18.3 C
Yerevan

Առաջընթա՞ց, թե կործա­նում

Այս մարդիկ հիմնա­կա­նում զբաղված են հայե­րի ծագման և էթնի­կության վրա հարձակվե­լով:

Աննա Աղա­մազյան

Կրթությունը ամեն ժողովրդի ու պետության առաջ տանող ուժն է: Կրթության շնորհիվ կարե­լի է ժողովրդին դարձնել հզոր և ուժեղ, ինչպես նաև սխալ կրթության շնորհիվ այդ նույն ժողովրդին կարե­լի է դարձնել կամա­զուրկ և գորշ զանգված: Հայաստա­նում արդեն տևա­կան ժամա­նակ է, ինչ կրթա­կան չափորշիչնե­րի հարցը մնում է աղմկոտ և անպա­տասխան: Ներկա­յացնում ենք բավա­կան հետաքրքիր և ուշագրավ վերլուծություն-մեկնա­բա­նություն

Աննա Աղա­մազյանն իր ֆեյսբուքում գրում ՝

Գործընթա­ցը մեկնարկել է․ մեր ուսուցիչնե­րին վերա­պատրաստում են«այլընտրանքային», «նորա­րա­րա­կան» մեթոդնե­րով դասա­վանդե­լուն պատրաստե­լու համար։ Իհարկե, ուսուցիչնե­րը կարիք ունեն վերա­պատրաստման, իսկ դպրո­ցը՝ նորա­րա­րության և առա­ջընթա­ցի։ Բայց կարև­որ է, որ դասա­սենյակ մտնե­լուց առաջ մեր ուսուցիչնե­րը տեղյակ լինեն մի քանի հայե­ցա­կարգա­յին հարցե­րից, որոնք քննարկե­լու համար մեզ կօգնի Ժաննա Անդրեասյա­նի՝ թերևս ամե­նա­հայտնի ելույթը։ Եվ այսպես, երբ մոտ մեկ տարի առաջ լայնո­րեն տարածվեց այն տեսանյութը, որտեղ Անդրե­սա­յա­նը նժդեհյան գաղա­փա­րա­խո­սությունն անվա­նում է «ֆաշիստա­կան», ԿԳՄՍՆ փոխնա­խա­րարն իրեն ուղղված հարցադրումնե­րին տվեց այսպի­սի պատասխան-արդա­րա­ցում․

«Ձեր խոսքը վերա­բե­րում է շուրջ 10 տարի առաջ եղած տեսանյութին, որն արվել է կոնկրետ իրա­վի­ճա­կում, կոնկրետ թեմա­յով, կոնկրետ կոնտեքստում և վերա­բե­րել է ոչ թե Գարե­գին Նժդե­հի անձին, նրա գործունեությա­նը և նրա մեծ ավանդին մեր պատմության մեջ, այլ վերա­բե­րել է նրան, թե ինչպես են ոմանք վարվում նրա թողած գաղա­փարնե­րի հետ, ինչպես են դրանք մանի­պուլացնում և դարձնում դրո­շակ՝ իրա­կա­նում ծածկե­լու այն քանդող գործունեությունը, որը միշտ կարե­լի է ծածկել սիրուն բառե­րով»։ (2021 թ․, փետրվար):

Սա, մեղմ ասած, ջրից չոր դուրս գալու ձախողված փորձ էր։ Նախ՝ այն, որ ինչ-որ քաղա­քա­կան ուժ կարող է խոսքով որդեգրել նժդեհյան գաղա­փա­րա­խո­սությունը, իսկ գործնա­կա­նում չառաջնորդվել դրա­նով, դեռ չի նշա­նա­կում, որ նժդեհյան ուսմունքը մերժե­լի և արգա­հա­տե­լի է։ Երկրորդ այն, որ որևէ երկրի էլի­տա­նե­րը կարող են որևէ գաղա­փա­րա­խո­սություն օգտա­գործել իրենց ժողովրդին մանի­պուլացնե­լու և ծայրա­հե­ղության ծուղա­կը գցե­լու համար, դեռ չի նշա­նա­կում, որ երկրնե­րը պետք է հրա­ժարվեն առա­ջընթաց ապա­հո­վող կենսունակ գաղա­փա­րա­խո­սություն որդեգրե­լու մտքից։
Երրորդ կետը հարց է. տիկի՛ն Անդրեասյան, եթե գաղա­փարնե­րը կարե­լի է օգտա­գործել ինչ-որ բան քանդե­լու նպա­տա­կով, Դուք հնա­րա­վոր համարո՞ւմ եք, որ որոշ ուժեր, օրի­նակ, «ժողովրդա­վա­րություն» գաղա­փա­րը դարձնեն դրո­շակ և այդ սիրուն բառով ծածկեն այն քանդող գործունեությունը, որն իրա­կա­նացվում է նորանկախ Հայաստա­նում։
Իսկ մենք այդպես էլ կարոտ մնա­ցինք պատասխա­նի, թե վերջա­պես ԻՆՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ է նժդեհյան ուսմունքն անվա­նարկվում «ֆաշիստա­կան» բառով։ Անդրեասյա­նը պարզա­պես «ջրեց» այս թեման՝ ձևացնե­լով, թե իբր սա անցած-գնա­ցած պատմություն է և որևէ կապ չունի այսօր կատարվո­ղի հետ։
Մինչդեռ, իրա­կա­նում, «Հայ լինե­լու մշա­կույթը» վերնագրված այդ տեսանյութը ԾՐԱԳՐԱՅԻՆ ելույթ է, որտեղ դեռևս 2012 թվա­կա­նին Ժաննա Անդրեասյա­նը կետ առ կետ ներկա­յացնում է այն հայե­ցա­կարգա­յին հիմքը, որի վրա այսօր կառուցվում է (հանրա)կրթական ռեֆորմը։
Սույն վերլուծության 1‑ին և 2‑րդ մասե­րում կներկա­յացնեմ այդ ելույթի հիմնա­կան թեզե­րը, որոնք միա­բե­րան կրկնում են մի շարք այլ անձինք, ովքեր ներգրավված են կրթա­կան ռեֆորմում։
Այսպես, Անդրեասյանն իր խոսքն սկսում է հետևյալ թեզով․ «Մենք պետք է հասկա­նանք, որ հայ լինե­լը դա ոչ թե էթնի­կություն է, այլ դա մշա­կույթ է»։ (8:10 րոպե)


Ուշադրություն դարձրեք, որ այս միտքը հնչեցվում է 98% մոնոէթնիկ Հայաստա­նում։ Հայաստա­նո’ւմ, որն անթիվ լրջա­գույն հիմնախնդիրներ ունի լուծե­լու, էթնի­կության հարցը ներկա­յացվում է որպես առաջնա­հերթ մի հարց։ Եվ ուրեմն, ո՞րն է այս պնդման տեսա­կան հիմքը, ինչո՞ւ է այն հրա­պա­րակ նետվում և ինչպե՞ս է այն կապվում կրթա­կան ռեֆորմի հետ։
Սրա­նով Անդրեասյա­նը, ըստ էության, ներկա­յացնում է կոնստրուկտի­վիզմը։ Ըստ այդ տեսության՝ ազգե­րը կոնստրուկտներ են կամ «արհեստա­կան ձևա­գո­յա­ցություններ», որ ստեղծվել են գաղա­փա­րա­կան էլի­տա­յի կողմից։ Կոնստրուկտի­վիստա­կան տեսանկյունից՝ էթնիկ ինքնությունը ոչ թե օբյեկտի­վո­րեն գոյություն ունե­ցող, այլ «սոցիա­լա­պես կառուցված և փոփոխվող մի բան է», իսկ էթնիկ խմբե­րը «ձևա­վորվում են որո­շա­կի սոցիա­լա­կան, տնտե­սա­կան և քաղա­քա­կան գործընթացնե­րի արդյունքում» (Williams, 2015):
https://www.mcser.org/…/ajis/article/viewFile/5964/5735
Ի դեպ, հենց այս տեսության շրջա­նակնե­րում է, որ բրի­տա­նա­ցի սոցիո­լոգ Բենե­դիկտ Անդերսո­նը ազգն անվա­նում է «երև­ա­կա­յա­կան հանրույթ»։ (Սրա մասին Ժաննա Անդրեասյանն ունի մեկ ամբողջա­կան դասա­խո­սություն՝

Անդերսո­նը հայտնի տեսա­բան է, բայց նշեմ, որ էթնի­կության և ազգա­կերտման հարցե­րը քննող շարք այլ տեսություններ կան, սակայն Անդրեասյա­նը կենտրո­նա­նում է հենց կոնստրուկտի­վիզմի վրա, իր «դասա­խո­սության» մեջ քննա­դա­տո­րեն չի մոտե­նում այդ տեսության դրույթնե­րին և շրջանցում է այն հարցը, թե ինչով է նպա­տա­կա­հարմար դրա արծարծումը հենց Հայաստա­նի դեպքում։
Գանք 2014 թվա­կան։ Տպագրվում է մեթո­դա­կան ուղե­ցույց՝ «Հարա­վա­յին Կովկա­սում պատմության դասա­վանդման և դասագրքե­րի պատրաստման խնդիրնե­րը և հեռանկարնե­րը» վերնագրով, որի հեղի­նակնե­րի շարքում են մեզ քաջա­ծա­նոթ Լիլիթ Մկրտչյա­նը, Միքա­յել Զոլյա­նը, Ֆիլիպ Գամա­ղելյա­նը և այլք։ Հիշեցնեմ, որ «հեղա­փո­խությունից» հետո Լիլիթ Մկրտչյա­նը գլխա­վո­րեց հասա­րա­կա­գի­տա­կան առարկա­նե­րի չափո­րո­շիչնե­րի մշակման աշխա­տանքնե­րը, որոնց հիման վրա պետք է ստեղծվեին նոր դասագրքե­րը։
Թեև Լիլիթ Մկրտչյա­նը և իր ընկերնե­րը քննում են պատմության դասա­վանդման հարցե­րը, բայց, արի ու տես, որ նրանց նո՛ւյնպես հուզում են ազգա­կերտման և էթնի­կության թեմա­նե­րը։ Նրանք գրքի նախա­բա­նում հստա­կեցնում են, որ իրենց «հատկա­պես հետաքրքրում են, թե ինչ նորա­րա­րություններ կան էթնի­կություն, ազգ, ազգայնա­կա­նություն և հայրե­նա­սի­րություն երև­ույթնե­րին նվիրված հետա­զո­տություննե­րում» (էջ 11)։

Նրանք, շարունա­կե­լով Ժաննա Անդրեասյա­նի բռնած գիծը, նույնպես հանդես են գալիս որպես կոնստրուկտի­վիզմի պաշտպաններ՝ նշե­լով, որ Բենե­դիկտ Անդերսո­նին քննա­դա­տողնե­րը պարզա­պես «բավա­րար խորությամբ ծանոթ չեն» այս տեսա­բա­նի առաջ քաշած կոնցեպտին (էջ 38):

Ստիպված ենք մի փոքր էլ առաջ անցնել։ 2019–20 թվա­կաններ։ Մշակվում և հրա­պա­րակվում է հայե­ցա­կարգա­յին մի փաստա­թուղթ՝ սպա­սարկե­լու համար հանրակրթա­կան ոլորտի հասա­րա­կա­գի­տա­կան առարկա­նե­րի բովանդա­կա­յին փոփո­խությունը (փաստա­թուղթը վերնագրված է այսպես. «Քննա­դա­տա­կան և ստեղծա­գործա­կան մտա­ծո­ղություն, մասնակցա­յին մշա­կույթ և քաղա­քա­ցիա­կան համե­րաշխություն»)։ Հեղի­նակնե­րԱ­շոտ Ոսկանյան, Հրաչ Բայադյան, Վահրամ Սողո­մոնյան։ http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf

Նրանք հենց սկզբից բողո­քում են, որ Կրթության և գիտության նախա­րա­րությունը պատվեր է տալիս դասագրքե­րի հեղի­նակնե­րին՝ գրե­լու «հայա­կենտրոն, ազգայնա­կան պատմություն» (էջ 7), ապա դժգո­հություն են հայտնում, որ անկա­խությունից ի վեր «Հայաստա­նում տեղի է ունե­ցել կրթա­կան պատումնե­րի հարա­ճուն ազգայնա­ցում և էթնի­կա­կա­նա­ցում» (էջ 11), որից հետո բացա­հայտում են իրենց հավա­տարմությունը կոնստրուկտի­վիզմին՝ նշե­լով, որ անհրա­ժեշտ է «հրա­ժարվել էթնո­սի և ազգի բնա­կա­նա­ցումից» (էջ 11): Ինչպես նկա­տե­ցիք, այս մարդիկ հիմնա­կա­նում զբաղված են հայե­րի ծագման և էթնի­կության վրա հարձակվե­լով (այսինքն, ազգա­կերտման հարցում էթնի­կության գործո­նը մերժե­լով), բայց քանի որ այդպես էլ չեն հստա­կեցնում, թե վերջա­պես ԻՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ են ազդել մեր ազգա­յին ինքնության ձևա­վորման վրա, անեմ մեկ լրա­ցում։ Հայկա­կան ինքնությունը ձևա­վո­րած մի շարք գործոններ կան, որոնց քննությանն է նվիրված պատմա­բան, քաղա­քա­գետ Արմեն Այվազյա­նի աշխա­տություննե­րից մեկը, որտեղ հեղի­նակն առաձնացնում է երեք հիմնա­քա­րա­յին գործոն կամ «ազգա­յին համա­կարգեր», որոնք ՈՐՈՇԻՉ դեր են ունե­ցել հայկա­կան ինքնության ձևա­վորման մեջ։ Դրանք են՝ հայոց լեզուն, հայկա­կան պետությունը և հայոց բանա­կը։

http://www.ararat-center.org/upload/files/Himnakarer.pdf

«Հայկա­կան հստակ ինքնությունն արդեն կայա­ցած էր առնվազն Ք. ա. 1‑ին հազարամյակում»,-իր աշխա­տության մեջ ապա­ցուցում է Այվազյա­նը։ Հեղի­նակն ավե­լացնում է, որ «ավե­լի ուշ հայե­րի ձեռք բերած մշա­կութա­յին երկու գերնվա­ճում,․․․ այն է քրիստո­նեության ընդունումը որպես պետա­կան կրոն 301 թվա­կա­նին և հայկա­կան այբուբե­նի ստեղծումը 405 թվա­կա­նին՝ չափա­զանց արդյունա­վետ միջոց էին խթա­նե­լու համար արդեն իսկ հիմնա­վո­րա­պես ազգայնա­կան հայկա­կան քաղա­քակրթության առաջխա­ղա­ցումը» (էջեր 121–122)։

http://www.ararat-center.org/upload/files/Himnakarer.pdf
Հետև­ա­բար, չպաշտպա­նել այս համա­կարգե­րը կամ կազմա­կերպված աշխա­տանքով հարձա­կում գործել սրանցից որևէ մեկի վրա, նշա­նա­կում է քանդել ազգա­յին ինքնա­գի­տակցության հիմքե­րը։ Թե ինչքա­նով են ժաննաանդրեասյաննե­րը մտա­հոգված նշված ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ պահպանմամբ և հզո­րացմամբ, մենք կտեսնենք ստորև։ Այս պահին միայն հստակ ամրագրենք հետևյա­լը՝ ազգա­կերտման և ազգա­յին ինքնության հարցերն այսօր մեծապե՛ս ուշադրության կենտրո­նում են։


ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գլո­բա­լացվող աշխարհում կոնստրուկտի­վիստա­կան տեսությա­նը մեծ ուշադրություն է հատկացվում, ինչը պատա­հա­կան չէ։ Բանն այն է, որ կոնստրուկտի­վիզմը գլո­բա­լի­զա­ցիոն խոսույթի «օրգա­նա­կան բաղադրիչն է» (Պալան, 2004)։ Այս տեսությունը կարև­որ դրույթներ է մատա­կա­րա­րում՝ օգնե­լով բացատրե­լու մի շարք գործընթացներ։
Առա­ջին՝ ներկա­յումս, երբ երկրնե­րին «քշում են» դեպի բաց հասա­րա­կություններ և ազատ շուկա­յա­կան հարա­բե­րություններ, տարբեր էթնիկ խմբե­րի, ազգե­րի, մշա­կույթնե­րի, ռասա­նե­րի ներկա­յա­ցուցիչներ «հավաքվում են» մեկ ընդհա­նուր պետության մեջ, ինչն անխուսա­փե­լիո­րեն ազդում է մարդկանց անհա­տա­կան և հավա­քա­կան ինքնության վրա։ Այս ամենն ազդում է նաև հենց պետության մոդե­լի վրա (առաջ է գալիս այնպի­սի հարց, ինչպես, օրի­նակ, ի՞նչ է իրե­նից ներկա­յացնում ազգ-պետությունը (nation-state)):
Այստեղ հաջորդ հարցը։ Տիկի՛ն Անդրեասյան, եթե ազգը և ազգա­յին ինքնությունը սոսկ կոնստրուկտներ են, այսինքն՝ կառուցված, երև­ա­կայված բաներ, Դուք հնա­րա­վոր համարո՞ւմ եք, որ բազմա­բարդ տեխնո­լո­գիա­նե­րի կիրառմամբ որոշ ուժեր կարող են նախ քանդել մեր ազգա­յին ինքնությունը, իսկ հետո տեղը ԿԱՌՈՒՑԵԼ իրե՛նց ուզա­ծը։ Որպես սոցիո­լոգ՝ Դուք այսպի­սի գործընթացնե­րում ի՞նչ թակարդներ և մարտահրա­վերներ եք տեսնում։ Հնարավո՞ր է «սիրուն բառե­րով ծածկել այն քանդող գործունեությունը», որ որոշ ուժեր իրա­կա­նացնում են ազգ-պետություննե­րի, այդ թվում՝ Հայաստա­նի դեմ:
Երկրորդ՝ այսօրվա աշխարհում կարև­որ օրա­կարգ է առանձին պետություննե­րի ինտեգրումը ՎԵՐազգա­յին (supranational) կառույցնե­րին (ինչպի­սին է, օրի­նակ, Եվրա­միությունը)։ Իսկ մեկ ընդհա­նուր քաղա­քա­կան-տնտե­սա­կան համա­կարգի մեջ ներա­ռումը կրկին առաջ է բերում ինքնության հարցեր (օրի­նակ՝ Ֆրանսիա­յի՞ քաղա­քա­ցի, թե՞ Եվրո­պա­յի քաղա­քա­ցի, կամ՝ Գերմա­նիա­յի դպրոցնե­րում պետք է սովո­րեն Գերմա­նիա­յի՞ պատմություն, թե՞ Եվրո­պա­յի պատմություն)։
Երրորդ՝ վերազգա­յին և անդրազգա­յին (transnational) տարբեր կառույցնե­րի ստեղծմամբ՝ պետություններն այսօր միջազգա­յին հարա­բե­րություննե­րում հաճախ ներկա­յա­նում են ոչ թե որպես առանձին ազգ-պետություններ, այլ որևէ կառույցի անդամներ (այդպի­սի կառույցնե­րից է, օրի­նակ, ՆԱՏՕ‑ն)։
Հետև­ա­բար, ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԻ ԲԱՇԽՄԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ հարցե­րը սերտո­րեն փոխկա­պակցված են։ Տեղին է մեջբե­րել պատմա­բան Արմեն Այվազյա­նի մեկ այլ կարև­որ դիտարկում․ «Ուժեղ ազգա­յին ինքնությունը ռազմա­վա­րա­կան ռեսուրս է ազգա­յին պետության կառուցման և ամրապնդման գործընթա­ցում, իսկ դրա լղո­զումը բնավ չի նպաստում համազգա­յին խնդիրնե­րի և նպա­տակնե­րի շուրջ անհա­տի ու հասա­րա­կության միա­վորմա­նը, ընդհա­կա­ռա­կը՝ խոչընդո­տում է դրան»։

https://hayrenater.livejournal.com/8470.html

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Անցնենք Անդրեասյա­նի թեզի երկրորդ մասին (այն է՝ հայ լինե­լը մշա­կութա­յին է) և պարզենք, թե ինչ օրա­կարգ կա դրված ա՛յս դրույթի տակ։ Ենթադրենք, որ հայ լինե­լը ՄԻԱՅՆ մշա­կութա­յին է (այսինքն՝ որևէ գենե­տիկ ընդհանրություն չկա իմ և այս պահին ինձ ընթերցողնե­րի միջև, կամ իմ և Հայկա­կան լեռնաշխարհում, օրի­նակ, չորս հազար տարի առաջ ապրած մարդկանց միջև)։ Մի պահ ենթադրենք, որ այդպես է։ Ուրեմն, իմ հայ լինե­լու կարև­ո­րա­գույն, և թերևս միակ, գրա­վա­կա­նը հայկա­կան մշա­կույթը կրելն է։
Բա եթե հայ լինե­լը մշա­կութա­յին է, հարգե­լի՛ փոխնա­խա­րար, ապա ինչո՞ւ «հեղա­փո­խությունից» հետո՝ 2019 թվա­կա­նի սկզբին, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ կարև­ո­րություն ունե­ցող ՄՇԱԿՈՒՅԹԻ նախա­րա­րությունը չեզո­քացվեց․ ինչո՞ւ այն խցկվեց-տարրա­լուծվեց նորաստեղծ անհասկա­նա­լի նախա­րա­րության մեջ։

https://www.azatutyun.am/a/29701420.html
Ենթադրում եմ Դուք բողո­քել եք այս որոշման դեմ և պնդել եք, որ փակե­լու փոխա­րեն պետք է հզո­րացնել Մշա­կույթի նախա­րա­րությունը։ Որտե՞ղ կարող ենք ծանո­թա­նալ այդ բողո­քին։ Ինչ խոսք, նորանկախ Հայաստա­նում տարվող հակամշա­կութա­յին քաղա­քա­կա­նության մասին կարե­լի է հատորներ գրել, բայց այս պահին թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ ռազմա­վա­րա­կան ԾՐԱԳՐՈՎ է մշա­կութա­պես ՀԱՅ լինե­լը պաշտպանվում այսօր և պաշտպանվե­լու վաղը։
Բա եթե հայ լինե­լը մշա­կութա­յին է, հարգե­լի՛ փոխնա­խա­րար, ապա ինչո՞ւ «հեղա­փո­խությունից» հետո բուհա­կան քննություննե­րի և դասա­վանդվող առարկա­նե­րի ցանկում ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշա­նա­կություն ունե­ցող ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ հանվեց պարտա­դի­րի ցանկից։

https://armeniasputnik.am/…/hayoc-lezun-shat-texerum…

Ավե­լին, Նիկոլ Փաշինյա­նը դեռևս 2019 թվա­կա­նին կրծքով պաշտպա­նում էր ԲՈՒՀ-երի ոչ հումա­նի­տար ֆակուլտետնե­րում հայա­գի­տա­կան առարկա­նե­րի դասա­վանդման կրճա­տումըանհիմն ու ծանծաղ համե­մա­տություն անե­լով հայաստանյան բուհե­րի և Հարվարդի ու Քեմբրի­ջի համալսա­րաննե­րի միջև։

https://lurer.com/?p=343532&l=am

Ձեզ հայտնի չէ՞, որ առանց հայոց լեզվի չկա՛ հայկա­կան մշա­կույթ։ Կնշե՞ք, թե բոլոնյան գործընթա­ցի աքցա­նի մեջ հայտնված Հայաստա­նը ինչպե՞ս է բոլոր մակարդակնե­րում պահպա­նե­լու հայ ինքնության գրա­վա­կա­նի՝ հայոց լեզվի ԱՌԱՋՆԱՅԻՆ տեղն ու դերը։ Եթե կան ընթերցողներ, ում թվաց, թե Անդրեասյանն ի նկա­տի ունի այն, որ ՀԱՅԿԱԿԱՆ մշա­կույթի շուրջ կարող ենք հավա­քել ամբողջ հայությա­նը և ընդհա­նուր նպա­տակներ դնե­լով՝ առաջ քայլել, շտա­պեմ հիասթա­փեցնել։ Պարզվում է, որ 2019–2020 թթ․ին մշակված հայե­ցա­կարգա­յին փաստաթղթում, անդրա­դառնա­լով ՍՓՅՈՒՌՔԻ խնդիրնե­րին, Ոսկանյան-Բայադյան-Սողո­մոնյան հեղի­նա­կա­յին խումբը հստակ հայտա­րա­րում է․ «Այս նուրբ խնդրին մոտե­նա­լիս, կարև­որ է խուսա­փել «ազգա­յին մի¬աս¬նու-թյան» մերկա­պա­րա­նոց հուզա­կան կոչե­րից, ինչպես նաև «¬մեկ ազգ — մեկ մշա­կույթ» մտա­ցա­ծին թեզից» (էջ 28)։

http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf

Փաստո­րեն, ազգա­յին ինքնությունից նրանք հանում են նաև ազգը միա­վո­րող հայկա­կան մշա­կույթի գործո­նը, իսկ հայոց լեզուն թողնում են բոլոնյան մեքե­նա­յի ուղղորդող և համա­հարթեցնող անիվնե­րի տակ։ Կարծես պղտոր ջուրն սկսում է զուլալվել․․․ Ստացվում է, որ Անդրեասյա­նի առաջ քաշած թեզը սերտո­րեն կապված է էթնո­գի­տակցության հարցե­րի, գլո­բա­լի­զա­ցիա­յի, ինտեգրա­ցիոն գործընթացնե­րի, ազգա­միջյան կոնֆլիկտնե­րի «լուծման», ռազմա­կան անվտա­գության, տվյալ երկրում տարվող ժողովրդագրա­կան քաղա­քա­կա­նության, ինչպես նաև հասա­րա­կա­գի­տա­կան առարկա­նե­րի (հատկա­պե’ս պատմության) դասա­վանդման հետ։ Ուրեմն, սոցիո­լոգ Անդրեասյա­նը գիտի, թե ինչու է սկսում իր խոսքը հենց ա՛յս թեզով։ Ինչպես ասում են, աղվե­սը լավ գիտի հավաբնի տեղը…

ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ (ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ)

Անդրեասյա­նը նաև գիտի, թե ինչու է հաջորդիվ սրի քաշում հայրե­նա­սի­րություն գաղա­փա­րը՝ այն անվա­նե­լով ուղղակի․․․«փուչիկ»։ Խնդրեմ․ Չկա հայրե­նա­սի­րության կոնցիպցիա։ Հայրե­նա­սի­րության կոնցեպցիան դա փուչիկ է (!)։ Հայրե­նա­սի­րությունն անհրա­ժեշտ է որպես մոբի­լի­զա­ցիոն գաղա­փար։ Հայրե­նա­սի­րությունը ինքը վտանգա­վոր գաղա­փար է, որովհետև թույլ է տալիս աբստրակտը սիրե­լով, չսի­րել կոնկրե­տը (?!)։ Այ էդ հայրե­նի­քը, որը ոչ ոք չգի­տի՝ ինչ է, որտեղ է սկսվում և ավարտվում (!)․․․ Դա թույլ է տալիս, որ մենք չսի­րենք մեր կողքի մարդուն, մեր փողո­ցը, մեր բակը, մեր խանութի վաճա­ռո­ղին։ Շատ վտանգա­վոր գաղա­փարներ են տարա­ծում (?!), որոնցով շատ հեշտ է տարվել և գնալ դրանց հետև­ից։ (19:00 ր) Ձեզ տարօ­րի­նակ չի՞ թվում հայրե­նա­սի­րության գաղա­փա­րի այսպի­սի վայրե­նի ժխտումը։ Չէ՞ որ նույնիսկ եթե խոսում ենք ՄԻԱՅՆ և ՄԻԱՅՆ քաղա­քա­ցիա­կան դաստիա­րա­կության մասին, ապա հայրե­նա­սի­րությունը ժխտե­լու նպա­տակն անհասկա­նա­լի է մնում։ Հայրե­նա­սի­րությունը քաղա­քա­ցիա­կան գիտակցության հետ համադրե­լու, դրա առաջմղիչ հատկա­նիշնե­րից օգուտ քաղե­լու փոխա­րեն այն ուղղա­կի ժխտվում է։ Բայց այստեղ ուշադրություն դարձրեք, որ հայրե­նա­սի­րությունը «փուչիկ» անվա­նե­լուց անմի­ջա­պես հետո Անդրեասյանն ասում է, որ հայրե­նա­սի­րությունը ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ գաղա­փար է։ Ուրեմն Անդրեասյա­նին (և նրա օտար տերե­րին) հուզողն ընդա­մե­նը հայրե­նա­սի­րության մոբիլիզացիո՛ն ներուժն է։ Մենք չենք կարող չհա­մա­ձայնել նրանց հետ։ Իհարկե, հայրե­նա­սի­րությունը վտանգա­վոր գաղա­փար է։ Պարզա­պես, նայած ՈՒՄ համար… Էլ ինչի՞ց պետք է վախե­նան օտար և թշնա­մի կենտրոննե­րը, եթե ոչ մեր՝ հայե­րիս մոբի­լի­զա­ցիա­յից։ Եվ ինչո՞ւ միայն հայե­րի։ Ցանկա­ցած այլ ժողովրդի, որ համախմբվում է ռազմա­վա­րա­կան հստակ նպա­տակնե­րի շուրջ և դիմադրում է ավե­լի հզոր ուժե­րի (սողա­ցող) գաղութացմա­նը։

Իսկ նրանք, ովքեր «չգի­տեն», թե որտեղ է սկսվում և ավարտվում մեր հայրե­նի­քը, տարի­ներ շարունակ հստակ ծրագրով քայլել են դեպի «խաղա­ղության դարաշրջան»։ Չէ՞ որ նույն Ժաննա Անդրեասյա­նը 2019 թվա­կա­նին «Սոցիոսկոպ» ՀԿ‑ի մի ծրագրի շրջա­նակնե­րում բանա­խո­սություն էր ներկա­յացնում, որը հետաքրքիր խորա­գիր ուներ՝ «ռազմԱկա­նացման և անՎտանգության միջև»։ Այս մարդկանց համար զինված հայը ական է՝ ռո’ւմբ, դրված «խաղա­ղության» դարաշրջա­նի տակ։
Դառնանք Լիլիթ Մկրտչյա­նին և իր ընկերնե­րին։ 2014 թվա­կա­նին լույս տեսած գրքում նրանք հաստա­տում են մեր պնդումը, որ իրենց դարդն ու ցավը հայրե­նա­սի­րության մոբի­լի­զա­ցիոն ուժն է և երկրի ՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄԸ։ Մկրտչյաննե­րը և գամա­ղելյաննե­րը հայրե­նա­սի­րություն դաստիա­րա­կե­լու կարև­ո­րությունը հրում-դուրս են շպրտում դպրո­ցից՝ դրա փոխա­րեն թողնե­լով միայն «քաղա­քա­ցիա­կան սոլի­դա­րությունը»։ Նրանք պնդում են, որ մինչև հիմա լուրջ ջանքեր չենք ներդրել՝ հասկա­նա­լու համար, թե պատմություն առարկա­յի դասա­վանդումը «սոլի­դա­րության ի՞նչ տեսակ և քաղա­քա­ցիա­կան ի՞նչ զգացմունքներ պետք է զարգացնի»: Թերևս դեմքի լուրջ արտա­հայտությամբ նրանք հարց են բարձրացնում․ ի՞նչ տարբե­րություն կա հայրե­նա­սի­րության միլի­տա­րիստա­կան (!) և ժողովրդա­վա­րա­կան տեսակնե­րի միջև (էջ 13)։
Հայրե­նա­սի­րությունն ինքնանպա­տակ, անա­տամ ու անարմատ մի բան լինել չի կարող։ Այն քաղա­քա­ցուն իր հայրե­նի­քի հետ կապող խորքա­յին գիտակցություն է, որտեղ կա նա’և զինվե­լը և հայրե­նա­ՏԵՐ լինե­լը։ Ուստի, այսպի­սի կեղծ և շինծու հակադրություն ստեղծելն ընդա­մե­նը քարոզչա­կան պարզունակ հնարք է։
Ոսկանյան-Բայադյան-Սողո­մոնյան հեղի­նա­կա­յին խումբն ավե­լի առաջ է անցնում և հայտա­րա­րում է, որ «պատմության դասագրքե­րի միլի­տա­րիզմը խանգա­րում է ներկա հակա­մարտություննե­րի լուծմա­նը» (!!) (էջ 13): http://diskurs.am/…/07/Krtutyun2020-Concept-armFINAL.pdf


Դժվար է արձա­գանքել այս հանճա­րեղ մտքին, որի հեղի­նակներն, իբր, անտեղյակ են, թե ԻՆՉՈՒ չի լուծվում հայ-թուրք-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը։ Այս պահին միայն առա­ջարկեմ հետևյա­լը․ նրանք, ովքեր համա­րում են, որ հայկա­կան դպրո­ցի պատմության դասագրքե­րում առկա էր միլի­տա­րիզմ, իսկ դա խանգա­րում էր հայ-թուրք-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության լուծմա­նը, թող ծանո­թա­նան հետևյալ վերլուծությա­նը և տեսնեն, թե հենց այսօր ի՛նչ դասագրքե­րով են ուսումնա­ռություն ստա­նում Թուրքիա­յում․

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1276872866085260&id=100012876762586

Վերլուծությա­նը ծանո­թա­նա­լուց հետո առա­ջարկում եմ գուշա­կել՝ կկարգա­վորվի՞ հայ-թուրք-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը, երբ մեր պատմության դասագրքե­րից քերած-հանած կլի­նեն «միլի­տա­րիզմը»։
Եթե այս ամենն անխա­փան մուտք գործի դպրո­ցա­կան ծրագրի բովանդա­կության մեջ, ապա այս «բարե»փոխիչները մեր ազգա­յին ինքնա­գի­տակցությունից կփորձեն պոկել նաև հայոց բանա­կի սյունը, ինչը նշա­նա­կե­լու է ծանր, եթե ոչ ջախջա­խիչ հարված հասցնել հավա­քա­կան հայ ժողովրդին և հայոց պետա­կա­նությա­նը։

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Նորա­րա­րություն ներմուծող Ժաննա Անդրեասյա­նը նաև մատ է թափ տալիս մեզ վրա և տեղե­կացնում, որ այսօրվա աշխարհում հզո­րա­նա­լու համար մենք պետք է «ճկուն» լինենք և փոխենք ազգի մասին մեր «կոնցեպցիան», այլա­պես հետ կմնանք աշխարհի հզորնե­րից։ «Այն ազգե­րը, այն հասա­րա­կություննե­րը, որոնք զարգա­նում են, ազգի կոնցեպցիան նրանց մոտ շատ ճկուն ա» (7:40 րոպե):

Եվ այստեղ նա բերում է ԱՄՆ‑ի օրի­նա­կըիր ունկնդրի աչքը կոխե­լով այն, որ ԱՄՆ-ում ցանկա­ցած ոք, անկախ իր էթնիկ պատկա­նե­լությունից, կարող է դառնալ ամե­րի­կա­ցի։ Մեծ համարձա­կություն և երև­ա­կա­յություն պետք է ունե­նալ Հայաստա­նը ԱՄՆ‑ի հետ համե­մա­տե­լու համար։ Փաստո­րեն, անդրեասյաննե­րի կարծի­քով, եթե հայ ժողո­վուրդը փոխի ազգի մասին իր «կոնցեպցիան», ապա, ինչպես ԱՄՆ-ում, հազարնե­րով այլազգի­ներ հերթ կկանգնեն ՀՀ քաղա­քա­ցի և մշա­կութա­պես հայ դառնա­լու համար։

Նույնիսկ չարժե ժամա­նակ ծախսել՝ բացատրե­լու համար, թե ինչու ԱՄՆ‑ը հնա­րա­վոր չէ՛ համե­մա­տել Հայաստա­նի հետ, և թե ինչու է ծիծա­ղե­լի որևէ գերտե­րություն տնտե­սա­պես և քաղա­քա­կա­նա­պես շատ ավե­լի թույլ երկրնե­րի հետ համե­մա­տե­լը։ Անդրեասյա­նը երևի չգի­տի, որ գերտե­րություններն ունեն հսկա­յա­կան ռեսուրսներ և լծակներ՝ բռնի կամ փափուկ ուժի կիրառմամբ ուշ թե շուտ կուլ տալու ավե­լի փոքրե­րին և թույլե­րին։ Դա մի ծանրա­ձող է, որ ներկա­յիս Հայաստա­նը բարձրացնել չի կարող։ Մինչդեռ առանց ռազմա­վա­րա­կան լուրջ մեխա­նիզմնե­րի ներդրման «բազմա­զա­նության» առաջ դռնե­րը բացե­լու դեպքում Հայաստա­նը կարող է հայտնվել գաղա­փա­րա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան փլա­տակնե­րի տակ․․․

Փլա­տակնե­րի տակ մենք կարող ենք հայտնվել նաև ժողովրդագրա­կան՝ դեմոգրաֆիկ առումով, ինչը հղի է ծանրա­գույն հետև­անքնե­րով մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ համար։ Մինչև հիմա մենք չունենք ԾՐԱԳՐԱՅԻՆ պատասխաններ, թե ժողովրդագրա­կան մասով ի՞նչ քաղա­քա­կա­նություն է վարում և վարե­լու Հայաստա­նը։ Կա՞ն կարմիր գծեր, որոնք մենք չպետք է անցնենք։ Ուսումնասիրվա՞ծ է այն երկրնե­րի փորձը, որոնք, բացե­լով դռնե­րը բազմա­կերպության առաջ, կանգնել են ժողովրդագրա­կան և այլ ահագնա­ցող խնդիրնե­րի առջև։ Մեր տարա­ծաշրջա­նը որո­շա­կի առանձնա­հատկություններ ունի՞, որոնց հետ մենք պետք է հաշվի նստենք՝ անկախ նրա­նից, թե ինչ են անում ԱՄՆ-ում, Կանա­դա­յում կամ Ավստրա­լիա­յում։

Իսկ տիկին փոխնա­խա­րա­րին տեղե­կացնենք, որ Հայաստա­նը հզո­րացնե­լու կարև­ո­րա­գույն առաջնա­հերթություննե­րից մեկը եղել և մնում է հայե­րի՛ զանգվա­ծա­յին ներգաղթի համար պայմաններ ստեղծելն ու այդ ՆԵՐԳԱՂԹԸ փուլե­րով կազմա­կերպե­լը։ (Ի դեպ, ցույց կտա՞ք ԳԵԹ ՄԵԿ օրի­նակ, որ Անդրեասյանն ու իր համա­խոհնե­րը խոսում են հայե­րի ներգաղթ կազմա­կերպե­լու կարև­ո­րության մասին)։

Ավե­լին ասե­լու փոխա­րեն տեղին է հիշեցնել մեր մեծ երգի­ծա­բան Հակոբ Պարոնյա­նի խոսքե­րը․ «Չկա մեկը, որ գիտություն վաճա­ռող կատարյալ տգե­տի մը ըսե. «Բարե­կամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարե­կամնե­րեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկե­րության մեջ խոսք առնե­լու իրա­վունք չունիք, հրա­մե­ցեք սենյա­կեն դուրս»»:

Ցավոք, անդրեասյաննե­րին դուրս հրա­վի­րող չի եղել և չկա․․․ Այսօր արդեն որո­շում կայացնողնե­րի շարքե­րում հայտնված Ժաննա Անդրեասյա­նը տասը տարի առաջ նաև վախե­նում էր, որ մենք կմնանք «աբո­րի­գեն», և իր խոսքն ավարտում է (երևի իր տերե­րից ստա­ցած) սպառնա­լիք-նախազգուշա­ցումով․ «Եթե մենք չենք պատասխա­նում ժամա­նա­կա­կից աշխարհի հիմնա­կան տենդենցնե­րին (բազմա­կերպություն, բազմա­զա­նություն), մենք դադա­րե­լու ենք ռեալ լինել որպես ազգ։ Մեզ գալու են նայեն որպես աբո­րի­գեննե­րի, որոնք կարող էին ապրել Ամա­զո­նի անտառնե­րում։ Մեզ մոտ գերիշխող հերոսնե­րը, գաղա­փա­րա­խո­սություննե­րը, դրանք հենց աբո­րի­գե­նա­յին են»։ 28:30 ր

Ազգա­յինն անպայման պետք է հաղորդակցվի նորա­րա­րությա­նը, հարա­բերվի այսօրվա հետ, որպեսզի բարե­նո­րոգվի և կատա­րի իր առա­քե­լությունը։ Իրա­կան ազգա­յին գործիչնե­րը, լայն իմաստով, հենց սրան էլ նվի­րում են իրենց կյանքն ու գործունեությունը։ Բայց երբ ներկա քաղա­քա­կան և քաղա­քակրթա­կան տեկտո­նիկ շարժե­րի հորձա­նուտում հայտնվում են նման մտքեր արտա­հայտող ժաննաանդրեասյաններ, ակա­մա­յից սարսա­փում ես, թե ի՞նչ ռազմա­վա­րա­կան ծրագրով դեպի ո՞ւր են տանում Հայաստա­նը։

Նորից դիմենք փոխնա­խա­րա­րին։ Տիկի՛ն Անդրեասյան, ի՞նչ է իրա­կա­նում կատարվում մեր կրթա­կան համա­կարգի հետ։ Հիմնա­վոր տպա­վո­րություն է, որ բովանդա­կա­յին այս ռեֆորմով և նոր չափո­րո­շիչնե­րով դուք դնում եք այն հիմքը, որով հայի համար կառուցե­լու եք «նոր», «արդիա­կա­նացված» ինքնություն։ Վերա­պատրաստումնե­րի ժամա­նակ մեր ուսուցիչնե­րին բաց և հստակ ասվելո՞ւ է այս մասին։ Հստակ պարզաբանելո՞ւ եք ինչ «ռեստարտի» եք ուզում ենթարկել հայկա­կան ինքնությունը։ Թափանցիկ աշխա­տե­լաո­ճը մտնո՞ւմ է ժողովրդա­վա­րա­կան սկզբունքնե­րի մեջ, թե՞ ժողովրդա­վա­րա­կան սկզբունքնե­րի մեջ մտնում է ժողովրդից թաքուն օրա­կարգեր առաջ բրդելն ու ժողովրդին թիկունքից հարվա­ծե­լը։

Ավարտեմ՝ վերջին հարցն ուղղե­լով կրթա­կան այս ռեֆորմի առա­ջա­մարտիկնե­րին․ տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք չեք դադա­րում խոսել ու գրել քննա­դա­տա­կան մտա­ծո­ղության, երև­ույթնե­րին տարբեր կողմե­րից նայե­լու և բազմա­ձայնության մասին, սակայն հենց դո՛ւք տարի­նե­րով և տասնամյակնե­րով զբաղված եք ՆՈՒՅՆ թեզե­րը կրկնե­լով և վերարտադրե­լով։ Ինչպե՞ս հասկա­նալ ձեզ չլքող այսպի­սի դոգմա­տիկ միա­ձայնությունը։ Մեր ընթերցո­ղին ժամա­նակ տանք խորհե­լու այս հարցե­րի շուրջ և տեղե­կացնենք, որ Անդրեասյանն իր ելույթում շարունա­կում է զարգացնել կոնստրուկտի­վիստա­կան մոտեցման դրույթնե­րը և շատ «պատա­հա­կան» անցնում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ դաշտ․․․

Վերջ Առա­ջին Մասի

Շարունա­կե­լի․․․

Աղբյուրը՝ facebook.com:

Առնչվող Հոդվածներ