25 C
Yerevan

Բաց Նամակ ՀՀ Վարչա­պետ Պրն Նիկոլ Փաշինյա­նին

Նույնիսկ 1921 թ, Ստա­լի­նի որո­շումից հետո, որով Լեռնա­յին Ղարա­բա­ղը, Քարվա­ճա­ռը, Քաշա­թա­ղը և Արև­ելյան Սյունի­քը Ադրբե­ջա­նին հանձվե­ցին, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմաններն այսպի­սին չէին, որ ներկա­յում են: 

ՀՀ սահմաննե­րի մասին խոսակցություննե­րը շարունա­կում են մնալ ուշադրության կենտրո­նում: Այդ թեման վերջին ամիսնե­րին հատկա­պես սուր արտա­հայտված է, բոլո­րին հասկա­նա­լի պատճառնե­րով: Ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան, որն անցնում է բոլոր հասկա­նա­լի ու տրա­մա­բա­նա­կան սահմաննե­րը, չունի որևէ պատմա­կան, իրա­վա­կան կամ մշա­կութա­յին հիմք: Դրա մասին մենք բոլորս անընդհատ ու անընդմեջ խոսել ու շարունա­կում ենք խոսել, բայց շատ հաճախ անտեղյա­կությունը կամ սիրո­ղա­կան մակարդա­կի իմա­ցությունը ոչ միայն հնա­րա­վո­րություն չի տալիս խնդրի մասին ամբողջա­կան պատկե­րա­ցումներ կազմե­լու, այլ շատ հաճախ մեզ դնում է բավա­կան անհարմար ու ծիծա­ղե­լի իրադրության մեջ, երբ այս կամ այն պնդումն անե­լիս մենք նորմալ ու գրա­գետ պատկե­րա­ցումներ չունենք, թե ինչ հիմնա­վորմամբ ինչ պետք է պնդել կամ մերժել:

Ցավոք սրտի մեզ իսկա­պես պակա­սում է գրա­գի­տությունը, բայց պետք է նշել, որ Հայաստա­նում այսօր էլ բազմա­թիվ բավա­կան խորը վերլուծություններ կան, որոնք հնա­րա­վո­րություն են տալիս հասկա­նա­լու, թե իրա­կա­նում ինչ է կատարվում, կամ ինչ է պետք անել այդ խնդրի՝ հայանպաստ լուծումը հասունացնե­լու համար:

Եվս մի կարև­որ, բայց սովո­րա­բար անտեսվող երև­ույթ: 

Քարտեզներ:

Քարտեզնե­րի մասին խոսե­լիս սովո­րա­բար մեջբե­րում ենք Մոսկվա­յի ու Կարսի 1921թ. պայմա­նագրե­րը, նշում դրա հակաի­րա­վա­կան լինե­լու հանգա­մանքը ու մոռա­նում, որ քարտեզնե­րի մասին խոսակցություննե­րը ոչ միայն պետք է շոշա­փեն ընդհա­նուր աշխարհագրա­կան տերմիններ Արցախ, Նախիջև­ան, Սյունիք, այլ և պետք է կրեն խորը և մանրազնին հագեցվա­ծություն:

Այս օրե­րին հատկա­պես, երբ ՀՀ վարչա­պե­տի, ՌԴ և ՍԴ նախա­գահնե­րի հանդի­պումը ենթարկվեց քաղա­քա­կան շահարկումնե­րի և միջանցք թե ճանա­պարհ տրա­մա­բա­նա­կան քննարկմա­նը, ուշադրություն եմ ուզում հրա­վի­րել քաղա­քա­գետ-քարտե­զա­բան Ռուբեն Գալչյա­նի բաց նամա­կի վրա‘ ուղղված ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին:

Ի տարբե­րություն հուզա­կան և էմո­ցիո­նալ գրա­ռումնե­րի, Գալչյա­նի նամա­կը առա­ջին հերթին ունի հստակ նպա­տա­կա­յին և հատուկ մանրա­մասնե­րով օժտված փաստ է: Հեղի­նա­կը ոչ միայն նշում է ընդհա­նուր սահմա­նա­յին երև­ույթնե­րը, այլ հստա­կո­րեն ցույց տալիս, որ նույնիսկ Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րից հետո էլ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմաններն այսպի­սին չէին, ինչպես հիմա:

Ավե­լին‘ 1930թ. ստեղծվե­լիք Կարմիր Քրդստա­նի նախա­գի­ծը (այո, շատե­րը պատկե­րա­ցում չունեն դրա մասին), որ չգի­տես ինչու չեղարկվեց, այն հետև­անք ունե­ցավ, որ այդ նպա­տա­կով առանձնացված տարածքնե­րը հանձնվե­ցին Ադրբե­ջա­նին: Արդյո ՞ք այդ Կարմիր Քրդստան կոչվածն իրա­կա­նում քաղա­քա­կան խաղ էր‘ հայե­րի գլխին ևս մեկ անգամ կուժն ու կուլան ջարդե­լու համար, թե ոչ, չենք կարող ասել: Հստակ է մի բան: 1923–1929թթ. կատարված այդ իրա­դարձություննե­րը, որոնց մասին շատ քչերն են խոսում, առայժմ մնում են անտեսված, իսկ իրա­կան հետև­անքնե­րը վայե­լում են ադրբե­ջանցի­նե­րը:

Ովքե՞ր և ինչ նպա­տա­կով էին Հայաստա­նից անընդհատ հողա­տա­րածքներ ուզում ադրբե­ջա­նա­կան անկլավներ սարքե­լու համար, դա արդեն էական չէ, բայց հստակ է, որ այդ ամե­նը շարունա­կա­բար կրկնվում էր անընդհատ ու շատ վաղուց:

Նույնիսկ Սովե­տա­կան Հանրա­գի­տա­րա­նում հրա­պա­րակված քարտեզնե­րը բոլո­րո­վին այլ բան են հուշում, քան ադրբե­ջա­նա­կան ներկա­յից հոխորտանքնե­րը: Հայտնի բան է, սուտը քառա­սունք չունի ու մի օր ճշմարտությունը դուրս է գալիս ջրի երես:

Հենց այս մասին է Ռուբեն Գալչյա­նի գրա­ռումը:

Այն կարև­որ է ոչ միայն էմո­ցիո­նալ- հուզա­կան տեսա­կե­տից այլև ցույց է տալիս ինչ-որտեղ-երբ:

Ներկա­յացնում ենք գրա­ռումն ամբողջությամբ‘ խնդրին առա­վել խորությամբ տեղե­կա­նա­լու և ավե­լի պարզ պատկե­րա­ցում կազմե­լու համար:

Հարգարժան Պրն Փաշինյան,

Այս օրե­րին հրա­տապ հարց է քննարկվում Հայաստա­նի Հանրա­պե­տության սահմաննե­րի վերա­բերյալ, որոնք ըստ ներկա վիճա­կի այն սահմաններն են, որոնք գծվել են Խորհրդա­յին միության օրոք, և 1929 թ. ու 1969 թ. պաշտո­նա­պես վավե­րացվել Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի հանրա­պե­տություննե­րի կողմից:

Սակայն պետք է նշել, որ նույնիսկ 1921 թ, Ստա­լի­նի որո­շումից հետո, որով Լեռնա­յին Ղարա­բա­ղը, Քարվա­ճա­ռը, Քաշա­թա­ղը և Արև­ելյան Սյունի­քը Ադրբե­ջա­նին հանձվե­ցին, Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմաններն այսպի­սին չէին, որ ներկա­յում են:

1923–1929 թթ. Մոսկվա­յի հրա­մա­նով և Անդրկովկասյան Դաշնության կարգադրությամբ, առանց հետև­ե­լու օրենքին և հարգե­լու տեղաբնակ գյուղա­ցի բնա­կիչնե­րի մարդկա­յին իրա­վունքնե­րը, նրանց հողա­մա­սե­րից, անտառնե­րից ու արո­տա­վայրե­րից հարյուրա­վոր քառ. կիլո­մետրեր հանձնվե­ցին Ադրբե­ջա­նին, ուր, իբր պետք է ստեղծվեր Կարմիր Քրդստան գավա­ռը: Չմո­ռա­նանք, որ 1930 թ. Կարմիր Քրդստան ստեղծե­լու գաղա­փա­րը չեղարկվեց, սակայն դրան հատկացվե­լիք հայկա­կան հողա­յին տարածքնե­րը‘ անհայտ պատճառնե­րով, մնա­ցին Ադրբե­ջա­նին:

Տարածքներն Ադրբե­ջա­նին հանձնող և ապա­գա­յում Հայաստա­նի տարածքում ադրբե­ջա­նա­կան անկլավներ ստեղծողնե­րը բացա­հայտ նպա­տակ են ունե­ցել Հայաստա­նի կապը դեպի հարև­ան երկրներ տեղադրել Ադրբե­ջա­նի տարածքով անցնող մայրուղի­նե­րով, այսպի­սով դրանց հսկո­ղությունը ուղղա­կի հանձնե­լով Ադրբե­ջա­նին: Հենց այս նպա­տա­կով, անկլավնե­րը տեղադրված են Հայաստա­նին Վրաստան և Իրան կապող ճանա­պարհնե­րի վրա, որոնք անցնում են անկլավնե­րի միջով, իսկ Սյունի­քում Գորիս-Կապան ճանա­պարհը, ինպես նաև Տավուշի շրջա­նում Իջև­ա­նից Ոսկե­պար և Նոյեմբերյան-Վրաստան ճանա­պարհը երկու անգամ հատում են սահմա­նը և անցնում Ադրբե­ջա­նի տարածքով, ապա վերա­դառնում Հայաստան: Ադրբե­ջա­նա­կան այն տարածքնե­րը, որոնցով հատում-անցնում են Հայաստա­նի մայրուղի­ներն, ընդհանրա­պես անմարդաբնակ են ու հիմնա­կա­նում ոչ պիտա­նի, որը անգամ ևս փաստում է դրանց բուն նպա­տա­կը՝ հսկո­ղության տակ ունե­նալ Հայաստա­նի մայրուղի­նե­րը:

Սովե­տա­կան Մեծ Հանրա­գի­տա­րա­նի 1926 թ. Առա­ջին հատո­րում հրա­տա­րա­կած Հայաստա­նի, ինչպես նաև Հայաստա­նի Խորհրդա­յին Սոցիա­լիստա­կան Հանր. 1927 թ. մարդա­հա­մա­րին կից քարտեզնե­րում, որոք կցված են նամա­կիս, Խորհրդա­յին Հայաստա­նի արև­ելյան և հյուսի­սա­յին սահմաննե­րը նույնը չեն, ինչ որ ընդունված են այսօր: Դրանց մեջ Ադրբե­ջա­նին ՛՛նվիրված՛՛ հողա­մա­սե­րը, ներառյալ Արծվա­շե­նը, Ալ Լճե­րը, Շուռնուխի արև­ելյան շրջա­նը և Կապա­նի օդա­նա­վա­կա­յա­նի մոտա­կայքը Հայաստա­նի տարածքում են գտնվում: 1927 թ. քարտե­զի վրա այս տարածքնե­րը նշված են կապույտ գույնով: Ուշադրության արժա­նի է այն, որ այդ օրե­րին Հայաստա­նին ու Արցա­խին բաժա­նո­ղը միայն Հակա­րի (Աղավնու) գետն էր: Իսկ անկլավներն ընդհանրա­պես չկա­յին:

Սակայն այս քարտեզնե­րը կարող են համարվել ՛՛ոչ պաշտո­նա­կան՛՛, քանի որ երկուստեք վավե­րացված չեն: Այստեղ առկա է մի կարև­ո­րա­գույն նրբություն: Դեռևս 1922–23 թթ. Խորհրդա­յին միությունը հրա­տա­րա­կել է մանրակրկիտ զինվո­րա­կան քարտեզներ, որոնք ցուցադրում են ժամա­նա­կին ընդունված սահմաննե­րը և դրանցից բացա­կա­յում են Ադրբե­ջա­նին “նվիրված” տարածքնե­րը: Սակայն Հայաստա­նի սահմաննե­րի այս քարտեզնե­րի օրի­նակնե­րը չեն տրվել Հայաստա­նի իշխա­նություն-ներին: Դրանք առկա են միայն Մոսկվա­յում և Թբի­լի­սիում: Ըստ ինձ հասած տեղե­կություննե­րի, այս քարտեզնե­րից Հայաստա­նի համար օրի­նակներ խնդրե­լը մինչ այժմ չի ընդա­ռաջվել:

Իսկ ինչու՞: Չէ որ դրանք մեր երկրի սահմաննե­րի քարտեզներն են:

Առանց ունե­նա­լու Հայաստա­նի Խորհրդա­յին Հանրա­պե­տության այս հին քարտեզնե­րի օրի­նակնե­րը, Հայաստա­նի մասնա­գետնե­րին հնա­րա­վոր չէ սահմաննե­րի վերա­բերյալ վերջնա­կան որո­շումներ կայացնե­լը, ուստի պետք է ամե­նա­բարձր մակարդա­կով և ամեն ճիգ և միջոց օգտա­գործել դրանց օրի­նակնե­րը ձեռք բերե­լու համար:


Առնչվող Հոդվածներ