20 C
Yerevan

«Միջանցքա­յին» Քաղա­քա­կա­նություն

Երև­անն ի դեմս Մոսկվա­յի հերթա­կան անգամ իր ռազմա­վա­րա­կան դաշնակցի «դեմքն է փրկել»:

Դավիթ Ստե­փանյան Միջազգա­յին հարա­բե­րություննե­րի և անվտանգության
հայկա­կան ինստի­տուտի ասո­ցացված փորձա­գետ


Նոյեմբե­րի 16-ին Ադրբե­ջա­նը կատա­րել է ռազմա­կան ագրե­սիա­յի հերթա­կան ակտը Հայաստա­նի դեմ, հարձակվե­լով արև­ելյան ուղղությամբ՝ Սյունի­քի մարզում գտնվող Ծիծեռնա­քար լեռան հատվա­ծում տեղա­կայված հայկա­կան դիրքե­րի վրա։ Տեղա­յին մարտե­րը հրե­տա­նու և զրա­հա­տեխնի­կա­յի մասնակցությամբ դադա­րել են նույն օրը ժամը 18.30-ին՝ ՌԴ պաշտպա­նության նախա­րար Սերգեյ Շոյգուի միջնորդությամբ։ Ճշտվող տվյալնե­րով՝ զոհվել է 6 հայ զինծա­ռա­յող, ևս 20‑ի ճակա­տա­գիրն անհայտ է․ գերե­վարվել է ՀՀ ԶՈՒ 13 զինծա­ռա­յող։ Ագրե­սո­րի կորուստնե­րի ճշգրիտ թիվը նման դեպքե­րում սովո­րա­բար չի նշվում, բայց մի շարք ոչ պաշտո­նա­կան տվյալնե­րով ադրբե­ջանցի­նե­րը կորցրել են մինչև երկու հարյուր հոգի։

Ադրբե­ջա­նա­կան տոհմաբռնա­պե­տա­կան վարչա­կարգի կատարմամբ Արցա­խի և Հայաստա­նի դեմ ագրե­սիա­յի յուրա­քանչյուր ակտ, այդ թվում և վերջին հարձա­կումն, անտա­րա­կույս, ծառա­յում է Հայաստա­նի ղեկա­վա­րության վրա շարունա­կա­կան ճնշմամբ Երև­ա­նից նորա­նոր զիջումներ կորզե­լուն։ Զիջումներ՝ ընթա­ցող բանակցություննե­րում, որոնցում Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի (այո, հենց այսպի­սի հերթա­կա­նությամբ) նպա­տա­կը ՀՀ Սյունի­քի մարզի միջով՝ Մեղրիով ցամա­քա­յին հաղորդակցա­յին ուղի ստա­նալն է։ Դրա մասին հանգա­մա­նո­րեն կխո­սենք հոդվա­ծի վերջում, իսկ այժմ կուզե­նա­յի ընթերցո­ղի ուշադրությունը հրա­վի­րել Հայաստա­նի դեմ ալիևյան վարչա­կարգի ագրե­սիա­յի հերթա­կան ակտի նկատմամբ միջազգա­յին հանրության դրսև­ո­րած աձա­գանքի վրա։ Այս արձա­գանքն, ըստ մեզ, մեծա­պես պայմա­նա­վո­րել է Ալիևի հերթա­կան անպատժե­լի վարքա­գի­ծը։       

Եվ այսպես, այդ նույն օրը՝ նոյեմբե­րի 16-ին, Երև­ա­նը 1997 թ․ պայմա­նագրի և նրա­նից բխող փոխա­դարձ պարտա­վո­րություննե­րի տրա­մա­բա­նության շրջա­նա­կում անմի­ջա­պես Մոսկվա­յին է դիմել՝ Հայաստա­նի ինքնիշխան տարածքը պաշտպա­նե­լու և այն վերա­կանգնե­լու կոչով։ Հայաստա­նի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը հստա­կեցրել է, որ տվյալ փուլում դիմումը բանա­վոր կարգով է ձևա­կերպված, որին պետք է հետևի գրա­վոր ընթա­ցա­կարգը։ Նույն օրն Արմեն Գրի­գորյա­նը ներկա­յացրել է Երև­ա­նի՝ որպես ՀԱՊԿ նախա­գա­հո­ղի քայլե­րը՝ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նության պաշտպա­նության նպա­տա­կով կազմա­կերպության մեխա­նիզմնե­րի լիարժեք գործադրման ուղղությամբ․ «Ճգնա­ժա­մը կարե­լի է հանգուցա­լուծել Ռուսաստա­նի և ՀԱՊԿ օգնությամբ, այլա­պես Հայաստա­նը ստիպված կլի­նի դիմել միջազգա­յին այլ գործընկերնե­րի»,- նշել է նա։

ՀԱՊԿ պատասխանն ավանդա­բար սահմա­նա­փակվել է «Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի սահմա­նին տիրող իրա­վի­ճա­կին ուշադրությամբ հետև­ե­լու» հավաստիա­ցումնե­րով։ Հերթա­կան անգամ հղում կատա­րե­լով Երև­ա­նից պաշտո­նա­կան դիմումնե­րի բացա­կա­յությա­նը՝ ՀԱՊԿ‑ն հայտա­րա­րել է, որ «սահմա­նին ծագած հակա­մարտությունը պետք է կարգա­վորվի միմիայն խաղաղ քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով»։ Ռուսաստա­նի պատասխա­նը շարադրել է ՌԴ ԱԳՆ ներկա­յա­ցուցիչ Մարիա Զախա­րո­վան, որը հայտա­րա­րել է, թե «Ռուսաստա­նը լրջո­րեն է վերա­բերվում իր երկկողմա­նի պարտա­վո­րություննե­րին»։ Իսկ հաջորդ օրը Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, առանց մանրա­մասնե­րի մեջ խորա­նա­լու, իր համա­ձայնությունն է հայտնել ՌԴ ՊՆ երեք առա­ջարկություննե­րին՝ սահմա­նա­զատման և սահմա­նանշման գործընթա­ցը նախա­պատրաստե­լու վերա­բերյալ։ Ավե­լի ուշ արտա­քին հարա­բե­րություննե­րի խորհրդա­րա­նա­կան հանձնա­ժո­ղո­վի ղեկա­վար Էդուարդ Աղա­ջանյա­նը ՌԴ առա­ջարկություննե­րը բնութագրել է որպես Հայաստա­նի՝ ՌԴ-ից ակնկա­լած ռազմա­կան օգնության խնդրանքի պատասխան․ «Մենք ակնկա­լում ենք, որ հենց սահմա­նա­զատման և սահմա­նանշման արդյունքնե­րով կվե­րա­կանգնվի մեր երկրի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։ Մոսկվա­յի պատասխա­նով մեր գոհ կամ ոչ գոհ լինե­լու մասին հարցին հնա­րա­վոր կլի­նի պատասխա­նել միայն սահմա­նա­զատման գործընթա­ցի ավարտից հետո»,- ընդգծել է նա։

Այսպի­սով, կարող ենք արձա­նագրել, որ Երև­անն ի դեմս Մոսկվա­յի հերթա­կան անգամ իր ռազմա­վա­րա­կան դաշնակցի «դեմքն է փրկել»։ Ընդ որում, չկա­մե­նա­լով նույն բանն անել իր այլ՝ բավա­կա­նին անտարբեր, հատկա­պես՝ արևմտյան դաշնա­կիցնե­րի համար։ Մինչդեռ հենց նույն նոյեմբե­րի 16-ին Հայաստա­նի ղեկա­վա­րությունը դիվա­նա­գի­տա­կան խողո­վակնե­րի ամե­նա­տարբեր մակարդակնե­րում ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի մասին տեղե­կացրել է ոչ միայն Ռուսաստա­նին, այլև ԱՄՆ-ին, Ֆրանսիա­յին, Իրա­նին, Եվրա­միությա­նը, Եվրո­պա­յի Խորհրդին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգա­յին կառույցնե­րի։ Որից հետո ԵԱՀԿ-ում Հայաստա­նի դեսպան Արմեն Պապիկյա­նը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րի զեկույցից հետո նոյեմբե­րի 18-ին Վիեննա­յում հանդես գալով, միջազգա­յին հանրության կրա­վո­րա­կա­նությունը բնութագրել է որպես Հայաստա­նի վրա Ադրբե­ջա­նի հարձակմա­նը նպաստած գործոննե­րից մեկը։

Իրա­նը պատասխա­նել և հավաստիացրել է, որ անթույլատրե­լի է համա­րում Հարա­վա­յին Կովկա­սում որևէ աշխարհա­քա­ղա­քա­կան վերաձև­ում կամ սահմաննե­րի փոփո­խություն։ Ընդսմին, դրա մասին Թեհրա­նը տեղե­կացրել է ոչ թե Երև­ա­նին, այլ Մոսկվա­յին՝ Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության նախա­գահ Էբրա­հիմ Ռայի­սիի և Վլա­դի­միր Պուտի­նի միջև կայա­ցած հեռա­խո­սազրույցի ժամա­նակ։ Ռայի­սին ընդգծել է, որ Թեհրա­նի համար տարա­ծաշրջա­նում անընդունե­լի է աշխարհա­քա­ղա­քա­կան և սահմա­նա­յին դրության որևէ փոփո­խություն։ 

ՄԱԿ-ում Հայաստա­նի մշտա­կան ներկա­յա­ցուցիչ Մհեր Մարգարյա­նը Նյու Յորքում՝ կազմա­կերպության գրա­սենյա­կում կայա­ցած բաց բանա­վե­ճի ընթացքում Անվտանգության խորհրդի անդամնե­րին տեղե­կացրել է տեղի ունե­ցա­ծի մասին՝ միջազգա­յին հանրությա­նը կոչ ուղղե­լով պատշաճ կերպով դատա­պարտել միջազգա­յին իրա­վունքի, ՄԱԿ կանո­նադրության, 2020 թ․ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության դրույթնե­րի խախտումներն Ադրբե­ջա­նի կողմից։ Դրան ի պատասխան՝ ՄԱԿ գլխա­վոր քարտուղա­րի ներկա­յա­ցուցիչ Ֆարհան Հակը Բաքվին և․․․Երևանին զսպվա­ծություն պահպա­նե­լու և հակա­սություննե­րը խաղաղ ճանա­պարհով լուծե­լու կոչ է արել։ «Մենք այժմ որո­շա­կի տեղե­կատվություն ենք ստա­նում։ Բայց մենք, անտա­րա­կույս, անհանգստությամբ ենք հետև­ում բռնություննե­րի վերջին սրացման մասին տեղե­կություննե­րին։ Մենք պետք է ստուգենք այդ տեղե­կություննե­րը։ ՄԱԿ‑ը կողմե­րին կոչ է անում գործել նոյեմբե­րի 9‑ի և հունվա­րի 11‑ի եռա­կողմ հայտա­րա­րություննե­րին համա­պա­տասխան և բոլոր խնդիրնե­րը կարգա­վո­րել խաղաղ ճանա­պարհով»,- հայտա­րա­րել է նա։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթո­նի Բլինքե­նը նույնպես, ուշադրությո՛ւն, երկու կողմե­րին կոչ է արել անհա­պաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվա­ծության նվա­զեցման ուղղությամբ՝ հետա­գա սրա­ցումը կանխե­լու նպա­տա­կով։ Սակայն իսկա­կան անակնկա­լը Հայաստա­նին մատուցել է Ֆրանսիան։ Թեև Ֆրանսիա­յի ղեկա­վա­րությունը 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ և հետո՝ նախա­գա­հի, վարչա­պե­տի, ԱԳՆ‑ի և Սենա­տի մակարդա­կով Հայաստա­նին ուղիղ դիվա­նա­գի­տա­կան աջակցություն էր ցուցա­բե­րում, այս անգամ այդ երկրի ԱԳՆ‑ն հայտա­րա­րության մեջ կողմե­րին կոչ էր անում․․․ պահպա­նել 2020 թ․ նոյեմբե­րին Մոսկվա­յում ստո­րագրված հրա­դա­դա­րի պայմաննե­րը։ Այս համա­պատկե­րում հակա­մարտության երկու կողմե­րին ուղղված Եվրա­միության, Եվրո­պա­յի Խորհրդի և ԵԱՀԿ՝ կրա­կը դադա­րեցնե­լու և համա­պարփակ կարգա­վորմա­նը հասնե­լուն միտված բանակցություննե­րը վերսկսե­լու կոչերն արդեն զարմանք հարուցել չեն կարող։

Հասցեա­կան հայտա­րա­րություննե­րով աչքի են ընկել միայն Եվրա­խորհրդա­րա­նում Հարա­վա­յին Կովկա­սի հետ հարա­բե­րություննե­րի գծով պատվի­րա­կության ղեկա­վար Մարի­նա Կալյուրանդը, Հայաստա­նի վերա­բերյալ մշտա­կան զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբե­ջա­նի վերա­բերյալ զեկուցող Ժելյա­նա Զովկոն։ Եվրա­խորհրդա­րա­կաննե­րը համա­տեղ հայտա­րա­րության մեջ դատա­պարտել են ադրբե­ջա­նա­կան զինվո­րա­կաննե­րի ներխուժումը Հայաստա­նի տարածք։ Սակայն այդտեղ էլ զեկուցողնե­րը չեն զլա­ցել հակա­մարտության կողմե­րին կոչ ուղղել ի կատար ածել «նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությամբ նախա­տեսված տարա­ծաշրջա­նա­յին տնտե­սա­կան և հաղորդակցա­յին ուղի­նե­րի ապաշրջա­փա­կումը և Ադրբե­ջա­նի արևմտյան տարա­ծաշրջաննե­րի ու Նախիջև­ա­նի միջև հաղորդակցա­յին կապի վերա­կանգնումը»։ Միայն սրա­նից հետո Եվրա­խորհրդա­րա­նի ավե­լի քան 30 պատգա­մա­վորներ ԵՄ արտա­քին գործե­րի հանձնա­կա­տար Ժոզեֆ Բորե­լին նամակ են հղել, որում պահանջել են Ադրբե­ջա­նի վրա ճնշում գործադրել՝ Հայաստա­նի տարածքից զորքե­րի անհա­պաղ դուրսբե­րումն ապա­հո­վե­լու նպա­տա­կով։ ԱՄՆ սենա­տի Միջազգա­յին կոմի­տեի ղեկա­վար Ռոբերտ Մենենդե­սի հայտա­րա­րությունը նույնպես կարող է հասցեա­կան համարվել։ Մենենդեսն Ադրբե­ջա­նի գործո­ղություններն ագրե­սիա է որա­կել և պահանջել է նվա­զեցնել Ադրբե­ջա­նին ցուցա­բերվող ռազմա­կան օգնությունը․ «Զոհված հայ զինծա­ռա­յողնե­րի և հայ գերի­նե­րի մասին տեղե­կություննե­րը խորը մտա­հո­գություն են առա­ջացնում։ ԱՄՆ‑ի կողմից Ադրբե­ջա­նին ցուցա­բերվող պաշտպա­նա­կան օգնությունն Ադրբե­ջա­նին թույլ է տալիս հայե­րի դեմ այս ստոր գործո­ղություննե­րը կատա­րել։ Ժամա­նակն է «Ազգա­յին պաշտպա­նության մասին» օրենքի մեջ ընդունել այդ օգնությունը կրճա­տե­լու վերա­բերյալ իմ առա­ջարկած փոփո­խությունը»,- գրել է Մենենդե­սը Twitter֊ում։ 

Այսպի­սին է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբե­ջա­նա­կան ներխուժման նկատմամբ միջազգա­յին արձա­գանքի ժամա­նա­կագրությունը։ Մենք էլ բոլո­րո­վին ոչ պատա­հա­կա­նո­րեն ենք դրան այսքան մանրա­մասն անդրա­դարձել, որովհետև ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի և այլ երկրնե­րի  վերոնշյալ արձա­գանքներն, ընդհա­նուր առմամբ, Հարա­վա­յին Կովկա­սի շուրջ զարգա­ցող աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րի և, մասնա­վո­րա­պես, Հայաստա­նի Սյունի­քի մարզով անցնե­լիք միջանցքի հայե­լա­յին արտա­ցո­լանք է։ Հենց այս արձա­գանքի մեջ է հարկա­վոր որո­նել մեր շատ հարցե­րի պատասխա­նը։  

Տեղե­կատվության ոչ հրա­պա­րա­կա­յին աղբյուրնե­րից հայտնի է, որ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, ստո­րագրե­լով 2020 թ․ նոյեմբե­րի 9‑ի՝ 9‑րդ կետով հանդերձ եռա­կողմ հայտա­րա­րությունը, այնուհետև անսպա­սե­լիո­րեն հրա­ժարվել է կատա­րել հենց այդ կետը։ Այսինքն՝ նա թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մին հրա­ժարվել է Մեղրիով հաղորդակցա­յին ուղի տրա­մադրել։ Ընդ որում, այն հրա­ժարվել է տրա­մադրել որև­ի­ցե տարբե­րա­կով՝ անգամ արտա­տա­րածքա­յին միջանցքի ոչ մի հատկա­նիշ չպա­րունա­կող սովո­րա­կան բաց ճանա­պարհի տեսքով։ Մինչդեռ Անկա­րա­յին ու Բաքվին նախ և առաջ հետաքրքրում է հենց Սյունի­քի միջով իրենց միջանցք տրա­մադրող եռա­կողմ հայտա­րա­րության 9‑րդ կետի կատա­րումը։ Այս միջանցքը ստա­նա­լու համար նրանք պատրաստ են ցանկա­ցած քայլի և գնա­լու են մինչև վերջ։ Նոյեմբե­րի 16‑ի Ադրբե­ջա­նի վարքա­գի­ծը հենց այս անդրդվե­լի վճռա­կա­նության հերթա­կան ցուցադրումն էր։ Բաքվի ագրե­սիվ գործո­ղություններն այլ բանա­կան բացատրություն չունեն։  

Թուրքիան այժմ էլ ՆԱՏՕ‑ի անդամ է և նախկի­նի պես կատա­րում է դաշինքի շրջա­նա­կում իրեն վերա­պահված գործա­ռույթներն ու պարտա­վո­րություննե­րը։ Այս կապակցությամբ անմի­ջա­պես մի շարք օրի­նա­չափ հարցեր են ծագում։ Մասնա­վո­րա­պես, արդյո՞ք Թուրքիա­յի՝ ուստի և ՆԱՏՕ‑ի դեպի արև­ելք հետա­գա ներթա­փանցումը համընկնում կամ հակա­սում է ԱՄՆ‑ի, Ֆրանսիա­յի և ՆԱՏՕ‑ի այլ երկրնե­րի շահե­րին։ Արդյո՞ք Ռուսաստա­նին հարա­վից շրջա­պա­տե­լը չի համա­պա­տասխա­նում նրանց շահե­րին։ Արդյո՞ք նրանց շահե­րից չի բխում ԱՊՀ անդամներ Ղազախստա­նի, Ղրղզստա­նի, նաև Թուրքմենստա­նի հետա­գա թյուրքա­ցումը։ Արդյո՞ք դեպի Կենտրո­նա­կան Ասիա Էրդո­ղա­նի «թուրա­նա­կան» ծավա­լա­պաշտա­կան ծրագրե­րը չեն համա­պա­տասխա­նում Չինաստա­նը զսպե­լու՝ Արևմուտքի և առաջնա­հերթո­րեն՝ ԱՄՆ‑ի շահե­րին։ Միայն այս բոլոր հարցե­րին պատասխա­նե­լուց հետո մենք կկա­րո­ղա­նանք ըմբռնել հավա­քա­կան Արևմուտքի զսպվա­ծությունը Հայաստա­նի դեմ ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի հերթա­կան դրսև­որման նկատմամբ։ Միայն այս հարցե­րին հստակ պատասխա­նե­լուց հետո ակնհայտ կլի­նի, որ հայկա­կան Սյունի­քով միջանցք բացե­լու հարցում առկա է միջազգա­յին կոնսենսուս։ Այս միջանցքը հասկա­նա­լի պատճառնե­րով ձեռնտու չէ միայն Իրա­նին։ Հենց սրա­նով էլ բացատրվում է Հայաստա­նի բարե­կամ Ֆրանսիա­յի և Հայաստա­նի դաշնա­կից Ռուսաստա­նի փոխա­դարձ համա­ձայնությունը «նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությա­նը» վերա­բե­րող յուրա­քանչյուր հարցում։

Եվ, վերջա­պես, ըստ հերթա­կա­նության, բայց ոչ ըստ կարև­ո­րության վերջին հանգա­մանքը՝ Հայաստա­նի տարածքով Թուրքիա­յին և Ադրբե­ջա­նին միջանցք տրա­մադրե­լու Մոսկվա­յի համա­ձայնությունն է։ Առա­ջին հայացքից՝ ՆԱՏՕ-ական Թուրքիա­յի՝ դեպի ռուսա­կան գերա­կա շահե­րի տարա­ծություն համարվող Կենտրո­նա­կան Ասիա ներթա­փանցմա­նը ծառա­յող միջանցքի բացումը Մոսկվա­յի շահե­րից բոլո­րո­վին չի բխում։ Սակայն, ինչպես հայտնի է, քաղա­քա­կա­նությունը հնա­րա­վո­րի արվեստն է։ Ըստ ամե­նայն դատե­լով՝ Կրեմլում հերթա­կան անգամ որո­շել են Թուրքիա­յի և նրա մյուս ՆԱՏՕ-ական դաշնա­կիցնե­րի օգտին այս հարցում ևս զիջումներ կատա­րել։ Այս ամե­նի մեջ Մոսկվան մխի­թարվում է նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության հենց 9‑րդ կետի բովանդա­կությամբ, որի համա­ձայն․ «Տարա­ծաշրջա­նում բացվում են բոլոր տնտե­սա­կան և տրանսպորտա­յին կապե­րը։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը երաշխա­վո­րում է Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության և Նախիջև­ա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տության արևմտյան շրջաննե­րի միջև տրանսպորտա­յին հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություննե­րով քաղա­քա­ցի­նե­րի, տրանսպորտա­յին միջոցնե­րի և բեռնե­րի անարգել երթև­ե­կություն կազմա­կերպե­լու նպա­տա­կով։ Տրանսպորտա­յին հաղորդակցության վերահսկո­ղությունն իրա­կա­նացնում են Ռուսաստա­նի ԱԴԾ Սահմա­նա­պահ ծառա­յության մարմիննե­րը»։

Հոդվա­ծի աղբյուր‘ Theanalyticon.com

Առնչվող Հոդվածներ