16.2 C
Yerevan

Սփյուռքը՝ Որո­շիչ Գործոն Հայաստա­նում

Սփյուռքը պարտա­վոր է անհա­պաղ ունե­նալ իր խորհրդա­րա­նը, որը կարտա­հայտի ողջ աշխարհի հայե­րի կամքը։

Aravot.am-ի հարցազրույցը փիլի­սո­փա­յա­կան գիտություննե­րի դոկտոր, պրոֆե­սոր Լյուդմի­լա Հարությունյա­նի հետ

– Հայե­րը ցանցա­յին ազգ են եւ նրա քանա­կը չի չափվում միայն իր աշխարհագրա­կան տարածքում ապրողնե­րի թվով: Ունենք Արցախ, Սփյուռք։ ԽՍՀՄ փլուզումը հայե­րի համար նոր ողբերգություն էր, հսկա միությունից հետո, նրանք ստիպված էին կենտրո­նա­նալ փոքր Հայրե­նի­քի վրա, ինչին հոգե­բա­նո­րեն պատրաստ չէին։ Այդ փլուզումն իր հետ տարավ այն էլի­տան՝ ազգի ընտրա­նին, որը կապված էր Ռուսաստա­նի հետ։ Դա կայսրություննե­րի փլուզման ճակա­տա­գիրն է։ Հայե­րը ցանցա­յին ազգ են, բայց ցանցա­յին պետություն չեն: Նրանք չեն կարող ունե­նալ մեծ Հայրե­նիք։ Ծովից ծով Հայաստա­նը չի ստացվի։

– Ինչո՞ւ չեն կարող։ Ուժ չունե՞ն, կազմա­կերպված չե՞ն։

– Ռեսուրս չունեն։ Կենտրո­նա­խույս ուժերն ավե­լի հզոր են, քան կենտրո­նա­ձիգ ուժե­րը։ Հայե­րը, որպես մոբիլ ազգ, միշտ ցրվել են ու ցրվե­լու են։ Մեր ազգը Սփյուռք ազգ է։ Օրի­նակ՝ վրա­ցի­նե­րը Պետություն ազգ են, նրանց մոտ կենտրոն ձգող ուժե­րը հզոր են։

– Դա հոգեբանությո՞ւն է:

– Դա ազգի որակ է։ Հայերն ունեն երկու-երեք հատկա­նիշ, որը նրան դարձնում է Սփյուռք ազգ։ Մոբիլ են, ունեն արագ ընտե­լա­նա­լու հզոր հատկա­նիշ։

– Դա լա՞վ է, թե՞ վատ։

– 21-րդ դարում հոյա­կապ է։ Սակայն սփռվե­լու հետ մեկտեղ նրանք պետք է ունե­նան Սփյուռքը ազգի կենտրո­նին՝ Հայրե­նի­քին կապող կարեւո­րա­գույն բջի­ջը՝ ողնա­շա­րը։ Եթե դա չեղավ, ազգը կփո­շիա­նա։ Մեր մշա­կութա­յին արժեքներն այնքան հզոր չեն, որ հավա­քեն մեզ։ Չունենք ազգա­յին էլի­տա՝ ազգա­յին ընտրա­խա­վը, որն իր դերը չի հասկա­ցել ու չի կատա­րել դեռ։

– Իսկ ընդհանրա­պես կա՞ հայ ազգա­յին էլի­տա։ Թե՞ մեր դարաշրջա­նով ավարտվեց այն։

– Կա։ Բայց ինչպես ազգն է սփռված, այնպես էլ էլի­տան։ Կա նաեւ ահռե­լի քվա­զիէ­լի­տա՝ կեղծ ընտրա­խավ, եւ խեղդում է իրա­կան ընտրա­խա­վին։ Դա էլ նրա­նից է, որ ստա­տուսի պակա­սորդ կա Հայաստա­նում ու Սփյուռքում։ Ով ասես, գալիս խցկվում է ու դառնում «էլի­տա»։ Բայց էլի­տան միայն տեղը չի, ուր խցկվում ես, գիտես լեզու, անգամ՝ ունես գիտա­կան աստի­ճան։ Էլի­տան դա այն արժեքն է, ով վերարտադրում է ազգը, ծառա­յում է ազգին ու իրա­կա­նացնում նրա առաջ գոյա­ցած խնդիրնե­րը։

– Մեր պարա­գա­յում, Հայաստանո՞ւմ է այդ էլի­տան, թե՞ Սփյուռքում։

– Երկուսում էլ կան։ Սփռված ազգը ունի շատ բարդ կառույց։ Եվ շատ լուրջ էլի­տա է պետք, որ այդ կառույցնե­րը վերարտադրի։ Օրի­նակ՝ Սփյուռքն այսօր կանգնած է շատ լուրջ խնդիրնե­րի առաջ։ Ոչ միայն կենտրո­նը պահե­լու, այլ նաեւ իրենց վերարտադրե­լու. իրենց լեզուն, մշա­կույթը պահե­լու։

– Ու Հայաստա­նում բարե­գործա­կան ծրագրեր իրա­կա­նացնե­լու։ Ինչպե՞ս եք պատկե­րացնում Սփյուռքի քաղա­քա­կան մասնակցությունը Հայրե­նի­քի գործընթացնե­րին։

– Հայաստա­նը միշտ կմնա այս տխուր վիճա­կում, քանի դեռ երկրի կարեւո­րա­գույն արժեքնե­րը չեն ընդգծել, չեն հայտա­րարված։ Օրի­նակ՝ ԱՄՆ նախա­գա­հա­կան ընտրություննե­րում ընդգծվեց երեք արժեք՝ բարե­գործություն, ազնվություն եւ ընտա­նիք։ Անգամ ընտա­նի­քը, որ հայե­րիս համար արժեք է, այսօր մոռացվել է։ Չեն «հիշում», որ ստիպված չլի­նեն ընտա­նի­քի պաշտպա­նության քաղա­քա­կա­նություն վարել։ Այս իմաստով «Հայ կին»-ը բարե­գործա­կա­նի ծրագրե­րը, որում ես էլ եմ ընդգրկված, համա­րում եմ քաղա­քա­կան մասնակցություն մեր երկրի խնդիրնե­րին։ Կայուն, գրա­գետ սերնդի վերարտադրմանն է ուղղված։ Քաղա­քա­կան ընդգրկվա­ծությունը ընտրություննե­րին մասնակցե­լը չէ միայն։ Այն երկրի արժեքնե­րը պահպա­նել ու վերարտադրել է նշա­նա­կում։ Սակայն երկրի արժեքնե­րի գիտակցումը պետք է բյուրե­ղա­նա Հայաստա­նում։

– Այսօր Սփյուռքում ապրում են շատ մեծ թվով Հայաստա­նի քաղա­քա­ցի­ներ, ովքեր ընդա­մե­նը դոնո­րի դեր են կատա­րում մեր երկրի կյանքում։

– Երկիր չէինք, երբ ընդունե­ցինք Սահմա­նադրություն, ազգ էինք, որն ընդա­մե­նը ճանա­չել էր իր ազգա­յին խնդիրնե­րը։ Չհասցրե­ցինք դառնալ երկիր։ Խելոքնե­րին շարքից հանե­ցին, ու իրենց խելքով ֆրանսիա­կան ռեֆորմի մոդե­լը կիրա­ռե­ցին մեր երկրում, քանդե­ցին գյուղը, սնանկացրին գյուղա­ցուն։ Չստեղծվեց բարե­փո­խումնե­րի մեխա­նիզմ, որն էլ ծնեց կոռոպցիան։ Բագրատյանն այսօր շնչակտուր քննա­դա­տում է Ազգա­յին ժողո­վի ամբիո­նից, ուզում եմ հարցնել՝ դու չէի՞ր այս ամե­նի հեղի­նա­կը։ Հիմա, այդ ռեֆորմի հետեւանքով դրսում հայտնված Սփյուռքը պիտի մեծ համա­ժո­ղով գումա­րի ու հայտա­րա­րի. «Եթե չփո­խեք երկի­րը, համա­հայկա­կան ամե­նամյա մարա­թո­նից կոպեկ չեք ստա­նա»։ Սա է միակ ելքը։ Հավա­քում տալիս են սրանց, որ ի՞նչ անեն, ավե­լի հարստանա՞ն։ Ընտրություններն ամե­նա­հեշտ բանն է, որ դուք պահանջում եք, Շուշան։ Կանեն, բայց կքցեն ձեզ ու կմրո­տեն Սփյուռքը։ Հայաստանյան էլի­տան ինչու պիտի իր իշխա­նությունը տա ու դառնա կախյալ Սփյուռքից։

– Ուզում եք ասել՝ պետություն չի կառուցվել։ Կա ընդա­մե­նը իշխա­նություն, որն իրեն վերնա­խավ է համա­րում ու որո­շումներ է կայացնում Սահմա­նադրության փոխա­րեն։

– Այո։ Պետությունն աշխա­տեցնո­ղը իշխա­նությունն է։ Իսկ դուք պետություն չունե­ցող ինչ- որ իշխա­նությունից լուրջ բան եք ուզում։ Աշխարհն էլ մյուս կողմից, մեզնից կողմնո­րո­շում է պահանջում։ Գերմա­նիան հստակ ասաց՝ կամ Ռուսաստան, կամ Արեւմուտք։ Իսկ մեր դժբախտնե­րը դեռ պետություն չեն կառուցել, ոնց կողմնո­րոշվեն։

– Վերա­դառնանք Սփյուռքի դերին։

– Սփյուռքը դարձել է լոբբիստ։ Ռուսաստա­նի Սփյուռքը շատ է, հզոր է ու Հայաստա­նը ձգում է դեպի Ռուսաստան։ Արեւմտյան Սփյուռքը լոբբիստ չի, քանի որ միասնա­կան չի։ Ես տեսել եմ Շվե­դիա­յի հայե­րին, քսան մարդ են, բոլորն իրար հետ կռված։ Մի մասը Իրա­նից է, մյուսը՝ Հայաստա­նից։ Շվե­դիան ընդունեց Եղեռնը, եկավ Էրդո­ղա­նը, հոխորտաց, եւ Շվե­դիա­յի վարչա­պե­տը ներո­ղություն խնդրեց։ Հարցը բարձրացրած կուսակցությունը դատի տվեց վարչա­պե­տին։ Բայց չէ՞ որ դա մեր լոբբիստնե­րի գործն էր, ոչ թե շվեդնե­րի, հայե­րը պիտի Էրդո­ղա­նի հերն անի­ծեին, իսկ շվե­դա­կան կառա­վա­րությա­նը սեղմեին պատին, քանի որ նրանք միայն հայե­րի ցեղասպա­նությունը չէ, որ ընդունել էին, նաեւ՝ ասո­րի­նե­րի, պոնտա­կան հույնե­րի­նը։ Ահա սա էր հայե­րի գործը։ Իսկ ռուսա­կան սփյուռքը շատ մեծ լոբբինգ է անում։ Ամե­րի­կա­հա­յե­րից էլ հզոր։ Հայաստա­նը քաշում է դեպի Ռուսաստան, դարձնում Ռուսաստա­նի գաղութ։ Եվ քո ասած Սփյուռքի մասնակցությունն ընտրություննե­րին շատ փոքր հարց է այս հզո­րա­գույն սպառնա­լիքնե­րի համե­մատ։ Իսկ այն դերը, որ պարտա­վոր է խաղալ Սփյուռքն այս հարցում, չի խաղում։

– Ի՞նչ պիտի անի, որ չի անում։

– Սփյուռքի տված փողը Հայաստա­նին, ճնշման գործի­քի դեր պիտի խաղա։ Իսկ Սփյուռքն ընդա­մե­նը վերցրել է առանց պայմաննե­րի սպոնսո­րի դեր։ Աշխարհում չկա այդպի­սի բարե­գործություն։ Առհա­սա­րակ, Սփյուռքը հստակ քաղա­քա­կա­նություն չունի Հայաստա­նի հանդեպ։ Կռվի ժամա­նակ մեզ հետ էր։ Իր խնդի­րը գիտեր։ Սակայն խաղա­ղության մեջ իր դերը չի գիտակցում, քանի որ միա­վորված չէ։

– Իսկ ո՞րն է ինտեգրա­տո­րը՝ միա­վո­րողն այս պահին։

– Սփյուռքը պարտա­վոր է անհա­պաղ ունե­նալ իր խորհրդա­րա­նը, որը կարտա­հայտի ողջ աշխարհի հայե­րի կամքը։ Նա պիտի ազատվի տնտե­սա­կան անհա­տույց սպոնսո­րի դերից ու այդ փողն օգտա­գործի որպես քաղա­քա­կան լծակ Հայրե­նի­քում։ Գաֆեշճյանն այդքան ներդրում արեց, հետո խռո­վեց գնաց, ինչ է թե՝ իր չաղ արձաննե­րը քննա­դա­տե­ցին։ Ինքը չգի­տակցեց իր արա­ծի մշա­կութա­յին բարձր հետեւանքնե­րը։ Այ, եթե ժողո­վուրդը համերգ, թանգա­րան չայցե­լեր, կարող էր նեղա­նալ։ Այս գիտակցությամբ Սփյուռքը Հայրե­նի­քում չի դառնա քաղա­քա­կան գործոն, քանի դեռ մասնակցության աստի­ճա­նի գիտակցումն այդքան է։

– Ի՞նչ անհա­պաղ հարցեր պիտի քննարկի Սփյուռքի խորհրդա­րա­նը։

– Պիտի ազատվի անհա­տույց օգնո­ղի դերից։ Քննարկի մեր սխալներն ու ճիշտ ճանա­պարհ ցույց տա։ Ապրում ենք ոչ պատե­րազմ, ոչ խաղա­ղություն անո­րո­շության մեջ, չգի­տենք վաղվա օրը։ Միգրանտնե­րի հասա­րա­կություն ենք, ծախսում ենք փող, որը մենք չենք աշխա­տել, պետության ծախսը չի հաշվարկված։ Խախտվել են սոցիա­լա­կան խաղա­ղության հիմքե­րը։ Ստեղծվել է քաղա­քա­ցիա­կան իրա­րանցում, սառը պատե­րազմ։ Էլի­տա­յի, ազգա­յին ինքնության լուրջ հարց կա։ Հայաստա­նը աշխարհա­քա­ղա­քա­կան գործոն դարձնող արդիա­կա­նացման հայկա­կան ուղին մշա­կի։ Ոնց պոկվենք Ռուսաստա­նից, թե չէ՝ նա չի թողնի, որ երկիր դառնանք։ Սփյուռքը պիտի ճանա­պարհ ցույց տա՝ երկի­րը դուրս բերե­լու այս ճահճից, չե՞ք տեսնում՝ գնա­լով սուզվում ենք։ Այս միջո­ցով միայն Սփյուռքը կդառնա իրա­կան քաղա­քա­կան գործոն իր Հայրե­նի­քում, այլ ոչ կթու կով, ինչպես որ կա հիմա։

– Ցեղասպա­նության հարցը հյուծում է, ուժ չի մնում։

– Եղեռնի հարցը պետք է տալ Հաա­գա­յի դատա­րա­նին ու վերջացնել։ Մեր ողջ էներգիան ջլատվում է։ Թուրքը միայն դատա­րա­նից կվա­խե­նա, կհա­վա­քի իրեն։ Վերջա­պես մեր ձեռքե­րը կազատվեն ու համայն հայությունը կլծվի իր երկի­րը պետություն դարձնե­լու լուրջ խնդրին։ Իշխա­նա­փո­խությունը ոչինչ չի տա, մեքե­նա­յի մոտոր է փչա­ցած։ Իսկ դուք ուզում եք վարորդին փոխել։ Այս հարցե­րը պիտի լինեն Սփյուռքի քաղա­քա­կան գործա­ռույթնե­րի առանցքում։ Միայն այս դեպքում նրա քաղա­քա­կան դերա­կա­տա­րությունը Հայրե­նի­քում իրա­կան գործոն կդառնա ու կփո­խի երկրի ուղին, կվե­րա­կանգնի հաղթա­նա­կած ազգի խրոխտ հոգե­բա­նությունն ու կյանքը։



Առնչվող Հոդվածներ