24.5 C
Yerevan

Ռուսա­կան Խաղը եւ Հայկա­կան Փակուղին

Բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնա­մի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտա­ծո­ղությունը սահմա­նա­փա­կե­լով լոկ այդ պրիզմա­յի շրջա­նա­կում, հայկա­կան պետա­կա­նությունը միջազգա­յին իրա­վա-քաղա­քա­կան սուբյեկտի հեռանկա­րի փոխա­րեն ստա­նում է ռուսա­կան հավերժ ֆորպոստի կարգա­վի­ճակ: Անգամ «Դաշնա­յին սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի:

Հակոբ Բադալյան

Երկրորդ առանցքա­յին հարցը, որ իմ սուբյեկտիվ գնա­հատմամբ առանձնացրի վարչա­պետ Փաշինյա­նի ասուլի­սից, ինչի մասին խոսել էի նախօ­րեին‘ որ կանդրա­դառնամ առանձին գրա­ռումով: Դա «թշնա­մի Թուրքիա­յի» թեման է: Այն, թե ինչ նկրտումներ ու մոտե­ցումներ ունի Թուրքիան Հայաստա­նի հանդեպ, երեւի չունի ավե­լորդ նկա­րագրություննե­րի կարիք: Մյուս կողմից, մեզա­նում՝ մեր հանրա­յին, պետա­կան դիսկուրսում այս հարցը տասնամյակնե­րով պարզունա­կացվել է «թշնա­մության» հռչա­կագրի մակարդա­կի:

Ընդ որում, այստեղ իհարկե թե’ «ակա­դե­միա­կան», թե’ «սրճա­րա­նա-ժամանցա­յին» հռչա­կագրեր են՝ եւ հիմնա­կա­նում Երեւա­նում «ուրբա­նի­զացված», ու գործնա­կա­նում ոչ մի քաղա­քա­կան լուծում՝ լինի տակտի­կա­կան, թե ստրա­տե­գիա­կան: Այդ «թշնա­մության հռչա­կա­գի­րը» քաղա­քա­կան լայն տակտի­կա-ստրա­տե­գիա­կան լուծում է եղել ու մնում մեկ երկրի համար՝ Ռուսաստա­նի:

Ու բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնա­մի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտա­ծո­ղությունը սահմա­նա­փա­կե­լով լոկ այդ պրիզմա­յի շրջա­նա­կում, հայկա­կան պետա­կա­նությունը միջազգա­յին իրա­վա-քաղա­քա­կան սուբյեկտի հեռանկա­րի փոխա­րեն ստա­նում է ռուսա­կան հավերժ ֆորպոստի կարգա­վի­ճակ: Անգամ «Դաշնա­յին սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի:

Իսկ ֆորպոստը մշտա­պես լինե­լու է պատե­րազմնե­րի մեջ՝ դրա­նից բխող ծանր հետեւանքնե­րով, իհարկե ոչ միայն պարտություննե­րի՝ այլ նաեւ հաղթա­նակնե­րի դրվագնե­րով, բայց բոլոր դեպքե­րում հազա­րա­վոր կամ տասնյակ հազա­րա­վոր զոհե­րով: Ֆորպոստը հենց դրա համար է, որ պատե­րազմը իր ծանր հետեւանքով որքան հնա­րա­վոր է հեռու լինի «Դաշնա­յին սուբյեկտնե­րի» սահմաննե­րից:

Որն է ելքը: Այդ հարցը չունի միարժեք կամ կարճ, արագ պատասխան: Բայց ելքը հաստատ բանալ հակա­ռուսա­կա­նությունը չէ: Ավե­լին, այդ բանալ հակա­ռուսա­կա­նությունը խորացնում է ճգնա­ժա­մը, որովհե­տեւ տիրա­պե­տե­լով շատ ավե­լի մեծ ու լայն, բազմա­զան ազդե­ցության եւ ռեսուրսնե­րի, Ռուսաստա­նը կարո­ղա­նում է հենց իր համար օգտա­գործել այդ «բանալ գործի­քը», հաճախ կամ շատ դեպքե­րում հենց ինքն էլ դրած լինե­լով դա հայ ժողովրդի «ձեռքում»՝ հակա­ռուսա­կա­նություն եւ հակա­թուրքա­կա­նություն, հայկա­կան միտքն ու քաղա­քա­կան բովանդա­կությունը կամա, թե ակա­մա սեղմող միեւնույն «հարթա­շուրթի» (պլասկա­գուպցի) երկու «ծնո­տը»:

Ելքը ոչ թե մյուս կողմից էլ Ռուսաստա­նը թշնա­մի հռչա­կելն է՝ ինչը Ռուսաստա­նը, ինչպես նշե­ցի, ինքն էլ հենց նաեւ հմտո­րեն խթաննում եւ հետո վերա­ծում է մեր դեմ բումե­րանգի, այլ այս՝ հայկա­կան պետա­կա­նության ճակա­տագրի համար թուրքա­կան խնդրին առնչվող հարցե­րը «թշնա­մության» ստանդարտ «պրիզմա­յից» դուրս բերե­լը:

Որպեսզի դրա­նով նաեւ կարո­ղա­նանք Ռուսաստա­նին թույլ չտալ ստա­նալ բումե­րանգի էֆեկտ, ու նաեւ դուրս բերենք Հայաստա­նի հանդեպ իր ավանդա­կան կամ ստանդարտ գնա­հա­տումնե­րի պրիզմա­յից:

Սա էլ մյուս բավա­կա­նին խորը ճգնա­ժամն ու փակուղին է հայկա­կան պետա­կա­նության ճանա­պարհին, որի հաղթա­հա­րումը անշուշտ ենթադրում է շատ բարդ աշխա­տանք թե երկրի ներսում, թե արտա­քին դաշտում: Որովհե­տեւ, ի վերջո, այդ խնդի­րը լուծե­լու համար էլ Հայաստա­նը պետք է ամեն օր ուժե­ղա­նա ներքին կարո­ղություննե­րի առումով: Բայց, նաեւ պետք է ամեն օր փոխվի ռազմա­վա­րա­կան խնդիրնե­րը դիտարկե­լու եւ լուծումներ գտնե­լու մեր մտա­ծո­ղությունը, մեթո­դա­բա­նությունը, մաղե­լով դրա­նից պաթե­տիկ զգա­յա­կա­նությունն ու մեծա­խոս կենա­ցա­կա­նությունը, եվ, մեկ էլ՝ աշխարհը չարե­րի ու բարի­նե­րի բաժա­նե­լու հեքիա­թա­կա­նությունը:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ