26.4 C
Yerevan

Հայա­լե­զու, Բայց Ոչ Հայա­մետ

Ի՞նչ են անե­լու հայկա­կա­կան հեռուսա­տա­լիքնե­րը:

Պատմա­բան, լրագրող Արմեն Չիբուխչյա­նը դեռևս հունվա­րի 17-ին բավա­կան հետաքրքիր տեսաուղերձով հանդես եկավ և խոսեց խիստ կարև­որ և մտա­հո­գիչ երև­ույթնե­րի մասին: Խոսքը վերա­բերվում է հեռուստաա­լիքնե­րին: Արմեն Չիբուխչյա­նը նախ անդրա­դարձավ համազգա­յին ինքնա­խա­բեության տարածված սովո­րույթին, այն բանին, որ ապա­գան անո­րոշ է, լավա­տե­սության հիմքերն արդա­րացված չեն, բայց շատերն այդ ֆոնին ոչ թե ուզում են սթափվել, այլ շարունա­կում են «լավ բաներ լսե­լու» սովո­րույթով ապրել, լսել ինչ որ չեղած հաղթա­նակնե­րի մասին: Իսկ դա, սարսա­փե­լի է: Իրա­կա­նությունից կտրված լինե­լը աղե­տա­լի հետև­անքներ է թողնում, որը և մենք տեսանք 44- օրյա պատե­րազմում:

Արմեն Չիբուխչյանն այս ամե­նից հրա­ժարվե­լու երկու ելքի մասին խոսեց՝

1.       Ազգո­վի հրա­ժարվել այդ ինքնա­խա­բեությունից, համազգա­յին մեծ ուժեե­րի գերա­գույն ջանքե­րի գնով դուրս պրծնել այդ հոգե­բա­նա­կան մորֆիի ազդե­ցությունից:

2.       Նստել ու հրաշքի սպա­սել, որ մի օր ամեն ինչ լավ կլի­նի: Հենց այնպես, աշխարհը այնպես կդառնա, որ հայե­րի համար լավ կլի­նի:

Հասկա­նա­լի է, որ երկուսն էլ հիմա չկան, չեն աշխա­տում ու մենք ուշքի չենք գալիս, իսկ պարապ երա­զանքը ոչ միայն անօ­գուտ է, այլև խիստ վտանգա­վոր: Չիբուխչյա­նը նշեց, որ մենք միշտ անհիմն վստա­հություն ենք ունե­ցել, չարդա­րացված անհո­գություն և ուրիշ ոչինչ: Եվ այն հարցին, թե ովքե՞ր են մեղա­վոր, Չիբուխչյանն ասաց, որ մեղա­վոր է ոչ միայն օրենսդիր, գործա­դիր ու դատա­կան, այլև չորրորդ իշխա­նությունը՝ մամուլը, հատկա­պես հեռուստա­դաշտը: Մեղա­վոր են այն բանում, որ սթա­փության և իրա­կա­նության փոխա­րեն մշտա­պես քնա­բեր ու քաղցր նյութեր են տվել հասա­րա­կությա­նը, իրա­կա­նությունից հեռացրել մարդկանց, այլա­սե­րել ու այլանդա­կել նրանց մտա­ծո­ղությունն ու մտա­ծո­ղության պրիզման: Արմեն Չիբուխչյա­նը համե­մա­տություն արեց, ասե­լով, որ նույնն է, թե բժիշկն առանց հետա­զո­տե­լու, հենց այնպես հեռացնի հիվանդի կույրա­ղի­քը, բայց նրան, ոչ թե պատժեն՝ այլ վճա­րեն ու պարգև­ատրեն:

ՀՌԱ‑ն ձախողված վիճա­կում է: Հաջորդ յոթ տարվա համար մենք ունենք հեռուստա­կա­յաններ, որոնք սպա­սարկե­լու են ռուսա­կան շահե­րը, հասա­րա­կության մտա­ծո­ղությունը ձևա­վո­րե­լու են ռուսա­կան ձևով, հեռացնե­լու են իրա­կա­նությունից:

Երեք համա­պե­տա­կան սփռման հեռուստաա­լիք հանձնվել է ՌԴ-ին: Մարզե­րի բնա­կիչներն ու սահմա­նա­յին գյուղե­րի բնա­կիչնե­րը լսե­լու են ու դիտե­լու են ռուսա­կան իբրև թե վերլուծություննե­րը, նրանք սկսե­լու են և շարունա­կե­լու են մտա­ծել ու աշխարհի, հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի մասին մտա­ծել այնպես, ինչպես ռուսներն են ուզում, ինչպես իրենց է ձեռք տալիս: Մեզ միշտ համո­զել են, որ հայե­րին միայն ռուսնե­րը կպաշտպա­նեն, որ հայե­րի ապա­գան ռուսա­լե­զու է: Իսկ ի՞նչ ենք հակադրել մենք դրան: Մենք չափից ավե­լի թանկ ենք վճա­րել ու վճա­րում այդ ամե­նի համար: Արմեն Չիբուխչյա­նը շատ տեղին հարց շոշա­փեց՝ արդյո՞ք Երկիր Մեդիան, Կենտրո­նը, ATV‑ն, Արմե­նիան կարո­ղա­նա­լու են ներկա­յացնել Հայաստա­նի իրա­կան շահե­րը: Խոսելո՞ւ են այն մասին, թե օրի­նակ, ի՞նչ է պահանջե­լու Բաքուն Մոսկվա­յից, որ ռուս խաղաղպահնե­րը ևս 5 տարի մնան այստեղ: Իսկ եթե այդ գինը Մեղրին լինի: Խոսելո՞ւ են այն մասին, որ ռուսնե­րը ոչ ուժ, ոչ ցանկություն, ոչ էլ հեղի­նա­կություն ունեն, որ անեն այն ամենն ինչ իբր պիտի անեին մեզ համար:

Ի՞նչ է լինե­լու հետո: Ի՞նչ են անե­լու հայկա­կա­կան հեռուսա­տա­լիքնե­րը: Համարձա­կություն ունենալո՞ւ են խոսե­լու կարև­ո­րի մասին և փորձե­լու բացել մարդկանց աչքե­րը, թե շարունա­կե­լու են սպա­սարկել բոլո­րի շահե­րը, բացի՝ հայկա­կա­նից:

Արմեն Չիբուխչյանն այն համո­զումը հայտնեց, որ ռուսներն ամեն կերպ արգե­լա­կե­լու են ցանկա­ցած հայանպաստ ու հայկա­կան ալիք, կամ ուժ, իսկ այն ալիքնե­րը որ մնա­ցել են, շարունա­կե­լու են մնալ հայա­լե­զու, բայց ոչ հայա­մետ:

Աշխարհով մեկ սփռված հայությունը շատ մեծ գործ ունի անե­լու՝ ռիսկա­յին, վտանգա­վոր, բայց այլընտրանքը՝ պարապ նստելն է, իսկ դրա հետև­անքը մենք արդեն տեսանք:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել Արմեն Չիբուխչյան ի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ‘ Ո՞ւմ շահերն է սպա­սարկում Հայաստա­նի 4‑րդ իշխա­նությունը։

Առնչվող Հոդվածներ