27.3 C
Yerevan

Հայ-ֆրանսիա­կան Հարա­բե­րություննե­րը Նոր Փուլ Պիտի Մտնեն

Ֆրանսիա­ցի­նե­րի սիրտն ու հիշո­ղություննե­րը հայե­րի հետ են, բիզնե­սը՝ ադրբե­ջանցի­նե­րի:

1in.am‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Միասյա­նի հետ:

Աշխարհա­քա­ղա­քա­կան մեծ իրա­դարձություննե­րի մասին զրույցում Կայծ Մինասյանն առա­ջին հերթին անդրա­դարձել է Ֆրա­սիա­յի, ԵՄ-ում նախա­գա­հե­լուն: Նա նախ խոսել է դրո­շի հետ կապված իրա­դարձություննե­րի մասին՝ նախ այն Հաղթա­կան կամա­րի տակ տեղադրե­լու և այնուհետև այն հանե­լու ու հեռացնե­լու հետ կապված: Ի տարբե­րություն դավադրա­պաշտա­կան կարծիքնե­րի, Կայծ Մինասյանն այն չի համա­րում ինչ որ համաշխարհա­յին նշա­նա­կության իրա­դարձույթուն և կարճ նշեց, թե ինչ կարծիք ունեն հանրա­պե­տա­կաննե­րը, ինչ կարծիք՝ ծայրա­հեղ աջե­րը՝ խոսե­լով, թե նրա­նից ով ինչ է ուզում ասել այդ քայլով և մեկնա­բա­նությամբ:

Շարունա­կե­լով Ֆրանսիա­յի թեման, Կայծ Մինասյանն ուշագրավ դիտարկում կատա­րեց առ այն, որ հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րը պիտի նոր փուլ մտնեն և այլևս չեն կարող մնալ հայտա­րա­րություննե­րի, կոչե­րի ու ջերմ խոսքե­րի մակարդա­կի: Ի տարբե­րություն այն դյուրա­հա­վա­տության, որ ԵՄ-ում ֆրանսիա­կան նախա­գա­հությունը միանգա­մից հայե­րին Արցա­խի հարցի լուծման բանա­լի կտա, Կայծ Մինասյանն ասաց, որ անշուշտ դրա­կան է գնա­հա­տում Ֆրանսիա­յի նախա­գա­հությունը, բայց և պետք չէ միա­միտ լինել ու հստա­կո­րեն պետք է տարանջա­տել իրա­կան հետև­անքը ուղղա­կի խոսքե­րից:

Այս առումով նա նորից նշեց, որ հայ-ֆրանսիա­կան հարա­բե­րություննե­րը նոր մակարդա­կի կարիք ունեն: Կայծ Մինասյա­նը համոզված է, որ այդ հարա­բե­րություննե­րը հումա­նի­տա­րից պետք է հասցնել ռազմա­քա­ղա­քա­կան մակարդա­կի:

Ինչ վերա­բերվում է նրան, որ Ֆրանսիան տարա­ծաշրջա­նում բավա­կան ակտիվ է և աշխա­տում է բոլոր կողմե­րի հետ, ապա Մինասյա­նը դիպուկ նշեց, որ ֆրանսիա­ցի­նե­րի սիրտն ու հիշո­ղություննե­րը հայե­րի հետ են, բիզնե­սը՝ ադրբե­ջանցի­նե­րի:

Անդրա­դարձ կատարվեց նաև ֆրանսիա­ցի նախա­գա­հի թեկնա­ծուի Հայաստան ու Արցախ այցին, ինչպես նաև ադրբե­ջանցի­նե­րի հայտա­րա­րություննե­րին այդ առումով:

Ֆրանսիան իր այս քայլով ցույց է տալիս այն կարծեցյալ հավա­սա­րակշռության վերա­ցումը, որ ադրբե­ջանցի­նե­րը ցանկա­նում են պահել ամեն տեղ: Ջղագրգիռ արտա­հայտվե­լով ֆրանսիա­ցի թեկնա­ծուի այցի մասին, ադրբե­ջանցի­նե­րը կարծես ցանկա­նում են ասել, որ եթե գալիս ես Հայաստան, ապա պետք է գաս նաև Ադրբե­ջան: Ֆրանսիան սակայն ինչ որ մկի կարի­քը չունի իր գործո­ղություննե­րը մշա­կե­լու առումով և այդ այցը կարե­լի է համա­րել ոչ թե անհա­տա­կան, այլ պետա­կան մակարդա­կով ակնարկ:

Կայծ Միանսայնն անդրա­դարձավ նաև ԵԱՀԿ‑ի, հունվա­րի 11-ին սպասվե­լիք ժողո­վին և մեկնա­բա­նեց այն Լեհաստա­նի դեսպա­նի հայտա­րա­րությունն այն մասին, որ այս ժողո­վը գուցե բեկումնա­յին կարև­ո­րություն մտցնի գերի­նե­րի վերա­դարձի պահով: 

Կայծ Մինասյա­նը վստահ է, որ թե՛ Ֆրանսիան ու թե՛ Եվրո­պան հստա­կո­րեն հասկա­նում և կարև­ո­րում են իրենց շահե­րը Կովկա­սում ու Հայաստա­նում մասնա­վո­րա­պես և այս քայլե­րով ցանկա­նում են նաև ինչ որ չափով չեզո­քացնել Ռուսաստա­նի ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում:

Իսկ ինչ վերա­բերվում է միջուկա­յին պատե­րազմի հեռանկա­րին, դրան նպաստող և չնպաստող վարքագծին, Կայծ Մինասյա­նը մեկնա­բա­նեց ՄԱԿ մշտա­կան խորհրդի հայտա­րա­րություննե­րը, առ այն, որ միջուկա­յին պատե­րազմ լինել չի կարող: Նա ասաց, որ այդպես էլ պիտի հայտա­րա­րեին և նորմալ է այդ վերա­բերմունքը: Աշխարհի այդ երկրնե­րը ցանկա­նում են ցույց տալ, որ անկախ ամեն ինչից ունեն սկզբունքներ ու փոխա­դարձ ըմբռնումներ: Հնա­րա­վոր է, որ նրանք այդ քայլով նաև ուղիղ խոսում են Հս. Կորեա­յի հետ և նրան ակնարկներ անում, որ եթե իրենք որո­շել են, որ միջուկա­յին պատե­րազմ չի լինի, ապա միջուկա­յին պատե­րազմ չի լինի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ