21.4 C
Yerevan

Բյուրոն Երե­խա­յա­կան Մոտե­ցումնե­րով Կսպա­ռի Կուսակցության վարկը

ՀՅԴ Արևմտյան Ամե­րի­կա­յի Կենտրո­նա­կան Կոմի­տեն հոկտեմբե­րի 9–10 հրա­վի­րած կուսակցա­կան խորհրդա­ժո­ղո­վի արդյունքում հանդես եկավ հայտա­րա­րոթյամբ, որով կոչ էր անում «Վերականգնե՛լ Դաշնակցութեան Գաղա­փա­րա­կան Հնո­ցը»: Այս նյութի շուրջ Առա­ջին լրատվա­կա­նը զրուցել է ՀՅԴ Բյուրո­յի որո­շումով ՀՅԴ շարքե­րից հեռացված մտա­վո­րա­կան, ՀՅԴ գաղա­փա­րա­խոս Նազա­րեթ Բերբերյա­նի հետ:

-Օրերս ՀՅԴ Արևմտյան Ամե­րի­կա­յի կենտրո­նա­կան կոմի­տեն խորհրդա­ժո­ղով է գումա­րել, ընդունել հայտա­րա­րություն, որտեղ ասվում է, որ ՀՅԴ‑ն կորցրել է իր քաղա­քա­կան հեղի­նա­կությունն ու տագնա­պա­լի օրեր է ապրում, որ ՀՅԴ վարկա­նի­շը Հայաստա­նում ընկել է՝ հասնե­լով նվա­զա­գույն աստի­ճա­նի: Նրանք կոչ են արել աշխարհի բոլոր դաշնակցա­կան մարմիննե­րին՝ սատար կանգնե­լու Արևմտյան Ամե­րի­կա­յի ՀՅԴ այս ընտա­նի­քին՝ վերա­կանգնե­լու համար Դաշնակցության գաղա­փա­րա­կան հնո­ցը և որ թույլ չեն տա որևէ մեկին պառակտել իրենց կառույցը: Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս հայտա­րա­րությունը, ինչո՞ւ են անհանգիստ ԱՄՆ‑ի դաշնակցա­կաննե­րը:

-Այս մասին ես շատ եմ խոսել, սա շարունակվող պրո­ցես է: Մենք խոսել ենք սրա մասին այն ժամա­նա­կից, երբ Բյուրոն միջամտեց և ամեն ինչ արեց, որ շրջա­նում իրեն ցանկա­լի կենտրո­նա­կան կոմի­տե ընտրվի: Բյուրոն նշա­նա­կեց Կենտրո­նա­կան կոմի­տե, որը չընդունվեց: Այսօր Ամե­րի­կա­յի արևմտյան շրջա­նում կա երկու կենտրո­նա­կան կոմի­տեություն: Կազմա­կերպա­կան երկու շրջան կա նույն Արևմտյան գոտու մեջ: Այդ պրո­ցեսն է, որ գնում է. Նույնիսկ «Ասպա­րե­զը», որ այսքան տարվա պաշտո­նա­թերթն է Արևմտյան շրջա­նի  ՀՅԴ‑ի, Բյուրոն հայտա­րա­րում է, որ դա կուսակցության հետ կապ չունե­ցող թերթ է: Այսպի­սի ծիծա­ղե­լի, երե­խա­յա­կան վիճակ է: Բյուրոն այսպի­սի երե­խա­յա­կան մոտե­ցումնե­րով կսպա­ռի կուսակցության վարկը: Անշուշտ բյուրո­նե­րով չէ պայմա­նա­վորված ՀՅԴ‑ի վարկը մեր ժողովրդի մոտ, դաշնակցա­կաննե­րը պահում են իրենց կուսակցության արժե­քը, գաղա­փա­րա­կան բնույթն ու նշա­նա­կությունը, բայց արդեն կապ չունեն կազմա­կերպության հետ, հանդի­սա­տե­սի պես հետև­ում են: Այնտեղ, որտեղ ունեն պաշտո­նա­պես գրանցում և իրենց հովա­նու տակ ունեն տասնամյակնե­րով ստեղծված թերթեր, ակումբներ, դպրոցներ, որոնք իրենց ուղե­կից կառույցնե­րին են պատկա­նում, այդտեղ իր ուզած մարդկանց են բերում տնօ­րեն, ուսուցիչ, խմբա­գիր: Նրանք փորձում են հայաստանյան ֆորմուլան կիրա­ռել նաև Սփյուռքում և հավա­նա­բար նաև հաջո­ղեն, որովհետև  մարդիկ արդեն զզվել են այդ իրա­վի­ճա­կից:

-Ամեն դեպքում վերա­փոխվե­լու, վերա­կազմա­վորվե­լու շանս  ունի՞ Դաշնակցությունը, այսինքն՝ այլ մոտե­ցում ցուցա­բե­րե­լով փրկել կառույցը:

-Ոչ, չեմ կարծում, թե կարող են: Հիմա ըստ ՀՅԴ կառույցի, ըստ կանո­նադրության, մինչև հունվար-փետրվար պետք է նոր Ընդհա­նուր ժողով գումարվի և նոր Բյուրո ընտրվի: Դա նախա­տեսվածն է, բայց կառույցի մեջ կազմա­կերպա­կան իրա­վի­ճակ չեն թողել մարդիկ, որ Ընդհա­նուր ժողով գումարվի այն իմաստով, որ տարբեր տեսա­կետներ, տարբեր մոտե­ցումներ կողք կողքի գալով մեր ազգի, մեր երկրի առջև ծառա­ցած խնդիրնե­րին դիմագրա­վե­լու վերա­բերյալ գաղա­փարնե­րի բախում առա­ջացնեն, տեսա­կետնե­րի համադրում տեղի ունե­նա: Նման բանե­րի համար ժամա­նակն անցել է, գնացքը գնա­ցել է: Մնա­ցա­ծը գաղա­փա­րա­կան իմաստով աղբա­կույտ է: Այսինքն՝ չկան այդ մտա­վո­րա­կաննե­րը, որ մեր ժողովրդի, հայրե­նի­քի, պետա­կա­նության առջև ծառա­ցած մեծ հարցե­րի լուծման ուղին գտնեն։ 65 թվա­կա­նից այս կողմ մեր պահանջա­տի­րա­կան շարժման ամբողջ թափը, անցած ուղին վերարժև­ո­րե­լու, վերաքննե­լու, հաշվե­հարդա­րի ենթարկե­լու սույն հրա­մա­յա­կա­նին կդի­մագրա­վի մեր ժողո­վուրդն ամբողջությամբ։ Սա ազգի խնդիրն է, ամբողջ հայ քաղա­քա­կան միտքը ամլա­ցած է, չգի­տեն՝ որ ուղությամբ պետք է «նավը» տանել։ Համա­կարգն է ՀՅԴ‑ն կորցրել, չունի համա­կարգ, ունի անձեր, բայց նրանցով օրա­կարգ չի կարող կազմվել։ 1920-ական թվա­կաննե­րին, երբ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ Արշակ Ջամալյա­նը ևս հեռացվեց ՀՅԴ-ից, մինչև 31‑ի ընդհա­նուր ժողո­վը ամբողջ կուսակցությունը իր ղեկա­վարնե­րով, իր մտա­վո­րա­կաննե­րի հետ Ջամալյա­նի դեմ վայրի­վե­րումնե­րի մեջ մտավ այն աստի­ճան, որ 28 թվա­կա­նի Ընդհա­նուր ժողո­վի ժամա­նակ կարո­ղա­ցավ հայտա­րա­րել, որ կուսակցությունը բոլշև­իզմի՝ դեպի սփյուռք ներթա­փանցման խնդիրնե­րով էր զբաղվում, Ջամալյա­նին դարձրել էին մամուլի քննարկման, բամբա­սանքի նյութ, օրա­կարգ։ Բանուգործ թողած Ջամալյան էին քննարկում։ Հիմա էլ զբաղված են Նիկոլ և Քոչարյան և այլ անձանց քննարկե­լով, մինչդեռ Ռուսաստա­նը Արցա­խը արդեն վերցրեց իր կազմած ծրագրե­րով։ Եվ հիմա նորից օրա­կարգ չկա, Արևմտյան շրջա­նում Դաշնակցությունը երկու կազմա­կերպության է վերածվել, իսկ Հայաստա­նում Իշխան Սաղա­թելյա­նով և Հրանտ Մարգա­րա­նով Դաշնակցությունը իր պատմա­կան երթը պետք է առաջ տանի՞․․․ այս խեղկա­տա­կությա­նը արժա­նի չէ մեր ազգը, հետև­ա­բար, նոր օրա­կարգ փնտրեք, սրանք փուչիկ բաներ են, սկսել են մարդկանց փուչի­կով զբա­ղեցնել։ Եվ հիմա անընդհատ անջա­տո­ղա­կան ռազմա­վա­րությունը կործանման է տանում։

Ստորև հայտա­րա­րության տեքսը:

«Համազգա­յին տագնա­պի օրեր կ՛ապրի այսօր հայութիւնը, դիմագրաւե­լով վերջին տասնա­մեակնե­րուն յարա­բե­րակցութեամբ աննա­խընթաց մարտահրաւէրներ, որոնք կը սպառնան հայրե­նի հողին, վերելքի կարո­ղա­կա­նութեան եւ ժողո­վուրդի միասնութեան:

«Քաղա­քա­կան իր հեղի­նա­կութիւնն ու հմայքը կորսնցուցած՝ տագնա­պա­լի օրեր կ՛ապրի նաեւ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցութիւնը: Անցած տասնա­մեակնե­րուն, Հայաստա­նի քրէաօ­լի­կարգիկ իշխա­նութիւննե­րուն հետ համա­կերպե­լու կուսակցութեան քաղա­քա­կան վարքա­գի­ծը Դաշնակցութիւնը հասցուց գաղա­փա­րա­կան եւ քաղա­քա­կան հարա­զատ ինքնութեան կորուստի վտանգին: Ժողո­վուրդէն ծնած եւ ժողո­վուրդին ծառա­յե­լու կոչուած Դաշնակցութիւնը կ՛օտարանայ՝ յաչս հայրե­նի մեր ժողո­վուրդին, որուն մօտ կուսակցութեան վայե­լած վստա­հութեան վարկա­նի­շը ինկած է՝ հասնե­լով նուա­զա­գոյն աստի­ճա­նի: Այս մէկը անարդար է ՀՅԴի 130ամեայ ծառա­յութեան եւ աւանդին, ու անոր դրօ­շին տակ զոհա­բե­րութիւն ցուցա­բե­րած նուի­րեալնե­րու յիշա­տա­կին նկատմամբ:

«Դաշնակցութեան մէջ տիրող ապա­գա­ղա­փա­րա­կա­նա­ցումի հեղձուցիչ մթնո­լորտը բնա­կա­նա­բար իր բացա­սա­կան անդրա­դարձնե­րը կ՛ունենայ նաեւ կուսակցութեան կազմա­կերպա­կան կեանքին վրայ: Կուսակցա­կան ժողովնե­րը կը վերա­ծուին ծիսա­կա­տա­րութիւննե­րու՝ հետզհե­տէ զրկուե­լով պատասխա­նա­տուութեան կանչե­լու եւ հաշուա­ռու ըլլա­լու իրենց դերե­րէն: Ղեկա­վա­րութեան վրայ գտնուողներ կը գործեն ըստ իրենց անձնա­կան ու քաղա­քա­կան նպա­տա­կա­յարմա­րութիւննե­րուն, եւ ոտնա­կո­խե­լով կուսակցութեան կանո­նագրա­յին սկզբունքնե­րը՝ կամա­յա­կան տնօ­րի­նումնե­րով կը հարուա­ծեն կազմա­կերպա­կան մեր միասնութիւնը: Այս նոյն վարքա­գի­ծով, քաղա­քա­կան քննարկումի կամ տարա­կարծութիւննե­րու հանդէպ անհանդուրժո­ղութիւն կը ցուցա­բե­րուի, եւ ի զուր կը փորձուի անդա­մա­լուծել դաշնակցա­կան միտքը, ճնշել ու գաղա­փա­րա­կան կուռ նկա­րա­գի­րէ զրկել դաշնակցա­կան մամուլը:

«Կուսակցութեան համար ստեղծուած պատմա­կան ծանրակշիռ այս պահուն, ՀՅԴ Արեւմտեան Ամե­րի­կա­յի այս խորհրդա­ժո­ղո­վը կը մերժէ կուսակցութիւնը իր հունէն հանե­լու եւ պառակտե­լու արտա­քին թէ ներքին ամէն փորձ, եւ կը հաստա­տէ, որ իբրեւ ազգա­յին, ընկերվա­րա­կան, գերա­զանցա­պէս ժողովրդա­վար կուսակցութիւն՝ պիտի շարունա­կէ գործել իր ինքնուրոյն գաղա­փա­րա­խօ­սութեան եւ արժե­հա­մա­կարգին ամբողջա­կան նուի­րումով ու տեղա­կան օրէնքնե­րուն համա­ձայն, որպէսզի իր առա­քե­լութիւնը չկա­ղայ որեւէ այլ կառոյցի կողմէ:

«Այսօր, հայ ազգին համար ամէն ժամա­նա­կէ աւե­լի կենսա­կան է առողջ, վերա­նո­րոգ եւ նպա­տա­կասլաց ՀՅ Դաշնակցութիւն:

«Հայ ազգի ամբողջա­կան ազա­տագրութիւնը, արտա­քին թշնա­մի­նե­րու դէմ կռուե­լով, թէ ներքին շահա­գործումնե­րու դէմ դնե­լով՝ այլընտրանք չունի: Մեր ժողո­վուրդը ներքին ցեցե­րէն ազա­տագրե­լու եւ ընկե­րա­յին արդա­րութեան հետա­մուտ ըլլա­լու կոչումով առաջնորդուող Դաշնակցութեան համար ընդունե­լի չէ ի՛ր իսկ գաղա­փա­րա­խօ­սութեան եւ ազգա­յին հայե­ցա­կարգին հակադրուող ուժե­րու հետ որեւէ զինակցութիւն: Յա՛տկապէս անընդունե­լի է գործակցութիւնը քաղա­քա­կան ուժե­րու հետ, որոնք կասկա­ծի տակ կը դնեն մեր պետա­կա­նութեան անկա­խութիւնը բացարձակ արժէք համա­րե­լու հանգա­մանքը:

«Վերջին երե­սուն տարի­նե­րուն, մեր հայրե­նի­քի անցած դժուար ճանա­պարհին, եւ մանաւանդ անցեալ տարուան աղի­տա­լի պատե­րազմի դառն փորձա­ռութեան լոյսին տակ, այլեւս անա­ռարկե­լի հրա­մա­յա­կան է ժողովրդա­վա­րութեան հաստա­տումը մեր հայրե­նի­քի մէջ՝ իբրեւ միակ երաշխի­քը անկախ եւ ինքնիշխան պետա­կա­նութեան գոյա­տեւման:

«Հայրե­նի­քի թէ Սփիւռքի մէջ, հայ ժողո­վուրդը խոր մտա­հո­գութեամբ կը դիտէ 44օրեայ պատե­րազմին ընթացքին, ու մանաւանդ սահմա­նա­յին վերջին իրա­դարձութիւննե­րուն գծով պարզուող անո­րոշ քաղա­քա­կա­նութիւնը: Այս բոլո­րի պատճառնե­րը, ըլլա՛ն իշխա­նա­կան անփորձութիւն, քաղա­քա­կան ապի­կա­րութիւն, թէ՝ մտա­ծուած ուղե­գի­ծի ձախո­ղութիւն՝ անընդունե­լի են ու դատա­պարտե­լի: Եթէ Հայաստա­նի Հանրա­պե­տութեան իշխա­նութիւննե­րը չկա­րե­նան շատ արագ սթա­փիլ եւ ցոյց տալ յաւե­լեալ կազմա­կերպուա­ծութիւն եւ վճռա­կա­մութիւն թշնա­միին եւ մեծա­պե­տա­կան խաղե­րուն դէմ, մենք ազգո­վին շատ սուղ գին պիտի վճա­րենք, աւե­լին քան մինչեւ այս պահս գրաւուած հողե­րը եւ հազա­րաւոր զինուորնե­րու կեանքե­րը:

«Հայ ազգի ամբողջա­կան ուժե­րով պէտք է աշխա­տիլ՝ ամրապնդե­լու պետա­կան հիմնարկութիւննե­րը եւ բանա­կը, առողջացնել արդա­րա­դա­տութեան համա­կարգը եւ հաստա­տել օրէնքի բացարձակ գերա­կա­յութիւնը: Հայաստա­նի մերօ­րեայ իշխա­նութիւննե­րը եւս պէտք է հասկնան, թէ ազգի տարբեր հատուածնե­րուն հետ գործակցե­լու եւ, յա՛տկապէս Սփիւռքի հսկայ ներուժը Հայաստա­նի պետա­կա­նութեան հզօ­րացման ծառա­յեցնե­լու ծանր պատասխա­նա­տուութիւնը ունին: Այսօր, ամէն ժամա­նա­կէ աւե­լի, անհրա­ժեշտ է մէկդի դնել հատուա­ծա­կան շահե­րը եւ ազգի ուժե­րը համախմբել մեր պետա­կա­նութեան շուրջ: Հաստա­տա­պէս, պիտի չյա­ջո­ղինք մեր ազգա­յին իրաւունքնե­րուն վերա­տի­րա­նալ, եթէ չենք ամրապնդած մեր պետա­կա­նութեան հիմնա­սիւնե­րը եւ նուի­րա­կա­նա­ցուցած անոր արժէքնե­րը: Անցնող տասնա­մեակնե­րուն, այս ծիրին մէջ համազգա­յին թերա­ցումը մեր պարտութեան հիմնա­կան պատճառնե­րէն մէկն է:

«Կը հաստա­տենք եւ լիարժէք վստա­հութեամբ կը յայտա­րա­րենք որ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցութիւնը պիտի վերա­դառնայ իր գաղա­փա­րա­խօ­սութեան ակունքնե­րուն եւ իր երբեմնի բարձունքին: Իր Ծրա­գի­րի գաղա­փա­րա­կան թռիչքի վեհութեամբ, վերա­նո­րո­գուած կանո­նագրութեամբ եւ անսա­կարկ յանձնա­ռութեամբ՝ Դաշնակցութիւնը անգամ մը եւս իր ներուժն ու ծառա­յութիւնը ի սպաս պիտի դնէ Հայաստա­նի հզօ­րացման եւ Արցա­խի դատին՝ ի հարկին այլընտրանքա­յին այլ ուղի­ներ բանա­լով եւ հայա­պատկան հողե­րը իր իրաւա­կան տիրոջ՝ հայ ազգին վերա­դարձնե­լու յանձնա­ռութեամբ:

«Ահա՛ այսպի­սի տեսլա­կա­նով եւ առա­ջադրանքով հայ ժողո­վուրդին, եւ ի՛ մասնաւո­րի աշխարհացրիւ դաշնակցա­կան ընկերնե­րուն կը ներկա­յա­նան այսօր Արեւմտեան Ամե­րի­կա­յի մէջ գործող դաշնակցա­կան ողջա­միտ մարմիննե­րը եւ անդամնե­րը: Կը յորդո­րենք կուսակցա­կան մեր ընկերնե­րուն, որ հեռու մնան անհե­թեթ ու անտե­ղի շահարկումնե­րու ճամբով մեր միասնութիւնը հարուա­ծող քայլե­րէ:

«Կոչ կ՛ընենք աշխարհի բոլոր դաշնակցա­կան մարմիննե­րուն եւ ընկերնե­րուն՝ սատար կանգնե­լու Արեւմտեան Ամե­րի­կա­յի ՀՅ Դաշնակցութեան այս ընտա­նի­քին՝ վերա­կանգնե­լու համար Դաշնակցութեան գաղա­փա­րա­կան հնո­ցը»:

Առնչվող Հոդվածներ