14.6 C
Yerevan

Բաց Նամակ ՌԴ Նախա­գա­հին

Մենք փորձա­ռու ենք կայսրություննե­րի հետ շփվե­լու հարցում: Մեզ դժվար է զարմացնել ուժով: Ի վերջո մենք կորցրել ենք ավե­լի շատ, քան դուք երբևէ ունե­ցել եք: Դուք առա­ջին կայսրությունը չեք, ով ծնվել է մեր աչքի առաջ:

Ռուսաստան, Մոսկվա՝ Կրեմլ

ՌԴ նախա­գահ

Վլա­դի­միր Պուտի­նին

Հարգե­լի՛ Վլա­դի­միր Վլա­դի­մի­րի,

Հաշվի առնե­լով այս օրե­րին աշխարհում և մասնա­վո­րա­պես Անդրկովկա­սում և Արև­ելյան Եվրո­պա­յում կատարվող գործընթացնե­րը, նկա­տի ունե­նա­լով միութե­նա­կան պետության մասին շրջա­նառվող խոսակցություննե­րը, մենք որո­շե­ցինք մեր ընդհա­նուր ասե­լի­քը հասցեագրել Ձեզ:

Իմ հայրե­նա­կիցնե­րից մեկը տարի­ներ առաջ հիմա­րություն ունե­ցավ Ձեզ նամակ գրե­լու, որտեղ փորձեց Ձեզ ծանո­թացնել հայոց ու ռուսաց պատմության հատման որոշ կետե­րին ու բացատրել, թե ինչն է օգտա­կար Ռուսաստա­նի համար, ինչն է օգտա­կար Հայաստա­նի համար: Նա իր երկար ու ձիգ նամա­կում կես-խնդրո­ղա­կան, կես-համո­զող տոնով փորձում էր աղերսներ գտնել Հայաստա­նի ու Ռուսաստա­նի շահե­րի միջև և պատմա­կան բազմա­թիվ, որքան հետաքրքիր, այդքան էլ անօ­գուտ փաստե­րով ու մեջբե­րումնե­րով համո­զել կամ հավա­տացնել ազնիվ և միա­միտ տողեր:

Դրա­նից հետո Ձեր անունով պատասխան-նամակ շրջա­նառվեց հայկա­կան մամուլում(որն իհարկե Դուք չէիք գրել, բայց եթե գրեիք, այնքան էլ հեռու չէր լինի այդ նամա­կից), որտեղ հանգա­մա­նա­լից ու պարզո­րոշ կերպով մի շարք պատասխաններ տրվե­ցին շատ հայե­րի հուզող հարցե­րի՝ այդ թվում և Արցա­խի, ինքնո­րոշման, ռուսա­կան օգնության և այլնի մասին:

 Ստիպված ենք խոստո­վա­նել, որ այդ պատասխաննե­րը զուրկ չեն տրա­մա­բա­նությունից, բայց բավա­կան կիսատ են: Մենք չենք փորձի Ձեզ ինչ որ բան համո­զել կամ սովո­րեցնել, կամ ցույց տալ, թե ինչն է օգտա­կար Ռուսաստա­նի համար, ինչը՝ ոչ: Դա ոչ պատշաճ թեթև­ամտություն կլի­ներ մեր կողմից, քանի որ ինքներդ շատ ավե­լի լավ եք հասկա­նում ձեր օգուտն ու վնա­սը:

Մենք ևս:

Դուք ճիշտ եք այն առումով, որ Ռուսաստա­նը կայսրություն է և ունի իր կայսե­րա­կան շահե­րը: Մենք լիո­վին կիսում ենք այն կարծի­քը, որ ռուսա­կան զինվորնե­րը պիտի և կկռվեն միայն հանուն Ռուսաց շահե­րի: Մենք նաև հասկա­նում և ընդունում ենք, որ ռուսա­կան շահե­րը ռուսնե­րի համար այնքան թանկ են, ինչքան ամե­րիկյա­նը՝ ամե­րի­կա­ցի­նե­րի, հայկա­կա­նը՝ հայե­րի: Այդ իսկ պատճա­ռով էլ, ընդունե­լով հանդերձ, որ Ռուսաստանն ունի իր կայսե­րա­կան շահե­րը, մենք ուզում ենք վերա­հաստա­տել, որ Հայաստանն էլ ունի իր ազգա­յին շահե­րը: Դուք իհարկե հասկա­նում եք, որ ռուսա­կան կայսե­րա­կան ու հայկա­կան ազգա­յին շահե­րը կարող են չհա­մընկնել: Այնպես ինչպես Ռուսաստանն է պատրաստ պայքա­րել իր շահի համար, այնպես էլ Հայաստա­նը՝ իր:

Իհարկե մենք գիտենք, որ ժողո­վուրդնե­րի բարե­կա­մություն և պետություննե­րի հարա­բե­րություն ասվածն իրա­րից շատ հեռու և հաճախ հակա­դիր բևեռներ են, այդ իսկ պատճա­ռով էլ լիա­հույս ենք, որ Ռուսաստա­նը մեզնից չի նեղա­նա և չի փորձի հանդի­մա­նել, եթե մենք հայկա­կան շահերն ավե­լի կարև­ո­րենք, քան հայ-ռուսա­կան բարե­կա­մությունը: Ճիշտ այնպես, ինչպես և մենք չենք կարող Ձեզ արգե­լել հետապնդել Ձեր իսկ շահե­րը:

Երեկ Դուք Ձեր ելույթում խոսե­ցիք Ուկրաի­նա­յի՝ արհեստա­կան պետություն լինե­լու, Լենի­նի և ապա­կո­մունիստա­կա­նացման մասին: Շեշտե­ցիք 1921‑ը, երբ Լենի­նը ստեղծեց Ուկրաի­նա պետությունը: Իհարկե մենք մի փոքր այլ կարծիք ունենք այդ մասին և ավե­լի շատ հակված ենք այն մտքին, որ Ուկրաի­նան ստեղծեց ոչ թե Լենի­նը, այլ Գերմա­նիան, որը նույնիսկ հետաքրքիր արտա­հայտություն ունի այդ մասին, բայց դա էական չէ: Էականն այն է, որ Դուք խոսե­ցիք Լենի­նի և նրա ու կուսա­կիցնե­րի կողմից կատա­րած անհե­ռա­տես քայլե­րի մասին: Խոսքը ոչ միայն Ուկրաի­նա­յի, այլև Հայաստա­նի մասին է: Վստահ ենք, որ Դուք քաջա­ծա­նոթ եք պատմությանն ու գիտեք 1921թ. Մոսկվա­յի ու Կարսի պայմա­նագրե­րի մասին: 

Մենք ևս գիտենք, թե ինչ կատարվեց: Մենք նաև հիշում ենք, որ երբ դուք զբաղված էիք ձեր գործե­րով՝ հեղա­փո­խությամբ Ռուսաստա­նում, մենք, չնա­յած բոլոր դժվա­րություննե­րին ինքներս անկա­խություն ձեռք բերե­ցինք, շատ ծանր գնով և փորձում էինք ոտքի կանգնել: Մեզ մոտ ստացվեց, մինչև այն պահը, երբ դուք ձեր շահը համա­րե­ցիք կործա­նել մեր հանրա­պե­տությունը և մեր հողե­րը կիսե­ցիք թուրքե­րի հետ:  Դուք այդ ժամա­նակ ստեղծե­ցիք մի քանի արհեստա­կան պետություններ, որոնցից մեկի դեմ հիմա կռվում եք և որը ձեր իսկ ազգի մի մասն է, և ևս մի քանի­սը, որոնցից մեկը ձեզ հետ ամեն ինչում համա­ձայն է(Բելառուս) և մյուսը, որի հետ 2020թ. նորից կիսե­ցիք մեր հայրե­նի­քի մի մասը:

Երբ Դուք երեկ երե­կո­յան հայտա­րա­րե­ցիք, որ Ուկրաի­նան 1921թ. է ստեղծվել Լենի­նի կողմից, ուրախ ենք, որ պետա­կան անվտանգության կոմի­տեի նախկին աշխա­տա­կիցն այդքան լավ գիտե պատմությունը և հարց առա­ջա­ցավ, թե արդյո՞ք հիշում եք, որ Լենի­նը ևս մեկ արհեստա­կան պետություն ստեղծեց մեզ մոտ, որը ահա 100 տարի է, ինչ խանգա­րում է մեզ ապրել:

Մենք հասկա­նում ենք, որ դուք կայսրություն եք, իսկ կայսրություննե­րը պետք է ծավալվեն կամ մեռնեն: Բայց մենք իրա­վա­ցի կլի­նենք, եթե չուզենք, որ ծավալվեք նաև մեր հաշվին, ինչպես մինչև հիմա է եղել:

Թյուրի­մա­ցություննե­րից խուսա­փե­լու համար նշենք նաև, որ մեր ազգա­յին շահը մեզ ստի­պում է հիշել ոչ միայն ռուսնե­րին, այլև եվրո­պա­ցի­նե­րին, քանի որ մենք պատմա­կան որոշ պահե­րի միա­միտ ենք եղել հավա­տա­լու, որ ազգա­յին ու կրո­նա­կան բարե­կա­մությունը կարող է պետա­կան շահից առա­վել լինել: Թերևս այդ ներե­լի թերություն է մեզ, որ պետություն երկար ժամա­նակ չենք ունե­ցել և մոռա­ցել ենք պետության ու հայրե­նի­քի տարբե­րություննե­րի մասին, բայց այժմ մենք ունենք պետություն և գիտենք, թե մեր շահը ինչ է պահանջում մեզնից:

Հարգե­լի՛, Վլա­դի­միր Վլա­դի­մի­րի, թող մեր այս տողե­րը կասկա­ծի տեղիք չտան, որ հայե­րը ռուս ազգի հետ թշնա­մություն են փնտրում: Ո՛չ: Մենք ճանա­չում ենք ռուս ազգին, ծանոթ ենք նրա մեծություննե­րին, հարգում ենք այդ մեծ ժողովրդին: Եվ իհարկե հասկա­նում եք, որ հարգե­լով ռուսնե­րին մենք շարունա­կում ենք սիրել նաև մեզ: Եվ այդ մեզնից պահանջում է ավե­լի շատ մեր շահե­րը պաշտպա­նել, քան ձեզ:

Այո՛, ցավոք ձեր տիրա­պե­տության վերջին 70 տարի­նե­րի ընթացքը մեզ բավա­կան թուլացրել է և մենք հարկ եղա­ծի պես չկա­րո­ղա­ցանք մեր անկա­խությունն իրացնել, թեև ազա­տագրե­ցինք մեր հայրե­նի­քի մի հատված՝ Արցա­խը: Եթե ձեր կայսրության համար Արցա­խը միայն հողակտոր է, ապա մեզ համար՝ հայրե­նիք, և Դուք անձամբ հասկա­նում եք, որ մենք շարունա­կե­լու ենք պայքա­րել մեր պետության ու հայրե­նի­քի համար:

Թույլ տվեք նկա­տել, որ Ռուսաստա­նը կայսրություն է և այդ կայսրությունը հայրե­նիք է տարբեր ազգե­րի համար: Մենք չենք ցանկա­նում լինել այդ հայրե­նի­քի մի մասը, քանի որ ունենք մերը՝ Հայաստա­նը: Թող մեծա­խո­սություն չթվա, բայց մեր, հազա­րամյակնե­րով ձգվող պատմությունն ու կենսա­փորձը մեզ իրա­վունք է տալիս չհա­մա­ձայնվե­լու և ընդդի­մա­նա­լու նույնիսկ ձեզ: Իհարկե այս պահին մենք չունենք անհրա­ժեշտ չափով ուժ և դա մասամբ ձեր շահով է պայմա­նա­վորված, իսկ մեծա­մասմամբ մեր իսկ մեղքով, բայց մի շտա­պեք Հայաստա­նը պարտված համա­րել: Մենք չափից ավե­լի շատ ենք տառա­պել, որպեսզի մեկ պարտությամբ հանձնվենք: Ի վերջո մարդկա­յին պատմության ամե­նից հզորնե­րի հետ ենք ապրել, երբեմն նրանք ճնշել են մեզ, երբեմն՝ որո­նել մեր բարե­կա­մությունը, երբեմն՝ ենթարկվել մեզ: Հիմա նրանցից ոչ ոք չկա: Մենք փորձա­ռու ենք կայսրություննե­րի հետ շփվե­լու հարցում: Մեզ դժվար է զարմացնել ուժով: Ի վերջո մենք կորցրել ենք ավե­լի շատ, քան դուք երբևէ ունե­ցել եք: Դուք առա­ջին կայսրությունը չեք, ով ծնվել է մեր աչքի առաջ: Գիտեք, որ երկրագնդի դիրքն ու ֆիզի­կա­կան պայմաննե­րը անհնա­րին են դարձնում հավերժա­կան ամեն ինչի հնա­րա­վո­րությունը: Հավա­տա­ցեք, որ ամեն ժամա­նակ մի որևէ կայսրություն իրեն իրա­վունք է տվել տնօ­րի­նե­լու փոքր ժողո­վուրդնե­րի կյանքը և պահանջել, որ այդ փոքր ժողո­վուրդնե­րը հաշտվեն կայսե­րա­կա­նության հետ: Ժամա­նակներն անցել են, իսկ կայսրություննե­րից մնա­ցել են հուշեր և մեր փորձը:

Մենք չենք ցանկա­նում որ այս ամե­նը Ձեզ համար սպառնա­լիք կամ թշնա­մա­կան հնչի: Սա փաստ է, իսկ փաստը, ինչպես նշել է ձեր տաղանդա­վոր գրող Բուլգա­կո­վը, ամե­նից համառ երև­ույթն է աշխարհում: 

Մենք միա­ժա­մա­նակ ցանկա­նում ենք տեղե­կացնել, որ Դուք, լինե­լով քաջա­տեղյակ դիվա­նա­գետ, չեք ուզում ճանա­չած լինել հայ ժողովրդի իրա­կան չափե­րը: Հայաստա­նը Բելա­ռուս կամ Ադրբե­ջան չէ: Մենք մեր պետա­կա­նությունը կերտել ենք մեր կենսա­պա­հանջից ելնե­լով, այլ ոչ թե նվեր ստա­նա­լով ձեր կայսրության կոմունիստ ղեկա­վարնե­րից: Հուսով ենք, որ Դուք հաշվի կառնեք այդ, եթե առա­ջի­կա ժամա­նակնե­րում մենք այնքան հնա­զանդ չլի­նենք, ինչպես Բելա­ռուսը: Մեր ժողո­վուրդն այսօր ապրում է աշխարհի շատ երկրնե­րում և մենք լավ ենք ճանա­չում ոչ միայն ձեզ, այլև աշխարհի մյուս հզորնե­րին: Բնա­կա­նա­բար մենք ունենք մեր համե­մա­տություններն ու հաշվումնե­րը:

Հայաստա­նը այսպես թե այնպես ապրե­լու է որպես անկախ պետություն: Մենք դանդաղ, բայց հաստատ քայե­րով գտնում և փակում ենք մեր ճեղքե­րը, թեև այդ շատ ծանր է նստում մեզ վրա: Բայց մենք արդեն հասկա­ցել ենք, որ կայսե­րա­կան բարե­կա­մությունը փոփո­խա­կան է և այլևս չենք կարող հուսալ, որ ռուսա­կան նավը մեզ միայնակ չի թողնի, երբ հերթա­կան անգամ ձեր կայսե­րա­կան շահը պահանջի կտրուկ փոփո­խություններ: 

Այո՛, Դուք հավա­նա­բար միամտություն կհա­մա­րեք, որ մենք այդքան շատ ենք խոսում աբստրակտ արժեքնե­րի մասին: Ինչ արած, մենք արև­ելյան ժողո­վուրդ ենք և մեզ համար ամե­նից կարև­ո­րը հոգև­որ արժեքներն ու սեփա­կան աստվածնե­րի հետ ներդաշնակ լինելն է: Այդ պատճա­ռով մենք երբեմն կորցնում ենք իրա­կա­նության զգա­ցումը, բայց ոչ երբեք իրա­կա­նությունը: Հավա­տա­ցեք, որ մենք մի քանի հազար տարում սովո­րել ենք ամե­նա­կարև­ո­րը ՝ գոյատև­ե­լու մեծ գաղտնի­քը:

Չենք զլա­նա ևս մեկ անգամ բարե­կա­մա­բար հիշեցնել, որ ԽՍՀՄ-յան ժամա­նակներն անցել են: Դժվար է այդ ընդունել, բայց հավա­տա­ցեք մեզ ու մեր փորձին, ամեն ինչ իր ժամա­նակն ունի: ԽՍՀՄ‑ի ժամա­նակն անցել է: Աշխարհը փոխվում է և ինչքան շուտ են ազգե­րը հասկա­նում այդ, այնքան ավե­լի հեշտ է լինում նրանց համար:

Մենք մի քիչ դժվար ենք սովո­րում, բայց երբեք չենք մոռա­նում:

Եվ վերջում մի բարե­կա­մա­կան խորհուրդ: Մի վախե­ցեք ժողովրդա­վա­րությունից: Մտրա­կի իշխա­նությունը կարճ է: Իսկ Դուք հիմա մտրակ եք թափա­հա­րում բոլո­րի դեմ: Չենք կասկա­ծում, որ մոտ օրերս Հայաստա­նի Հանրա­պե­տության ղեկա­վա­րությունը կճնշվի, որպե­սի ստիպված լինի համա­ձայնվել ձեզ հետ, բայց ինչպես արդեն նշե­ցինք, ամեն ինչ իր սկիզբն ու ավարտն ունի: Այդ մեզ սովո­րեցրել են տարբեր կայսրություններ, որոնց վիթխա­րի փառքը համե­մա­տա­կան է եղել իրենց զարհուրե­լի անկմա­նը: Որևէ պատճառ չկա, որ ռուսա­կան կայսրությունն ավե­լի լավը կամ ճշմա­րիտ համարվի, քան մինչ այս եղածնե­րը: Դուք ձեր երկի­րը նաև ինչ որ առումով համա­րում եք Երրորդ Հռո­մեա­կան կայսրություն, իսկ ժողովրդա­կան իմաստությունն ասում է, որ մահա­ցա­ծի անունը երե­խա­յին տալը վատ նշան է:

Հաղորդեք մեր ողջույննե­րը ռուս ժողովրդին՝ հույսով, որ ավե­լի լավ ժամա­նակնե­րում մենք կհանդի­պենք որպես ժողո­վուրդներ, քանի որ պետա­կան կարգա­վի­ճակնե­րում՝ մենք տարբեր ուղի­նե­րով ենք գնում:

Մեր Ուղին

22.02.2022

Հայաստան՝ Երև­ան:   

Առնչվող Հոդվածներ