13.4 C
Yerevan

Պետք է Դուրս Գալ Ռուսա­կան Ազդե­ցության Միա­հե­ծա­նությունից։

Թուրքիան ոչ թե սպա­սել է, որ Ալիեւն ինչ որ քայլ անի եւ ինքն աջակցի, այլ ինքն է արել, եղել է նախա­ձեռնող, այլ կերպ ասած՝ մտել է Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի հետ ազդե­ցության ուղիղ պայքա­րի:

Հակոբ Բադալյան

Այս օրե­րին, չեմ հիշում որտեղ, բայց հանդի­պե­ցի մի գնա­հա­տա­կա­նի, որ ի տարբե­րություն Հայաստա­նի, Ալիեւը կարո­ղա­ցավ պետա­կան ուժա­յին ինստի­տուտներն ու հատուկ ծառա­յություննե­րը այսպես ասած անկա­խացնել Ռուսաստա­նից, հանել ռուսա­կան ազդե­ցությունից:

«Նոմի­նալ» իմաստով կարծես թե իրա­կա­նություն արտա­ցո­լող գնա­հա­տա­կան է, որը սակայն բաց է թողնում կարեւոր մի շերտ կամ հանգա­մանք՝ Թուրքիա: Այդ խնդի­րը լուծել է ըստ էության ոչ թե Ալիեւը, այլ Թուրքիան: Թուրքիան էլ ոչ բացարձակ իմաստով, որովհե­տեւ Թոււրքիա­յին էլ այդ խնդի­րը լուծե­լու հարցում շահագրգիռ են եղել օգնել այլ խոշոր ու ռեգիո­նալ խաղա­ցողներ:

Բայց, հենց դրա շնորհիվ է լուծվել խնդի­րը: Ընդ որում, իմ գնա­հատմամբ որն է այստեղ առանցքա­յի­նը. Թուրքիան ոչ թե սպա­սել է, որ Ալիեւն ինչ որ քայլ անի եւ ինքն աջակցի, այլ ինքն է արել, եղել է նախա­ձեռնող, այլ կերպ ասած՝ մտել է Ադրբե­ջա­նում Ռուսաստա­նի հետ ազդե­ցության ուղիղ պայքա­րի: Սա էլ իր հերթին, ինչպես նշե­ցի, հնա­րա­վոր է եղել միջա­վայրա­յին մի շարք գործոննե­րի բերումով, բայց դա է, որ լուծել է հարցը, ոչ թե Ալիեւը:

Հայաստա­նի պարա­գա­յում չի եղել դա: Որեւէ այլ երկիր Հայաստա­նի պարա­գա­յում չի դրել ուժա­յին կամ հատուկ ծառա­յություննե­րի բլո­կում Ռուսաստա­նի ազդե­ցությունից Հայաստա­նը դուրս բերե­լու նախա­ձեռնո­ղա­կա­նության խնդիր: Եվ կարծում եմ դա նույնպես ռացիո­նալ է: Որովհե­տեւ, այդպի­սի խնդիր դնե­լու համար պետք է ունե­նալ կամ բավա­կա­նին կայուն բազա, որեւէ հիմքով, կամ հակա­ռակ դեպքում կնշա­նա­կի գնալ պարզա­պես ուղիղ բախման, ինչի հետեւանքը Հայաստա­նի համար կլի­ներ շատ ծանր:

Թուրքիան Ադրբե­ջա­նում ուներ նախա­ձեռնո­ղա­կա­նության սոցիալ-հոգե­բա­նա­կան եւ մենթալ հիմքը :Իսկ լուծել խնդի­րը միայնակ, Հայաստա­նը չէր կարող օբյեկտի­վո­րեն, որովհե­տեւ այդ խնդի­րը թերթե­րում, հետո Ֆեյսբուքում կամ զանա­զան ասուլիսնե­րի սրահնե­րում, հարցազրույցի տաղա­վարնե­րում հնչող խրոխտ հռե­տո­րա­բա­նությունը չէ, որ լուծե­լու էր:

Ի վերջո, կա մի կարեւոր հատկա­նիշ, որից թերեւս զուրկ է եւ զուրկ է եղել հայկա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան էլի­տա­յի դիրքում գտնվող շրջա­նակնե­րի գերակշռող մասը. խրոխտ գնա­հա­տա­կաննե­րի փոխա­րեն, բարդ խնդիրնե­րը լուծե­լու «մանրանկար» պատկե­րա­ցումնե­րի եւ համբե­րա­տա­րության բացա­կա­յություն:

Կան խնդիրներ, որոնք լուծե­լու եթե հավակնում ես՝ լուծե­լու, կամ մեղմե­լու, չեզո­քացնե­լու եւ այլն, հաշվարկե­լով ուժե­րի հարա­բե­րակցությունը, հանուն լուծումնե­րի պետք է խուսա­փել այդ խնդիրնե­րը իրենց ամբողջ կոնտուրով բարձրա­ձայնե­լուց: Որովհե­տեւ բարձրա­ձայնե­լու դեպքում քեզ մնում է ուղիղ առճա­կա­տումով լուծե­լը, ինչը սակայն անհնա­րին է ուժե­րի անհա­մե­մա­տե­լի անհա­վա­սա­րության պատճա­ռով:

Առնչվող Հոդվածներ