16.3 C
Yerevan

Զգուշա­ցում Կառա­վա­րությա­նը

Ինչպես և նախկի­նում, նույնպես և այսօր հայ ժողո­վուրդը շարունա­կում է իր կռիվն ու իր պայքա­րը վարել միայնակ, սեփա­կան ուժե­րի հենքով։

Հրանտ Տէր-Աբրա­համյան

«Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության հայտա­րա­րությունը­Հաշվի առնե­լով, որ վերջին շրջա­նում որոշ լուրեր տարածվե­ցին նրա մասին, որ ռուս-ուկրաի­նա­կան հնա­րա­վոր պատե­րազմում կարող են իրենց մասնակցությունն ունե­նալ հայաստանցի կամա­վո­րա­կաննե­րը, «Մարտա­կան եղբայրությունը» ընկե­րա­կան կոչով դիմում է 2020 թվա­կա­նի պատե­րազմի մասնա­կից զինա­կիցնե­րին՝ հորդո­րե­լով զերծ մնալ ռուս-ուկրաի­նա­կան հնա­րա­վոր պատե­րազմին որևէ կերպով մասնակցե­լուց կամ ներգրավվե­լուց: Նման մասնակցությունը առնչություն չի կարող ունե­նալ հայ ժողո­վորդի շահե­րին, այլև պարզա­պես ամոթ է՝ այն փաստից հետո, երբ իր վճռա­կան կռվի օրոք հայ ժողո­վուրդը փաստա­ցի չուներ որևէ դաշնա­կից:

Ինչպես և նախկի­նում, նույնպես և այսօր հայ ժողո­վուրդը շարունա­կում է իր կռիվն ու իր պայքա­րը վարել միայնակ, սեփա­կան ուժե­րի հենքով և հույսով, և պետք է կենտրո­նացնի իր ջանքերն, այդ թվում իր առա­վել թանկ՝ մարտունակ ներուժը բացա­ռա­պես իր սեփա­կան պայքա­րի ուղղությամբ:

Հնա­րա­վոր ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը բացա­ռա­պես այդ կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմե­րի գործն է, և հայ ժողո­վուրդն այդտեղ չունի որևէ շահ: Մեր միակ հնա­րա­վոր շահն այստեղ կարող է լինել՝ սթափվել ու հասկա­նալ վերջա­պես, որ օրե­ցօր անկա­յունա­ցող մեծ տարա­ծաշրջա­նում մեր միակ գործը պետք է լինի մեր ինքնա­կազմա­կերպումը, դիմադրո­ղա­կա­նության բարձրա­ցումը, հանրա­յին գիտակցության և կյանքի արմա­տա­կան փոփո­խությունը, հանցա­գործ անհո­գությա­նը վերջ տալը:

Մարտա­կան եղբայրությունը նաև զգուշացնում է Հայաստա­նի կառա­վա­րությա­նը զերծ մնալ որևէ անխո­հեմ քայլե­րից, և որևէ պարա­գա­յում և ամեն գնով թույլ չտալ Հայաստա­նի պաշտո­նա­կան կամ անպաշտոն որևէ ներգրավվա­ծություն ռուս-ուկրաի­նա­կան բախմա­նը՝ ինչ պատրվա­կով էլ դա լինի՝ ՀԱՊԿ շրջա­նակնե­րում, թե որևէ այլ ձևա­չա­փով:
Երև­ան, 2022 02 22

Գրա­ռումը՝ Հրանտ Տէր-Աբրա­համյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ