20 C
Yerevan

Պարապ Վախտի Խաղա­լիք

ԱԺ իշխա­նությունն ու ընդդի­մությունն իրար այնքան են ատում, որ պատրաստ են նույնիսկ կռվել, թե ճիշտը 6 ասելն է թե 9‑ը, ուր մնաց նման կարև­որ հարցում իրար զիջեն:

Արա­յիկ Մկրտումյան

Մի անգամ, մի շատ խելա­ցի մարդ, ում անվա­նում էին Ալբերտ Էյնշտեյն, ասաց, որ երկու անվերջա­նա­լի երև­ույթ կա՝ տիե­զերքն ու մարդկա­յին հիմա­րությունը, ընդ որում կասկածներ ունի տիե­զերքի հաշվով: Այդ նուրբ հումո­րով Էյնշտեյնը ցանկա­ցավ ընդգծել, որ մարդկա­յին հիմա­րությունը սահմաններ չի ճանա­չում և կարող է ձգտել դեպի անվերջության: Բայց Էյնշտեյնն իր ողջ խորա­թա­փանցությամբ հանդերձ չէր կարող գուշա­կել, որ աշխարհում կգումարվի ՀՀ ԱԺ ութե­րորդ գումարման ժողո­վը, այլա­պես նա կասեր, որ «Աշխարհում երեք անվերջա­նա­լի բան կա՝ տիե­զերքը, մարդկա­յին հիմա­րությունն ու Արթուր Ղազինյա­նին Պաշտպա­նության հանձնա­ժո­ղո­վի տեղա­կա­լի պաշտո­նում առա­ջադրելն ու չընտրե­լը»:

Ծիծա­ղե­լի ոչինչ չկա:

Այն տպա­վո­րությունն է, որ ՀՀ ԱԺ-ում որո­շել են հաստա­տել Էյնշտեյնի ասույթը՝ տիե­զերքի պահով չէ իհարկե: Այլա­պես անհասկա­նա­լի է այս էժա­նա­գին թատրո­նը, որ տեսնում ենք արդեն որե­րորդ ամիս: Արթուր Ղազինյա­նին առա­ջադրե­ցին ու չընտրե­ցին առա­ջին, անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգե­րորդ անգամ…սա արդեն դառնում էր հետաքրքիր, երբ տասնե­րորդ անգամ չընտրվե­լուց հետո հանկարծ վրա հասավ դառը հիասթա­փությունը (հասա­րակ մարդկանց մոտ իհարկե, քանի որ ԱԺ-ում այդ թատրո­նը շարունակվում է) ու մենք հասկա­ցանք, որ այս 30 տարի­նե­րը ոչ ոքի ոչինչ չեն սովո­րեցրել: 30 տարի, հասկանո՞ւմ եք: 30 տարի մենք պարապ ու ալարկոտ շարժումնե­րով կառա­վարման իմի­տա­ցիա արե­ցինք, իսկ հետո պայթեց Արցախյան երկրորդ պատե­րազմը և մենք, տեսնե­լով հանդերձ, թե ինչ աղե­տա­լի հետև­անքներ ունի անլրջությունը, շարունա­կում ենք նույն կերպ: Ինչո՞ւ եմ ասում մենք, ոչ թե միայն ԱԺ‑ն, որովհետև այդ հիմա­րությամբ զբաղված ԱԺ‑ն ձևա­վորվել է հենց մեր՝ ժողովրդի քվեարկության հետև­անքով: Նույնիսկ ինքս ինձ չեմ առաձնացնում ժողովրդից, թեև քվեարկել էի լրիվ ուրիշ ուժի:

Արթուր Ղազինյա­նը երեկ չընտրվեց արդեն 14-րդ անգամ, իսկ թվե­րը, հայտնի բան է, որ անվերջ են…հաշվի առնե­լով ԱԺ մակարդակն ու լրջությունը‘ բոլո­րո­վին չեմ զարմա­նա եթե Արթուր Ղազինյա­նին չընտրեն 15-րդ կամ 20-րդ անգամ: Ինչևէ: Ասում են ինչ-որ օրենք պիտի ընդունեն, որով արգելվի նույն մարդուն մի քանի տասնյակ անգամ առա­ջադրել-չառա­ջադրե­լը: ԱԺ մտքով այդ հանճա­րեղ օրենքն անցավ, երբ Արթուր Ղազինյա­նին արդեն հասցրել էին 10 անգամ չընտրել, բայց միևնույն է, շարունա­կում են նույն բանն անել: Որովհետև ԱԺ իշխա­նությունն ու ընդդի­մությունն իրար այնքան են ատում, որ պատրաստ են նույնիսկ կռվել, թե ճիշտը 6 ասելն է թե 9‑ը, ուր մնաց նման կարև­որ հարցում իրար զիջեն: Նրանք երևի մոռա­նում են, որ ՀՀ ԱԺ‑ը գարեջրա­տուն չէ, ուր կարե­լի է հավաքվել ու անվերջ վիճել հետև­ո­ղա­կան մատե­րիա­լիզմի կամ դիա­լեկտի­կա­յի մասին: Ու ամեն ինչ շարունակվում է նորից, իսկ Հայաստա­նի խնդիրնե­րը մնում են խորացված ու չլուծված:

Բայց ԱԺ‑ն չի հանձնվում և իշխա­նությունն ու ընդդի­մությունը շարունա­կում են իրենց հերո­սա­կան պայքա­րը միմյանց դեմ: Երեկ, քննարկվում էր շատ կարև­որ, անչափ կարև­որ, տիե­զե­րա­կան, համա­մո­լո­րա­կա­յին աստի­ճա­նի կարև­որ մի հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյա­նի արտա­սա­նած «շինել» բառը հայհո­յանք է թե ոչ: Եվ այդ անլուծե­լի դիլե­ման հասավ այնպի­սի թեժ քննարկումնե­րի, որ նույնիսկ Լայբնիցն ու Վոլտե­րը նման հակադրության մեջ չէին մտել: Քննարկումնե­րը հասան նույնիսկ նրան, որ իշխա­նա­կաննե­րից մեկը լրջո­րեն խոսում էր լեզվի փոխա­ռություննե­րի, դրա հետև­անքով լեզվակրության մեջ տեղ գտած տրանսֆորմա­ցիա­նե­րի մասին, ընդ որում ասե­լով, որ այդ հետև­անքով փոփոխվում է բառի և՛ գոյա­բա­նա­կան արժե­քը, և՛ ընկալման մոտե­ցումնե­րը: Նման տերմիններ իհարկե չկի­րա­ռեց, բայց ասա­ծը մոտա­վո­րա­պես դա էր նշա­նա­կում: Ընդդի­մա­դիրնե­րը չհա­մոզվե­ցին և ուրախ-զվարթ շարունա­կում էին միմյանց լեզվա­գի­տա­կան դասեր տալ: Էրիխ Ֆրո­մը, ով իր «Ունե­նալ, թե լինել» աշխա­տության մեջ անդրա­դարձել էր հենց էթնո­լեզվա­կան հարցե­րին, կամ կնա­խանձեր մեր ԱԺ-ին կամ էլ բարկա­ցած կպատռեր իր գիրքը:

Իսկ քանի դեռ ԱԺ‑ն շարունա­կում է իր ուլտրա-սուպեր-մեգա պարա­պությունը, լուրեր տարածվե­ցին նաև, որ հակա­ռա­կորդը, ներո­ղություն, թշնա­մին, հետ է քաշվել Իշխա­նա­սա­րի հատվա­ծից: Աբսուրդն այն էր, որ համայնքա­պե­տը ասում էր, որ գնա­ցել են, ՊՆ‑ը հորդո­րում էր հետև­ել միայն պաշտո­նա­կան հաղորդագրությա­նը: Իսկ պաշտո­նա­կան հաղորդագրություն չկա: ՊՆ‑ը ո՛չ հերքում էր, ո՛չ էլ հաստա­տում: ՊՆ‑ը հորդո­րում է, հորդո­րում է անընդհատ ու անընդմեջ: ՊՆ‑ը ինձ հիշեցնում է բլոգ, որտեղ մշտա­պես սկանդա­լա­յին նյութեր են հերքվում ու հաստատվում:

Այո՛: Հայաստա­նում արդեն տևա­կան ժամա­նակ է չկա ոչ մի բան: Ինչ ասես, կհերքեն: Ձյուն էլ գա, ոչ կհաստա­տեն, ոչ կհերքեն: Հայաստա­նը դարձել մի տեսակ հարա­բե­րա­կա­նության հանրա­պե­տություն, որտեղ ամեն ինչ մեկնա­բա­նության հարց է:

Մեծ հայ Թումանյանն իր բալլադնե­րից մեկում այսպես է գրում.

«Լինում է, թե չէ, ո՞վ գիտե հաստատ,

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վրա,

Աշխարքում միայն մի բան կա մենակ,

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»:

Առա­ջարկում եմ ՊՆ‑ն միանգա­մից այս քառա­տո­ղը դնի որպես մեկնա­բա­նություն ցանկա­ցած նյութի համար՝ համ մարդիկ Թումանյան կկարդան, համ փիլի­սո­փա­յո­րեն կմո­տե­նան այս հարցին, համ էլ գուցե այն ամեն ինչի նախա­րա­րությունը, որը նաև կրթության համար է պատասխա­նա­տու, վերջա­պես փորձի տեղից շարժվել:

Ի դեպ, ԱԺ-ին ոչ մի կերպ հնա­րա­վոր չէ համո­զել, որ զբաղվեն ասենք, ասեք Վարչաի­րա­վա­խախտումնե­րի մասին օրենքով, որտեղ հոդվածնե­րում 2021թ. դեռևս շարունա­կում են շողշո­ղալ ԽՍՀՄ, Գերա­գույն Խորհուրդ, Սոցիա­լիստա­կան բառե­րը: Այդ պարոննե­րը միայն մի բան են կարո­ղա­նում անել՝ հակա­ճա­ռել իրար: Դե քանի նրանք շարունա­կում են հայհո­յանք քննարկել, առա­ջադրել ու չընտրել 14 անգամ, ես հիշե­ցի, որ տարի­ներ առաջ Հրայր Թովմասյանն իր խոսքում ասաց, որ ինչ որ մարդիկ ինչ որ բանում «ղալաթ» կանեն, որից հետո լեզվա­գի­տա­կան հմտություննե­րով ապա­ցուցեց, որ «ղալաթ» ամենև­ին էլ վատ բառ չի նշա­նա­կում: Դրա­նից հետո Արմեն Ռուստամյա­նը հիշեց, որ ինքն էլ լեզվա­գի­տա­կան հմտություններ ունի և ասաց «չատլախ» և իհարկե միանգա­մից էլ բացատրեց, թե իր ասած բառը, որի համար երի­տա­սարդնե­րը սովո­րա­բար պատրաստ են դանա­կով միմյանց թոք ծակել, այն չէ ինչ երև­ում է: Դե իսկ Փաշինյա­նի ասած «շինել»  բառը կարծեմ բացատրում էին, որ դա ոչ թե այն է,  ինչ միանգա­մից անցավ ձեր մտքով, այլ շինել, այսինքն կառուցել…չգիտես լաս թե խնդաս: Լավ է չեն ասում, որ ցարա­կան ժամա­նակնե­րում երկա­րա­փեշ վերարկուին շինել էին ասում և Փաշինյա­նը շինել ասե­լով նկա­տի ուներ տեքստիլ գործա­րան հիմնե­լու ծրագրեր, թեև ով գիտե, ԱԺ-ում բավա­կան վառ երև­ա­կա­յության տեր մարդիկ կան:

Իսկ Արթուր Ղազինյա­նին ընտրել թե չընտրել շեքսպիրյան դրա­ման Պարույր Սևա­կի հետևյալ տողերն են հիշեցնում.

«Գարունը անցավ՝ ես քեզ չտե­սա,

Ամա­ռը անցավ՝ ես քեզ չտե­սա,

Աշունը անցավ՝ ես քեզ չտե­սա,

Ձմեռն էլ կանցնի՝ չեսմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղա­նա­կը,

Այն հինգերորդը…մի՞թե չի գալու»

Մնում է միայն գլուխը թափ տալ այս ողջ անհե­թե­թության վրա ու հուսալ, անվերջ հուսալ, որ մի օր լավ է լինե­լու:

Առնչվող Հոդվածներ