20 C
Yerevan

Հայը Քաղա­քա­կան Կենդա­նի Չէ

1in.am‑ը զրուցել է թարգմա­նիչ, մտա­վո­րա­կան, մշա­կույթի նախկին նախա­րար Հակոբ Մովսե­սի հետ:

Այս անգամ ևս Հակոբ Մովսե­սը խոսել է կրթության մասին, բայց ոչ թե հանրակրթա­կան, այլ քաղա­քակրթա­կան առումով կրթության մասին ու ընդգծել մտա­վո­րա­կա­նության դերն այդ ամե­նում: Ըստ Հակոբ Մովսե­սի, Հայաստա­նի ամե­նա­մեծ ողբերգություննե­րից մեկն այն է, որ մենք ունենք առանձին լավ մտա­վո­րա­կաններ, բայց չունենք մտա­վո­րա­կա­նությունը որպես հասա­րա­կա­կան խավ, որն ի վիճա­կի կլի­նի սեփա­կան մտա­վոր արտադրանքը տալու:

Մտա­վո­րա­կա­նության մասին խոսե­լիս Հակոբ Մովսեսն անդրա­դարձավ 1937թ. մտա­վո­րա­կան ջարդին, որից հետո Հայաստա­նում մտա­վո­րա­կա­նությունը ոչ թե ձևա­վորվել է, այլ նշա­նակվել է, ամեն մեկին իրեն տրված հրա­մա­նով, թե ինչից խոսի, ինչպես խոսի և ինչքան խոսի, իսկ դա մտա­վո­րա­կա­նություն չէ: Այդ վիճա­կը շարունակվել է մինչև այսօր և հիմա մտա­վո­րա­կա­նությունը դեգրա­դացված, հին, դոգմա­նե­րի մեջ քարա­ցած մի երև­ույթ է: Մտա­վո­րա­կան էին Խաչա­տուր Աբովյա­նը, Րաֆֆին, Միքա­յել Նալբանդյա­նը, որոնք գաղա­փար էին զարգացնում, ներդնում, ստեղծում, ոչ թե սպա­ռում ու փչացնում եղա­ծը՝ հասա­րա­կությա­նը փակ շղթա­յի մեջ ներդնե­լով:

Հակով Մովսե­սը ցավով նշեց, որ կրթության մասին խոսե­լիս Հայաստա­նում միայն հասկա­նում են գումա­րի ներդնում, մինչդեռ չկան ծրագրեր, չկա հասա­րա­կա­կան կրթություն, դրա հետև­անքով չկա քաղա­քակրթա­կան և քաղա­քա­ցիա­կան կրթություն. Այսինքն մենք չենք կարո­ղա­նում դառնալ կիրթ հասա­րա­կություն: Մենք գիտենք, որ Տիգրան Մեծը հիմնադրել է Ծովից-Ծով կայսրություն, բայց մենք չենք հասկա­նում, որ չի կարե­լի հայոց մայրա­քա­ղաք Երև­ա­նում թքել փողոցնե­րում:

Այն հարցին, թե արդյո՞ք միութե­նա­կան հանրա­պե­տության կարգա­վի­ճա­կի սպառնա­լիք կա, Հակով Մովսե­սը հստակ ընդգծեց, որ ոչ մի պետության չեն ստրկացնի, եթե ինքն ինքնա­կամ չգա դրան և նշեց իրա­կան պետության և էքզիստենցիալ հայրե­նի­քի միջև եղած բացերն ու դրա­նից ծնվող խնդիրնե­րը: Միութե­նա­կա­նից վախե­ցող հայե­րը չեն ցանկա­նում, որ ռուսնե­րը գան և գաղութացնեն իրենց, բայց ինքնա­կամ գնում են Ռուսաստա­նում գաղութացվե­լու: Հայաստա­նում աշխարհա­քա­ղա­քա­կան ընկա­լում ձևա­վորված չէ, քաղա­քա­կա­նա­պես անգրա­գետ հասա­րա­կությունն ի վիճա­կի չէ սթափ քաղա­քա­կան գնա­հա­տա­կան տալ և զբաղված է կարճատև ու էմո­ցիո­նալ գործո­ղություննե­րով, որոնք փակ շղթա են դառնում հենց նույն հասա­րա­կության համար: Դպրոցնե­րում ուսուցումը կատարվում է մեռյալ, հետամնաց ձևով ու ոչ թե մտա­ծո­ղություն է սովո­րեցվում, այլ քարա­ցած տեղե­կատվա­կան անգի­րի պարտադրանք:

Բացի վերը նշվա­ծից, Հակոբ Մովսե­սը նաև ուշադրություն դարձրեց այն հարցին, որ հայրե­նա­սի­րությունն այսօր Հայաստա­նում ավե­լի շատ ընկալվում է զուտ էյֆո­րիկ հուզմունք, էմո­ցիա, բայց ոչ լուռ և գաղա­փա­րա­կան աշխա­տանք: Հայրե­նա­սի­րությունը գոռգո­ռոց չէ, այլ մտա­ծո­ղություն, սկզբունք և գաղա­փար, անհնար է սիրել հայրե­նիքն ու միա­ժա­մա­նակ գողա­նալ այդ հայրե­նի­քից:

Մենք չենք ճանա­չում մեր հայրե­նի­քը, հնա­րա­վոր չէ չկարդալ, չծա­նո­թա­նալ և սիրել: Իսկ մտա­վո­րա­կա­նություն չի ձևա­վորվում, նրանցից շատե­րը նախընտրում են լռել, միայն թե հայհո­յանքի չարժա­նա­նան, մինչդեռ մտա­վո­րա­կա­նությունը ոչ թե պիտի առանձին անհատնե­րով պայմա­նա­վորված իրա­կա­նություն մնա, այլ համախմբված ու գաղա­փա­րա­պես արտադրող հզոր խավ:

Ամբողջա­կան հարցրազրույցը՝ ստորև

Առնչվող Հոդվածներ