27.3 C
Yerevan

Հայ-թուրքա­կան Երկխո­սության Տողա­տա­կում

Արա­յիկ Մկրտումյան

Այս երկխո­սությունը պետք է լինի մեր առա­ջին լուրջ քայլը հայոց ցեղասպա­նության թրքա­կան առե­րեսման ճանա­պարհին։

Երկխո­սություն, ոչ թե բարե­կա­մություն, կամ ինչպես ոմանք են սիրում կրկնել՝ «ախպե­րություն»: Իսկ խոսել՝ չի նշա­նա­կում բարե­կա­մա­նալ: Սա պարզ է: Պարզ է նաև այն, որ մենք եկանք հասանք այն վիճա­կին, որ ուզած-չուզած պիտի խոսենք: Ցավոք, սա էլ է պարզ:

Իսկ հիմա անցնենք կարև­ո­րին:

Ինչպես բոլորս գիտենք, ընթա­նում է հայ-թուրքա­կան բանակցություննե­րի նախա­պատրաստում և այդ ֆոնին հին ցավն ու նոր վիշտը միա­խառնվում են իրար: Ակտի­վա­նում են նաև պղտոր ջրում ձուկ որսել սիրողնե­րը, որոնք ասում են, թե տեսեք ձեր որդի­նե­րի արյունը վաճա­ռում են: Այդ պղտոր ջրի սիրա­հարնե­րը երա­զում են, որ ջուրը միշտ պղտոր լինի, որովհետև այնտեղ ձուկ որսա­լը հեշտ է, որովհետև շահ կա ու այդ շահի համար կարող են օգտա­գործել ժողովրդի ամե­նանվի­րա­կան զգա­ցումներն ու ամե­նա­նուրբ լարե­րի հետ խաղալ:

  • Բայց նախ եկեք հասկա­նանք, թե ինչ է ընդհանրա­պես նշա­նա­կում հայ-թուրքա­կան երկխո­սություն: Մենք ուզո՞ւմ ենք դա: Թուրքերն ուզո՞ւմ են: Ու այնպես չէ, որ եթե մենք ասենք եկեք բանակցենք, թուրքերն իսկույն ասե­լու են այո, եկեք: Ո՛չ: Սա մեծ, շատ մեծ հարց է, որ մեկ երկու օրում չի կարգա­վորվե­լու (եթե ընդհանրա­պես կարգա­վորվե­լու է):

Կան բազմա­թիվ հարցեր, որոնք հարկա­վոր է հաշվի առնել այդ երկխո­սությունը նկա­տի ունե­նա­լիս: Որովհետև մենք չենք մոռա­ցել, թե ովքեր են թուրքե­րը ու այնքան միա­միտ չենք, որ հավա­տանք, թե կարե­լի է ուղղա­կի խոսքով եղբայրա­նալ մեկի հետ, որի համար իդեա­լա­կան աշխարհն այն է, որտեղ հայեր չեն ապրում: Մենք միա­միտ չենք, ոչ էլ՝ հիմար: Թուրքերն էլ միա­միտ ու հիմար չեն: Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը մշտա­պես արյամբ հեղված են եղել և հիմա, երբ խոսք է գնում հարա­բե­րություններ հաստա­տե­լու կամ երկխո­սության մասին, հասկա­նա­լի պատճա­ռով մարդիկ վրդո­վում են, որովհետև մի տարի է անցել ինչ Արցա­խի մեծ մասը կորցրել ենք և Եռաբլուրում ավե­լա­ցել են հազա­րա­վոր շիրիմներ:

Եկեք հասկա­նանք, թե մենք ինչ ենք ուզում: Շրջա­փա­կումն անշուշտ պիտի վերացվի, դա միանշա­նակ է: Մենք այլևս չենք կարող ապրել այսպես կիսա­խեղդ վիճա­կում: Բայց ինչպե՞ս: Զիջե­լով ու մոռանալո՞վ, իհարկե ոչ: Ցեղասպա­նությունից հրաժարվելո՞վ, ոչ և կրկին անգամ ոչ: Խելա­ցի լինե­լու դեպքում մենք կարող ենք այս բանակցություններն այնպի­սի ծանր բեռ դարձնել թուրքե­րի համար, որ նրանք ինքնա­կամ շատ զիջումնե­րի գնան: Իսկ դրա համար հարկա­վոր է խիստ աչա­լուրջ լինել, շատ ուշա­դիր:

Հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը նույնիսկ եթե փորձեն կարգա­վորվել, բազմա­թիվ քաղա­քա­կան, տնտե­սա­կան, հոգե­բա­նա­կան բացեր կան, որոնք շատ երկար ժամա­նա­կում պիտի լուծվեն: Մենք ոչ թե պիտի տագնա­պենք, որ երկխո­սե­լու ընթացքում մոռա­նա­լու ենք ու զիջե­լու, այլ պիտի հասկա­նանք, որ երկխո­սե­լու դեպքում մենք առա­ջադրե­լու ենք ու պահանջե­լու: Մենք վաղուց պիտի նման կերպ անեինք: Մի անգամ նույնիսկ բավա­կան առա­ջընթաց էր սկսվել: Երևի բոլորն էլ հիշում են, որ նախա­տեսվում էր հարա­բե­րություննե­րի կարգա­վորման արձա­նագրություններ ստո­րագրել, բայց ի վերջո ամեն ինչ այնպես ձգձգվեց, որ ի վերջո այն ժամա­նակվա նախա­գահ Սերժ Սարգսյանն ասաց. «Չեք ստորագրո՞ւմ, գրո­ղին ստո­րագրեք»:

Հիմա մենք կանգնած ենք բավա­կան լուրջ առա­ջադրանքի առջև: Ինչպե՞ս չտա­պա­լել այդ երկխո­սությունը և միա­ժա­մա­նակ չվնա­սել ինքներս մեզ:

Իշխա­նություննե­րը, կարծում եմ հասկա­նում են, թե որքան նուրբ հարց է և որ անհրա­ժեշտ է չշտա­պել և սխալներ թույլ չտալ: Մենք սիրում ենք շտա­պել և այդ պատճա­ռով էլ միշտ ուշա­նում ենք ամեն ինչում: Հիմա իրա­վունք չունենք շտա­պե­լու կամ էմո­ցիա­յին տրվե­լու:

Այն բոլոր սուբյեկտնե­րը, որ լավ հարստա­ցել են հայ-թուրքա­կան հարա­բե­րություններ շահարկե­լով, մի ձեռքով մոմ են վառել եկե­ղե­ցում, իսկ մյուսով քանդել են Հայաստա­նը, նրանք թող չոգև­որվեն: Նրանք, ովքեր մշտա­պես ասել են, թե պետք չէ երկրում լարվա­ծություն առա­ջացնել, որովհետև թուրքը նայում ուրա­խա­նում է, իրենք պակաս ուրախ չէին, երբ կրքեր բորբո­քե­լուց հետո անցնում էին փող աշխա­տե­լու «հայրե­նա­սի­րա­կան պրակտի­կա­յին»՝ անունը դնե­լով հանուն հայրե­նի­քի: Բիզնեսմեն գենե­րալնե­րը՝ վկա:

Իսկ թուրքե­րը շատ ավե­լի մտա­հո­գություններ ունեն քան մենք ենք կարծում: Ոչ ոք թող չմտա­ծի, որ թուրքե­րի վիճա­կը հրա­շա­լի է: Էրդո­ղա­նը կարո­ղա­ցել է հարա­բե­րություննե­րը փչացնել բոլո­րի հետ իր կայսե­րա­պաշտա­կան հակումնե­րի համար և նա էլ գիտի, որ մենք բանակցություննե­րի գնա­լու ենք հստակ պահանջնե­րով: Թուրքե­րը գիտեն իրենք ով են, մենք էլ չենք մոռա­նում:

Հայ-թուրքա­կան երկխո­սություն ասվա­ծը միա­կողմա­նի չէ: Թուրքերն իրենք դեռ պիտի ապա­ցուցեն, որ կարո­ղա­նա­լու են դրա տակից դուրս գալ: Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ մեր պատվի­րա­կություննե­րը համա­ձայնվե­լու են ու ասեն այո ամեն ինչին:

Ինչ վերա­բերվում է այն բանին, որ թուքե­րի հետ առևտուր անե­լու մասին հնչում են կարծիքներ, որ դա դավա­ճա­նություն է, ուրեմն գնա­ցեք տուն և ձեր զգեստնե­րի մի մեծ մասը, ափսե լվա­նա­լու հեղուկնե­րը, և բազմա­թիվ այլ իրեր նետեք դուրս, որովհետև դրանք թուրքա­կան են: Հայաստանն ամեն տարի մոտ 200 մլն ԱՄՆ դոլա­րի ապրանք է բերում և մանրա­ծախ շուկա­նե­րում վաճա­ռում, դա ինչ է առևտուր չէ՞: Կամ, որ տուրիստա­կաննե­րը կազմա­կերպում և տանում են Անթա­լիա հանգստա­նա­լու: Դա առևտուր չէ՞: Հասկանո՞ւմ եք, առևտուր անել թուրքե­րի հետ, գնալ Թուրքիա հանգստա­նա­լու, բայց դավա­ճա­նություն համա­րել բանակցություննե­րը՝ նշա­նա­կում է, որ այդ մարդիկ կամ լավ չեն հասկա­նում, կամ էլ…թուրքի հետ առևտուրը դավա­ճա­նություն է միայն այն դեպքում, երբ իրենք օգուտ չունեն:

Մայրա­քա­ղաք Երև­ա­նի շատ թաղե­րի բնա­կիչներ շատ լավ գիտեն, որ հայրե­նա­սի­րություն խաղա­ցող մի քանի­սին են պատկա­նում շատ առևտրի կետեր ու տարածքներ, որտեղ վաճառվում են թուրքա­կան ապրանքներ: Կառա­վա­րությունն արգելե՞ց ներմուծումը: Հետո՞ ինչ: Միևնույն է ապրանքը գալիս է: Դրա մասին է պետք մտա­ծել: Այդ երկա­կի ստանդարտնե­րի:

Իսկ բանակցություն՝ չի նշա­նա­կում արյուն վաճա­ռել: Ոչ ոք երբևէ չի կարող մոռա­նալ ո՛չ ցեղասպա­նությունը, ո՛չ Առա­ջին Հանրա­պե­տությունը, ո՛չ Սարդա­րա­բա­դը, ո՛չ Արցախյան պատե­րազմնե­րը:

Այս երկխո­սությունը պետք է լինի մեր առա­ջին լուրջ քայլը հայոց ցեղասպա­նության թրքա­կան առե­րեսման ճանա­պարհին։

Թուրքիա­յում մի ողջ սերունդ մեծա­նում է կեղծ պատմությամբ ու կեղծ անցյա­լով: Մենք պիտի կարո­ղա­նանք քանդել այդ շղթան, հակա­ռակ դեպքում կունե­նանք մշտա­պես արյան ծարավ մի կայսրություն: Մեր արյա­նը ծարավ:

Իսկ նրանք, ովքեր սիրում են այդ ամե­նի վրա բիզնես անել, կտխրեն իհարկե, որ եկա­մուտը քչա­նում է:

Ասում եք թուրքի հետ առևտուր չանե՞լ Է մի արեք: Թուրքա­կան զգեստ հագած հակաթրքա­կան պահվա­ծը ծիծա­ղե­լի էլ չէ՝ տխուր է:

Երկխո­սություններ պետք են՝ հստակ, գիտակցված, ազգա­յին ու պետա­կան շահն ընդգծված և պահանջած: Հակա­ռակ դեպքում միշտ կմնանք կուչ եկած՝ «հայրե­նա­սի­րա­կան» բիզնեսմեննե­րի ձեռքում, որոնք իրենք կվա­ճա­ռեն մեր ցավը, իսկ մեր տառա­պանքը տոկո­սով կտան հենց մեզ:

Առնչվող Հոդվածներ