18.3 C
Yerevan

Համա­գործակցել, Այլ Ոչ Թե Ենթարկվել

Վերջին հարյուրամյա­կում մենք երեք խոշոր աղետ ենք ունե­ցել՝ 1915թ. հայոց ցեղասպա­նությունը, 1937թ. մտա­վո­րա­կաննե­րի ջարդը և վերջին 20 տարվա ղեկա­վա­րումը: 

1in.AM‑ը զրուցել է ՀՌՀ անդամ, բանաստեղծ, թարգմա­նիչ  Հակոբ Մովսե­սի հետ:

Զրուցում նախ շոշափվեց Արմնյուզ լրատվա­կա­նի փակման հարցը: Հակոբ Մովսե­սը նշեց, որ հեռուստաա­լի­քը փակվել է բացա­ռա­պես ֆինանսա­կան պատճառնե­րով, այսինքն պատճա­ռը տեխնի­կա­կան է: ՀՌՀ անդա­մը անդրա­դարձավ ազա­տությանն ու ազատ խոսքին ու ավե­լացրեց, որ Արմնյուզի փակումը պայմա­նա­վորված չէ խոսքի արգե­լա­փա­կումով կամ ճնշումներ, իմաստ չկա որևէ դավադրություն փնտրե­լու այդտեղ: Հակոբ Մովսե­սը նույնիսկ ասաց, որ հիմա ազա­տությունն այնքան շատ է, որ արդեն սկսվում է չարա­շահվել տարբեր անձանց ու կազմա­կերպություննե­րի կողմից, այդ ազա­տությունը ի չար է գործարկվում: Ազա­տությունը լավ բան է, բայց ազա­տությունը զենք է դառնում խուլի­գա­նի և վահան՝ զինվո­րի ձեռքում: Հարկա­վոր է զգույշ և աչա­լուրջ լինել ազա­տության հետ: Չափն անցնե­լու և չարա­շա­հե­լու դեպքում ազա­տությունը կարող է ոչնչացնել ինքն իրեն:

Զրույցը շարունակվեց Արցա­խի թեմա­յով: Նշվեց, որ Արցախյան շարժումն արդեն 34 տարե­կան է: Հակոբ Մովսե­սը նշեց, թե ինչ կարև­որ ազդե­ցություն և նշա­նա­կություն ունի Արցա­խի իրա­կան արժե­քը գիտակցե­լու համար: Մենք այսքան տարի Արցախն ընդունել ենք միայն էքզիստենցիալ առումով, վերա­բերվել ենք միայն էմո­ցիո­նալ ձևա­չա­փով: Խնդի­րը դրա­նում է կայա­նում: Վերջին պատե­րազմում կրած պարտությունը կապ չուներ հայ ժողովրդի հոգե­կան վիճա­կի, նրա ազգա­յին ոգև­ո­րության ու մակարդա­կի հետ: Սխալվում են նրանք, ովքեր մտա­ծում են, թե հայե­րը պարտվել են ազգա­յին առումով ու ազգա­յին մակարդա­կով:

Պատե­րազմն ավարտվել է և մենք շատ լուրջ գործեր ունենք անե­լու, շատ ծանր բեռ կա դրված մեր բոլո­րի ուսե­րին: Մենք ի վերջո պիտի այնքան լրջա­նանք, որ կարո­ղա­նանք Արցա­խին նայենք ոչ միայն հայրե­նա­սի­րա­կան, այլև քաղա­քա­կան  աչքով: Ի վերջո պետք է հասկա­նանք, որ Արցա­խին ողջ աշխարհը նայել է որպես աշխարհա­քա­ղա­քա­կան միա­վոր, և ինքներս ևս պետք է հայրե­նա­սի­րա­կան ձևա­չա­փը զուգակցենք քաղա­քա­կան նուրբ հոտա­ռությա­նը, որպեսզի հայի պետությունը կարո­ղա­նա պաշտպա­նել հայի հայրե­նի­քը: 

Հակոբ Մովսեսն ընդունեց, որ պատե­րազմից հետո առա­ջա­ցած շոկը դեռևս հաղթա­հարված չէ, և հավա­նա­բար եկար կտևի, բայց պետք է ժամ առաջ սկսել: Ամեն ուշացրած րոպեն հետաձգում է նշա­նա­կում, իսկ մենք այդքան շռայլ չենք կարող լինել:

Արցա­խի համար կարև­որ է ինքնիշխա­նությունը, իսկ ինքնիշխա­նությունը պետա­կա­նությունից բխող արժեք է: Այսօր հայոց պետա­կա­նության հիմքե­րի տակ հոգե­բա­նա­կան ականներ են դրվում ու այս պարա­գա­յում չափա­զանց կարև­որ է, որ ինքներս մեզ հարցնենք ու հասկա­նանք, թե մեր ժողո­վուրդը պետություն կառուցե­լու ունա­կություն ունի, թե ոչ, պետա­կան մտա­ծո­ղություն ունի, թե ոչ:

Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողո­վուրդը ոչ միայն ունի այդ ունա­կությունը, այլև շատ անգամներ է ապա­ցուցել որ կարո­ղա­նում է պետա­կա­նություն կերտել, զարգացնել այդ ունա­կությունը, բարձրացնել մակարդակն ու էությունը: Պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ պետության բացա­կա­յության պայմաննե­րում ունե­ցել ենք հանրա­յին հստակ կառուցվածք: Մենք հիմա էլ կարող ենք, պարզա­պես խորհրդա­յին իշխա­նության ազդե­ցությունն այդ առումով կազմա­քանդող նշա­նա­կություն է ունե­ցել: Մենք պետք է հասկա­նանք այդ ամենն ու հնա­րա­վո­րինս շուտ ուշքի գանք:

Հակոբ Մովսե­սը հենց այդ պետա­կա­նության ապա­ցույցն է համա­րում 2021թ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի արդյունքը: Նա նշեց, որ ժողո­վուրդը ընտրություն կատա­րեց ոչ թե վախե­նա­լով «նախկիննե­րի վերա­դարձից», այլ հնա­րա­վո­րություն տվեց վերա­կանգնե­լու պետա­կան համա­կարգը, վերա­կանգնե­լու պետությունը:

Պատճառնե­րը, որ հասա­րա­կությունը կամ նրա մի մասն այսօր չի կարո­ղա­նում հավա­տալ ինքնա­վա­րության ու անկա­խության իրա­կան էությա­նը այն է, որ վերջին տասնամյակնե­րում տեղի ունե­ցա­ծը բարո­յա­պես ընկճել է մարդկանց, խարխլել նրանց հավա­տը: Մարդիկ չեն կարո­ղա­նում հավա­տալ սուվե­րե­նությա­նը, որովհետև 30 տարի է տեսել է մի պետություն, որտեղ արհա­մարհվել է պետություն ինստի­տուտը, տեսել է համա­կարգ, որն իր գլխին փորձանքներ է բերում: Բնա­կա­նա­բար այդ ամե­նը կարող է որոշ չափով հոգե­բա­նա­կան ազդե­ցություն ունե­նալ և նույնիսկ որոշ մարդիկ իրոք մտա­ծեն, որ անկա­խությունը փորձանք է բերում, պետք է հրա­ժարվել անկա­խությունից: Որովհետև եղել են պատգա­մա­վորներ, որոնք ասել են, որ «ավե­լի լավ է լինել ռսի լծի տակ»:

Հակոբ Մովսե­սը խորհուրդ տվեց, որ Քոչարյանն անի­մաստ չվա­խեցնի ժողովրդին, թե մենք ստիպված ենք ինտեգրվել ռուսնե­րին: Ընդհնա­րա­պես մենք ոչ թե պետք է մտա­ծենք ենթարկվե­լու, այլ քաղա­քա­կան լեքսի­կո­նով բոլո­րի հետ հարա­բերվե­լու մասին:

Նրանք ովքեր խոսում են անկա­խության մասին, պիտի հասկա­նանք, որ անկա­խությունը նաև պատասխա­նատվություն է, պետություն է, թե չէ քաոսն էլ կարող է անկախ լինել:

Հայաստա­նը պարզա­պես տարածք չէ, ժողո­վուրդն է, իսկ ժողո­վուրդը գլխա­քա­նակ չէ:

Հակոբ Մովսե­սը համա­րեց, որ վերջին հարյուրամյա­կում մենք երեք խոշոր աղետ ենք ունե­ցել՝ 1915թ. հայոց ցեղասպա­նությունը, 1937թ. մտա­վո­րա­կաննե­րի ջարդը և վերջին 20 տարվա ղեկա­վա­րումը: Լուկա­շենկո­յի նմաննե­րը, որ այսօր նման մեծամտությամբ են խոսում մեր մասին, արհա­մարհում մեզ, այդ ամե­նը պատճառ է այս 20 տարվա խեղկա­տա­կության ու անբա­նության: Հենց այդ վիճակն է առիթ տալիս, որ ամեն մի դուրսպրծուկ իրեն իրա­վունք վերա­պա­հի խոսե­լու Հայաստա­նի մասին:

Հակոբ Մովսե­սը նաև անդրա­դարձավ դավա­ճա­նության թեմա­յին: Նշեց, թե ինչ պայմաննե­րում է զարգա­նում դավա­ճա­նությունը, ինչի արդյունքում և պատճա­ռով է ձևա­վորվում այդ մթնո­լորտը: Մենք պետք խորությամբ ուսումնա­սի­րենք և հասկա­նանք այդ պատճառն ու ոչ թե պայքա­րենք հետև­անքի դեմ այլ պատճա­ռի ու արմա­տա­խիլ անենք դավա­ճա­նությունը:

Ամբողջա­կան հարցազրույցը՝ YouTube.com

Առնչվող Հոդվածներ