20 C
Yerevan

Պարտությունից Մեկ Օր Առաջ

Մենք ըմպել ենք դառնության բաժակն ամբողջո­վին: Մենք վախե­նում էինք փոքր կրա­կից ու հայտնվե­ցինք հրդե­հի մեջ, մենք վախե­նում էինք անձրև­ից ու հայտնվե­ցինք օվկիա­նո­սում:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր լրա­նում է չարա­բաստիկ պայմա­նագրի մեկ տարին: Նոյեմբե­րի 9‑ը մեզ համար դարձավ պատե­րազմի այնքան երա­զած վերջին օրը ու սկիզբ դրեց ծանր ու հալումաշ անող մի նոր ժամա­նա­կաշրջա­նի:

Անցյալ տարի այս օրը մենք դեռևս սպա­սում էինք, որ ինչ որ հրաշք է լինե­լու ու ինչ որ կերպ պարտությունը անցնե­լու է այնքան հանկարծա­կի, ինչ արա­գությամբ, որ գալիս էր:

1994թ. հետո այս նոյեմբե­րի 9‑ը մոտե­նում էր անկա­սե­լի արա­գությամբ, բայց մենք չտե­սանք, չհասկա­ցանք, չըմբռնե­ցինք ու ունենք այն ինչ ունենք:

Այս գրառման մեջ ես չեմ անդրա­դառնա ռազմա­կան թվե­րին, այս կամ այն պաշտոնյա­յին: Բա՛վ է: Այսօր մենք բոլորս ենք գլուխներս կախում: Այսօր մենք բոլորս ենք պարտվել: Ու մենք մեկ տարի ունեինք պարտությունը հասկա­նա­լու համար, մենք մեկ տարի ունեինք, որպեսզի հասկա­նա­յինք պարտության ողջ էությունը, մանրա­մասնե­րը, ու նոր ճանա­պարհ մշա­կեինք:

Բայց դրա փոխա­րեն մենք ելանք մեկս մյուսի դեմ ու կարող եմ ցավով արձա­նագրել, որ արտա­քին ճակա­տի պարտությունից հետո մենք հիմա մատնված ենք մեր ներքին պարտությա­նը, հոգե­կան խռովքի ու զայրույթի մեկ տարվա ընթացքում:

Անցած մեկ տարին, որ պիտի մեզ համար հայտնության հարյուր հազար շեփո­րի դեր խաղար, մնաց անլսե­լի ու անհասկա­նա­լի:

Ու հիմնա­կան պայքա­րը մեր մեջ ընթա­ցավ, ու բոլո­րը մեղադրե­ցին ժողովրդին, այն ժողովրդին, որն արնա­քամ եղավ անցած տարի ու շարունա­կում է տառա­պել հենց հիմա: Նոյեմբե­րի 9‑ից հետո ոչ մի պաշտոնյա չընդունեց, որ ինքը ինչ որ բանում մեղա­վոր է, ո՜չ, բոլո­րը սկսե­ցին հիշել, թե ինչքան լավ բաներ են արել ժողովրդի համար ու սկսե­ցին հայհո­յել, որ ժողո­վուրդը չի հասկա­նում:

Իսկ ի՞նչ պիտի հասկա­նար ժողո­վուրդը: Ի՞նչ պիտի աներ, որ չարեց: Ասում են ամեն ժողո­վուրդ արժա­նի է իր կառա­վա­րությա­նը, բայց մի՞թե մեր ժողո­վուրդն արժա­նի էր այս պարտությա­նը, այս ցավին: Ի՞նչ աներ հասա­րակ ժողո­վուրդը, որն ապրում էր հարկե­րի ու օրվա հացի ցավով: Ի՞նչ պիտի աներ հասա­րակ կոշկա­կա­րը, որ չարեց, ի՞նչ պիտի աներ հացթուխը, վարորդը, բժիշկը…ի՞նչ աներ հարև­անս, ում մի բուռ մոխիր տվին իր որդու փոխա­րեն, կամ ինչ պիտի աներ, բայց չարեց այն երի­տա­սարդը, ով 19 տարե­կան հասա­կում այլևս ձեռքեր չունի: Նրանք տվին ամե­նա­թանկը, իսկ հիմա էլ նրանց հայհո­յում են, որովհետև ընտրում են ուրի­շին այլ ոչ իրենց:

Լևո­նին գովե­ցին, Ռոբերտին գովե­ցին, Սերժին գովե­ցին, Նիկո­լին գովե­ցին, իսկ ամեն ինչի մեղա­վո­րը եղավ ժողո­վուրդը:

Անցյալ տարի այս օրը դարձավ պատե­րազմի վերջին, բայց ոչ ցանկա­լի օրը: Որովհետև մենք չգի­տեինք, չէինք ուզում գիտե­նալ, ինչ է լինե­լու հաջորդ օրը: Մենք ցանկա­նում ենք, որ ամեն հաջորդ օրը նոր հաղթա­նակ ունե­նանք, բայց հասկա­ցանք, որ այդ անվերջա­նա­լի «վաղը» մի օր ավարտվում է:

Մենք ըմպել ենք դառնության բաժակն ամբողջո­վին: Մենք վախե­նում էինք փոքր կրա­կից ու հայտնվե­ցինք հրդե­հի մեջ, մենք վախե­նում էինք անձրև­ից ու հայտնվե­ցինք օվկիա­նո­սում:  Մենք վախե­նում էինք, որ Արցա­խի ստա­տուս-քվոն կարող է անցանկա­լի կերպով փոխվել, ու ահա, վերա­ցավ ստա­տուս-քվո կոչվածն ընդհանրա­պես, մենք վախե­նում էինք մի զոհ ավել ունե­նա­լուց, մենք տվինք հազա­րա­վոր զոհեր, մենք վախե­նում էինք մեկ-երկու դիրք կորցնե­լուց, կորցրինք Արցա­խի 75 տոկո­սը, մենք վախե­նում էինք ազա­տագրված տարածք կորցնե­լուց, կորցրինք նաև Շուշին: Մեր վախերն իրա­կա­նա­ցան տասնա­պա­տիկ ուժով, տասնա­պա­տիկ ծանրությամբ: Այդ է, որ պետք է հասկա­նանք այսօր՝ Նոյեմբե­րի 9‑ին, որովհետև նոյեմբե­րի 10‑ը պարտության օրն է: Մենք այս ամե­նը պիտի հասկա­նանք, որպեսզի հաջորդ նոյեմբե­րի 9‑ը մեզ համար նոր պարտության սկիզբ չդառնա:

Իսկ մինչ այդ, կարե­լի է գոնե մի քանի ժամ լռել: Լռել ու միայն մեզ հասկա­նա­լի եզրա­հանգումներն անել այս մեկ տարվա դժոխքի մասին:

Առնչվող Հոդվածներ