24.5 C
Yerevan

Բնա­կան է Եւ Օրի­նա­չափ

Էստեղ արդեն կա ոչ թե զուտ Ավա­գա­նու մեծա­մասնության ու քաղա­քա­պե­տի հարց, այլ համա­պե­տա­կան քաղա­քա­կան մեծա­մասնության ու քաղա­քա­պե­տի հարց:

Հակոբ Բադալյան

Այս գրա­ռումը քաղա­քա­պե­տի մասին չէ, այս գրա­ռումը նրան անվստա­հություն հայտնող  ուժի մասին չէ, այս գրա­ռումը իրա­վի­ճա­կի քաղա­քա­կան տրա­մա­բա­նության մասին է, հետեւա­բար այս կամ այն կողմի պաշտպաննե­րին կամ հակա­ռա­կորդնե­րին խնդրում եմ խնա­յել էներգիան այս պատի տակ եւ ծախսել ավե­լի թեժ պատե­րում:

 Մի փոքր անդրա­դարձ քաղա­քա­պե­տի պաշտո­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կին:

Այն, ինչ կա, քաղա­քա­կան տեսանկյունից նորմալ է, որքան էլ չհնչի տարօ­րի­նակ: Մենք կարող ենք ամե­նա­տարբեր վերա­բերմունք ունե­նալ Հայկ Մարությա­նի, Նիկոլ Փաշինյա­նի, քաղա­քա­պե­տի կամ վարչա­պե­տի շրջա­պա­տի ցանկա­ցած անհա­տի հանդեպ, բայց կա պարզ իրո­ղություն՝ Երեւա­նի քաղա­քա­պե­տի ընտրությունը, ինչպես ՏԻՄ որեւէ ընտրություն, քաղա­քա­կան է: Ընդ որում, հենց օրենսդրո­րեն է այն քաղա­քա­կա­նացվել, սահմա­նե­լով, որ դրան մասնակցում են քաղա­քա­կան միա­վորներ՝ կուսակցություններ, դաշինքներ:

Եթե քաղա­քա­պե­տը ընտրվել է քաղա­քա­կան մի թիմով, որից հետո հրա­ժարվել է, ապա ստացվում է պարզ մի վիճակ՝ կամ այդ թիմն այլեւս չպետք է լինի քաղա­քի ավա­գա­նու մեծա­մասնություն, կամ չպետք է լինի այդ ավա­գա­նու մեծա­մասնության հետ քաղա­քա­կան հարա­բե­րությունը խզած քաղա­քա­պե­տը:

Հայաստա­նի դեպքում այս հարցը ունի մեկ այլ առանձննա­հատկություն: Ֆորմալ առումով Երեւա­նը ՏԻՄ մակարդակ է, բայց դե ֆակտո՝ երկրի կեսը եւ հարա­բե­րա­կա­նո­րեն գուցե նույնիսկ ավե­լին: Հետեւա­բար, էստեղ արդեն կա ոչ թե զուտ Ավա­գա­նու մեծա­մասնության ու քաղա­քա­պե­տի հարց, այլ համա­պե­տա­կան քաղա­քա­կան մեծա­մասնության ու քաղա­քա­պե­տի հարց, հատկա­պես երբ այդ համա­պե­տա­կան քաղա­քա­կան մեծա­մասնությամբ է ձեւա­վորվել քաղա­քա­պե­տա­րա­նի մեծա­մասնությունն ու Ավա­գա­նիով ընտրվել քաղա­քա­պե­տը:

Եվ, եթե ռեսուրսա­յին առումով Հայաստա­նի կեսից ավե­լին հանդի­սա­ցող Երեւա­նի քաղա­քա­պե­տը խզել է քաղա­քա­կան կապն այն ուժի հետ, որը պետք է տրա­մա­բա­նո­րեն լինի իր հենա­րա­նը, ապա շատ բնա­կա­նո­րեն առա­ջա­նում է հարցը՝ կամ այդ ուժը չպետք է լինի, կամ քաղա­քա­պե­տը:

Պարզ է, որ անվստա­հության մնացյալ հիմնա­վո­րումնե­րը այսպես ասած ֆորմա են: Եթե Հայկ Մարությա­նը պահպա­ներ քաղա­քա­կան պատկա­նե­լությունը, ապա թերեւս չէր առա­ջա­նա նրա անվստա­հության հարց, ինչքան էլ լինեին այդ անվստա­հության «հիմքե­րը»:

Բայց, կրկնեմ, որ քաղա­քա­կան առումով տեղի ունե­ցո­ղը օրի­նա­չափ ու բնա­կան է:

Ինչ վերա­բե­րում է քաղա­քա­պե­տի եւ քաղա­քա­պե­տա­րա­նի աշխա­տանքին, ապա Մարությա­նի աշխա­տանքը բնա­կա­նա­բար գնա­հատվում է տարբեր կերպ: Ընդ որում, մարդիկ, որ երեկ նրան քննա­դա­տում էին որպես քաղա­քի կառա­վա­րիչ, այսօր սատա­րում են ընդդեմ քաղա­քա­կան մեծա­մասնության: Դա էլ, նորմալ է: Ի վերջո, քաղա­քա­պե­տի արդյունա­վե­տության պատասխա­նատվությունը նրա քաղա­քա­կան հենա­րա­նի վրա է:

Կլի­նի նոր քաղա­քա­պետ, որն ավե­լի վա՞տ կաշխա­տի, դրա պատասխա­նատվությունը բնա­կա­նա­բար նստե­լու է քաղա­քա­կան մեծա­մասնության վրա եւ հանրությունն ավե­լի համո­զիչ է ասե­լու, որ աշխա­տող քաղա­քա­պե­տին փոխա­րի­նե­ցին վատ աշխա­տո­ղով:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

Առնչվող Հոդվածներ