26.5 C
Yerevan

Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյա­նի Հետ

1991թ. սկսած տապա­լումնե­րի գլխա­վոր պատճա­ռը ոչ պրոֆե­սիո­նա­լիզմն էր:

Հայաստա­նում ամե­նաակտուալ, այսպես կոչված ամե­նա­մասսա­յա­կան հարցե­րից մեկն անցյալ տարվա պատե­րազմն էր: Բացի մեղադրանքնե­րից, որ իրար հասցեին ուղարկում են իշխա­նա­կաններն ու ընդդի­մությունը, մարդկանց հետաքրքրում է նաև մի այսպի­սի հարց՝ իսկ պատե­րազմից խուսա­փել հնարավո՞ր էր: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդնե­րով: Ու եթե պատե­րազմը հնա­րա­վոր լիներ շրջանցել, այն լինե­լու էր հարցի լուծման ուղղությամբ արված աշխա­տանքներ, թե կրկին անո­րոշ հետաձգում էր ենթադրում:

- Պատե­րազմից հնա­րա­վոր էր խուսա­փել, եթե անցած 26 տարի­նե­րի ընթացքում կառուցեինք ժողովրդա­վա­րա­կան քաղա­քա­կան համա­կարգ, արդյունա­վետ պետություն՝ իր համա­կարգե­րով, հզոր տնտե­սություն եւ հզոր բանակ, այլ ոչ թե տրվեինք «հաղթա­ծի» մեծա­միտ ինքնա­գո­հությա­նը: Այլ հարց է, թե որքա­նով էր հնա­րա­վոր դա անել ունե­ցած մարդկա­յին ռեսուրսնե­րով, որոնք 1991թ.-ին վերա­կանգնված անկախ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում համակված էին «հոմո սովե­տի­կուսի» որակնե­րով: Նման շանս երեւաց 1999-ին, սակայն հոկտեմբե­րի 27-ով ոչնչացվեց նաեւ այդ հնա­րա­վո­րությունը եւ Հայաստանն ամբողջությամբ անցավ արտա­քին կառա­վարման ներքո: 2001թ.-ից այդ արտա­քին կառա­վա­րումը իրա­կա­նացնում էր Կրեմլը: Արդյունքում ոչնչացվե­ցին անգամ այն ծիլե­րը, որոնք կային ռազմա­կան արդյունա­բե­րության ոլորտում, տնտե­սա­կան ասպա­րե­զում: Արտա­քին տնտե­սա­կան բարենպաստ կոնյուկտուրա­յի արդյունքում 2001–2018թթ. երկիր մուտք գործած շուրջ 30 մլրդ դոլա­րի մեծ մասը դուրս բերվեց երկրից, մսխվեց, մնա­ցածն էլ գրպանվե­ցին ու ծառա­յե­ցին հիմնա­կա­նում մի քանի հազար հոգու ճոխ կյանքի, պճնանքի առարկա­նե­րի, մոլա­խա­ղե­րի եւ թմրանյութե­րի վրա:

Ինչպե՞ս եք գնա­հա­տում պատե­րազմից առաջ և հետո ՀՀ արտա­քին քաղա­քա­կա­նությունը: Ի՞նչ ռեալ փոփո­խություններ կան այդ ասպա­րե­զում:

-Պատե­րազմից հետո նոր իշխա­նություննե­րի արտա­քին քաղա­քա­կա­նությունը դարձավ մի կողմից ավե­լի խոհեմ, սակայն նաեւ ավե­լի վախվո­րած: Թեեւ պատե­րազմում պարտության հետեւանքով անխուսա­փե­լիո­րեն մեծա­ցավ Ռուսաստա­նից Հայաստա­նի կախվա­ծության աստի­ճա­նը, սակայն տեսա­նե­լի են ՀՀ կառա­վա­րության ջանքե­րը որոշ դիվերսիֆի­կա­ցիա­յի ենթարկել Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նությունը:

Մեզ մոտ սկսել է տարածվել, այսպես կոչված «ՄԱԿ-ին դիմե­լու» թեզը: Շատ քաղա­քա­կան գործիչներ պնդում են (հատկա­պես, երբ իրա­վի­ճա­կի սրա­ցում է լինում), որ պետք է ուղղա­կի գրա­վոր դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ: Դա հնարավո՞ր բան է, թե այն պարզա­պես ռուսնե­րին «հասկացնե­լու» համար արվող դեմարշ է:

-Ոչ միայն հնա­րա­վոր է, այլեւ իրա­պես կարեւոր քայլ կլի­ներ Հայաստա­նի անվտանգա­յին միջա­վայրը բարե­լավվե­լու ու Ռուսաստա­նից կախվա­ծությումը նվա­զեցնե­լու ուղղությամբ, քանի որ Արեւմուտքին նոր լծակ կտար տարա­ծաշրջան մուտք գործե­լու ու ռուս-թուրքա­կան ալյանսին հակակշռե­լու համար: Պատա­հա­կան չէ, որ մայի­սի 12‑ի ադրբե­ջա­նա­կան ներխուժումից հետո Հայաստա­նի կողմից ՄԱԿ ԱԽ-ին դիմե­լուն խոչընդո­տել է հենց Ռուսաստա­նը՝ սպառնա­լով ՀՀ իշխա­նություննե­րին վատ հետեւանքնե­րով՝ այդ քայլն անե­լու դեպքում: Մինչդեռ դա ընդա­մե­նը սպառնա­լիք էր, որից պետք չէր վախե­նալ:

Հայաստանն ապա­գա ունի՞ ԵԱՏՄ-ՀԱՊԿ շրջա­նակնե­րում:

-Ոչ: Հայաստա­նի ապա­գան Եվրա­միությունում է եւ ՆԱՏՕ-ում:

Խոսե­լով կորո­նա­վի­րուսի, պատե­րազմի ու դրանց հետև­անքնե­րի մասին, հարց է առա­ջա­նում, թե իշխա­նության տապա­լումներն այդ ուղղությամբ ի՞նչ կատե­գո­րիա ունեն: Որա­կումնե­րը տարբեր են՝ ոչ պրոֆե­սիո­նա­լիզմից մինչև ազգա­յին դավա­ճա­նություն: Ո՞րն է իշխա­նություննե­րի ամե­նա­մեծ բացթո­ղումը:

-Ոչ պրոֆե­սիո­նա­լիզմը:

Ներկա­յիս քաղա­քա­կան երկբև­եռվա­ծության պայմաննե­րում, ավե­լի ու ավե­լի հաճախ է հնչում այն կարծի­քը, որ մեզ «Երրորդ ուժ» է անհրա­ժեշտ: Ի՞նչ նկա­տի ունեն մարդիկ ընդհանրա­պես: Խոսքը նոր դեմքե­րի մասի՞ն է, թե ավե­լի շատ գաղա­փա­րա­բա­նա­կան երև­ույթ նկա­տի ունեն:

-Մարդիկ դժգոհ են գործող իշխա­նություննե­րի կարո­ղություննե­րի ցածր մակարդա­կից, սխալ կադրա­յին քաղա­քա­կա­նությունից, բարե­փո­խումնե­րի դանդաղ ընթացքից, հատկա­պես՝ դատա­կան համա­կարգում: Մյուս կողմից՝ ժողո­վուրդը, ինչպես արդեն ցույց տվեց հունի­սի 20‑ի ընտրություննե­րի ժամա­նակ, չի հանդուրժի նախկիննե­րի վերա­դարձ որեւէ ձեւով: Այստե­ղից էլ գալիս է երրորդ տարբե­րա­կի պահանջարկը: Սակայն ոչ նախկին-ոչ ներկա լինե­լը բավա­րար չէ որպես իրա­կան այլընտրանք հանդես գալու համար: Դրա համար պետք է ապա­ցուցես, որ ավե­լի պրոֆե­սիո­նալ ես քան գործողնե­րը, պատրաստ ես մի կողմ դնել անձնա­կան ամբի­ցիա­ներդ հանուն երկրին միասնա­կան այլընտրանք ներկա­յացնե­լու եւ մյուս կողմից էլ՝ կապ չունես նախկիննե­րի հետ: Հունի­սի 20-ին այլընտրանք դառնալ հավակնող ուժե­րը չկա­րո­ղա­ցան ներկա­յա­նալ հասա­րա­կությա­նը որպես այդպի­սին:  

Իշխա­նությունը կամ ընդդի­մությունը կարո՞ղ են այնքան կտրուկ փոխել իրենց պահվածքն ու մոտե­ցումը, որ հասա­րա­կությունը նրանց մեջ տեսնի «Երրորդ ուժ»:

-Իշխա­նությունը ունի հասա­րա­կության կողմից տրված, սակայն մեծա­պես մսխած վստա­հությունը վերա­կանգնե­լու հնա­րա­վո­րություն: Եթե արա­գացնի ռեֆորմնե­րը, ավե­լի արագ մաքրի կոռումպացված չինովնիկնե­րին, հատկա­պես՝ դատա­կան համա­կարգից, ավե­լի խոհեմ կադրա­յին քաղա­քա­կա­նություն վարի, ավե­լի արագ դիվերսիֆի­կացնի արտա­քին քաղա­քա­կա­նությունը, ռազմա­կան համա­գործակցություն հաստա­տի ավե­լի մեծ թվով արեւմտյան երկրնե­րի եւ Իրա­նի ու Հնդկաստա­նի հետ, սկսի ավե­լի աչա­լուրջ լինել քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունից հնչող ձայնե­րին, առա­ջարկություննե­րին եւ քննա­դա­տություննե­րին: 

Կան նաև կարծիքներ, որ «Երրորդ Ուժ» առայժմ չկա, և չի կարող լինել, քանի որ ՀՀ-ում հասա­րա­կա­կան ու քաղա­քա­կան խմբե­րի մեջ բացա­կա­յում է վստա­հությունը, նրանք մշա­կութո­րեն չեն ճանա­չում միմյանց և նախ պետք է ընդհա­նուր հիմք ձևա­վո­րել: Արդյո՞ք մենք ունենք այդքան ժամա­նակ:

-Ես համա­միտ եմ այդ կարծիքնե­րի հետ: Եւ իհարկե շատ ժամա­նակ չունենք, սակայն այդ հանգա­մանքը Ձեր նշած ախտո­րոշման վրա, ցավոք, առանձնա­պես չի ազդում:

Հասա­րա­կությունը դեռևս պատրա՞ստ է Արցա­խի ու Ցեղասպա­նության ճանաչման համար պայքա­րել այնպես, ինչպես տրա­մադրված էր առաջ: Ի՞նչ փոփո­խություններ են եղել հասա­րա­կա­կան տրա­մադրության ու մոտի­վա­ցիա­յի մեջ:

-Ցավոք, հասա­րա­կության մեջ պատե­րազմից հետո առա­ջա­ցած դեպրե­սիան, ընկճախտը, հիմնա­կա­նում դեռ հաղթա­հարված չէ: Ուստի, անհրա­ժեշտ է նախ լուրջ աշխա­տանք տանել այս վիճա­կը հաղթա­հա­րե­լու համար, ապա խելա­միտ եւ իրա­տե­սա­կան կարճա­ժամկետ խնդիրներ դնել հասա­րա­կության եւ պետության առջեւ: Միա­ժա­մա­նակ, չմո­ռա­նա­լով հեռա­հար նպա­տակնե­րի մասին: Սեփա­կան պատմությունից դասեր այդպես էլ չքա­ղե­ցինք՝ գոնե մեր հակա­ռա­կորդնե­րի նորա­գույն պատմությունից սովո­րենք:

Եթե Երրորդ ուժի ձևա­վո­րումը երկա­րի, մենք ինչքանո՞վ ենք պատրաստ դիմա­կա­յել ՀՀ առջև ծառա­ցած մարտահրա­վերնե­րին:

-Եթե նկա­տի ունեք քաղա­քա­կան մեծ միա­վոր, ապա չեմ կարծում, թե պետք է սպա­սել դրա ձեւա­վորմա­նը: Կարող ուժե­րը պետք է անմի­ջա­կա­նո­րեն աշխա­տեն հասա­րա­կության, ժողովրդի հետ, հանդես գան հասա­րա­կա­կան նախա­ձեռնություննե­րով, կարո­ղա­նա­լով համո­զել կամ ստի­պել իշխա­նություննե­րին աջակցել դրանց կյանքի կոչմա­նը: Ու քանի որ ես հեռու եմ այն մտքից, թե իշխա­նություննե­րը դավա­ճաններ են, կարծում եմ, որ ճիշտ մոտեցման դեպքում դա հնա­րա­վոր կլի­նի անել:

Ո՞րն է Ձեր կարծի­քով ամե­նահրա­տապ հարցը, որի լուծումը կենսա­կան նշա­նա­կություն ունի մեզ համար:

-Պետա­կան բոլոր համա­կարգե­րը, հատկա­պես՝ ուժա­յին մարմիննե­րը եւ դատա­կան համա­կարգը օտա­րերկրյա, այն է՝ հիմնա­կա­նում ռուսա­կան գործա­կա­լա­կան ցանցե­րից մաքրե­լը: Մի բան, որ գործող իշխա­նությունը անում է, սակայն, կրկին, չափա­զանց ու անթույլատրե­լիո­րեն դանդաղ: 

Առնչվող Հոդվածներ