14.8 C
Yerevan

Հաղթո­ղը Չի Զիջում

Նվեր Մնա­ցա­կանյա­նի հարցազրույցը քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նի հետ

Հարցրազրույցում խոսվել է սահմա­նին տեղի ունե­ցած լարվա­ծության, իսկ դրա­նից հետո արդեն տեղի ունե­ցած մարտե­րի մասին: Նվեր Մնա­ցա­կանյա­նի այն հարցին, թե ինչ է նշա­նա­կում Մինսկի խմբի կողմից հնչող պատասխա­նը, Ռոբերտ Ղևոնդյա­նը նշեց, որ Մինսկի խումբը պատասխա­նեց այնպես, ինչպես միշտ՝ հավա­սա­րակշիռ և անո­րոշ, թեև փոքր ինչ ավե­լի բարյա­ցա­կամ դեպի հայե­րը, հարցն այն է, թե այդ ամե­նը ինչ գործնա­կան հետև­անքներ կունե­նա, որովհետև ըստ էության բովանդա­կա­յին փոփո­խություններ չկան, մեռյալ վիճակ է, և նոր այլընտրանք է պետք ստեղծել: Հայաստա­նը չպետք է անտե­սի այդ պատասխաննե­րը, բայց հարկա­վոր է ավե­լի ճկուն լինել, քանի որ միա­կողմա­նի քաղա­քա­կա­նությունը դեռևս ոչ մի արդյունք չի տվել: Թե՛ հայե­րը, թե Մինսկի խումբը ընդունում են Ռուսաստա­նի դոմի­նանտությունն այս հարցում և կարև­որվում է առա­ջին հերթին նոյեմբե­րի 9‑ի փաստա­թուղթը: ԱՄՆ‑ը և Ֆրանսիան, ըստ քաղա­քա­գե­տի, նույնիսկ ավե­լի ուրախ են, որ այս թնջուկի լուծումը Ռուսաստա­նի պատասխա­նատվությանն է թողնվում:

Նվեր Մնա­ցա­կանյա­նը նաև անդրա­դարձավ դեսպաննե­րի հետ հայ գործիչնե­րի հանդի­պումնե­րին, որոնց ի պատասխան Ղևոնդյա­նը նշեց, որ այս անգամ աշխա­տանքն ավե­լի դիվերսիֆի­կացված է այն առումով, որ շեշտը միայն ՀԱՊԿ-ին դիմե­լով չի ավարտվում, քանի որ ըստ էության, պարզ է, որ ՀԱՊԿ‑ը գործնա­կա­նում ոչինչ չի անե­լու: Միջազգա­յին հանրությունից ևս ոչ մի հստակ քայլ չի սպասվում և շատ նման է 44-օրյա պատե­րազմին, երբ բացի անո­րոշ կոչե­րից, ուրիշ ոչինչ չարվեց և հայե­րի կողմից այս անգամ ավե­լի լայն ձևա­չա­փով հանդի­պումը նաև ուղերձ է ռուսնե­րին: Ըստ էության, բոլոր կողմերն էլ ինչ որ առումով քաղա­քա­կան բլեֆի են դիմում:

Հարցազրույցի ընթացքում զրուցա­կիցնե­րը համա­ձայնվե­ցին, որ այս ամե­նի պատճա­ռը միջանցքն է, հայե­րը չեն կարող միջանցք տալ, իսկ ադրբե­ջանցի­նե­րը փորձում են ամեն կերպ վերցնել դա, թեև սառը պատե­րազմի ավարտից հետո համա­ձայնություն կա, որ ռազմա­կան ուժով հարցե­րի լուծումը բացառվի, բայց հասկա­նա­լի է, որ դա անո­րոշ է ու չկի­րառվող: Մենք դա տեսանք Արցա­խի պարա­գա­յում և նույնն է կատարվում Սյունի­քում:

Ինչ վերա­բերվում է ՀԱՊԿ-ին և ռուսնե­րին, հասկա­նա­լի է, որ ՀԱՊԿ‑ը հեղի­նա­կազրկված կառույց է: 

Սահմա­նա­յին դեպքե­րը նոյեմբե­րի 9‑ից հետո անընդհատ սրվել են, հայե­րը փորձել են հարցը լուծել բանակցա­յին ձևա­չա­փով, իսկ  ադրբե­ջանցի­նե­րը փորձում են շատ արագ դիմել ռազմա­կան բլից-կրի­գա­յին հաջո­ղություննե­րի, որով փաստաթղթե­րը ավե­լորդ կդառնան և հայե­րը կկանգնեն արդեն կատարված փաստի առաջ:

Վիճա­կը բավա­կան մտա­հոգ է Հայաստա­նում, հատկա­պես, որ ՊՆ և քաղա­քա­կան կառույցնե­րի հայտա­րա­րություննե­րը հակա­սում են իրար և հավա­նա­բար հենց այդ պատճա­ռով էլ ՊՆ‑ի քաղա­քա­կան մարդու նշա­նա­կե­լը միտված է այդ հարցի լուծմա­նը, որով իշխա­նություննե­րը  փորձում են բացա­ռել այդ ներքա­ղա­քա­կան վակուումը:

Իրա­կա­նում փոփո­խություննե­րը շուտ էր պետք անել, բայց ունենք այն, ինչ ունենք և հարկա­վոր է թեկուզ հիմիկվա­նից ձեռնարկել լրջացման գործընթա­ցը:

Միջանցքի հարցի վերա­բերյալ պարսիկնե­րը վերա­հաստա­տե­ցին իրենց տեսա­կետն ու պնդումն այն առումով, որ չեն հանդուրժե­լու որևէ սահմա­նա­յին փոփո­խություն: Հայե­րը ամեն կերպ պետք է միջազգայնացնեն հարցը՝ օգտա­գործե­լով նաև Պարսկաստա­նի  գործո­նը:

Ռուսնե­րից հստակ ինչ որ բան սպա­սել պետք չէ, որովհետև Ադրբե­ջա­նը ռուսնե­րի համար բավա­կան կարև­որ գործընկեր է և կոպիտ ասած՝ ռուսնե­րը չեն կարող ադրբե­ջանցի­նե­րին հենց այնպես ինչ որ բաներ ստի­պել: Ադրբե­ջա­նը փորձում է նոր հարցեր առա­ջացնե­լով մոռա­ցության տալ հին հարցե­րը: Ադրբե­ջա­նը բավա­կան մեծ դասեր է քաղել 1994թ. սկսած:

Հիմա հայե­րի հիմնա­կան խնդիրնե­րից մեկը ոչ միայն սահմա­նա­յին ու միջանցքի հարցն է, այլև այն քաղա­քա­կան պղտոր վիճա­կը, որ առկա է երկրում և ինֆո­տե­ռո­րը, որի միջո­ցով որոշ մարդիկ փորձում են իշխա­նության դեմ ունե­ցած հարցե­րը լուծեն: 

Քաղա­քա­գե­տը կանխա­տե­սում արեց, որ հավա­նա­բար մոտ օրերս փորձ կարվի վերա­դառնալ բանակցա­յին դաշտ և հնա­րա­վոր է, որ այս անգամ գործընթացներն ավե­լի էաա­կան կշիռ ունե­նան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստո­րեւ

Առնչվող Հոդվածներ