14.7 C
Yerevan

Ո՞վ Է Դավա­ճա­նը

Մեկը զինվո­րին է ծախել, մյուսը՝ գողա­ցել է նրա սնունդն ու զենքը: Դավա­ճա­նությունը մեկն է, ձևե­րը՝ տարբեր:

Արա­յիկ Մկրտումյան

Նախորդ անգամ երբ խոսե­ցի հերո­սի, նրա արքե­տի­պի, առաջնա­յին կերպար մասին, կարիք առա­ջա­ցավ խոսել նրա հակա­ռա­կորդ կերպա­րի՝ դավա­ճա­նի մասին:

Հայա­լե­զու կայքե­րում գրե­թե ոչինչ հնա­րա­վոր չէ գտնել դավա­ճա­նություն երև­ույթի մասին, հիմնա­կա­նում թարգմա­նություններ են և սիրո­ղա­կան կարծիքներ սեռա­կան-անձնա­կան թեմա­յով, այնպես որ որո­շե­ցի խոսել նաև այս թեմա­յի մասին՝ փորձե­լով հասկա­նալ դավա­ճա­նություն ասվա­ծի իմաստն ու նշա­նա­կությունը:

Դավա­ճա­նությունը աշխարհի պես հին երև­ույթ է: Կարե­լի է ասել, որ դավա­ճաննե­րը ծնվել են հերոսնե­րի հետ մեկտեղ, նրանց ընդդեմ և հակա­ռա­կորդ: Դավա­ճա­նությունը որպես երև­ույթ, ծագման հստակ ժամկետ չունի: Անհնար է նշել, թե առա­ջին անգամ ով ում է դավա­ճա­նել և ինչպես: Նախ ամրագրենք դավա­ճա­նություն երև­ույթը:

Դավա­ճա­նությունը երդման, խոստումի կամ ընդհա­նուր հաստատված կանոննե­րի և նորմե­րի սկզբունքա­յին, գիտակցված մերժումն ու հրա­ժա­րումն է, մերժումը, ժխտումը։ Դավա­ճա­նություն՝ գաղտնի կամ անթա­քույց կերպով պայքար ընդհա­նուր արժե­քի դեմ:

Ինչպես հերոսն ունի իր արքե­տի­պը, այսինքն նախնա­կան տեսակն ու դրությունը, այնպես էլ դավա­ճա­նը: Արխե­տի­պը հունա­րեն բառ է, որը ներմուծվել է հոգե­բա­նության մեջ Յունգի կողմից, որպես համընդհա­նուր բնա­ծին հոգե­կան կառույցնե­րի հայե­ցա­կարգ, որը կազմում է կոլեկտիվ անգի­տակցա­կա­նի բովանդա­կությունը:

Այսինքն՝ մենք ծնվում ենք քաղա­քակրթությա­նը բնո­րոշ մտա­վոր ծրագրե­րի որո­շա­կի փաթե­թով՝ դրանք մեզ տրված են։ Դավա­ճա­նության արքե­տի­պը դրանցից մեկն է։

Ի՞նչ եք հիշում, երբ լսում եք «դավա­ճա­նություն» բառը:

Ամե­նա­հայտնի առասպելնե­րից մեկը Քրիստո­սի և Հուդա­յի պատմությունն է: Իսկ ի՞նչ կասեք Պետրոս առաքյա­լի մասին, ով ուրա­ցավ Քրիստո­սին, երբ աքլո­րը չհասցրեց երեք անգամ կանչել։ Այստեղ մենք գուցե հիշենք զղջման մասին: Բայց և՛ Հուդան զղջաց, և՛ Պետրո­սը: Իսկ գուցե դավա­ճա­նության հիմնա­կան գործո­նը դրա հետևա՞նքն է: Կարող ենք ավե­լի հետ գնալ դարե­րի միջով, և կլի­նեն Դալի­լան (Ջուդիթ) և Սամսո­նը, կլի­նի Հերկուլե­սը, որը դավա­ճա­նել է իր կին Դեյա­նի­րա­յին, կլի­նի արգո­նա­վորդ Յաո­սը, ով դավա­ճա­նել է կախարդուհի Մեդեա­յին, ով օգնեց նրան …

Ընդհանրա­պես առասպելնե­րում դավա­ճա­նություննե­րի շարունա­կա­կան շարան կա։

Այս արքե­տի­պը արմա­տա­ցած է հավա­քա­կան անգի­տակցա­կա­նում: Չնա­յած կոլեկտիվ անգի­տակցա­կա­նում կա ևս մեկ արխե­տիպ՝ հավա­տարմության արխե­տի­պը՝ Մարիա­մը՝ Քրիստո­սին, Իսի­դան՝ Օսի­րի­սին, Ֆերո­նիան՝ Պետրո­սին:

Իսկ ինչո՞ւ որոշ մարդկանց կամ ժողո­վուրդնե­րի կյանքում դավա­ճա­նությունը մի երև­ույթ է, որը կրկնվում է նորից ու նորից: Եթե մենք հասկա­նանք, թե որտեղ է հիմնա­կան ճգնա­ժա­մա­յին դրվա­գը, այս վնա­սա­կար ծրա­գի­րը, մենք կարող ենք շատ ավե­լի հեշտացնել մեր կյանքը և գուցե պայքա­րել դավա­ճա­նության դեմ՝ գաղա­փա­րա­կան մակարդա­կով:

Այդ արքե­տիպն ամփոփված է դավա­ճա­նի մեջ:

Այնպես ինչպես հերո­սը ծագեց պայքա­րե­լու և հաստա­տե­լու մարդկության կայա­ցող կամքը, այնպես էլ դավա­ճաններն առա­ջա­ցան նրան խանգա­րե­լու համար: Դավա­ճա­նը հակա­հե­րոսն է: Դավա­ճա­նը մարդկության նախնա­կան, վաղ ժամա­նակնե­րի թուլության ու վախի անձնա­վո­րումն է: Չկա ժողո­վուրդ, որ դավա­ճան չունե­նա: Ի դեպ հայկա­կան ավանդա­պա­տումնե­րում մի հետաքրքիր զրույց կա դավա­ճաննե­րի մասին։ Այդ զրույցն ասում է, որ կարիճներն առա­ջա­նում են դավա­ճաննե­րի և ուրա­ցողնե­րի գերեզմաննե­րից: Երբ նրանց թաղում են, որոշ ժամա­նակ հետո նրանց գերեզմաննե­րից դուրս են գալիս սև ու թունա­վոր արա­րածներ, որոնք շարունա­կում են իրենց ծնողնե­րի գործը՝ վիշտ ու լաց տարա­ծել: Այս զրույցը հետաքրքիր է այնքա­նով, որ դավա­ճա­նություն ասվա­ծը որպես երև­ույթ արդեն իսկ հստա­կո­րեն բացա­հայտված և բացատրված երև­ույթ էր մեզնից դեռ շատ առաջ: Այսինքն կայա­ցած էր որպես տեսակ, որպես երև­ույթ:

Մարդկա­յին մեղքե­րից ամե­նա­ծանրը կարե­լի է համա­րել դավա­ճա­նությունը: Դավա­ճա­նությունը միակն է, որ ներում չունի: Հավա­նա­բար հետև­անք է հոգե­բա­նա­կան-ենթա­գի­տակցա­կան մի վիճա­կի, որը ենթադրում է, որ դավա­ճա­նել կարող են բոլո­րին ու ամեն ինչին: Դավա­ճա­նը հակա­հե­րոսն է, մետա­ղադրա­մի հակա­ռակ մասը: Այն, որպես հոգե­բա­նա­կան երև­ույթ շատ հին է և հիմա կան դավա­ճա­նության ամե­նա­տարբեր ձևեր, ընթացք ու մեկնա­բա­նություն: Դանթե Ալի­գե­րիի «Աստվա­ծա­յին կատա­կերգություն» գործում մենք նկա­տում ենք, որ Դանթեն, ով Վիգի­լիո­սի հետ անցնում է ողջ դժո­խի միջով, նրա 9 պարունակնե­րում հանդի­պում է մարդկա­յին բոլոր մեղքե­րին, իսկ դավա­ճաննե­րը գտնվում են ինե­րորդ պարունա­կում՝ անմի­ջա­պես Դևպե­տի՝ Սատա­նա­յի մոտ: Նրանք թաղված են հավերժա­կան սառույցի մեջ և անընդմեջ փորձում են լաց լինել, բայց նրանց արցունքնե­րը քարա­նում են հենց ակնա­գեղձե­րում և ավե­լի մեծ ցավ պատճա­ռում: Դանթեն նկա­րագրում է, որ Սատա­նան երեք դեմք ուներ և ծամում և տանջում էր երեք մեծ դավա­ճաննե­րի՝ Հուդա­յին, Բրուտո­սին և Կասսիին:

Ինե­րորդ պարունա­կը նախա­տեսված էր բոլոր տեսա­կի դավա­ճաննե­րի համար: Այսինքն դավա­ճա­նությունը մարդկա­յին մեղքե­րից ամե­նա­ծանրն ու աննե­րե­լին է:

Մենք, որպես 21-րդ դարի տեխնոկրատ հասա­րա­կություն, շատ թյուր կարծիք ունենք դավա­ճա­նության վերա­բերյալ: Մենք շատ դեպքե­րում չգի­տենք, թե որտեղ է սկսվում և ավարտվում դավա­ճա­նությունը և ում կարե­լի է դավա­ճան անվա­նել, իսկ ում ոչ: Մեզա­նում ընտա­նե­կան, ընկե­րա­կան և սկզբունքա­յին դավա­ճա­նություննե­րը համարվում են ժամա­նա­կա­կից մարդու նորմալ կյանք, իսկ այդ ամե­նը դավա­ճա­նություն համա­րողնե­րը դասվում են հետամնա­ցության շարքում:

Դավա­ճա­նությունը, որպես արժե­քի հրա­ժա­րում, հետև­անք է այդ նույն արժե­քի նսե­մացման: Կարև­որ չէ դավա­ճա­նություն ընկե­րոջ, ընտա­նի­քի կամ հայրե­նի­քի նկատմամբ: Սկզբունքը նույնն է՝ հրա­ժա­րում այդ սկզբունքից: Ընտա­նի­քը, կինը, հայրե­նի­քը այն արժե­քը չեն ներկա­յացնում, ինչ պետք է լիներ: Այդ դեպքում դավա­ճա­նությունն արդեն սկսվող գործընթաց է: Դավա­ճա­նությունը որպես գաղա­փա­րա­կան-հոգե­բա­նա­կան արտա­ցո­լանք հայե­րի պարա­գա­յում հատկա­պես նկա­տե­լի է ազգա­յին և պետա­կան դավա­ճա­նություննե­րի առումով։ Մնացյալն ինչպես արդեն նշե­ցի, սկսել են քիչ թե շատ նորմալ համարվել: Ինչևէ, այստեղ բարո­յախրա­տա­կան ճառը չէ իմաստը, այլ երև­ույթի հասկա­ցումն ու ներկա­յա­ցումը:

Հայոց պատմության մեջ մենք դավա­ճաննե­րի պակաս չունենք: Ցավոք սրտի: Իհարկե սա ևս բացատրե­լի է: Հայոց պատմության դավա­ճաննե­րի շքերթը սկսվեց հատկա­պես 1045թ. հետո, երբ Հայաստանն իրար մեջ շարունա­կա­բար կիսող թշնա­մա­կան հորդա­նե­րը բնակչությա­նը մատնել էին սարսա­փե­լի վիճա­կի և ամեն կերպ խրա­խուսում էին դավա­ճա­նությունը՝ որպես գործիք։ Շատե­րը, չդի­մա­նա­լով ծանր վիճա­կին, գերա­դա­սում էին կրո­նա­կան ու ազգա­յին դավա­ճա­նության գնալ՝ իրենց դրությունը թեթև­ացնե­լու համար: Ինչ որ պահի դավա­ճա­նությունը գալիս էր որպես ինքնա­պաշտպա­նա­կան բնազդ, թեև դա չի արդա­րացնում, հատկա­պես, որ դավա­ճաննե­րի գործունեության հետև­անքով շատ ծանր վիճակ էր ստեղծվում:

Միևնույն ժամա­նակ դավա­ճաննե­րը երբեք հարգանք չեն վայե­լել, սովո­րա­բար օգտա­գործվել են և հետո նրանցից ազատվել են: Եղել են դեպքեր, որ դավա­ճաննե­րը կարո­ղա­ցել են օգուտներ քաղել իրենց համար և համե­մա­տա­բար երկար ու ապա­հով կյանք են վայե­լել: Օրի­նակ Մխի­թար Սպա­րա­պե­տին սպա­նած հայ դավա­ճաննե­րը մահվան են դատա­պարտվել հենց թուրք փաշա­յի կողմից, քանի որ ինչպես ինքն էր հայտա­րա­րել՝ դավա­ճաննե­րը չեն կարող հավա­տա­րիմ լինել ոչ ոքի: Հայ մտա­վո­րա­կաննե­րի ցուցա­կը թուրքե­րին հանձնած Վահե Եսա­յան՝ Վահե Իսհան, սպանվել է հայ վրի­ժա­ռուի կողմից: Հանդի­պել են հերոսն ու հակա­հե­րո­սը, հերո­սը հաղթել է:

Մեկ այլ օրի­նակ: Շատերն են լսել «բանդերնե­րի» մասին՝ ուկրաի­նա­կան ազգայնա­կաննե­րի: Եվ այսպես, նրանք, ովքեր երկրորդ համաշխարհա­յի­նի ժամա­նակ անցան գերմա­նա­ցի­նե­րի կողմը և պայքա­րում էին խորհրդա­յին կարգե­րի դեմ՝ դավաճաննե՞ր էին, թե ոչ: Գենե­րալ Վլա­սո­վը դավաճա՞ն էր թե ոչ: Ի դեպ հիշեցնեմ, որ ուկրաի­նա­ցի­նե­րը մշտա­պես թշնա­մա­բար են վերա­բերվել խորհրդայնացմա­նը, իսկ արևմտյան ուկրա­նի­նա­ցի­նե­րը՝ ավե­լի ծայրա­հեղ էին:

Մեկ այլ օրի­նակ: Մի քանի տարի առաջ Էստո­նիա­յում ծեծել էին 2‑րդ համաշխարհա­յին պատե­րազմի իրենց հերո­սին՝ նրան դավա­ճան անվա­նե­լով: Բանն այն է, որ էստո­նա­ցի­նե­րը ևս թշնա­մի էին ընդունում խորհրդա­յին Ռուսաստա­նին, իսկ նրանց կողմից հերո­սի կոչում ստա­ցա­ծին կարող են և դավա­ճան ընդունել:

Սրանք այն հարցերն են, որին միանշա­նակ պատասխա­նել հնա­րա­վոր չէ: Որովհետև կա քաղա­քա­կան պայքար, որը կարող է աննկա­տե­լիո­րեն դառնալ պայքար հայրե­նի­քի դեմ:

Հրա­շա­լի օրի­նակ է Հովհաննես Քաջազնունին, ով, չնա­յած ամեն ինչին, վերա­դարձավ Խորհրդա­յին Հայաստան՝ այնտեղ ապրե­լու և աշխա­տե­լու համար: Հաշվի առնե­լով, որ նա Առա­ջին Հանրա­պե­տության վարչա­պետ էր և երկար տարի­նե­րի դաշնակցա­կան, խելա­գա­րություն է թվում, որ նա համարձակվեց վերա­դառնալ: Բայց քչերն են պատրաստ Քաջազնունի լինել և փորձել հայրե­նի­քի հանդեպ պարտքը վեր դասել կուսակցա­կան շահից: Քաջազնունին ինքն էլ գիտեր, որ իրեն վաղ թե ուշ սպա­նե­լու են:

Իսկ հիմա եկեք խոսենք միա­միտ դավա­ճա­նության մասին: Պատե­րազմի ամե­նա­թեժ պահին զենքը մի կողմ գցող և փախչող զինվո­րը դավաճա՞ն է թե ոչ: Մի շտա­պեք տաք բնա­կա­րա­նում նստած մեղադրել պատե­րազմի սարսափն աչքում առա­ծին: Միայն կարող եմ ասել, որ այդ թուլության վերացման պատասխա­նա­տուներն ավե­լի մեծ մեղք ունեն, որ զինվո­րը մինչև վերջ չի հասկա­ցել, որ իր ամեն հետքայլը նահանջ է հայրե­նի­քից: Որովհետև մենք ունենք նաև անձնա­զոհ դեպքեր, երբ գրե­թե պատա­նին իրեն պայթեցրել է՝ կանգնեցնե­լով թշնա­մուն:

Մեկ այլ հարց: Կաշա­ռա­կեր գենե­րա­լը, կաշա­ռա­կեր պաշտոնյան, իր պաշտո­նեա­կան դիրքը չարա­շա­հողնե­րը դավա­ճաններ են թե ոչ: Դավա­ճա­նությունը միայն ռազմա­կան տաք միջո­ցին փախչե­լը չէ: Այն գենե­րալնե­րը և պաշտո­նայնե­րը ովքեր օրենքի խախտմամբ և գողություննե­րով հարստա­ցել են բանա­կի ու քաղա­քա­ցու, պետության հաշվին, դավաճաննե՞ր են թե ոչ: Կարծում եմ, որ նրանք միանշա­նակ դավա­ճաններ են:

Մենք վերև­ում ասա­ցինք, որ դավա­ճա­նությունը հրա­ժա­րումն ու ժխտումն է ընդհա­նուր արժե­քից ու սկզբունքից: Եվ մենք այսօր ունենք դեպքեր, երբ ԱԱԾ‑ն հայտնում է, որ բաձրաստի­ճան զինվո­րա­կա­նը գումա­րի դիմաց տեղե­կություն է վաճա­ռել թշնա­մուն, և ունենք դեպքեր, որ սովո­րա­կան գնդա­պետնե­րը կարո­ղություն են դիզել, պատգա­մա­վորնե­րը միլիո­նա­տե­րեր են դարձել: Այսինքն նրանք վերցրել են այն, ինչը պիտի ծառա­յեր ընդհա­նուր սկզբունքին ու գաղա­փա­րին՝ պետությա­նը: Պետությա­նը, որ հայրե­նի­քին է պատկա­նում: Կարո՞ղ ենք ասել, որ նրանք չբա­ցա­հայտված դավա­ճաններ են՝ պետա­կան ու ազգա­յին: Կարծում եմ կարող ենք:

Ի դժբախտություն մեզ, այսօր անհե­տա­ցել է դավա­ճա­նության հստակ սահմա­նը: Ինչպես որ մենք սխալմամբ ամեն մեկին հերոս ենք կոչում, այնպես էլ շատ դավա­ճաննե­րի չենք նկա­տում, որոնք շարունա­կում են հպարտ ապրել և նույնիսկ կոչումներ ստա­նալ:

Նշա­նա­կություն չունի, տեղե­կություն է վաճա­ռել թշնա­մուն, թե բանա­կը թալա­նե­լով է հարստա­ցել: Երկու դեպքն էլ թուլացրել են բանա­կը: Մեկը զինվո­րին է վաճա­ռել, մյուսը՝ զինվո­րի հացն ու զենքը գողա­ցել: Ո՞րն է ավե­լի ծանր:

Այն դասա­խո­սը, որ գումա­րի դիմաց անգրա­գե­տին դիպլոմ է վաճա­ռում, դավաճա՞ն է թե ոչ: Չէ որ գումա­րով գնա­հա­տա­կան ստա­նա­լը ծայրա­հեղ շատ է: Չէ, որ դա էլ իր տեսա­կի հարված է ընդհա­նուր սկզբունքին ու գաղա­փա­րին՝ Հայաստա­նին: Իր կնո­ջը խաբող և մեկ ուրի­շի հետ քնո­ղը դավաճա՞ն է թե ոչ: Ընկե­րո­ջը խաբո­ղը դավաճա՞ն է թե ոչ:

Դավա­ճա­նությունը մեկն է, ձևե­րը՝ տարբեր:

Ու էլի տասնյակ այսպի­սի դեպքեր:

Դավա­ճա­նության դեմ կարող է պայքա­րել միայն կրթությունը: Կրթությունն է, որ հայրե­նիքն ու պետությունը որպես գերա­գույն արժեք կներկա­յացնի, կիմաստա­վո­րի, որ ոչ ոք հանուն միլիոննե­րի անգամ, չգայթակղվի: Որովհետև հայրե­նի­քը ավե­լի բարձր կգնա­հա­տի, քան թե գումարն ու փողը: Որովհետև բազմա­թիվ մանր ծախու արա­րածներ գուցե և դավա­ճան չդառնա­յին, եթե իրենց ծնված օրից իրենց ընտա­նի­քում ու շրջա­պա­տում Հայաստա­նը քարոզվեր որպես բարձրա­գույն արժեք, իր հայրե­նա­կի­ցը՝ իր մի մասը և խնամքը հայրե­նի­քի հանդեպ՝ գերա­գույն պարտք:

Եթե դա չկա, ապա դրա տեղը լցվում է հոգե­բա­նա­կան կեղտով, դատարկությամբ ու դավա­ճա­նության տարբեր տրա­մա­չա­փե­րով:

Դավա­ճա­նությունը երկար ժամա­նակ ձևա­վորված հոգե­վի­ճակ է, որը արտա­հայտվում է արդեն գործունեության ժամա­նակ:

Դավա­ճա­նության դեմ պայքա­րը պիտի լինի պատճա­ռի դեմ, ոչ թե հետև­անքի:

Առնչվող Հոդվածներ