27.3 C
Yerevan

Հանուն Արևմտա­հա­յե­րե­նի Պաշտպա­նության

 Արևմտա­հա­յե­րե­նը հայոց մշա­կույթի ու էության անբա­ժան մասն է և նրա պահպա­նությունը պիտի մտնի նույն տրա­մա­բա­նության մեջ, ինչ և ընդհա­նուր հայոց լեզվի:

Մենք բազմիցս խոսել ենք մշա­կութա­յին-լեզվա­կան հարցե­րի մասին հատկա­պես նշել հայոց լեզվին ու մասնա­վո­րա­պես արևմտա­հա­յե­րե­նի խնդիրնե­րի մասին: Բոլո­րին է հայտնի, որ զրկված լինե­լով ուղղա­կիո­րեն պետա­կան ազդե­ցությունից և պաշտպա­նությունից, արևմտա­հա­յե­րե­նը շատ լուրջ խնդիրնե­րի առաջ է կանգնած: Վտանգված է ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստա­նում: Արմտա­հա­յե­րե­նը գործա­ծա­կան լեզու է առա­վե­լա­պես Սփյուռքում և մասամբ Հայաստա­նում՝ հայրե­նա­դարձնե­րի մոտ: ՀՀ-ում արևմտա­հա­յե­րե­նին բավա­կան ուշադրություն չի դարձվում, իսկ Սփյուռքում այն վտանգված է այն առումով, որ միմյանցից կտրված սփյուռքի օջախնե­րը ենթա­կա են օտար մշա­կութա­յին ազդե­ցության, իսկ դա հղի է ամե­նա­լուրջ վտանգնե­րով: 

Ուշադրություն ենք ուզում հրա­վի­րել այս հարցի վրա ևս մեկ անգամ, որովհետև արևմտա­հա­յե­րե­նը ոչ թե պարզա­պես շրջա­նա­յին բարբառ է այլ հայ ազգա­յին մշա­կութա­յին կարև­ո­րա­գույն մաս: Արևմտա­հա­յե­րե­նը հայոց մշա­կույթի ու էության անբա­ժան է և նրա պահպա­նությունը պիտի մտնի նույն տրա­մա­բա­նության մեջ, ինչ և ընդհա­նուր հայոց լեզվի:

Այս առումով բավա­կան դրա­կան ենք գնա­հա­տում և ներկա­յացնում Civinet‑ի «Տրոփ» հաղորդա­շա­րի ծրագրում Աբօ Պողի­կեա­նի և «Գյուլբենկյան» հիմնադրա­մի հայկա­կան բաժնի ղեկա­վար Ռազմիկ Փանո­սեա­նի զրույցը:

Աբօ Պողիկյա­նը հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր և մասշտաբներ են ընդգրկում հիմնադրա­մի ծրագրի հայկա­կան հատվածնե­րը: Հայկա­կան բաժնի ղեկա­վար Ռազմիկ Փանո­սեա­նը բավա­կան մանրա­մասն ներկա­յացրեց, թե ինչով են զբաղվում և հակիրճ պատմեց վերջին ութ տարվա գործունեությունը: Առա­վել հետաքրքրա­կան էր այն, որ Գյուլբենկյան հիմնադրա­մը, շատ կարև­ո­րե­լով արևմտահայերենը,հսկայական ծրագրեր է իրա­կա­նացնում լեզվի պահպանման առումով: Փանո­սեանն ասաց, որ արդեն իսկ պատրաստ է արևմտա­հա­յե­րե­նի խելա­ցի ուղղագրա­կան հավելվա­ծը, որը աշխա­տում է Android, IOS համա­կարգե­րի վրա: Այդ հավելվա­ծի պատրաստման աշխա­տանքնե­րը տևել են մի քանի տարի և հիմա խելա­ցի ուղղագրությունը կարող է ուղղել օգտա­տի­րոջ կողմից արված սխալնե­րը ինչպես արևմտա­հա­յե­րեն, այնպես էլ արև­ե­լա­հա­յե­րեն:

Փանո­սեանն ավե­լացրեց, որ իր գործունեության ութ տարի­նե­րի ընթացքում կարո­ղա­ցել են այնպես անել, որ արևմտա­հա­յե­րե­նը հետաքրքիր լեզու դառնա: Ավե­լացրեց, որ աշխա­տում են ուսուցիչնե­րի, խմբա­գիրնե­րի, թարգմա­նիչնե­րի հետ: Այդ ամե­նը շատ երկար և բարդ աշխա­տանք է, որը սակայն շատ մեծ կարև­ո­րություն է ներկա­յացնում:

Ապօ Պողի­կե­յանն իր հերթին հետաքրքրվեց, թե արդյո՞ք գոյություն ունի այսպես կոչված ցանցա­յին աշխա­տանքի բնույթ, ինչին Փանո­սեա­նը պատասխա­նեց, որ ունեն գործընկերներ ինչպես Հայաստա­նում, այնպես էլ Սփյուռքի տարբեր օջախնե­րում, ծանոթ են հիմնա­կան խնդիրնե­րին և փորձում են իրա­կա­նացնել այն ծրա­գե­րը, որոնք իրոք կարիք ունեն զարգացնե­լու: Փանո­սեա­նը նշեց, որ իրենց համար շատ կարև­որ են ոչ միայն մասնա­գի­տա­կան, այլև   մարդկա­յին որակնե­րը, ասաց, որ կարև­ո­րում են, որ այն մասրդիկ ում հետ աշխա­տում են, լինել ազնիվ և պատասխա­նա­տու:

Հետաքրքրվա­ծության հետ կապված մի հետաքրքիր դիտարկում եղավ, երբ Փանո­սեանն ասաց, որ երբ իրենք մտա­ծում էին նախա­պես գոնե 30 ուսուցիչ հետաքրքրվի հեռա­վար կրթա­կան ծրագրով, դա հաջո­ղություն կհա­մարվեր, բայց այնպես ստացվեց, որ գրանցվեց 240 հոգի, ինչը շատ էական ցուցիչ էր:

Հայկա­կան բաժնի ղեկա­վարն ասաց, որ նպա­տակ չունեն ողջ սփյուռքի ղեկա­վա­րի իմի­տա­ցիա ստեղծել, այլ փորձում են գոնե իրենց ունե­ցած հնա­րա­վո­րություննե­րի չափով օգտա­կար լինել հայությա­նը և հույս հայտնեց, որ անհատ մարդիկ ու կազմա­կերպություններ ևս կլի­նեն, որ կմիա­նան, քանի որ իրենք չեն կարող միա­ժա­մա­նակ ամեն ինչ հասցնել:

Հիմնադրա­մը նաև շարունա­կում է կրթա­թո­շակներ տալ՝ կարև­ո­րե­լով կրթության դերն ու առկա­յությունը:

Փանո­սեա­նը կարև­ո­րեց նորա­գույն տեխնո­լո­գիա­նե­րի ներգրա­վումը, ասաց, որ իրենք խրա­խուսում են դրանց կիրա­ռումն ու զարգա­ցումը:

Նա դժգո­հություն հայտնեց, որ Հայաստա­նում կա ղեկա­վար և մտա­վո­րա­կան խավ, որոնք արևմտա­հա­յե­րե­նի հանդեպ ունեն ոչ լիարժեք վերա­բերմունք և ոչ պատշաճ գնա­հա­տանք, բայց և հույս հայտնեց, որ, շնորհիվ համա­կարգվա­ծության կկա­րո­ղա­նան հարթել նաև այդ խնդի­րը:

Ամբողջա­կան տեսանյութը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ