21.8 C
Yerevan

Խաչա­գո­ղի Հիշա­տա­կա­րա­նը

Եկե­ղե­ցու պատե­րի, խաչե­րի ու խաչվառնե­րի շքե­ղությունն ուղիղ համե­մա­տա­կան է նրա սպա­սա­վորնե­րի հոգե­կան աղքա­տությանն ու դատարկությա­նը:

Արա­յիկ Մկրտումյան

Եկե­ղե­ցու մասին շատ ենք խոսել, բավա­կան շատ: Խոսել և՛ լավի, և՛ վատի մասին: Պետք է ընդգծել, որ եկե­ղե­ցու լավի մասին խոսե­լը համարվում է պարտա­կա­նություն, իսկ վատի մասին՝ չարա­կա­մություն: Եկե­ղե­ցու մասին նախորդ հոդվա­ծում արդեն իսկ անդրա­դարձել եմ եկե­ղե­ցի երև­ույթին, դրա ինստի­տուցիո­նալ ու ադմի­նիստրա­տիվ խնդիրնե­րին ու մարդկա­յին գործո­նին, ինչպես նաև եկե­ղե­ցու մասին խոսե­լու հետև­անքնե­րի ու դրդա­պատճառնե­րի մասին, այնպես, որ այստեղ դրան չեմ անդրա­դառնա, այլ կփորձեմ ավե­լի կոնկրետ արտա­հայտված խնդրի մասին խոսել:

Վերջին շրջա­նում խիստ արտա­հայտված են դարձել հայկա­կան չորս եկե­ղե­ցա­կան առաջնորդնե­րի մասին խոսակցություննե­րը, որտեղ հաճախ հանդի­պում ես բավա­կան իրա­րա­մերժ ու հակա­սա­կան կարծիքնե­րի: Այն, որ հայկա­կան եկե­ղե­ցու ամեն մի առաջնորդ իրեն ավե­լի լավն ու կարև­որ է համա­րում՝ անվի­ճե­լի է, միա­վորման ու մեկ կենտրոն ունե­նա­լու մասին խոսակցություններն էլ հեքիա­թի ժանրից: Այն, ինչ կատարվում է քաղա­քա­կան դաշտում, այսինքն իրար ատում են և ոչ մի դեպքում չեն զիջի իրար, այնպես էլ մեր եկե­ղե­ցա­կաննե­րը, ամեն մեկն իրեն համա­րում է իրա­կան առաջնորդ: Նույնիսկ պատե­րազմն էլ չփո­խեց մեր ազգա­յին այդ ախտի՝ անմիա­բա­նության մակարդակն ու չափսե­րը:

Ինչևէ: Այս անգամ ուզում եմ անդրա­դառնալ հատկա­պես Երուսա­ղե­մի հայ պատրիարքա­րա­նի առաջնորդությա­նը, իսկ ավե­լի կոնկրետ՝ մի չափա­զանց մտա­հո­գիչ երև­ույթի՝ եկե­ղե­ցա­պատկան հողե­րի վաճառքին:

Ինքս այդ մասին ոչինչ չգի­տեի, թեև շատ էի լսել բազմա­թիվ շահա­տա­կություննե­րի ու շնորհա­վա­ճա­ռություննե­րի մասին, բայց փորձել էի ամեն կերպ շրջանցել այդ թեման, քանի որ ինձ համար ոչ միայն տհաճ է խոսել այդ մասին, այլև հոգե­պես վիրա­վո­րանք՝ եկե­ղե­ցա­կան հայրե­րի կողմից նման անօ­րի­նություններ կատա­րե­լը:

Սույն թվա­կա­նի նոյեմբե­րի 10-ին ֆեյսբուքյան օգտա­տեր Mihran Kurtoglian‑ը գրեց, որ Սիո­նի վանքի վրա գտնվող  տասը հազար քառա­կուսի մետր հայա­պատկան հողից յոթ հազա­րը 99 տարի վարձա­կա­լությամբ տրված է ինչ որ ավստրա­լա­ցի գործա­րա­րի՝ յոթաստղա­նի հյուրա­նոց կառուցե­լու համար:

Մի պահ զարմա­ցա, բամբա­սանք կհա­մա­րեի, բայց իր գրառման մեջ հեղի­նա­կը մանրա­մասն անդրա­դարձ է կատա­րել այդ թեմա­յին, իսկ մի քանի օր հետո նաև գրեց այդ ստա­տուսի երկրորդ հատվա­ծը՝ խոսե­լով նաև իր անձնա­կան ծանո­թության մասին պատրիարքա­րա­նի անդամնե­րի հետ:

Գրառման հեղի­նա­կը նաև նշել է, որ ըստ պատրիարքա­րա­նի կանո­նադրության՝ այդ տարածքի վարձա­կա­լության ժամկետն առա­վե­լա­գույնը 49 տարի է, իսկ թե ինչպես են հաջո­ղեցրել 99 տարով տալ, գոնե ինձ համար լրիվ հասկա­նա­լի չէ: Եվս մեկ բան, հեղի­նա­կը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե այդ 99 տարով վարձա­կա­լությունը վերա­նո­րո­գե­լի է, թե ոչ, այսինքն վարձա­կա­լության ժամկե­տը հնարավո՞ր է երկա­րացնել, թե ոչ, և գալիս այն եզրա­հանգմա­նը, որ երկա­րացնել, նշա­նա­կում է հրա­ժարվել այդ հողից:

Գրառման մեջ նաև հիշա­տակվում էր, որ այդ ամե­նի հանրայնա­ցումից հետո պատրիարքա­րա­նի 12 միա­բաններ բողո­քել են և պահանջել չեղարկել գործարքը:

Ընդհանրա­պես մի քանի հարցեր են առա­ջա­նում: Ինչպե՞ս է ընդհանրա­պես նման բան տեղի ունե­ցել: Չեմ կարո­ղա­նում և չեմ ուզում հասկա­նալ, թե ինչպես կարող էր Պատրիարքա­րա­նը նման բան թույլ տալ: Այսինքն ի՞նչ է ստացվում, գողությո՞ւն, դավադրություն հայ եկե­ղե­ցու դեմ՝ հայե­րի կողմի՞ց: Ու ոչ թե հակակրոն հայի կողմից, այլ հենց Պատրիարքա­րա­նի՞:

Սա ու այս տեսակ տեղե­կատվություննե­րը դժվար են մարսվում ու ընդհանրա­պես չեմ կարծում, թե պետք է մարսել: Ես նույնիսկ ժամա­նակ չեմ ունե­ցել փորձե­լու հասկա­նալ, թե ինչ կարծիք ունեն այս մասին հայ մյուս երեք աթոռնե­րը՝ Էջմիա­ծի­նը, Մեծի Տանն Կիլի­կիո ու Պոլսի պատրիարքա­րա­նը:

Հող վաճա­ռել Երուսաղեմո՞ւմ, այն էլ հիմա, երբ այնտեղ հողը ոսկու գին ունի, երբ արաբներն ու հրեա­նե­րը պատրաստ են միմյանց կոկորդ կտրել մի բուռ փոշու համար, հայե­րը ձեռքից բաց են թողնում  յոթ հազար քառա­կուսի մետր տարածք: Ու ինչի՞ համար: Հյուրա­նոց սարքե­լու համա՞ր: Ու մանա­վանդ այն դեպքում, երբ հայ եկե­ղե­ցին ամեն տեսակ ճնշումնե­րի է ենթարկվում, երբ պետք է միա­բան լինել ավե­լի քան երբևէ, խնդրեմ անակնկալ՝ հողե­րի վաճառք:

Ու ինչի՞ սպա­սել հետո­յի համար: Նոր վաճառքնե՞ր, նոր թողտվություննե՞ր, նոր շնորհավաճառություննե՞ր:

Կասկած չունեմ, որ այնքան շատ ու համո­զիչ արդա­րա­ցոումներ կլի­նեն, որ կհա­մո­զեն շատ շատե­րի, միայն թե այն բանից հետո, երբ այդ տարածքին նայողնե­րը կտեսնեն շքեղ հյուրա­նոց, բոլոր արդա­րա­ցումնե­րը կհնչեն զուտ բառեր, որոնցով հնա­րա­վոր չի լինի մարդու հայացքից հեռացնել այդ շենքը:

Իսկ եթե այդ ամե­նը անօ­րի­նա­կան չէ, ապա ինչո՞ւ է գաղտնի եղել: Ինչո՞ւ 12 միա­բաններ բողո­քե­ցին և պահանջե­ցին չեղարկել այդ ամե­նը: Ի՞նչ է կատարվում ընդհանրա­պես Երուսա­ղե­մում ու ով պիտի պատասխան տա այս ամե­նի համար:

Իհարկե հասկա­նա­լի է, որ այս ամե­նը մեկ երկու հոգու գործ չէ: Մի քիչ ավե­լի կոպիտ արտա­հայտվե­լով, կարե­լի է նույնիսկ ասել, որ դա կազմա­կերպված բանդա է հիշեցնում, ընդ որում ավե­լի վտանգա­վոր այն առումով, որ պատրսպարվում են ազգա­յի­նի, մտա­վո­րի, հոգև­ո­րի հետև­ում ու իրենց ուղղված ամեն մի մեղադրանք, միանգա­մից ընկալվում է հարձա­կում՝ ազգա­յի­նի, մտա­վո­րի ու հոգև­ո­րի դեմ և հնա­րա­վոր չի լինում այդ ողջ քաո­սի մեջ տարբե­րել մեղա­վորն ու անմե­ղը, ճիշտն ու սխա­լը:

Եվ ավե­լի տխուրն այն է, որ այդ ողջ քաո­սը լավ հնա­րա­վո­րություն է տալիս պղտոր ջրում ձուկ որսա­լու համար, այս դեպքում՝ մի շքեղ հյուրա­նո­ցի կառուցում:

Ո՞ւր է կորել մեր եկե­ղե­ցու երբեմնի պարզությունն ու նրբությունը: Ո՞ւր է մեր Խրիմյան Հայրի­կը, Գևորգ 5‑ը, Վազգեն Ա‑ն, Զաքա­րիա Աղթա­մա­րե­ցին, Ստե­փաննոս Դ Տղան, Հակոբ Ջուղայեցին…ո՞ւր են կորել այն կերպարնե­րը, որոնց անունը կապված է բազմա­թիվ պայծառ ու լուսա­վոր դեպքե­րի, իրա­դարձություննե­րի հետ: Էս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է տեղի ունե­ցել մեր եկե­ղե­ցու հետ:

Անհասկա­նա­լի է, անհասկա­նա­լի:

Եվ ի վերջո ո՞ւր է Էջմիա­ծի­նը, ուր են Պոլսի ու Կիլի­կիո պատրիարքնե­րը: Մարդկանց կոչ անե­լով հո չի: Ի՞նչ են նրանք պատրաստվում անել: Ինչո՞ւ հենց հիմա փոթո­րիկ  չեն բարձրացնում և ողջ հայությա­նը չեն հասցնում իրենց կամքը, որ այս հարցն այդպես չի մնա­լու՝ հարցը լուծե­լու, ապա­գա­յում նման դեպքե­րի կրկնություննե­րից խուսա­փե­լու համար: Թեև ինքս էլ չեմ հավա­տում: Ո՞վ պետք է պայքա­րի, Էջմիածի՞նը, երբ միջնա­դարյան եկե­ղե­ցին քանդվում է Տավուշի լեռնե­րում, իսկ Էջմիա­ծի­նը կիսա­քա­ղա­քա­կան խաղե­րի մեջ է, Պոլսո պատրիարքարա՞նը, որ ցեղասպա­նության մասին այնպի­սի հայտա­րա­րություններ էր տարա­ծում, որից թուրքերն ավե­լի շատ էին գոհ մնում:

Իսկ քրիստոնեությո՞ւնը, քրիստո­նեա­կան համեստությունը, պարզությունն ու սերը, անպատսխանատվությունը…վե՞րջ այդ ամե­նին: Գուցե միանգա­մից հայտա­րա­րենք, որ սուտ է ամեն ինչ, հայրե­նիքն էլ, պետությունն էլ, եկե­ղե­ցին էլ, հավատն էլ ու միանգա­մից առանց արդա­րա­ցումնե­րի վաճա­ռենք, ծախենք ու ավի­րենք ամեն ինչ: Էլ ժամա­նակ չենք կորցնի ձևա­կերպումնե­րի վրա, թե չի վաճառվել, վարձա­կա­լությամբ է տրվել, կամ նման մի բան: Եթե հողը քոնը չէ, ուրեմն քոնը չէ, անունն ինչ ուզում ես դիր:

Հիշե­ցի Րաֆֆու «Խաչա­գո­ղի հիշա­տա­կա­րա­նը» ու թե ինչպես էին խաչա­գո­ղե­րը ձևա­նում հոգև­ո­րա­կաններ ու խաբում, թալա­նում՝ Աստծո անունով, թե ինչ այլանդա­կություններ էին անում: Հիշե­ցի նաև, թե Րաֆֆին ինչպես էր վրդո­վում եկե­ղե­ցու հնա­ցա­ծության դեմ, ինչպես էր զայրույթով խոսում, որ եկե­ղե­ցին դարձել է փարի­սե­ցի­նե­րի, անբաննե­րի ու ծույլե­րի ապաստա­րան, շնորհա­վա­ճա­ռության և կաշա­ռա­կե­րության բույն, որտեղ արդեն շատ քիչ մաքուր օդ է մնա­ցել շնչե­լու ու շատ նվազ ոգի՝ գործե­լու համար:

Ու ահա մերօրյա խաչա­գո­ղե­րը շարունա­կում են հաստացնել իրենց գրպաննե­րը և պատսպարվում են Աստծո անունով, քանի դեռ իրենց իսկ արածնե­րի ու հատկա­պես չարածնե­րի հետև­անքով այսօր քրիստո­նեա­կան արժեքներն արհա­մարվում են ու այլանդակվում, ծաղրվում: Հենց նրանց պատճա­ռով է, որ հոգև­ո­րա­կա­նի, այսպես ասած «տերտե­րի» կերպարն այլևս միանշա­նակ չի ընդունվում, որ այս ամե­նի հետև­անքով եկե­ղե­ցին արդեն սկսվում է նույնացվել մաֆիա­յի ու չարա­շա­հումնե­րի հետ: Էլ չեմ ասում, որ եկե­ղե­ցի­ներ կան, որտեղ պատե­րին գրված է, որ մոմեր չբե­րեն իրենց հետ, որովհետև Աստծուն էլ հաճե­լի չէ, որ դրսից բերված մոմ վառեն: Հասկանո՞ւմ եք այս խայտա­ռա­կության աղե­տա­լի աստի­ճա­նը:

Գուցե նրանք վաղը մեզ արգե­լեն, որ աղո­թենք, ասե­լով, որ միայն իրենք իրա­վունք ունեն Աստծուն դիմե­լու, կամ գուցե ավե­լի թանկացնեն կնունքի, հարսա­նի­քի ու թաղման արա­րողնություննե­րի գինը: Հը՞, տհա՞ճ է: Իսկ ի՞նչ ասեն իրա­կան քրիստոնյա­նե­րը, որոնց արգե­լում են եկե­ղե­ցում վառել դրսից բերված մոմե­րը:

Եկե­ղե­ցու պատե­րի, խաչե­րի ու խաչվառնե­րի շքե­ղությունն ուղիղ համե­մա­տա­կան է նրա սպա­սա­վորնե­րի հոգե­կան աղքա­տությանն ու դատարկությա­նը: Մի՞թե այդպես էր Քրիստո­սը: Ի՞նչ էր պատվի­րում՝ բիզնե՞ս անել, եկե­ղե­ցա­պատկան հողե­րը վարձով տալ սրան նրան, թե հոգալ մարդու մասին, նրա հոգում հավատ ու սեր ջերմացնել…չնայած երևի հետամնաց բաներ եմ ասում: Մեր այս զարգա­ցած օրե­րում ինչ հավատ ինչ բան:

Պարզա­պես, եթե արդեն Պատրիարքա­րանն է իր հողե­րը վաճա­ռում, ապա Քրիստո­սը վաղուց է հեռա­ցել այնտե­ղից:

Գրված է, եթե Աստծուն չտե­սար հասա­րակ աղքա­տի մեջ, ապա էլ ոչ մի տեղ չես տեսնի:

Ցավով վերա­հաստա­տում եմ Րաֆֆու խոսքերն առ այն, որ «մենք երբեք լավ եկե­ղե­ցի չենք ունե­ցել, այլ միայն անձնա­զոհ եկե­ղե­ցա­կաններ»:

Տե՛ր, գիտես, որ Քեզ ուղղված մի աղոթք ունեմ միայն, մի գայթակղիր և փրկեա մեզ հոգև­ո­րա­կաննե­րից:

Իսկ որպես վերջա­բան, հիշենք մեծն Թումանյա­նի տողե­րից՝

Եվ աստվածնե­րը նըրանց զանա­զան,

Եվ սուրբե­րը խիստ, խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրե­նիք՝ իրեն զավա­կին,

Եվ իր պաշտո­ղին՝ ամեն մի աստված…

Աստված պահա­պան բոլո­րիս

Առնչվող Հոդվածներ