27.6 C
Yerevan

Ի՞նչ Ենք Ուզում

Մենք իրա­կան պետա­կա­նությունը մի կողմ դրինք ու զբաղվե­ցինք քարտե­զա­յին հայրե­նա­սի­րությամբ: 

Արա­յիկ Մկրտումյան

Ամեն մեծ ճգնա­ժամ իր հետ բերում է բազում սուր հարցեր, որոնք շատ հաճախ անպա­տասխան են մնում: Գոյություն ունեն այսպես կոչված «միջանկյալ» մակարդակներ, որտեղ սովո­րա­բար փորձ է արվում խցկել և՛ հարցը, և՛ պատասխա­նը: Արդյունքում ձևա­փոխվում է հարցն էլ, պատասխանն էլ: Ու երբ փորձ է արվում պայքա­րել սեփա­կան վախի դեմ, բայց ոչ թե քաջությամբ այլ ստով, միշտ էլ ի վերջո ստիպված ես լինում կանգնել արդեն խորա­ցած խնդրի առաջ, որը սակայն այլևս չես կարո­ղա­նում հասկա­նալ, քանի որ ժամա­նա­կին հարցին պատասխա­նե­լու փոխա­րեն այն վերաձև­ա­կերպել ես ու հիմա ոչ մի պատասխան չի բավա­րա­րում:

Մենք հենց հիմա այդ վիճա­կում ենք գտնվում: Ժամա­նա­կին խուսա­փել ենք հարցին ուղիղ նայե­լուց, փորձել ենք հիմա­րացնել ինքներս մեզ, իսկ երբ եկել է պատասխա­նը տալու ժամա­նա­կը, մենք ոչ հարցն ենք կարո­ղա­նում հասկա­նալ, ոչ էլ պատասխանն է գոհա­ցուցիչ:

Ինչ է չգիտեի՞նք, որ մի օր պատե­րազմը նորից բռնկվե­լու է: Գիտեինք: Արդյո՞ք հույս ունեինք, որ ադրբե­ջանցի­նե­րը ուղղա­կի կմո­ռա­նան Արցա­խի մասին: Ո՛չ: Արդյո՞ք կարծում էինք, որ Թուրքիան մի օր հենց այնպես Արևմտյան Հայաստա­նը կվե­րա­դարձնի: Ո՛չ: Եվ բազում այդպի­սի «արդյոքներ», որոնց համար նախա­տեսված «ոչը» մեզ դուր չեկավ, բայց մենք փոխա­նակ նորմալ ու հստակ մեր առաջ նայե­լու, նախընտրե­ցինք հետաձգել վաղվան: Ամեն ինչ այնքան թողե­ցինք վաղվա վրա, որ հիմա նայում ենք, թե երեկ ինչ կարող էինք անել, որ չարե­ցինք: Ու ինչքան էլ հիմա իշխա­նությունն ու ընդդի­մությունը մեղադրեն իրար, դրա­նից ոչ մի հարցի պատասխա­նը չի փոխվում: Ավե­լին, այդ հարցե­րը երբեմն միանգա­մից վերա­նում են որպես երև­ույթ, իսկ մենք մտա­ծում ենք, թե որ պատասխանն ավե­լի ճիշտ կլի­ներ:

Ու հիմա, երբ ոչ միայն Արցա­խը մերը չէ, այլև մեզ ստի­պում են ճանա­պարհ տալ ադրբե­ջանցուն, իսկ վերջինս էլ ախորժակն ավե­լի է մեծացնում, մենք շփոթված սկսում ենք իրար վրա գոռալ, թե ով էր մեղա­վոր: Ու նույնիսկ այդ պահին չենք հասկա­նում, որ ճչոցնե­րով հարց չենք լուծե­լու: Ու չենք էլ ուզում հասկա­նալ, թե ինչու այսպես եղավ: Չենք ուզում ընդունել, որ այնքան մեծա­միտ եղանք, որ քանի դեռ ադրբե­ջանցի­նե­րը զինվում էին, մենք զբաղված էինք ուրա­խա­նա­լով պատմա­կան քարտեզնե­րով: Բա իհարկե, թուրքն ինչ զիբիլ է, որ մենք մեր ծանր տեղը թեթև­ացնենք ու լրջա­նանք: Լրջացանք…լրջացրին:

Ադրբե­ջանցի­նե­րի ամեն գնած զենքի նոր խմբա­քա­նա­կին մենք պատասխա­նում էինք հայրե­նա­սի­րա­կան կենա­ցով: Էլի ու էլի: Եվս մեկ կենաց զինվո­րի համար, ևս մեկ կենաց էլ Վիլսո­նի համար, ով Հայաստա­նի սահմաննե­րը գծեց տվեց մեզ, մենք էլ ուրա­խա­ցանք, դեռ մի բան էլ շլա­ցած նայում էինք թղթի կտո­րին և հրճվում:

Մենք հիմա էլ ենք նայում այդ թղթին ու հրճվում: 

Ու էդպես էլ մենք մեզ չհարցրինք, թե ուզածն ինչ է: Անո­րոշ խոսքե­րից բացի: Լավ մենք ի՞նչ էինք ուզում: Հիմա ինչ ենք ուզում: Արևմտյան Հայաստա՞ն, Արցա՞խ, Նախիջևա՞ն: Այդ դեպքում ինչու ոչինչ չարե­ցինք ու նստած երբեմն երբեմն հայհո­յում էինք թուրքե­րին, ավե­լի հաճախ՝ իրար: Ու այդ քաո­սի մեջ չհասցրինք հասկա­նանք, որ հայե­րի թշնա­մին դարձել է մեկ ուրիշ հայ: Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ ձեզ ատողնե­րը հայեր են ու դուք էլ ում ատում եք՝ հայ են: Սա ձեզ ոչինչ չի ասո՞ւմ:

Լավ, էմո­ցիան մի պահ մի կողմ դնենք: Ինչպես գիտենք, աշխարհում միայն մենք չէ, որ հողա­յին խնդիրներ ունենք: Սիրիան, Պաղեստի­նը, Իսրա­յե­լը, Չինաստա­նը, Հնդկաստա­նը, Թուրքիան, Հունաստա­նը, Արգենտի­նան, Բրի­տա­նիան, Կորեա­նե­րը, Ռուսաստա­նը: Մի խոսքով շատ շատե­րը: Էլ չեմ ասում արև­ելյան Եվրո­պա­յի փոքրիկ արյունա­լի քաոսնե­րը Հարավսլա­վա­կան ժառանգության հաշվով: Իսկ ինչպե՞ս են այդ բոլո­րը փորձում լուծել այդ հարցե­րը: Եթե փորձենք մի քիչ մեր քթից այն կողմ նայել ու կտեսնենք, որ նույնիսկ Չինաստա­նի, Հնդկաստա­նի, Ռուսաստա­նի պես հսկա­ներն անգամ չեն կարո­ղա­նում իրենց հողա­յին վեճե­րը լուծել հանգիստ: Ու չհասկա­ցանք, որ մեզ համար էլ ավե­լի բարդ է լինե­լու, մանա­վանդ, որ մեր թշնա­մին ոչ թե ինչ որ անկա­րողներ են, այլ մեկը դարա­վոր թշնա­մի թուրքն է, որն ի դեպ աշխարհի ուժեղ երկրնե­րից է և նրա փոքր եղբայր Ադրբե­ջա­նը: Իսկ ի՞նչ արինք մենք: Ոչինչ: Զրո: Օդ: Փուչիկ:

Հիմա հնա­րա­վոր է շատե­րը հուզվեն և գոռան, որ անձամբ իրենք օդ չեն, որ արել են, շատ են արել, պայքա­րել են, կռվել են, գրել են, խոսել: Շատե­րը զոհվել են, վիրա­վորվել: Իհարկե, բայց չէ որ դրսից չի երև­ում, որ Պողոսն արեց, իսկ Պետրո­սը չարեց: Դրսից երև­ում է, որ Հայաստանն արեց, կամ Հայաստա­նը չարեց: Եվ անցյալ տարի էլ աշխարհը ասեց, որ ՀՀ‑ն պարտվեց, ինչպես որ 1994թ. ասա­ցին, որ Հայաստա­նը հաղթեց: Որովհետև նույնիսկ հիմա մենք «իմ ու քո» ենք անում՝ փոխա­նակ ասե­լու՝ ՄԵՆՔ: 

Իսկ հիմա մենք ունենք այս վիճա­կը:

Իսկ ինչպե՞ս են մյուսնե­րը փորձում լուծել իրենց հարցե­րը: Օրի­նակ ինչպե՞ս է փորձում իր հարցե­րը լուծել Թուրքիան: Կոպիտ ուժով և դիվա­նա­գի­տությամբ:

Բայց վերցնենք ավե­լի կոնկրետ օրի­նակ: Ինչպե՞ս Իսրա­յե­լը լուծեց Գոլա­նի բարձունքնե­րի հարցը: Բավա­կան պարզ ու հասկա­նա­լի կերպով:  Երբ Սիրիա­յում ուրբա­նի­զա­ցիան դատարկում էր Գոլա­նի սիրիա­կան հատվա­ծի բնակչությունը, իսրա­յելյան քաղա­քա­կա­նությունը հրեա­նե­րի էր բնա­կեցնում իր հատվա­ծում: Անցան տարի­ներ ու Գոլանն այն տեսքն ուներ, որ մի կողմից սիրիա­կան կիսա­դա­տարկ գյուղերն էին, մյուս կողմից՝ իրա­յե­լա­կան ամուր կահա­վորված ու խիտ բնակչությամբ տարածք: Իսրա­յե­լը վերցրեց Գոլա­նի բարձունքը հենց այդպես:  Ու դրա­նից հետո երբ ուղղա­կի մի օր իսրա­յելցի զինվո­րա­կաննե­րը գնա­ցին կանգնե­ցին այդտեղ ու հայտա­րա­րե­ցին, որ իրենցն է, սիրիա­ցի­նե­րի բողոքներն արդեն անի­մաստ էին:

Ինչո՞ւ մենք չվե­րաբնա­կեցրինք Արցա­խը: Ինչու 1991թ. սկսած Հայաստա­նից մեկնեց ու չվե­րա­դարձավ մեկ մլն-ից ավել մարդ: Ինչու Արցա­խի 120 հազար բնակչությունը չդարձավ կես մլն, մեկ մլն: Որ այդ մեկ մլն բնակչությունն ունե­նար հարուստ և ուժեղ 200 հազա­րա­նոց բանակ: Ինչո՞ւ Հայաստա­նից մեկնեց այլ ոչ թե վերա­դարձավ մեկ մլն հայ: Ինչո՞ւ այդպես էլ հազա­րա­վոր գործա­րաննե­րը չվե­րա­բացվե­ցին: Ինչո՞ւ մինչև հիմա մայրա­քա­ղաք Երև­ա­նում բազմա­թիվ ուրվա­կան շենքեր կան, անբնակ տարածքներ, երբ ողջ աշխարհում մարդիկ մի պտղունց հողի համար արյուն են թափում: Մեր մտքով գուցե չանցավ, որ մենք չենք կարող Արևմտյան Հայաստան վերա­դարձնել, եթե անգամ մեկ քաղաք չենք կարո­ղա­նում մաքուր և ամուր պահել:

Մենք իրա­կան պետա­կա­նությունը մի կողմ դրինք ու զբաղվե­ցինք քարտե­զա­յին հայրե­նա­սի­րությամբ: Մենք մինչև հիմա հայհո­յում ենք, եթե Արցա­խը քարտե­զից հանվում է, բայց չենք ուզում հասկա­նալ, որ մենք Արցա­խը կորցրինք այն պահից սկսած, երբ արհա­մարհե­ցինք բոլոր կարև­որ երև­ույթնե­րը, կորցրինք այն պահից սկսած, երբ Արցա­խից ու ՀՀ-ից մարդիկ սկսե­ցին մեկնել ու չվե­րա­դառնալ: Երբ բաժակ բարձրացրինք, երբ մեր ծանոթն ազատվեց բանա­կից, ընդ որում գժի թղթով: Մենք հպարտ հպարտ նայում էինք, թե ինչպես են կիսագրա­գետ երգչուհի­նե­րը էրո­տիկ շարժումնե­րով հիմար երգեր երգում՝ «հանուն հայրե­նի­քի»: Մենք վաստա­կա­վո­րի կոչում տվինք ում պատա­հի, մենք սկսե­ցինք ծաղրել հայե­րեն կիրթ խոսե­լը, դասը սովո­րող տղա­յին, փողո­ցը կեղտո­տե­լը դարձավ ինքնա­հարգանքի շեմ: Մենք դիպլոմներ գնե­ցինք ու խոթե­ցինք ուրի­շի աչքը: Փչացրինք ու աղա­վա­ղե­ցինք գրե­թե ամեն ինչ: Թույլ տվինք, որ 12-րդ դարի եկե­ղե­ցին քար առ քար քանդվի, բայց սկսե­ցինք ախ ու վախ անել, երբ թուրքե­րը ռմբա­կո­ծե­ցին Շուշիի Սպի­տա­կա­վո­րը: 

Մենք ամեն ինչում հակա­ռա­կե­ցինք իրար: Մենք սկսե­ցինք պայքա­րել ոչ թե հանուն միմյանց, այլ իրար դեմ: Մենք մի կողմ դրինք սթա­փությունն ու ռեա­լը, ընկանք ինչ որ երազնե­րի հետև­ից:

Եվ հիմա մենք այստեղ ենք:

Մի տհաճ օրի­նակ: Պատկե­րացրեք, որ դուք ավտոտնա­կում մեքե­նա­յի մեջ եք ու շարժի­չը միացված է: Գազը լցվում է ամե­նուր և դուք խեղդվում եք: Իսկ եթե ինչ որ մեկը դուռը բացի՞: Միևնույն է դուք արդեք մահա­ցել եք: Իսկ եթե ինչ որ մեկը հասցնի ժամա­նա­կին գալ: Ձեզ կփրկեն: Իսկ ի՞նչ է պետք անել հասցնե­լու համար: Շատ բան…կարելի էր անել սրա­նից քսան, կամ նույնիսկ տասը տարի առաջ: Իսկ հիմա վայե­լում ենք:

Որոշներն ասում են, որ դրությունն այնքան էլ անհուսա­լի չէ: Համա­ձայն եմ: Դրությունն անհուսա­լի է, երբ տունն այրվում է: Իսկ երբ տունն արդեն այրվել է, դրություն արդեն գոյություն չունի:

Ու ես չեմ պատրաստվում լավա­տե­սության հերթա­կան դոզա­յով քնեցնել ինձ ու շրջա­պա­տիս: Խնդիրն այն է, որ մենք՝ հայերս, ի ծնե լավա­տես ենք Հայաստա­նի հարցով: Մենք նստում ենք ու հավա­տում ենք, որ հենց այնպես ուղղա­կի լավ կլի­նի:

Եվ հիմա մենք այստեղ ենք:

Ու հիմա մեր երա­զանքնե­րի քարտե­զում Արևմտյան Հայաստա­նի ու Նախիջև­ա­նի հետ միա­սին ավե­լա­ցել է նաև Արցա­խը: 

Գտած փողը չեն ափսո­սում: Ծախսում են: Մեզնից շատե­րի համար արցախյան պատե­րազմի հաղթա­նա­կը գտած փող էր, որ վատնե­ցինք: 

Մինչդեռ կարե­լի էր 30 տարում ստեղծել ուժեղ և ամուր Հայաստան:

Իսկ ի՞նչ է ուզում սովո­րա­կան հասա­րակ քաղա­քա­ցին: Երբ նա մենակ է, երբ գոռա­լու և կեղծե­լու առիթ չկա: Նա հասկանո՞ւմ է, թե ինչ է ուզում և ինչու: Նա հիմա պատրա՞ստ է Արցա­խի և Ցեղասպա­նության ճանաչման համար պայքա­րել այնպես, ինչպես երկու տարի առաջ, թե մոտի­վա­ցիան կորել է: Սա հարց է, որին չենք ուզում անդրա­դառնալ, մինչդեռ հիմա մտա­ծե­լու ամե­նա­ճիշտ պահն է: Մի կողմ դնել բոլոր կենացնե­րը, քարտեզնե­րը, երազնե­րը և սթափ գլխով նայել հայե­լուն ու հարցնել, թե ինչ ենք ուզում: Ուզո՞ւմ ենք հետ բերել Արցա­խը: Ուզո՞ւմ ենք հետ բերել Արևմտյան Հայաստա­նը: Ուրեմն եկեք սկսենք հենց հիմա: Որովհետև նույնիսկ հիմա կարե­լի է լավ աշխա­տել ու մի քանի տարի հետո ունե­նալ Հայաստան-Սփյուռք ուժեղ կապ: Ու կարե­լի է ընդա­մե­նը մի քանի տարում այնպես բորբո­քել թուրքա­կան ու ադրբե­ջա­նա­կան անջա­տո­ղա­կաննե­րին, որ այդ երկրնե­րը մասնատվեն իրենք իրենց: Հնա­րա­վոր է, ամեն ինչ հնա­րա­վոր է: Ինչպես նաև հնա­րա­վոր է կորցնել ամեն ինչ, եթե շարունա­կենք այս հոտած ու նեխած տրա­մա­բա­նությամբ:

Իսկ ինչի՞ց սկսել: Հավա­նա­բար այն բանից, որ հասկա­նանք, որ քանի դեռ ուժեղն է հարցը փորձում լուծել: ՄԱԿ‑ն էլ կլռի, Հաա­գան էլ Ստրասբուրգն էլ: Հասկա­նալ, որ մենք, միայն  մենք կարող ենք ու պիտի լուծենք մեր հարցե­րը: Ու սկսենք լուծել այդ հարցե­րը, որ հետո, երբ հերթա­կան աղե­տը չոքի մեր առաջ, մենք շփոթված իրար չնա­յենք, հասկա­նա­լու համար, թե ով ինչ արեց, կամ ով ինչ չարեց:

Ու հիմա երբ Թուրքիան հինգե­րորդ սերնդի կործա­նիչ է սարքում, մենք չպի­տի զարմա­նանք, եթե 6–7 տարի հետո թուրքա­կան հրթիռներն իջնեն Երև­ան: Մինչդեռ ճիշտ աշխա­տե­լու դեպքում կարող ենք այնպես անել, որ հայկա­կան հրթիռնե­րը հասնեն Բաքու: Եվ դա մեծա­խո­սություն չէ: Եթե հնա­րա­վոր է դարձյալ ողջ մնալ մի քանի հազար տարվա այս աշխարհա­քանդիչ կյանքի մեջ ուրեմն հնա­րա­վոր է նաև ավե­լի ուժե­ղա­նալ: Բայց ամեն ինչ կարե­լի է միայն այն դեպքում, երբ հասկա­նանք, թե ինչ ենք ուզում: Իրա­պես: Հոգով ու սրտով: Ողջ էությամբ, ոչ թե զուտ ցանկություն:

Ու լինել սթափ: Այնքան, որ հասկա­նալ, որ Աստծո հետ խոսե­լու համար հարկա­վոր է աղո­թել, իսկ հայրե­նի­քը պահե­լու համար՝ սիրել: 

Մենք կարո՞ղ ենք: Մենք ուզո՞ւմ ենք:

Դու ի՞նչ ես ուզում, հենց դու: Երբ միայնակ ես ու ոչ ոքի մոտ ձևացնե­լու անհրա­ժեշտություն չկա: Երբ հայե­լու առաջ ինքդ քեզ ես նայում, ո՞ւմ ես տեսնում՝ իր գոռո­զությա­նը պարտված հայի՞, թե սթափ հայի, ով արդեն հասկա­ցել է, թե ինչ պիտի անի Շուշիում նորից եռա­գույն ծածա­նե­լու համար:

Առնչվող Հոդվածներ