13.4 C
Yerevan

Մեկ Տարի Անց

Ինչո՞ւ այս մեկ տարում դուք գոնե մի անգամ չխո­սե­ցիք, որ գուցե պետք է արգե­լել որո­շա­կի սերիալներ ու տափա­կա­բա­նություններ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ երբեք չխո­սե­ցիք, որ 11-րդ դարի վանք Շահմուրա­դը մերթ ընդ մերթ գոմի է վերածվում, մի գմբե­թը չկա, իսկ մյուսից խաչն է բացա­կա­յում

Արա­յիկ Մկրտումյան

Պատե­րազմից հետո մեկ տարի է անցել, ավե­լի ճիշտ հենց այս պահից անցնում է, որովհետև անցյալ տարի այս օրե­րին պատե­րազմի թեժ օրերն էին, իսկ Հայաստա­նում արթնացման ոչ մի նշան չկա, չհաշված քաղա­քա­կան ուժե­րի՝ արդեն ձանձրացրած նույն բառակռի­վը: Չնա­յած մեղադրե­լու էլ չէ, խեղճ մարդիկ ինչ գիտեն, այն էլ անում են, թե չէ հնա­րա­վոր չէ, որ աշխա­տել կարո­ղա­նա­յին, ու չաշխա­տեին, հո պորտաբո՞ւյծ չեն, որ չաշխա­տեն ու փող ստա­նան: Թեև…լավ, քաղա­քա­կաննե­րին դեռ կվե­րա­դառնանք, բայց կա մի հարց, որ ավե­լի վրդո­վե­ցուցիչ է, քան շշակռիվներն ու նույն մարդուն 9‑րդ անգամ չընտրել ու նորից առա­ջադրե­լը: Խոսքը վերա­բերվում է հեռուստա­տե­սա­յին ու այսպես կոչված ժամանցա­յին ու ինչ որ չափով մշա­կութա­յին կյանքին: Իհարկե շատ շատե­րը թքած ունեն դրա վրա, քանի, որ մշա­կույթը համա­րում են պարապ մարդու գործ, բայց այն, ինչ կատարվում է հիմա Հայաստա­նում, ավե­լի քան զզվե­լի է:

Սիթքոմներ, սերիալներ, հեռուստա­տե­սա­յին հաղորդումներ, սթենդ-ափեր, նարգի­լեա­նոցներ, գիշե­րա­յին ակումբներ, բուքմեյքերներ…ամեն ինչ կա, լավ էլ աշխա­տում է:

Հայաստա­նին ծանրա­գույն հարված հասցված պատե­րազմից մեկ տարի անց հեռուստա­տե­սա­յին ալիքնե­րը շարունա­կում են իրենց անդարդ կյանքը, ասես ոչինչ էլ չի եղել, ասես անցած տարվա եղա­ծը պատե­րազմ չէր, այլ թեթև բանա­վեճ, բան էր՝ անցավ գնաց:

Այն ինչ կար պատե­րազմից առաջ, կա նաև հիմա, բացա­կա­յում են միայն մեր մի քանի հազար տղերքը, իսկ մի քանի տասնյակն էլ դեռևս տառա­պում են Բաքվի բանտե­րում՝ հայ լինե­լու համար:

Հեռուստա­տե­սա­յին ալիքնե­րը շարունա­կում են նորա­նոր ուրախ, զվարթ ու տափակ սիթքոմներ նկա­րել: Ու ցո՛ւյց տալ այդ ամե­նը: Ամեն օր, ամեն անցնող օրը ամե­նա­քի­չը 50–80 նահա­տա­կի մահվան տարե­լիցն է լրա­նում, իսկ սրանք սիթքոմ ու վուլգար հումորներ են ցույց տալիս, եթե­րը լցնում իրենց էժա­նա­գին դրա­մա­նե­րով: Հասկանո՞ւմ եք: Անցյալ տարի այս օրե­րին ամեն օր կարդում էինք, որ այսօր զոհվել են 50, 60 կամ 100 հայորդի­ներ: Իսկ հիմա, երբ այդ նահա­տակնե­րի մահվան տարե­լիցն է, ընդ որում ամեն օր, հեռուստա­տե­սությունը լի է մի այնպի­սի անասնա­կան անտարբե­րությամբ, որ ակա­մա սարսռում ես:

Գիշե­րա­յին ակումբներ, կազի­նո­ներ, տարբեր տեսա­կի խաղադրույքնե­րի կետեր…խաղում են և՛ օնլայն, և՛ հենց տեղում: Իսկ գիշե­րա­յին ակումբնե­րում, ուր մեղմ ասած ոչ բարո­յա­կան բարձր մակարդակ է, ազատ տեղ չեք գտնի: Ու հենց նման բանե­րի մասին խոսում ես, միանգա­մից վրա են տալիս: Բիզնե­սը պիտի աշխա­տի, մարդիկ պետությա­նը հարկ են մուծում: Դե եթե կարև­ո­րը հարկն է այլ ոչ թե այն, թե ինչ գնով է էդ հարկը մուծվում, միանգա­մից մի բան առա­ջարկում՝ եկեք վերա­կանգենք մարդա­վա­ճա­ռությունը, մարդկա­յին ներքին օրգաննե­րի առևտուրն ու  ստրկա­տի­րությունը՝ պայմա­նով, որ հարկե­րը վճարվեն: Չէ՞, դուրներդ չեկա՞վ: Ախ հա, օրենքն արգե­լում է մարդ սպա­նել, բայց օրենքը թույլ է տալիս մարդուն բարո­յա­պես կործա­նել, հոգե­պես կոտրել ու շպրտել հոգե­բա­նա­կան սպանդա­նոց:

Ամեն օր հարյուրա­վոր երի­տա­սարդներ գումար են տանուլ տալիս խաղա­յին սարքա­վո­րումնե­րով, օնլայն խաղադրույքնե­րով: Սա ոչ ոքի չի՞ մտա­հո­գում: Թե՞ պետք չի, որ մտա­հո­գի, որովհետև մարդիկ հարկ են վճա­րում:

Նույնը վերա­բերվում է նաև հեռուստա­տե­սա­յին աղբին: Հենց խոսում ես,  ստա­նում ես միևնույն հիմար պատասխա­նը՝ մարդիկ տուն են պահում, մարդիկ հարկ են մուծում: Չեմ հասկա­նում, էս երկրում միայն դերա­սաններն ու երգիչնե՞րն են տուն պահում ու հարկ մուծում: Իսկ ներքի­նի մասին ո՞վ պիտի մտա­ծի: Մշա­կութա­յին ու հոգե­բա­նա­կան դեգրա­դա­ցիա­յի մասին ո՞վ պիտի մտա­ծի: Եթե պատե­րազմից առաջ կարե­լի էր ասել, որ այդ ամե­նը տասնյակ տարի­նե­րի թմրա­ծության հետև­անք է, բա հիմա՞ ինչ ասես: Հայ ժողովրդի թեկուզ մի սերունդ չկա, որ պատե­րազմ չտեսնի: Անցյալ տարի աշխարհը փուլ եկավ գլխնե­րիս, շարունա­կում է փլվել հենց հիմա, աշխարհա­քա­ղա­քա­կան անտա­նե­լի սրա­ցումներ են գնում, հսկա­նե­րը սպառնում են հսկա­նե­րին, Իրա­նը հայտա­րա­րում է, որ եթե պետք եղավ ինքը զորք կմտցնի Հայաստան, իսկ մեր մասսա­յա­կան քարոզչա­կան ամե­նահզոր գործի­քե­րով՝ եթե­րով հերթա­կան տհաճ կատակն է ու հերթա­կան կիսա­գո­ղա­կան-կիսա­դե­դեկտիվ սերիա­լը: Ամեն անգամ, նույն դերա­սաննե­րը, նույն պահվածքով:

Հիմա անդրա­դառնամ քաղա­քա­կան երեսնամյա իմպո­տենցիա­յին Հայաստա­նում: Ով ինչ չի կարո­ղա­նում անել, շրջվում և սկսում է շշպռել ժողովրդին, հայհո­յել ու նախա­տել: 1991թ. սկսած իշխա­նություննե­րի ու ընդդի­մության ու ընդհանրա­պես քաղա­քա­կաննե­րի գլուխը չի մտնում մի պարզ ճշմարտություն, որ եթե ուզում եք հարա­բերվել հասա­րա­կության ու ժողովրդի հետ, ապա պետք է բացա­տել, հասկացնել, պետք լինի տասը անգամ բացատրել, այլ ոչ թե սպառնալ, վախեցնել, մեղադրել ու հայհո­յել: Դեռևս 1890-ականնե­րին ֆրանսիա­ցի պատմա­բան և սոցիո­լոգ Գյուստավ լե Բոնը բացատրում էր, թե ինչպես է պետք շփվել մասսա­նե­րի հետ: Գիրքը խանութնե­րում կա, պարոնա՛յք քաղա­քա­կաններ, գնեք ու կարդա­ցեք, ամոթ է, ամե­նա­տարրա­կան բանե­րը չեն հասկա­նում, բայց հայհո­յե­լուց առա­ջին տեղում են: Պատվաստման հա՞րց է, ուրեմն վախեցնում են, այս կամ այն ուժին ընտրեցի՞ր, ուրեմն թուրք ես: Թուրքը դուք եք ու ձեր գրպա­նա­յին մտա­ծե­լա­կերպը, երբ կարող եք հենց այնպես մի ողջ ժողովրդի մեղադրել ինքնա­դա­վա­ճանման մեջ զուտ այն պատճա­ռով, որ դուք չափից ավե­լի թույլ եք այդ ժողովրդի հետ համա­գործակցե­լու համար:

Հիմա մի բան նշեմ: Երեկ ԱԺ պատգա­մա­վորնե­րից մեկն ասում էր, որ իհարկե ոչ ոք չի պնդում, թե 30 տարվա ընթացքում խնդիր չի եղել, եղել են, բայց հասա­րա­կությա­նը սև ու սպի­տա­կի բաժա­նե­լու նման բան չի եղել: Մոտա­վո­րա­պես նման մի բան:

Ա՜խ, ողորմած պարոն, դուք նույնիսկ չեք էլ հասկա­նում, թե Հայաստա­նում վերջին 30 տարում ինչ խնդիրներ են ձևա­վորվել ու սրա­ցել: Դուք չեք էլ հասկա­նում, որ 1991թ. սկսված տնտե­սա­կան ցեղասպա­նությունն ու մշա­կութա­յին դեգրա­դա­ցիան ինչ հրե­շա­վոր հարված հասցրին, առանց այն էլ հազար տարուց ավե­լի մի կերպ դիմա­ցող ժողովրդին: Դուք ուղղա­կի չեք ուզում հասկա­նալ, որ 1991թ. Հայաստա­նը անվե­րա­դարձ լքած 1 մլն մարդկանցից ոչ ոք թուրքից չփա­խավ, այլ գնաց մի կտոր հացի հետև­ից: Դուք չեք ուզում, ու չեք էլ կարող հասկա­նալ, որովհետև դուք միշտ կուշտ եք եղել, իսկ հայրե­նի­քը ձեր դեպքում նախընտրե­լի է սիրել տաք սուրճով ու թանկ սիգա­րե­տով, երե­կո­յան զով ժամի, մի որևէ թանկարժեք սրճա­րա­նում: Ինչ վատ է, որ, ես էլ դեմ չէի լինի: Կարծում եմ, ոչ ոք դեմ չէր լինի: Ու դուք ու ձեր ավագ չհասկա­ցողնե­րը կարծես խլա­ցել ու կուրա­ցել էին, երբ Հայաստա­նի գյուղե­րը դատարկվում էին, իսկ դպրոցնե­րը՝ վերածվում աղքա­տության ու թշվա­ռության սիմվո­լի: Հենց նույն Սյունի­քի գյուղե­րը, հենց այն նույն Հայաստա­նի ողնա­շա­րի, որի համար հիմա կոկորդ եք պատռում, իսկ ժամա­նա­կին այնպես էլ անտարբե­րության մատնել, որ որոշ գյուղե­րում ընդհանրա­պես մարդ չի ապրում:

Դուք չեք ուզում հասկա­նալ, որ Հայաստա­նում մշա­կույթը ու հասա­րա­կա­կան առողջ հոգե­բա­նության պահպա­նումը կարև­որ մի բան էր, ձեր համար անկարև­որ ու անհասկա­նա­լի; Ու հենց այդ պատճա­ռով էլ դուք չեք հասկա­նում, թե ժողո­վուրդն ինչու է պասիվ, ինչու չի մասնակցում ու երբ իրո՛ք չի մասնակցում կամ համա­ձայն չի, սկսվում է դավա­ճան, զոմբի, հացի մեռած, ու էլի նման կեղտոտ բառեր, որով քաղա­քա­կան ուժե­րը փորձում են վստա­հություն շահել:

Բա ի՞նչ էիք կարծում: Էսքան տարի ազգա­յին շերտից ու մթնո­լորտից զուրկ երկրում պիտի մեծա­նա ազգա­յին հզոր ու գաղա­փա­րա­կան ու՞ժ: Իսկ չեք ուզում ընդունե՞լ, որ ժողո­վուրդը այսօր այսքան թքած ունի ամեն ինչի վրա, որովհետև ոչ թե կապի­տուլյանտ է ու զոմբի, այլ ուղղա­կի ճանա­չում է ձեզ ու հասկա­նում, որ ձեզ ընտրե­լը նշա­նա­կում է ընտրել ոչ մի բան: Ու էլի եմ կրկնում, ինչպես և գրե­թե ամեն գրառման մեջ, խոսքը անհա­տա­պես ո՛չ Փաշինյա­նին է վերա­բերվում, ո՛չ էլ Քոչարյա­նին:

Դուք որ էսօր էսպես ապշած ասում եք, որ ժողո­վուրդը չի հասկա­նում, ժողո­վուրդն էսպես, ժողո­վուրդն էնպես…դուք լո՞ւրջ եք ասում: Անցյալ տարի զոհվածնե­րը ժողովրդից չէի՞ն: Կամա­վորնե­րը, որ գնա­ցին ու չեկան, ժողովրդի՞ց չէին: Էսքան տարի ժամկե­տա­յին զինծա­ռա­յողնե­րը, որ գնա­ցել ու ապա­հո­վել են Հայաստա­նի անվտանգությունը, ժողովրդի՞ց չէին: Էսքան գիտնա­կաննե­րը, արվեստ ու մշա­կույթ պահողնե­րը, որ հաց ու թեյով են ապրել, իսկ շաքա­րը պարտքով վերցրել, ժողովրդի՞ց չէին: Բոլո­րը ժողովրդից էին: Բոլո­րը: Մի երկրում, որ դարձել էր ձեր անհա­տա­կան ցանկություննե­րի կատարման ջրհո­րը, ուր ամեն մեկս գլխնե­րիս տասը տեր ունեինք, էլի ժողո­վուրդն էր ապրում, գոհա­նում չնչին քանա­կությամբ: Հենց այդ նույն ժողո­վուրդը, որի գիտակցությունը քիչ քիչ թունա­վո­րել են արտա­սահմանյան էժա­նա­գին պոռնոգրաֆիա­յով, քրեա­կան մտա­ծե­լա­կերպով, գողա­նա­լու ու կոռուպցիա­յի միտքը ներդնե­լով: Ու հիմա, ինչ որ մեկը զարմա­նում է, թե ինչու մարդիկ ամեն օր ցույց չեն անում:

Իսկ դուք իրո՞ք չեք հասկա­նում, որ 30 տարի շարունակ մարդկանց քթից բռած ման տալն ու աղքատ, վախե­ցած դարձնե­լը իր հետ ծանր հետև­անքներ էր բերե­լու: Դուք իրո՞ք չեք հասկա­նում, թե ուղղա­կի ձեզ այդպես է պետք:

Եթե ձեզ հայհո­յեմ, վախեցնեմ, սպառնամ, երբեմն էլ ծեծել տամ, դուք ինձ կսի­րեք ու կհարգե՞ք: Դուք ինձ կվստահե՞ք: Ու հիմա դեռ զարմա­նում եք, թե ինչու մարդիկ ձեզ չեն վստա­հում:

30 տարի շարունակ հեռուսա­տույցով, իսկ հիմա էլ ինտերնե­տով բոլո­րը հնա­րա­վո­րություն են ունե­ցել փչա­ցած կոնտենտ ընդունե­լու: Լավ չի, բայց տրա­մա­բա­նա­կան է, որ հասա­րա­կության շատ մեծ մասշտաբ հանկարծ կարող է զզվել ձեզնից ու հայրե­նի­քի մասին չանհանգստա­նալ այնպես, ինչպես որ պետք է:

Դուք երբևէ համա­ցանցը ԱԺ-ում քննարկած կա՞ք: Երբևէ ԱԺ մակարդա­կով մտա­հոգվել եք, որ դեռա­հասնե­րը կարող է փչա­նան ամեն տեսակ աղբ դիտե­լուց ու դա կրկնօ­րի­նա­կե­լուց: Ինչո՞ւ այս մեկ տարում դուք գոնե մի անգամ չխո­սե­ցիք, որ գուցե պետք է արգե­լել որո­շա­կի սերիալներ ու տափա­կա­բա­նություններ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ երբեք չխո­սե­ցիք, որ 11-րդ դարի վանք Շահմուրա­դը մերթ ընդ մերթ գոմի է վերածվում, մի գմբե­թը չկա, իսկ մյուսից խաչն է բացա­կա­յում, բայց հիստե­րիա բարձրացրիք Շուշիի 19-րդ Ղազանչե­ցո­ցի համար: Շահմուրդը լավ վանք չի՞, թե ինչ ու ուրիշ հարցեր կան:

Որո­վետև թքած ունեք Շուշիի վրա էլ, Ղազանչե­ցո­ցի վրա էլ, Շահմուրա­դի վրա էլ, Ամբերդի, Մաթո­սա­վանքի վրա էլ: Ուղղա­կի մեկը քաղա­քա­կան բրենդա­վորման օբյեկտ է իսկ մյուսը՝ ոչ:

Այսքան տարի ինչո՞ւ որևէ նոր թանգա­րա­նի մասին չխո­սե­ցիք, ինչո՞ւ ազգա­յին մակարդա­կով չքննարկե­ցիք, որ մեզ նոր ֆիլմեր են պետք, նոր մուլտիպլի­կա­ցիա, մեզ նոր գրա­կա­նություն է պետք: Եթե իրո՛ք չեք հասկա­ցել դրանց կարև­ո­րությունը, ապա դուք վտանգա­վոր մարդիկ եք: Դուք երբևէ մտածե՞լ եք, որ  TOEFL‑ը, որ պարտա­դիր է մեզ բոլո­րիս համար անգլե­րե­նի մակարդակ ապա­հո­վե­լու առումով, ոչ միայն ու այնքան անգլե­րեն է սովո­րեցնում, որքան անգլիա­ցի­նե­րին ձեռնտու լեզվամտա­ծո­ղություն: Չէ, երևի դուք ավե­լի շատ զբաղված եք կռվե­լով, թե ով է ավե­լի քիչ դավա­ճան, կամ ում օրոք ով ինչ է կերել:

Մանրախնդիր եք ու մանր: Իսկ ժողովրդին չհա­մարձակվեք հայհո­յել կամ նվաստացնել: Դուք ժողովրդի կամքով եք հայտնվել այդ աթոռնե­րին, նրա կամքով էլ դուրս կթռչեք:

Հ.գ. ի դեպ, դուք որպես մասնա­գետ էլ բանի պետք չեք, լավը լինեիք, ձեր ոլորտից չէիք փախչի, ինչպես որ շատ մասնա­գետներ են շարունա­կում աշխա­տել իրենց ոլորտում՝ զգա­լով դրա կարև­ո­րությունն ու արժե­քը: Շշե­րով իրար ծեծելն էլ չեմ ասում:

Առնչվող Հոդվածներ