21.8 C
Yerevan

Աստծունը Տվեք Աստծուն, Իսկ Կայսրի­նը՝ Կայսրին

Ի՞նչն է ստի­պում դեռա­հա­սին ողջ օրը համա­ցանցում էրո­տի­կա նայել, կրո­նա­կան հավա­տա­լիքներն ու սատա­նա­յա­պաշտա­կան ձգտումնե՞րը, ոչ պարզա­պես նրան ոչ ոք հոգև­որ այլընտրանք չի տվել։

Արա­յիկ Մկրտումյան

Հայաստա­նում վերջին տարի­նե­րին մեծա­ցել է հետաքրքրությունը եկե­ղե­ցու հետ կապված այն առումով, թե ինչ դիրք է գրա­վում պետության նկատմամբ, ինչ հարա­բե­րություննե­րի ունի իշխա­նության կամ ընդդի­մության հետ ու նաև մի շարք հարցեր, որոնք այս պահին այնքան էլ հստակ պատասխան չունեն: Խոսքը վերա­բերվում է նաև եկե­ղե­ցու հաշիվնե­րը բաց լինե­լուն:

Նախ հստակ ընդգծում, որ հոդվածն ինչ որ աղանդա­վո­րա­կան-սորո­սա­կան պատվեր չէ, քանի որ վերջին տարի­նե­րին ինչի մասին խոսում ես, անպայման ոչ սթափ մարդկանց մի խումբ մեղադրում է պղծե­լու, ավի­րել-քանդե­լու մեջ և վերջում դու կամ դավա­ճան ես դուրս գալիս, կամ՝ օտա­րերկրյա գործա­կալ:

Ինչևէ, հոդվա­ծը նախա­տեսված է սթափ մարդկանց համար, ու նախ մի քանի խոսք հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու մասին ընդհանրա­պես:

Ինչպես հայտնի է 301թ. Քրիստո­նեության ընդունումից հետո պետա­կան կրո­նի կարգա­վի­ճակ ստա­ցած քրիստո­նեությունը Հայաստա­նում ամրա­ցավ ու կայա­ցավ և դրա հետ միա­սին ամրա­ցավ ու կայա­ցավ նաև կրո­նա­կան կառույցը՝ եկե­ղե­ցին: Եկե­ղե­ցին շատ մեծ կարև­որ ու էական դեր է կատա­րել և կատա­րում հայ ժողովրդի կյանքում: Հատկա­պես նրա դրեը մեծա­ցել է 11-րդ դարից սկսած, երբ հայոց պատմության մեջ սկսվեց պետա­կա­նության կորստի դարաշրջա­նը և եկե­ղե­ցին, որպես միակ կայա­ցած ադմի­նիստրա­տիվ կառույց, իր վրա վերցրեց ինքնության պահպանման, կրթա­կան գործը: Ինչքա­նով ստացվեց, ինչքա­նով՝ ոչ, դա այլ հարց է, մենք առայժմ եկե­ղե­ցուն դիտարկում ենք ադմի­նիստրա­ցիոն տեսանկյունից: Լինե­լով կոնկրետ հիմնադրված կազմա­կերպություն, եկե­ղե­ցին ևս կառա­վարվում է մարդկանց կողմից, մարդկա­յին սկզբունքնե­րով և ըստ դրա ունի իր առա­վե­լություններն ու թերություննե­րը:

Եկե­ղե­ցին իհարկե առայձնա­հա­տուկ է այն առումով, որ նրա գործունեությունը ոչ թե սպա­սարկման ծառա­յություն է կամ արտադրանք, այլ հոգև­որ-կրո­նա­կան, այսինքն մեծ ազդե­ցություն բնակչության բարո­յա­հո­գե­բա­նա­կան մակարդա­կի վրա և չափա­զանցություն չի լինի, եթե նշենք, որ եկե­ղե­ցուց է նաև կախված տվյալ երկրի բնակչության բարո­յա­կան մակարդակն ու արժե­հա­մա­կարգը:

Եկե­ղե­ցին նախորդ դարե­րում այսքան հանդուրժող չի եղել: Առաջ, երբ կրո­նա­կան չափո­րո­շիչնե­րը եղել են տասնա­պա­տիկ ավե­լի ուժեղ, ըստ դրա, հոգև­որ իշխա­նությունը շատ ավե­լի հզոր էր, եկե­ղե­ցին ոչ միայն եղել է հրա­մա­յող, այլև խիստ, չնե­րող և հաճախ մրցակցության մեջ է մտել պետության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ:

Պետա­կա­նության բացա­կա­յության պայմաննե­րում եկե­ղե­ցին նաև միջնորդի դեր է կատա­րել նվա­ճողնե­րի ու հայ հասա­րա­կության համար, երբեմն լավ հետև­անքնե­րով, երբեմն էլ՝ վատ:

Մենք ունե­ցել ենք և՛ հզոր անհա­տա­կա­նություններ, ինչպես օրի­նակ Զաքա­րիա Աղթա­մա­րե­ցին, Ստե­փաննոս Դ Տղան, Հակոբ Ջուղա­յե­ցին, Խրիմյան Հայրի­կը, Վազգեն Ա‑ն, այնպես էլ և Պետրոս Գետա­դարձ, Սուրմակ Երեց, Նահա­պետ Եդե­սիա­ցի, ունե­ցել ենք նաև ավե­լի ցածր աստի­ճա­նի բազմա­թիվ հոգև­ո­րա­կաններ՝ եպիսկո­պոսներ, վարդա­պետներ, քահա­նա­ներ, որոնց մեջ եղել են և՛ հզոր միտք ու կամք ունե­ցող կերպարներ՝ Նարե­կա­ցի, Տաթև­ա­ցի, Կոմի­տաս, այնպես էլ դավա­ճաններ ու «տաք տեղում» տեղա­վորվածներ:

Այս ամե­նը խոսում է այն մասին, որ եկե­ղե­ցին, կառա­վարվե­լով մարդկանց կողմից, ենթա­կա է մարդկա­յին թերություննե­րին և առանձին հոգև­ո­րա­կա­նի նկատմամբ քննա­դա­տությունը պետք է տարբե­րել հավատքի դեմ հարձա­կումնե­րից:

Մենք այս ամե­նը շոշա­փե­ցինք այն պարզ պատճա­ռով, որ վերջին տարի­նե­րին հայ հոգև­որ դասի պահվածքը ոչ այնքան միանշա­նակ է ընդունվում հասա­րա­կության կողմից:

Ընդհանրա­պես մարդիկ աշխա­տում են եկե­ղե­ցու մասին շատ չխո­սել, իսկ բողո­քը կամ քննա­դա­տությունը հիմնա­կա­նում սահմա­նա­փակվում է քնքուշ հանդի­մա­նության մակարդա­կում, այնպես ինչպես շատ սիրե­լի երե­խա­յին ասում են. «Դե լավ էլի, մի արեք էսպես բաներ»: Դա պայմա­նա­վորված է այն բանով, որ ցանկա­ցած թեմա, որտեղ եկե­ղե­ցա­կաննե­րի հասցեին քննա­դա­տություն է հնչում, միանգա­մից որակվում է հարձա­կում քրիստո­նեության, ազգա­յի­նի դեմ: Դա ձեռնտու է շատ հոգև­ո­րա­կաննե­րի: Ունե­նա­լով աստվա­ծա­յին պաշտպա­նության սկզբունք, նրանք իրենց համա­րում են շատ ավե­լի կարև­որ և անձեռնամխե­լի, քան սովո­րա­կան մարդիկ: Իրենց անվա­նում են Աստծո սպա­սա­վորներ և հաշվե­տու են միայն Աստծուն:

Ներո­ղություն, բայց մի քանի անհասկա­նա­լի հարցեր կան: Եթե հոգև­ո­րա­կա­նը Աստծո սպա­սա­վորն է, ավե­լի ճիշտ Աստծո տան սպա­սա­վո­րը, ապա ինչպե՞ս հասկա­նալ նրանցից շատե­րի, զարմանք առա­ջացնող ճոխությունն ու վերամբարձ պահվածքը: Լավ, դրանք անհա­տա­կան դեպքեր են ու եկե­ղե­ցու հետ ուղղա­կի կապ չունեն, թեև իրենց անհա­տա­կան պահվածքով ու կերպա­րով նսե­մացնում են հենց եկե­ղե­ցու դերը: Հավա­տի հետ դա կապ չունի: Մարդիկ հավա­տում են նաև առանց քահա­նա­նե­րի, դա չէ հարցը: Իհարկե հասկա­նա­լի է, որ եկե­ղե­ցին խիստ անհրա­ժեշտ է կրո­նա­կան կառա­վարման առումով և դրա­նով էլ պայմա­նա­վորված է եկե­ղե­ցա­կան ծիսա­կարգե­րի պահպա­նումն ու զարգա­ցումը: Նաև անհրա­ժեշտ է, որ ցանկա­ցած հասա­րա­կություն ունե­նա հստակ ձևա­կերպված կրո­նա­կան-հոգև­որ մեխա­նիզմներ, մշա­կույթ, սկզբունքներ, այդ ամե­նը նախ և առաջ հասա­րա­կության կայունության համար է պետք: Հասկա­նա­լի է, ամեն ինչ շատ հասկա­նա­լի է:

Բայց այդ տեսա­կան բարիքնե­րի հետ չի մարսվում եկե­ղե­ցու կրա­վո­րա­կան կեցվածքը վերջին տասնամյակնե­րին: Այո, այո, խիստ կրա­վո­րա­կան ու գրե­թե անտարբեր: Եկե­ղե­ցին, Վազգեն Ա‑ից հետո ամենև­ին այն չէ, ինչ պիտի լիներ: Եկե­ղե­ցա­կաննե­րը հիմնա­կա­նում բավա­րարվում են Աստա­ծաշնչից մեջբե­րումնե­րով, դեմ են ռոքին, իրենց չհա­վա­տա­ցողնե­րին համա­րում են սատա­նիստներ կամ մոլորյալներ, իսկ իրենց կողմից հասա­րա­կա­կան դաստիա­րա­կություն այդպես էլ չկա ու չկա:

Բացի նրա­նից, որ որոշ եկե­ղե­ցի­նե­րում չգի­տես ինչու արգե­լում են դրսից մոմ բերել, որովհետև «դա հաճե­լի չէ նաև Աստծուն», նաև բավա­կան թանկ է նստում կնունք-հարսա­նիք-թաղումնե­րը: Կարծում եմ, որ շատերն են համա­ձայն, որ Աստված այստեղ ընդհանրա­պես կապ չունի, պետք չէ նրա անունից մոմի վաճառք իրա­կա­նացնել ու դեմ լինո­ղին էլ անպայման սատա­նիստ դուրս բերել:

Համա­րենք, որ դրանք ևս մանրուքներ են, թեև մի հետաքրքիր խոսք կա, որ «Սատա­նան մանրուքնե­րում է թաքնված» և վերա­դառնանք ազգա­յին-կրթա­կան-մշա­կութա­յին դաշտի այն հատվա­ծին, որ եկե­ղե­ցին իր բաժինն է համա­րում:

Ո՞ւր է այդ ամե­նը: Ինչո՞ւ այս երե­սուն տարվա ընթացքում մենք՝ հասա­րակ քաղա­քա­ցի­ներս չենք դաստիա­րակվել ազգա­յին-քրիստո­նեա­կան շնչով: Եկե­ղե­ցին դատապարտո՞ւմ է պոռնկությունը, շատ լավ է, եկե­ղե­ցին դատապարտո՞ւմ է այլա­սե­րումը, շատ լավ է, եկե­ղե­ցին դե՞մ է անբա­րո­կա­նությա­նը, շատ լավ է, եկե­ղե­ցին պայքարո՞ւմ է այդ ամե­նի դեմ, ոչ չի պայքա­րում, կամ այնպես չի պայքա­րում ինչպես որ պիտի լիներ: Եվ պետք չէ ասել, որ կան ահա այս ճեմա­րա­նը կամ այն հեռուստա­լի­քը, որ կան այս հաղորդումնե­րը, որովհետև դրանք չեն բավա­րա­րում, շատ քիչ են, կամ որ ավե­լի վատ է՝ չեն աշխա­տում: Եկե­ղե­ցին ոչնչով չի կարո­ղա­նում հակազդել այն փչա­ցած կոնտենտին, որով լի է մեր իրա­կա­նությունը:

Կարև­որ է մի շատ նուրբ բան հասկա­նալ՝ կառա­վարման համար գոռգո­ռոցն ու հարկադրանքը բավա­կան չեն, հարկա­վոր է գրա­վիչ ու հետաքրքիր լինել, օրի­նա­կե­լի դառնալ ու երբ չկա, չի գերիշխում բարձր մտա­վոր-հոգև­որ բարո­յա­կան մթնո­լորտը, ապա տրա­մա­բա­նա­կան է, որ պիտի ծաղկեն այլա­սերվա­ծությունն ու այլանդա­կությունը:

Երբ դեռա­հա­սին ցույց են տալիս հերթա­կան հավելվա­ծը, որում կիսա­մերկ պարում են գայթակղիչ աղջիկներ, որտեղ հաղթանդամ տղա­նե­րը ծեծում են իրար ու ամեն ինչ օծտված է սեռա­սարսա­փով, որտեղ անընդհանտ ինչ որ բան են գնում կամ վաճա­ռում, գովազդում, իսկ դրան ի պատասխան եկե­ղե­ցին Աստվա­ծաշնչից մեջբե­րումներ է անում և մեղադրում, ապա էլ ավե­լի տրա­մա­բա­նա­կան է, որ հում դեռա­հա­սը վազե­լու է դեպի գրա­վիչն ու ցանկա­լին: Ու պետք չէ դեռա­հա­սին միանգա­մից դժոխքի ուղե­գիր տալ (մանա­վանդ, որ դա միայն Աստված է որո­շում), այլ պետք է նորմալ բացատրել, թե ինչու է այսինչ բանը լավ, կամ այսինչ բանը՝ վատ: Ու ոչ միայն բացատրել, այլև օրի­նակ ցույց տալ անընդմեջ, զինվո­րի նման: Բայց եթե ես տեսնում եմ, թե ինչով է զբաղված զինվո­րը, ապա չեմ տեսնում հոգև­ո­րա­կա­նին, մինչդեռ ես պետք է տեսնեմ, որ հասկա­նամ ու ընդունեմ: Մարմնա­կան վայելքին դեմ խոսող հոգև­ո­րա­կա­նը պարտա­վոր է ինձ հանգա­մա­նա­լից բացատրել ու անընդհատ հասկացնել, թե ինչու է կարե­լի կամ չի կարե­լի:

Ի՞նչն է ստի­պում դեռա­հա­սին ողջ օրը համա­ցանցում էրո­տի­կա նայել, կրո­նա­կան հավա­տա­լիքներն ու սատա­նա­յա­պաշտա­կան ձգտումնե՞րը, ոչ պարզա­պես նրան ոչ ոք հոգև­որ այլընտրանք չի տվել: Եվ դա սարսա­փե­լի է անդրա­դառնում ողջ սերնդի վրա ու նրանցից շատե­րը դառնում են աթեիստ կամ հակակրոն հենց եկե­ղե­ցու անգործության պատճա­ռով: Այն պատճա­ռով, որ եկե­ղե­ցին չի իջնում իր բարձրությունից ու հասա­րակ մարդու հետ հասա­րակ լեզվով չի խոսում: Բայց չէ որ Աստվա­ծաշնչում Քրիստո­սը հենց մարդկանց հետ էր շփվում, նրանց բացատրում էր, սովո­րեցնում, նրանց հետ ուտում, ուներ շատ պարզ ու մատչե­լի կերպար, բոլո­րին մոտ էր ընդունում, հագուստն ու կերա­կուրը շատ պարզ էին: Նայե­լով եկե­ղե­ցա­կաննե­րի միլիո­նա­նոց զարդե­րին՝ ես այնտեղ հոգև­որ ոչինչ չեմ զգում, նայե­լով եկե­ղե­ցա­կաննե­րի շքեղ մեքե­նա­նե­րին, ես ոչ միայն հոգև­որ բերկրանք չունեմ, այլև սկսում եմ կասկա­ծել, որ գուցե նրանք Աստծո հետ ոչ մի կապ էլ չունեն ու ինձ են հիմա­րի տեղ դրել: Ու այստեղ արդեն սկսում է սրվել հասա­րա­կության և եկե­ղե­ցու, որպես կառույց միջև հարա­բե­րություննե­րը, առա­ջա­նում է վստա­հության խնդիր, առա­ջա­նում է շատ մեծ բաց, որն էլ լցվում է ամեն տեսակ աղբով: Իսկ ո՞վ է մեղա­վոր դրա համար՝ հում դեռահա՞սը, ով լավն ու վատը չի տարբե­րում, թե անգործ եկե­ղե­ցա­կա­նը, որին նա չի ճանա­չում ու չի տեսնում:

Եվս մեկ բավա­կան տհաճ թեմա: Քաղա­քա­կան լոյա­լության հարցը: Ըսնդունված է համա­րել, որ եկե­ղե­ցին քաղա­քա­կա­նությամբ չի զբաղվում: Լավ, ասենք թե եկե­ղե­ցին առանձին քաղա­քա­կան կուսակցությա­նը չի օժանդա­կում կամ նրա փիա­ռով չի զբաղվում, իսկ ընդհա­նուր պետությա­նը վերա­բերվող հարցե­րը քաղա­քա­կան են, թե քաղա­քա­կան չեն: Այսինքն, պարզ չէ, թե որտեղ է սկսվում քաղա­քա­կա­նությունը և որտեղ ավարտվում, նույնկերպ նաև եկե­ղե­ցու գործունեությունը: Պարզ չէ նաև մի այսպի­սի հարց: Եթե ներքա­ղա­քա­կան տուրուդմբոց է հասունա­ցել և ժողովրդի տարբեր խմբեր դուրս են եկել իրար դեմ, ապա դա եկե­ղե­ցու գո՞րծն է, թե ոչ: Քաղա­քա­կան պայքար, որտեղ իրար են բախվում հասա­րակ մարդիկ: Քաղա­քա­կա­նին չեն խառնվում, շատ լավ, իսկ հասարակականի՞ն: Մարդիկ իրար դեմ են ելնում, իսկ դրան ի պատասխան մի քանի անա­տամ հայտա­րա­րություններն ավե­լի են գազա­զեցնում խմբե­րին: Մանա­վանդ պատե­րազմից հետո, երբ մթնո­լորտը հասել է շիկացման ու չի թուլա­նում մինչև այսօր, ապա ո՞րն է եկե­ղե­ցու տրա­մա­բա­նությունը:

Սրանք հարցեր են, որ պատասխան չեն ստա­նում, գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նություն չեն ընդունում:

Այդ ֆոնին ասել, որ հոգև­ո­րա­կա­նին դեմ խոսել՝ նշա­նա­կում է դեմ խոսել Աստծուն, անի­րա­կան ու տգեղ բան է: Երբ մենք խոսում ենք, որ պատգա­մա­վո­րը կաշա­ռա­կեր է, կամ սրի­կա, դա չի նշա­նա­կում, որ մենք դեմ ենք պառլա­մենտ երև­ույթին, այլ շեշտում ենք, որ մեկը սրի­կա է: Ու բնա­կա­նա­բար, երբ խոսում ենք որևէ հոգև­ո­րա­կա­նի դեմ, կամ նշում, որ այսինչ հատվա­ծում բացթո­ղումներ կան, դա ոչ թե Աստծո կամ եկե­ղե­ցի երև­ույթի դեմ է, այլ կոնկրետ խնդրի: Ու պետք չէ փարի­սե­ցիություն անել ու Աստծո անունը ամեն անգամ մեջբե­րել՝ դարձնել վահան ու դրա հետև­ում պատսպարվել իրա­կա­նությունից:

Իրա­կա­նությունում պետք է ընդունել, որ եկե­ղե­ցին վաղուց արդեն չունի այն հեղի­նա­կությունն ու ուժը, ինչպես ժամա­նա­կին: Նույնիսկ ԽՍՀՄ ժամա­նակ եկե­ղե­ցին շատ ավե­լի մեծ հմայք ուներ, քանի որ պայքա­րում էր մի ողջ համա­կարգի դեմ, իսկ հիմա եկե­ղե­ցին պարզա­պես լուռ դիտորդ է:

Ինչպես գրված է Աստվա­ծաշնչում՝ Կայսրի­նը տվեք Կայսրին, իսկ Աստծունը՝ Աստծուն:

Դյուման իր «Կոմսուհի դը Մոնսո­րո» գրքում մի երկխո­սություն ունի, որտեղ Հենրիխ 3‑րդ Վալուա թագա­վորն իր ծաղրա­ծուին ասում է. «Ծաղրիր իմ բարե­կամնե­րին, պատառ-պատառ արա իմ մեծությունը, ասա Աստծուն ինչ ուզում ես՝ Աստված բարի է և կնե­րի, բայց զգուշա­ցիր Եկե­ղե­ցուն վիրա­վո­րե­լուց»:

Վատն այն է, որ այսօր եկե­ղե­ցին, ավե­լի շատ վիրա­վորվում է հենց իր հեղի­նա­կության համար, այլ ոչ թե Աստծո հանդեպ հավա­տի պակա­սից, կամ մեկ այլ հարցից:

Առնչվող Հոդվածներ