26.5 C
Yerevan

Մեր Ուղին‑ի Հարցազրույցը Հարութ Քալաջյա­նի Հետ

1. Ե՞րբ և ինչո՞ւ հիմնադրվեց Մեր Ուղի­նը։

-Ուղիղ մեկուկես տարի առաջ՝ այսօր, Մեր Ուղին Գաղա­փա­րա­կան Հարթա­կով և մի խումբ  գաղա­փա­րա­կան դաշնակցա­կաննե­րով հանդես եկանք հայտա­րա­րությամբ, որով ահա­զանգե­ցինք Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության գաղա­փա­րա­կան ուղիի սայթաքվա­ծության նախադրյալնե­րը եւ արժե­քա­յին գալիք հավելյալ գահա­վիժման հավա­նա­կան վտանգնե­րը։

2. Մեր Ուղի­նի գործունեության հատկա­պես ո՞ր հատվա­ծը կընդգծեք։

-Դժբախտա­բար ցարդ մենք չկա­րո­ղա­ցանք ՀՅԴ գահա­վի­ժումը կասեցնել,  կամ առնվազն դանդա­ղեցնել և սակայն՝ մեր գաղա­փա­րա­կան վերլուծումներով,պետականամետ ուղղուա­ծությամբ կարո­ղա­ցանք կայքէ­ջը ժողովրդայնացնել հետզհե­տե բարձրացնե­լով այն արժե­քա­յին բարձր մակարդա­կի, կենտրո­նա­նա­լով հատկա­պես երկրի ինքնիշխա­նության, ընկե­րա­յին արդա­րության, ազա­տության, Հայաստան-Սփյուռք գործընկե­րության, Արցախյան պահանջա­տի­րության անձեռնմխե­լի հիմնախնդիրնե­րի վրա, և այդ բոլո­րին զուգա­հե­ռա­բար՝ մեր ժողովրդին ապա­ցուցե­ցինք՝ որ ԻՆՔԸ ճիշտ էր այն գնա­հատման մեջ, որ իր տասնամյակնե­րով սպա­սած Դաշնակցությունն այսօրվա­նը չէ։

3. Ի՞նչ պատկե­րացնումնե­րով և նախագծե­րով ՀՅԴ‑ն վերա­դարձավ Հայաստան։

-Անշուշտ առաջնա­յին էր գաղա­փա­րա­կա­նը: Յոթա­նա­սուն տարի­ներ Սփյոռքի մեջ Հ.Յ. Դաշնակցությունը իր գաղա­փա­րա­խո­սա­կան պայքա­րով սովե­տա­կան կարգե­րի դեմ սերունդներ դաստիա­րա­կեց այն հեռանկա­րա­յին ակնկա­լությամբ, որ մի օր Հայաստա­նի վերանկա­խա­ցումով պիտի վերա­դառնար ԵՐԿԻՐ և Քրիստա­փո­րի ու Արա­մի տեսլա­կա­նով այստեղ ամրագրեր պետա­կան, ինքնիշխան եւ ընկե­րա­յին արդա­րության համա­կարգեր։

Եվ 1991-ին, երբ պատա­հեց վերանկա­խա­ցումը, մեծ հույսեր կային, որ Դաշնակցությունը պաշտո­նա­պես մուտք գործե­լով հայրե­նիք՝ փուլ առ փուլ  կյանքի պիտի կոչեր իր ազգա­յին-հեղա­փո­խա­կան գաղա­փա­րա­խո­սությունը և ի վերջո ՓՈԽԵՐ  սովե­տախտով տառա­պող ժողովրդա­յին հոգե­բա­նությունն ու տրա­մա­բա­նությունը։

4. Իսկ ինչ կատարվեց վերա­դարձից հետո: Արդեն նշե­ցիք, որ ՀՅԴ‑ն այլևս այն չէ, ինչ առաջ: Ի՞նչ պատա­հեց ՀՅԴ-ին:

-Պատա­հեց այն, որ նեխած կարգերն արմա­տա­խիլ անե­լու փոխա­րեն ԻՆՔԸ ՓՈԽՎԵՑ ու դարձավ այդ բոլշև­ի­կա­մետ տրա­մա­բա­նության լծակնե­րի առա­ջա­տա­րը՝ նորե­լուկ «դաշնակցա­կաններ» ու  և իրա­րա­հա­ջորդ ղեկա­վա­րություննե­րի դրա­մա­պաշտ հանցա­գործության հետև­անքի սկզբունքով։

Եվ այդպես, ժողովրդի ծոցից ծնված ու նրա համար հարյուր տարի զոհա­բե­րած Հեղափոխական/Ժողովրդավար Կազմա­կերպությունը Հայաստա­նում՝  հեղա­փո­խա­կան պոռթկումով փողոց իջնող կամ ընտրա­կան տեղա­մաս հաճա­խող ԺՈՂՈՎՐԴԻՆ սկսեց անվա­նել (և շարունա­կում է այդպես) «ԺԵԽ» կամ ՈՉԽԱՐ:

5. Խոսե­լով այդ ամե­նի մասին, հարց է առա­ջա­նում, թե ինչպե՞ս ընթա­ցավ ՀՅԴ գործունեությունն ընդհանրա­պես: Ի՞նչ տրա­մա­բա­նություն կար:

-Վերջին երկու նախա­գահնե­րի իշխա­նության մեջ լինեե­լով,  «նոր» Դաշնակցությունը ոչ մի առի­թով չբարձրա­ձայնեց երկրի ինքնիշխա­նության և ընկե­րա­յին արդա­րության օրա­կարգը: Ոչ մի առի­թով չքննա­դա­տեց պետա­կան գանձա­րա­նը կողոպտող և հաղթա­նա­կած բանա­կը հեղի­նա­կազրկող քաղա­քա­կան դաւա­ճա­նությունը:

Ոչ մի առի­թով չընդդի­մա­ցավ Արցա­խի յոթը շրջաննե­րը աճուրդի հանած հակա­մեկթի­զա­կան բանակցություննե­րին և փաթեթնե­րին։ 

Եվ դեռ շատ ավելի՜ն։

Վերջին երկու տարի­նե­րին, երբ մեր երկի­րը ներքին ու արտա­քին գոյության վտանգնե­րի էր ենթարկվում (համա­ճա­րակ , 44 Օրյա պատե­րազմ, դաշնակցա­յին ճնշումներ) Հայաստա­նի Դաշնակցա­կան Կառույցը, գործե­լով իբրեւ de facto բյուրո, մնաց հավա­տա­րիմ սերժո­քո­չարյա­նա­կան երկրա­վա­ճառ վարգագծին և վերջին Արտա­հերթ Ընտրություննե­րում, իբրև Քոչարյա­նի առաջնա­յին լծակ, սպրդեց Խորհրդա­րան՝ փողո­ցա­յին պայքա­րը փոխադրե­լով այդտեղ։

Նույն այդ ժամա­նա­կա­հատվա­ծում երկի­րը ապա­կա­յունացնող շարժումին իր մասնակցությա­նը զուգա­հեռ, Հայաստա­նի Դաշնակցությունը ապա­տե­ղե­կատվա­կան լայնա­մասշտաբ քարո­զարշավնե­րով կարո­ղա­ցավ Սփյուռքյան շարքե­րի ստվար թվա­քա­նակ ներքա­շել երկի­րը ցնցող պառակտիչ գործունեության մեջ։

6. Մենք ընդհա­նուր շոշա­փե­ցինք սխալներն ու վրի­պումնե­րը, իսկ եթե փորձենք կոնկրետ օրի­նակնե­րով խոսել, ապա ի՞նչ կառանձնացնեք:

-Այս հարցազրույցով, ես չեմ ցանկա­նում խորա­նալ ամբողջ Դաշնակցությունը տակնուվրա անող այս դաշտում։ Կասկած չունեմ, որ այդ հարցով պատմությունը հանգա­մա­նո­րեն կտա իր դաժան բայց արդար վճի­ռը։ Այստեղ  կբա­վա­րարվեմ սեղմ կետե­րով ներկա­յացնել վերջին 3 տասնամյակնե­րում արձա­նագրված հետևյալ 9 բացթո­ղումնե­րը՝

ա) Դաշնակցության անկազմա­կերպ մուտքը Հայաստան։

բ) Հայաստանյան Կառույցի իշխա­նա­տենչության հիվանդա­գին մարմա­ջը։

գ) Հայաստանյան Կառոյցի ստանձնած նախա­րա­րություննե­րի մեղմ ասած՝ թափթփվա­ծությունը։

դ) 2018‑ի Ժողովրդա­կան Ընդվզումին Դաշնակցության բացա­կա­յությունը։

ե) 2019‑ի Հայաստանյան Կառույցի Ուսա­նո­ղա­կան (ՆԱՈՒՄ) ջարդը և  ընդհանրա­պես՝ Կանո­նագրա­յին չարա­շա­հումնե­րը։

է) Սփյուռքի շարքե­րը վերից վար հրա­հանգա­յին կառա­վարման գործե­լաձևը և դրանք ապա­տե­ղե­կատվությամբ սնուցե­լու վարքա­գի­ծը։

ը) ԱՄՆ‑ի ՀՅԴ Արևմտյան մասում  ապա­կենտրո­նացման սկզբունքի խափա­նումը և դրա իբրև հետև­անք շրջա­նի պառակտումը և Բյուրո­յի Արևմտյան անդա­մի գրե­թե աննա­խա­դէպ (131 տարվա ընթացքում միայն երկրորդը) ցավոտ հրա­ժա­րա­կա­նը։

թ) Վերջի­նը ու գուցե ամե­նա­պա­խա­րա­կե­լի բացթո­ղումը Դաշնակցության փախուստն է Ժողովրդա­վա­րության եւ Ինքնիշխա­նության արժեքնե­րից:

7. Խոսե­լով այսքան վրի­պումնե­րի ու սխալնե­րի մասին, անշուշտ Դուք ևս հայտնվել եք անցանկա­լի դերում, ինչպես և այն բոլոր կուսակցա­կաննե­րը, ովքեր համարձակվել են որևէ առարկություն ունե­նալ կամ դժգո­հություն հայտնել: Ի՞նչ կասեք այս մասին: Ի՞նչ կանխա­տե­սում ունեիք:

-Երբ անցյալ տարվա Հուլի­սի 29- ին ինձ հեռացրին ՀՅԴ շարքե­րից, տակա­վին հույս ունեի և դեռևս ամիսներ անց Ֆեյսբուքյան իմ էջում Դեկտեմբեր 31-ին գրե­ցի, որ ՀՅԴ 33-րդ ժողո­վը Հունվա­րին պիտի կարո­ղա­նա ակո­սել Նոր Ուղին և անդրա­դառնա վերջին ավե­լի քան 20 տարի­նե­րին գործված քաղա­քա­կան և ներքին կազմա­կերպա­կան հանցա­գործություննե­րին։ Դժբախտա­բար Ամա­նորյա մաղթանքը ոչ միայն չմո­տե­ցավ իրա­կա­նությա­նը, այլ ընդհա­կա­ռա­կը՝ Դաշնակցությունը հավելյալ կոշտությամբ գործեց իր գաղա­փա­րա­խո­սության դեմ ու դարձավ մեր ժողո­վուրդը կեղե­քողնե­րի պաշտօ­նա­կան լծակ։ Եվ «նորընտիր» բյուրոն գործեց հաւա­տարմո­րեն ամբողջ 3 տարի այդ ԸԺ‑ի նիկո­լանպա­տակ Բացման Խոսքին:

8. Եվ այսպես, Նորընտիր բյուրոն ամնեև­ին այն չէր, ինչ կարե­լի էր սպա­սել: Ի՞նչ է լինե­լու հետո թե կուսակցությունում և թե Հայաստա­նում:

-Այդ բոլո­րը, որպես որո­շա­կի հիմնա­վո­րում պատասխա­նիս և եզրա­կացնում եմ, թէ ինձ համար անվի­ճե­լի ՝ այն, որ այսօր, որ ոչ ՀՅԴ‑ն և ոչ էլ բոլոր նախկին կառա­վարման բոլոր մեծ ու փոքր շեֆե­րը իրենց կուսակցություննե­րով ուշ կամ հարա­բե­րա­բար շատ ավե­լի կանուխ՝ ի վիճա­կի չեն լինե­լու իրենց գոյությունը պահել Հայաստանյան քաղա­քա­կան խոհա­նո­ցին մեջ և պիտի բավա­րարվեն տխրահռչակ արձա­նագրություններ պահել մեր պատմության մռա՜յլ էջե­րի վրա։

9. Եկող տարի նոր բյուրո է ընտրվե­լու: Ինչ որ սպա­սե­լիքներ կա՞ն այդ առումով:

-Գարնան 34-րդ ԸԺ-ին հրաշքին հավա­սար սպա­սում, որ գուցե իր գործն ավարտած բյուրոն իր բացման խոսքում գոնե փորձի հասկա­նալ իր անցած ուղու ակա­նա­պատված իրո­ղությունը և պետա­կա­նա­մետ նոր էջ  բանա­լու խոստումով՝ մեր ժողովրդին հայտնի իր անկե՜ղծ ներո­ղամտությունը։

10. Անկախ նրա­նից, թե այսօր խորհրդրանն ինչ ուժե­րով է ձևա­կերպված, Դուք հավատո՞ւմ եք, որ դաշտը թարմա­նա­լու և կարգա­վորվե­լու է:

Այսօր անհա­մե­մա­տե­լիո­րեն ավե­լի կարև­որ է այն, որ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում բարե­բախտա­բար կան արտա­խորհրդա­րա­նա­կան կառուցո­ղա­կան ուժեր, որոնք վերջին տարի­նե­րին ծանր հարված ստա­ցան երկրի քաղա­քա­կան սուր երկբե­ռացման իրո­ղությունից և  իբրև գլխա­վոր հետեւանք՝ չկա­րո­ղա­ցան ունե­նալ ժողովրդա­յին անհրա­ժեշտ խարիսխը։

Բայց ես հավա­տում եմ, որ գալիք ամիսնե­րում մենք պիտի զգանք ներկա­յությունը Քաղա­քա­կան Նոր Մտա­ծո­ղության, որ հավա­տա­րիմ մեր պատմության Ոգուն՝ հաստատ քայլե­րով դուրս պիտի բերի մեր երկի­րը այս խայտա­ռակ և ապա­կա­ռուցո­ղա­կան մթնո­լորտից։

11. Իսկ Դուք բացի հույս ունե­նա­լուց նաև նկատո՞ւմ եք նման կերպարնե­րի կամ ուժե­րի:

-Այդ նոր մթնո­լորտի ոտնա­ձայննե­րը արդեն  լսում ենք՝ հատկա­պես 44-օրյա­յի առաջնագծե­րում կենաց-մահու կռիվ տված բազմա­հարյուր երի­տա­սարդության, որ մարտա­կան եղբայրության հավա­տո հանգա­նա­կո՝ օր-օրի հավելյալ միս ու մարմին է  ստա­նում և առաջ  քաշում քաղա­քա­կան նոր ուղղության  ստեղծման հրա­մա­յա­կա­նը, որի մասին տարբեր առիթնե­րով Մեր Ուղին‑ի Հարթա­կում  և այլուր՝ խոսել են Հրանտ Տէր Աբրա­համյա­նը, Կայծ Մինասյա­նը, Հովսեփ Խուրշուդյա­նը և շատ այլ պետա­կա­նա­կենտդրոն վերլուծա­բաններ։

Առնչվող Հոդվածներ