20 C
Yerevan

Երրորդ Ուժ Չկա

Նրանց բոլո­րի ցանկությունը Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կանն է: Ասենք թե հրա­ժա­րա­կա­նը եղավ, իսկ հետո՞: Հենց այդ հետոն դատարկ է, չկա ոչ մի ծրա­գիր, նորմալ ու իրա­տե­սա­կան քայլե­րի ռազմա­վա­րություն ու բնա­կան է, որ մարդիկ հասկա­նում են, որ հետո­յի վերա­բերյալ ոչ մի երաշխիք չկա և այդ պատճա­ռով էլ չեն մասնակցում միտիգնե­րին ու ցույցե­րին:

2020թ. պատե­րազմից հետո սկսված ողջ խմո­րումնե­րի մեջ առա­ջա­ցավ մի միտք, որը շրջա­նառվում է մինչև հիմա՝ «երրորդ ուժ կոչվա­ծը»: Այդ միտքն ընդհա­նուր առմամբ կրկնում էր այն, որ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլ երրորդ ու թարմ որևէ ուժ: Հունի­սի 20‑ի ընտրություննե­րի քարո­զարշա­վի օրե­րին ավե­լի սրվեց այդ միտքը և ակտուալ է մինչև հիմա: Հասա­րակ մարդիկ իրա­վա­ցիո­րեն բողո­քում են ներկա­յիս ԱԺ-ից և նշում, որ երրորդ ուժ՝ այլընտրանք է պետք, հակա­ռակ դեպքում, ոչ մի փոփո­խության, այսպես կոչված փրկության շանս չկա, քանի որ եթե մնա­ցին «նախկիններն» ու «ներկա­նե­րը», էլի իրար հետ քաղա­քա­կան ֆուտբոլ են խաղա­լու, մեկին մերժե­լու համար ընտրե­լու են մյուսին ու քաղա­քա­կան քաո­սը շարունակվե­լու է: Լավ, եթե միայն քաղա­քա­կան մակարդա­կում մնար, բայց քանի որ Հայաստա­նում այդ քաղա­քա­կան անկա­րո­ղունա­կության հետև­անքներն ունեն ռեալ երև­ութա­կան, շոշա­փե­լի հետև­անքներ, ապա էլ ավե­լի է մարդկանց մտքում ամրա­նում երրորդ ուժի անհրա­ժեշտության միտքը:

Հարցին ավե­լի էական անդրա­դարձ անե­լու համար մեկ-երկու խոսքով նշենք, որ Հայաստա­նում 1921թ. սկսած ոչ մի առումով քաղա­քա­կան գործընթացներ տեղի չեն ունե­ցել: Մինչև 1991թ. կար մեկ տոտա­լի­տար կոմունիստա­կան ռեժիմ, իսկ քաղա­քա­կա­նությունը համարվում էր վտանգա­վոր զբաղմունք և արգելված էր, իսկ 1991թ. հետո քաղա­քա­կա­նությունը դարձավ բոլո­րի ամե­նօրյա զբաղմունքը: Քաղա­քա­կա­նությամբ սկսե­ցին զբաղվել բոլո­րը՝ բանվո­րից մինչև օրենսդիր կորպուս, զինվո­րից մինչև հոգև­ո­րա­կան ու հենց այդտեղ էլ ՀՀ քաղա­քա­կան դաշտը դարձավ ուրվա­կան հիշեցնող ինչ որ բան՝ կա, բայց չի երև­ում: 1991թ. հետո իշխա­նությունը ստեղծեց իր գրպա­նա­յին դեկո­րա­տիվ ընդդի­մությունը, որի հետ սկսե­ցին քաղա­քա­կա­նություն խաղալ ու հիմնո­վին արգե­լակվեց քաղա­քա­կա­նության, որպես այդպի­սին երև­ույթի զարգա­ցումը: Խնդիր առա­ջա­ցավ այն առումով, որ Հայաստա­նում կուսակցություններ սկսե­ցին ստեղծվել ըստ ինչ որ մեկի պահանջի ու ցանկության՝ դառնա­լով քաղա­քա­կան օֆշորներ: Հանցա­գործությունը, օլի­գարխիան, կոռուպցիան, մենաշնորհը, որ հանդի­սա­նում են Հայաստա­նում քաղա­քա­կա­նության գլխա­վոր ցուցիչնե­րը, որպես քաղա­քա­կան կապի­տալ սկսե­ցին «մաքրվել» կուսակցություննե­րի միջո­ցով՝ վերջիննե­րիս վճա­րե­լով քաղա­քա­կան աղբա­հա­վա­քության սպա­սարկման վճար: Այդպես շարունակվում է մինչև օրս: Հայաստա­նում քաղա­քա­կան պայքար չի ընթա­նում, ընթա­նում է անձե­րի կամ խմբե­րի կռիվ, Հայաստա­նում կուսակցություննե­րը ոչ թե մրցա­կիցներ են հանուն ՀՀ‑ի, այլ թշնա­մի­ներ հանուն անձե­րի և ՀՀ քաղա­քա­կան դաշտն էլ արե­նա է՝ հստակ արտա­հայտված ֆավո­րի­տով ու աուտսայդե­րով: Բնա­կան է, որ այս վիճա­կով որևէ առողջ քաղա­քա­կան զարգա­ցում հնա­րա­վոր չէ ունե­նալ: Եվ որ ավե­լի վատ է, այս վիճա­կը ոչ միայն թուլացրեց ու այլա­սե­րեց քաղա­քա­կա­նությունը որպես այդպի­սին, նաև թուլացրեց ու ջարդեց մտա­ծո­ղությունն ու եռանդը՝ ժողովրդին մեկուսացնե­լով քաղա­քա­կան գործընթացնե­րից, պետա­կա­նա­շի­նությա­նը մասնակցե­լուց և ժողո­վուրդը դարձավ միայն հարկման օբյեկտ, որը սական այդպես էլ մասնակցություն չունե­ցավ պետա­կան, հասա­րա­կա­կան կառա­վարմա­նը և դուրս մնա­լով բոլոր գործընթացնե­րից՝ մնաց անտեղյակ ու անդեմ՝ համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության և դրա հետև­անքով Հայաստա­նի առաջ ծառա­ցած խնդիրնե­րի մասին:

Հիմա գանք «երրորդ ուժ» կոչվա­ծին:

Երրորդ ուժ փորձեց դառնալ այսպես կոչված «Հայրե­նի­քի փրկության կոմի­տեն», 17 կուսակցություննե­րի համա­տեղ ելույթը, բայց այն ի սկզբա­նե դատա­պարտված էր ձախողման, որովհետև այդ 17+ն այն էր, ինչից ժողո­վուրդը շատ արագ հրա­ժարվել էր 2018թ.: Երրորդ ուժ փորձե­ցին դառնալ մյուս կուսակցություննե­րը, որոնք առե­րես դեմ դուրս եկան և՛ իշխա­նությա­նը, և՛ ընդդի­մությա­նը: Այդ առանձին փոքր կուսակցություններն ու դաշինքնե­րը ևս ձախողվե­ցին և նրանք ամիսներ շարունակ լուռ էին, հիմա մի փոքր մասն ակտի­վա­ցել է միայն ՏԻՄ ընտրություննե­րի համար ու ենթադրե­լի է, որ անհա­ջո­ղություն ունե­ցող ուժե­րը կրկին երկար ժամա­նա­կով ընդհա­տակ կանցնեն և կփորձեն ակտի­վա­նալ միայն որևէ քաղա­քա­կան գործընթա­ցի ժամա­նակ, այսպես կոչված համընդհա­նուր աղմուկին մասնակցե­լով: Այդ կուսակցություններն ու դաշինքներն ըստ էության ֆուտբո­լում հայտնի «Երկրորդ դիվի­զիոննե­րի» կարգա­վի­ճակ ունեն և ոչ մի կերպ չեն կարո­ղա­նում անցում կատա­րել առա­ջին լիգա: Սովո­րա­բար բոլոր պարտվող ուժե­րը միանգա­մից հայհո­յա­խա­ռը մեղադրում են հասա­րա­կությանն ու ժողովրդին՝ ցանկա­նա­լով ցույց տալ, որ իրենց պարտությունը ոչ թե սեփա­կան թուլության ու անկարև­ո­րության, աննշա­նության հետև­անք է, այլ հասա­րա­կության բթության ու անհասկա­ցո­ղության հետ: Այդ ուժե­րը ոչ միայն չեն կարո­ղա­նում որևէ միասնա­կան խորհրդա­նիշ դառնալ, այլև էլ ավե­լի են պառակտում առանց այն էլ քայքայված ու փտած քաղա­քա­կան ներկան:

Այդ ամե­նը լրացրեց այս օրե­րին կրկին տեղի ունե­ցող ցույցերն ու միա­ժա­մա­նակ մի քանի խմբե­րի կողմից կազմա­կերպված միտինգնե­րը, որոնք սակա­վա­մարդ են, թույլ և նույնիսկ նրանք իրար մեջ բազմա­թիվ չլուծված հարցեր ունեն: Նրանց բոլո­րի ցանկությունը Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կանն է: Ասենք թե հրա­ժա­րա­կա­նը եղավ, իսկ հետո՞: Հենց այդ հետոն դատարկ է, չկա ոչ մի ծրա­գիր, նորմալ ու իրա­տե­սա­կան քայլե­րի ռազմա­վա­րություն ու բնա­կան է, որ մարդիկ հասկա­նում են, որ հետո­յի վերա­բերյալ ոչ մի երաշխիք չկա և այդ պատճա­ռով էլ չեն մասնակցում միտիգնե­րին ու ցույցե­րին:

Հասկա­նա­լի է, որ գոյություն ունե­ցող կուսակցություննե­րից և ոչ մեկը չի կարող դառնալ այդ երրորդ ուժի գաղա­փա­րա­բա­նա­կան ու հոգե­բա­նա­կան հիմքը:

Ցանկա­նում եմ անդրա­դառնալ հատկա­պես երկու երև­ույթի ՀՀՇ-ին (Հայոց Համազգա­յին Շարժում) և ՔՊ-ին (Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր): Այս երկու քաղա­քա­կան միա­վորնե­րը արտա­քուստ հնա­րա­վո­րություն ունեին դառնա­լու համընդհա­նուր գաղա­փա­րա­կան երև­ույթ, բայց նրանց քաղա­քա­կան այլա­սե­րումը շատ շուտ սկսվեց, մի շարք պատճառնե­րով: Դրանք երկուսն էլ ձևա­վորվե­ցին համընդհա­նուր հուզմունքի, դժգո­հության վրա: Դրանք ունեին բավա­րար չափով ներուժ, բայց չունեին փորձ և մեծ հեռա­հար նպա­տակներ և հասա­րա­կա­կան-ազգա­յին մեծ ուժից ընդա­մե­նը մեկ երկու տարում շատ արագ վերածվե­ցին հերթա­կան կուսակցության: Այս պարա­գա­յում նրանց այլա­սե­րումն օրի­նա­չափ էր, այնպես ինչպես «թերմի­դո­րա­կաննե­րի» այլա­սե­րումը հեղա­փո­խա­կան Ֆրանսիա­յում: Դա հենց իր՝ հեղա­փո­խության և ըստ դրա՝ հեղա­փո­խա­կաննե­րի օրի­նա­չափ այլա­սե­րումն էր, երբ ՀՀՇ‑ի շարքե­րից շատե­րը միանգա­մից ազա­տա­րա­րա­րից վերածվե­ցին կոնկիստա­դո­րի, իսկ ՔՊ‑ի դեպքում՝ շարունա­կե­ցին պետա­կան բյուրոկրա­տա­կան ապա­րա­տի ճահճա­ցումը:

ՀՅԴ‑ն, որը բոլոր հնա­րա­վություններն ուներ դառնա­լու այդ երրոդ ուժը, բայց կուսակցությունն արդեն իսկ հասցրեց այլա­սերվել և ընկնե­լով քաղա­քա­կան կարճա­ժամկետ բոնուսնե­րի հետև­ից, դարձավ խաղա­լիք քաղա­քա­կան դաշտում: ՀՅԴ‑ն այդպես էլ չկա­րո­ղա­ցավ մոդեռնացվել ու թարմա­նալ, մնաց հին գործե­լա­կերպով (ոչ գաղա­փա­րի ու սկզբունքնե­րի այլ կանո­նադրա­յին տրա­մա­բա­նությամբ) և այդպես էլ չկա­րո­ղա­ցավ ժամա­նա­կի փոփո­խություննե­րին հարմարվել: ԲՀԿ‑ն հնա­րա­վո­րություն չունե­ցավ երրորդ ուժ դառնա­լու թեկուզ այն պատճա­ռով, որ ստեղծվեց դասա­կան ժամա­նա­կա­կից կուսակցա­կան կանո­նադրությամբ և հայտնի միլիո­նա­տի­րոջ հովա­նա­վո­րությամբ: ՀՀԿ‑ն, որն իրոք լուրջ շանսեր ուներ ՀՀ‑ն քաղա­քա­կա­նա­պես թարմացնե­լու ու դեմոկրա­տացնե­լու, միանգա­մից միլի­տա­րի­զացվեց ու մի կողմ դնե­լով հանրա­պե­տա­կան գաղա­փարնե­րը, վերածվեց բյուրակրա­տիա­յի սիմվո­լի:

Մյուս կուսակցություններն այնքան անուժ և անտե­սա­նե­լի են, որ ոչ մի էական դեր չեն կարո­ղա­նում կատա­րել, ուստի հասկա­նա­լի է, որ երրոդ ուժ ասվա­ծը նրանցից չի գալու:

Ու հիմա զարմա­նում են, թե ինչու մարդիկ դուրս չեն գալիս փողոց:

Առա­ջինն ու ամե­նա­կարև­ո­րը, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ հիմքի բացա­կա­յությունն է:

Հայոց պատմության վերջին մի քանի հարյուր տարի­նե­րի ուսումնա­սի­րությունը ցույց է տալիս, որ դաժան ճակա­տագրով պայմա­նա­վորված՝ հնա­րա­վոր չի եղել որևէ կազմա­կերպված խմբե­րի աշխա­տանք ապա­հո­վել, այսինքն համե­մա­տած Եվրո­պա­յի հետ՝ հայկա­կան հասա­րա­կությունը չի կարո­ղա­ցել ստեղծել այն հիմքը, որին հենվե­լով հասա­րա­կությունը շարունա­կում է զարգացնել մտքե­րի ու տեսա­կետնե­րի բազմա­զա­նությունն ու դրա մրցակցա­յին ձևա­չա­փի հետև­անքով կարո­ղա­նում է շատ արագ գտնել իրեն անհրա­ժեշտ այլընտրանքնե­րը և դա անում է սեփա­կան ներուժի, այլ ոչ թե արտա­սահմանյան որևէ օտար ենթամշա­կույթի կրկնօ­րի­նա­կի հիման վրա:

Հայաստա­նում մարդիկ սովո­րա­բար դադա­րում են հույս կապել քաղա­քա­կան միա­վորնե­րի հետ և նայում են արդեն ՀԿ-ների, տարբեր նախա­ձեռնություննե­րի, անհատ անձանց՝ փորձե­լով այնտեղ գտնել համընդհա­նուր նշա­նա­կության ինչ որ բան՝ դրա շուրջը համախմբվե­լու համար: Ու հենց այստեղ էլ հասունա­նում է հիմնա­կան խնդի­րը՝ ո՞վ կամ ի՞նչ է լինե­լու այդ երրորդ ուժը: Գուցե մտա­վո­րա­կա­նության այն հատվա­ծը, որը դեռ առողջ է մնա­ցել, կամ երի­տա­սարդության գիտա­կան հատվա­ծը, կամ գուցե նաև նրանք, ովքեր ռազմա­կան առումով իրենցից ուժ են ներկա­յացնում: Այս գուցե­նե­րը ոչ մի պատասխան չունեն: Եվ որքան էլ ազնիվ լինեն երրորդ ուղի ստեղծել ցանկա­ցող կամ դրան հավա­տա­ցող մարդիկ, ցավով պետք է արձա­նագրել, որ այսօր երրորդ ուղի գոյություն չունի:

Հայաստանյան հասա­րա­կության մեջ առկա փոքրիկ խմբե­րը, որոնք ազնիվ ցանկություննե­րով են լեցուն հայրե­նի­քի հանդեպ, լինե­լով ազնիվ և անկա­շառ, մշա­կութո­րեն շատ տարբեր են միմյանցից: Նրանք բոլորն էլ ուզում են առողջ և ուժեղ Հայաստան, բայց այդ կետից բացի, մնա­ցած բոլոր առումնե­րով նրանց գործունեությունն ու մոտե­ցումնե­րը տարբեր են: Նրանք մշա­կութո­րեն չեն ճանա­չում իրար: Հայկա­կան հասա­րա­կության մեջ դաշինքի տրա­մա­բա­նություն չկա: Հիշեցնեմ, որ եթե Եվրո­պա­յում արդեն ձևա­վորվող և ձևա­վորված պետություննե­րը պայքա­րում էին միմյանց դեմ պետա­կան մասշտա­բով և ունեին գաղա­փա­րա­կան ֆունդա­մենտներ, ավե­լին այդ հասա­րա­կության մեջ արդեն իսկ կային ձևա­վորված, կայա­ցած ենթա­կա­ռույցներ, ապա Հայաստա­նը 1045թ. հետո ընկավ քոչվորնե­րի ավերջա­նա­լի արշա­վանքնե­րի տակ: 1045թ. առ այսօր Հայաստա­նում չի ձևա­վորվել մշա­կութա­յին-ինստի­տուցիո­նալ քաղա­քա­կան ու դաշինքա­յին տրա­մա­բա­նություն, Հայաստա­նում դեռևս գործում է փակ համայնքա­յին սկզբունքը և խմբե­րը պայքա­րում են միմյանց դեմ, նույնիսկ եթե վերջնա­կե­տը նույն է: Սա էթնո­հո­գե­բա­նա­կան ծանր խնդիր է, որը մնա­ցել է առանց ուսումնա­սիրվե­լու և ոչ մի խնդիր չի լուծվել:

Հայաստա­նում երրորդ ուժ հիմա չի կարող կայա­նալ: Նախ գաղա­փա­րա­պես, իսկ հետո արդեն՝ հնա­րա­վո­րություննե­րի առումով: Խոշոր խնդիր է նաև դիլե­տանտությունն ու սիրո­ղա­կան մակարդա­կի հմտություննե­րը: Այսօրվա ազնիվ հայրե­նա­սերնե­րի մեջ բազմա­թիվ են մարդիկ, որոնք ցանկա­նում են ինչ որ բան անել, բայց չգի­տեն թե ինչ և ինչպես: Այլ կերպ ասած նրանք ունեն շատ բարձր մոտի­վա­ցիա, բայց ցածր հմտություններ: Խորին հարգանք այդ բոլոր ազնիվ մարդկանց, բայց միայն ազնիվ մղումնե­րը բավա­րար չեն: Դրանք ի վերջո հիասթա­փեցնում են, եթե չկա հիմք, ամուր հիմք:

Երրորդ ուժը կգա տարի­ներ հետո, երբ հասա­րա­կությունն այնքան կրթված, գիտա­կից և կամա­յին կլի­նի, որ ի զորու կդառնա սեփա­կան ուժե­րի սինթե­զումով հիմք դնել տարբեր մոտե­ցումնե­րի և դա հիմնված կլի­նի գիտակցված տրա­մա­բա­նության վրա: Դա կլի­նի միայն կրթության, որակյալ և հայրե­նա­կան սեփա­կան մոդե­լի կրթության շնորհիվ և հենված կլի­նի պրակտիկ փորձի և գաղա­փա­րա­կան միասնության վրա, այժմ մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը:

Հոդվա­ծի աղբյուր‘ Ankaxutyun.am

Առնչվող Հոդվածներ