայց միևնույն է այդ ամե­նին էլի հակադրվում է մերկ ու չափից ավե­լի ցավոտ իրա­կա­նություն՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Կարե­լի է ասել, որ բանա­կը չպարտվեց, պարտվեց իշխա­նությունը, պարտվե­ցինք, որովհետև այսինչ գենե­րա­լը անո­րակ հրթիռ գնեց, այնինչ գնդա­պե­տը հեռա­խո­սով դիրքե­րի տեղը հայտնեց ու էլի լիքը նման բաներ, որոնք գուցե և ճիշտ են, բայց միևնույն է, այդ ամե­նին հակադրվում է նույն անհողդողդ ու սառը իրա­կա­նությունը՝

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի աչքում պարտվեց ՀԱՅԱՍՏԱՆԸ, բանա­կը չէ, զինվո­րը, իշխա­նությունը, ներկան, նախկի­նը, լավը, վատը…այլն, ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ողջ աշխարհում հենց այդպես էլ մեկ նախա­դա­սությամբ «ջրում են» մեր ողջ էմո­ցիո­նալ հուզա­կան դաշտը, երբ արձա­նագրում են, որ. «2020թ. սեպտեմբե­րի 27-ին Արցա­խի չճա­նաչված հանրա­պե­տության տարածքում բռնկված պատե­րազմն ավարտվեց հայկա­կան կողմի պարտությամբ, նոյեմբե­րի 9‑ին ստո­րագրվեց եռա­կողմ համա­ձայնա­գիր, ըստ որի հայկա­կան կողմը դուրս բերեց իր զորքե­րը հետևյալ շրջաննե­րից…» ու էլի բլա-բլա-բլա:

Դաժա՞ն է:

Այո՛: Անչափ դաժան ու անչափ իրա­կան: Մենք դեռ երկար ենք փորձե­լու մարսել այս ամե­նը: Երե­սուն տարվա ստի ու մեծամտության, անգործության ու անփութության դոզա­յից, անվերջ կենացնե­րից հետո մենք մեր աչքե­րը բացե­ցինք ու տեսանք, որ Եռաբլուրի գերեզմաննե­րը հինգ անգամ շատա­ցել են:

Մինչդեռ որևէ սխալ շտկե­լու համար նախ և առաջ հարկա­վոր է հասկա­նալ, ընդունել այդ սխալն ամբողջո­վին, հետո նոր սկսել ուղղել այն: Վիրա­բույժը երբ վիրա­հա­տություն է կատա­րում, երբեք չի մտա­ծում, որ այս հատվա­ծը հանեմ, իսկ մյուսը թող մնա, մեկ է ոչ ոք չի տեսնում: Հիվանդին էլ չեմ ասի, որ նրան կիսատ եմ բուժել, չեմ ասի, որ հավա­նա­բար նրա մոտ երեք ամսից խոց կպայթի ու նա հավա­նա­բար կմա­հա­նա: Ո՛չ, վիրա­բուժը էսթե­տի­կան դնում է մի կողմ ու փորձում ոչ թե հետև­անքի վրա աշխա­տել, այլ վերացնել պատճա­ռը:

Գալով մեզ՝ հայե­րիս, հայ հասա­րա­կությանն ու ՀՀ-ին, պետք է նշենք, որ մենք չենք ուզում մինչև վերջ ընդունել եղա­ծը ու դեռ փորձում ենք ամեն կերպ ինչ որ բաներ չնկա­տել, չտեսնե­լու տալ, բաց թողնել, չխո­սել: Ու դա այն բանից հետո, երբ ունե­ցանք նման չարա­ղետ պատե­րազմ:

Ժողո­վուրդն ասում է, որ մախա­թը պարկում չես թաքցնի: Բայց մենք հենց դրա­նով էլ զբաղված ենք: Մենք այս պարտությունը փորձում ենք «տեղա­վո­րել» այստեղ կամ այնտեղ, խցկել ինչ որ տեղ, ծածկել ու աչքներս փակել: Չի՛ լինե­լու: Սեպտեմբե­րի 27‑ը կրկնվե­լու է ու հայոց պատմության Սև Օրա­ցույցին ևս մեկ օր է ավե­լա­նա­լու, եթե մենք չհասկա­նանք, չընդունենք, մերժենք ու փորձենք մանկամտո­րեն սպա­սել, որ որևէ պետություն գա ու մեր հարցե­րը լուծի, կամ էլ գոնե Էրդո­ղա­նը ինֆարկտ ստա­նա մահա­նա, կամ էլ Բաքվում երկրա­շարժ լինի ու Բաքուն խորտակվի: Սա նման է դասը չսո­վո­րած աշա­կերտի պահվածքին, ով դպրո­ցի ճանա­պարհին երա­զում է, որ ուսուցիչն այդ օրը հիվանդա­նա, դասից ուշա­նա, ինչ որ բան պատա­հի ու նա չգա դասի, որովհե­տը ինքը ԴԱՍԸ ՉԻ ՍՈՎՈՐԵԼ:

Որովհետև մենք դեռևս մեր դասը չենք սովո­րել, դրա համար էլ անընդհատ նույն բանի պատճա­ռով նորից տալիս ենք ամե­նա­ծանր գինը՝ հայի կյանք, կորցնում ենք ամե­նա­թանկը՝ հայրե­նիք, հույս:

Այսօր սեպտեմբե­րի 27‑ն է: Պատե­րազմի մեկ տարե­լի­ցը: Բաքվում հռհռում են մեզ վրա ու նշում հաղթա­կան պատե­րազմի 1‑ամյակն այնպես, ինչպես մենք էինք ամեն տարի մայի­սի 9‑ին ծաղրում ադրբե­ջանցի­նե­րին ու ասում, որ. «հեսա էս ոչխարնե­րին մինչև Քուռ քշենք ու ելնինք Սասուն, մտնինք Վան»: Մենք նույնիսկ Արևմտյան Հայաստա­նի կառա­վա­րություն ունենք…ֆեյսբուքում:

Այսօր սեպտեմբե­րի 27‑ն է: Այն պիտի ջնջենք հաղթա­նա­կով: Հաղթենք մեր տգի­տությանն ու ազգա­յին ախտին ու իրոք սկսենք ադրբե­ջանցուն քշել մինչև Քուռը ու իրոք պլան կազմենք Սասուն ու Վան մտնե­լու: Իսկ դրա համար մենք դեռ երկա՜ր, շատ երկար պիտի աշխա­տենք:

Մենք հիմա Դյումա­յի հերո­սի՝ Էդմոն Դանտե­սի օրն ենք ընկել, ումից խլե­ցին ամեն ինչ ու նետե­ցին բանտ՝ փտե­լու: Դանտե­սը 14 տարի միայնակ տառա­պեց մենախցում, տառա­պեց տիե­զե­րա­կան համբե­րությամբ ու զայրույթից սրված ու սուրսայր ատե­լությամբ կոփված հստակ ծրա­գիր-նպա­տա­կով՝ վրեժ լուծել: Ու պետք եկավ 14 տարվա միայնության տառա­պանք, մինչև միա­միտ ու դյուրա­հա­վատ Էդմոն Դանտե­սը վերածնվեց որպես դաժան ու անո­ղոք Կոմս Մոնտե Քրիստո­յի:

Բավա­կան է մենք Դոն-Կիխո­տի պես վազենք հողմա­ղացնե­րի վրա: Մեզ վրե­ժի է կանչում Արցա­խը, մեր նահա­տակված հազա­րա­վոր եղբայրնե­րը: Իսկ վրեժն այնպի­սի ուտե­լիք է, որ սառն են մատուցում: Հիմա մենք պետք է սեպտեմբե­րի 27‑ի դառնությունը ջնջենք այսօրվա­նից սկսվող նոր իմաստով, նոր հոգե­բա­նությամբ, նոր գաղա­փա­րով, նոր ու իրա­կան ծրագրով:

Նրանք փորձե­ցին թաղել մեզ, չիմա­նա­լով, որ մենք սերմեր ենք:

Մենք պիտի ապրենք: Հայրե­նի­քը վաղե­մության ժամկետ չունի, անկա­խությունը՝ ևս: Մենք մեկով պիտի պահենք մյուսը:

Հայաստանն ապրե­լու է:

Հիշեք, մեզ մեջ տարբե­րություն դնող և լավ ու վատ անո­ղը միայն մենք ենք: Թուրքի համար մենք նույնն ենք՝ հայ ենք: Ժամա­նակն է, որ մենք ևս մեզ ընդունենք որպես մեկ երև­ույթ հայ:

Միայն այդպես:

Աստված հանգստություն տա մեր կյանքի ու պատվի պահա­պաննե­րի հոգի­նե­րին: Անիծե՛ք մեզ, եթե ուշա­նանք:

Արցա՛խ, սպա­սիր մեզ: Մենք դեռ կվե­րա­դառնանք:

Իսկ այսօր՝ լռենք ու մտա­ծենք:

Առնչվող Հոդվածներ