20 C
Yerevan

Նոյեմբե­րի 16‑ի Հարձա­կում․ Պատճառներ, Անե­լիքներ

Էմիլ Օրդուխանյան

Դիմադրենք այս արտա­քին ծանրա­գույն ճնշումնե­րին ԱԶԳՈՎԻ‘ թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում։

Ինչու՞ տեղի ունե­ցավ նոյեմբե­րի 16‑ի հարձա­կումը Հայաստա­նի սուվե­րեն տարածքի վրա

1. Նոյեմբե­րի սկզբին ռուսա­կան աղբյունե­րը շրջա­նա­ռե­ցին տեղե­կություն առա­ջի­կա­յում եռա­կողմ նոր հանդիպման մասին։ Հետո տարածվե­ցին լուրեր այդ հանդիպման ընթացքում ինչ-որ փաստաթղթեր ստո­րագրե­լու մասին։

2. Հայկա­կան կողմը մի քանի անգամ հայտնեց, որ որևէ հանդի­պում չի նախա­տեսվում։ Ըստ էության, դիվա­նա­գի­տո­րեն մերժեց դրանք։

3. Դրա­նից հետո նոյեմբե­րի 9‑ին Շուշիի մերձա­կայքում գնդա­կա­հարվեց հայ խաղաղ բնա­կի­չը։ Սա նախազգուշա­կան (պարտադրա­կան) քայլ էր առ այն, որ Հայաստա­նի մերժումը հանդիպմա­նը մասնակցե­լու մասով ճիշտ մոտե­ցում չէ։

4. Դրա­նից հետո հայկա­կան կողմն իր գործո­ղություննե­րով էլ ավե­լի պնդեց հանդի­պումից հրա­ժարվե­լու իր դիրքո­րո­շումը‘ դատա­պարտե­լով Շուշիի մերձա­կայքում տեղի ունե­ցա­ծը, որին անա­տամ արձա­գանքեց հանդիպման նախա­ձեռնո­ղը‘ ռուսա­կան կողմը։

5. Մեր այս անզի­ջո­ղա­կան քայլին հետև­եց նոյեմբե­րի 16‑ի ռազմա­կան հարձա­կումը, որին միայնակ դիմադրեց Հայկա­կան բանա­կը, իսկ դաշնա­կից ներկա­յա­ցող Ռուսաստա­նը միջամտեց միայն կրա­կը դադա­րեցնե­լու մասով, երբ թշնա­մին մեր սուվե­րեն տարածքում էր արդեն։

Ո՞րն էր իրա­կա­նում ռուսա­կան կողմի այսպի­սի վարքագծի պատճա­ռը։

1. ՌԴ‑ն փաստա­ցիո­րեն չի ուզում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերա­գործարկում։ Ավե­լին‘ Լավրովն ասում է, որ Մինսկի խումբը միայն մարդա­սի­րա­կան հարցե­րով պիտի զբաղվի։

2. ՌԴ‑ն հետև­ո­ղա­կա­նո­րեն առաջ է մղում 3+3 ձևա­չա­փը, որի առաջնա­յին շահա­ռուն թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մին զուգա­հեռ նաև ինքն է, քանի որ Արևմուտքին տարա­ծաշրջա­նից դուրս մղե­լու լավա­գույն առի­թը ստեղծվել է հիմա, իսկ հնա­րա­վո­րությունը 3+3 է։

3. Հայաստա­նը դեռ չի ընդունել 3+3 ձևա­չա­փը, որը պրո­պա­գանդում է նրա ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը։ Սա ցույց է տալիս, որ այս հարցում Հայաստա­նի և Ռուսաստա­նի ռազմա­վա­րա­կան շահե­րը չեն համընկնում։

4. Եթե թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի համար 3+3 ձևա­չա­փը Արցա­խի հարցի լուծման և միջանցքի բացման լավա­գույն տարբե­րակն է, ապա ՌԴ‑ի համար բացի Արցախյան խնդրից, այն նաև Հարա­վա­յին Օսիա­յի և Աբխա­զիա­յի խնդրի լուծման լավա­գույն տարբե­րակն է, որը դուրս է թողնում Արևմուտքին։

Սա է պատճա­ռը, որ Վրաստա­նը չի համա­ձայնում 3+3‑ին։

5. Հիշենք, որ հարավ-կովկասյան տարա­ծաշրջա­նի երեք կոնֆլիկտի գոտի­նե­րում տեղա­կայված են ռուսա­կան զորքեր։

6. Միայն ռուսա­կան կողմի միջնորդությամբ և սովե­տա­կան (ՌԴ ԳՇ-ում պահվող) քարտեզնե­րով սահմա­նա­զա­տումը և սահմա­նագծումը, եթե ադրբե­ջա­նա­կան կողմի համար տարածքա­յին հավակնություննե­րը բավա­րա­րե­լու միջոց են, ապա ՌԴ‑ի համար Մինսկի խումբը լիկվի­դացնե­լու և Հայաստա­նը երկա­րատև սահմա­նա­յին հարցի լուծման թնջուկում պահե­լու, հետև­ա­պես‘ պերմա­նենտ և կառա­վա­րե­լի անկա­յունությունը շարունա­կե­լու հնա­րա­վո­րություն։

Ահա այս շահե­րին հակադրվե­լու և իր այս թուլա­ցած վիճա­կով դրանց դիմադրե­լու համար է Հայաստա­նը տուժում/պատժվում։ Եվ սա է գլխա­վոր պատճա­ռը, որ ՌԴ‑ն նոյեմբե­րի 16-ին չկա­տա­րեց Հայաստա­նի հանդեպ իր պայմա­նագրա­յին պարտա­վո­րություննե­րը։ Եվ նույնիսկ ծագումով հայ ամե­նա­ռուսա­մետ ֆիգուրնե­րը սկսե­ցին քննա­դա­տել Ռուսաստա­նին նրա անհասկա­նա­լի վարքի համար։

Այս ամե­նը նշա­նա­կում է, որ Հայաստա­նի համար դժվա­րա­գույն ժամա­նակներ են, և մենք պետք է‘

1. դիմադրենք այս արտա­քին ծանրա­գույն ճնշումնե­րին ԱԶԳՈՎԻ‘ թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում։

2. դիվա­նա­գի­տո­րեն առաջ մղենք Մինսկի Խմբի ձևա­չա­փը‘ պահանջե­լով և պնդե­լով նրա մասնակցությունը ոչ միայն Արցախյան խնդրի կարգա­վորմա­նը, այլև սահմա­նա­զատմա­նը և սահմա­նագծմա­նը, եթե դա դառնա անխուսա­փե­լի։

3. Հայաստա­նի սուվե­րե­նության, սուբյեկտության, կենսունա­կության ապա­հովման միակ հնա­րա­վո­րությունը արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կա­ցումն է թե՛ հաղորդուղի­նե­րի, թե՛ կոնֆլիկտնե­րի, թե՛ սահմա­նո­րոշման գործընթացնե­րում։

Առնչվող Հոդվածներ