20.4 C
Yerevan

Արցա­խը Ռուսա­կան Պատանդ

Ռուսաստա­նը Հարա­վա­յին Կովկա­սի քաղա­քա­կա­նության մեջ ընդհա­նուր փաթե­թով է դիտարկում առնվազն հայ-ադրբե­ջա­նա­կան տիրույթն ու փորձում է այս տրա­մա­բա­նությամբ ամրացնել իր դիրքերն ու ապա­հո­վագրել իրեն Կովկա­սում որո­շա­կի անակնկալնե­րից:

Հակոբ Բադալյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­կան մեկնա­բան Հակոբ Բադալյա­նը

– Պարո՛ն Բադալյան, Ռուսաստա­նի Դաշնության ու Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության նախա­գահնե­րը նախօ­րեին ստո­րագրե­ցին ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մասին հռչա­կա­գիր: Ինչպե՞ս եք գնա­հա­տում այդ հռչա­կա­գի­րը, այն փոփո­խություն կմտցնի՞ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում:

– Կարծում եմ՝ Ալիևի այցը Մոսկվա ու ստո­րագրված փաստա­թուղթն ու արտա­հայտված մտքե­րը խոշոր հաշվով ռուս-ադրբե­ջա­նա­կան մինչ այս եղած հարա­բե­րության տրա­մա­բա­նության շրջա­նա­կում էին, այսինքն՝ առանձնա­պես մեծ նորություններ կամ նոր ուղղություններ կարծես թե չարձա­նագրվե­ցին:

Իհարկե եղավ հռչա­կա­գի­րը, որն ինչ-որ առումով մեկ քայլ առաջ է երկու երկրնե­րի հարա­բե­րություննե­րի խորացման իմաստով, բայց եթե ընդհա­նուր առմամբ նայենք այդ հարա­բե­րության դինա­մի­կան, ապա այդ հռչա­կագրից առաջ էլ՝ դեռևս 2000-ականնե­րի սկզբից, ռուսներն ու ադրբե­ջանցի­նե­րը մի շարք փաստաթղթեր ստո­րագրե­ցին, որոնցով հետև­ո­ղա­կա­նո­րեն բարձրացնում էին գործակցության մակարդա­կը, այդ թվում՝ ռազմա­կան ու ռազմա­տեխնի­կա­կան, ու Ադրբե­ջանն այդ շրջա­նից սկսած ռուսա­կան հռե­տո­րա­բա­նության մեջ դիտարկվում ու բնո­րոշվում էր ռազմա­վա­րա­կան գործընկեր:

Հիմա արդեն դաշնակցա­յին հարա­բե­րության մասին է խոսքը, ու սա վկա­յում է այն մասին, որ Ռուսաստա­նը Հարա­վա­յին Կովկա­սի քաղա­քա­կա­նության մեջ ընդհա­նուր փաթե­թով է դիտարկում առնվազն հայ-ադրբե­ջա­նա­կան տիրույթն ու փորձում է այս տրա­մա­բա­նությամբ ամրացնել իր դիրքերն ու ապա­հո­վագրել իրեն Կովկա­սում որո­շա­կի անակնկալնե­րից:

Այս իմաստով կարող ենք դիտարկել և այն, որ Ռուսաստանն այսկերպ փորձում է, օգտվե­լով գուցե նաև Թուրքիա­յի համար եղած որո­շա­կի խնդիրնե­րից, «հետ բերել» 44-օրյա պատե­րազմում կորցրա­ծը՝ նկա­տի ունեմ Թուրքիա­յի ամրապնդումն ու դերի բարձրա­ցումն Ադրբե­ջա­նում:

– Հռչա­կա­գիրն ինչպե՞ս կարող է անդրա­դառնալ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ու ընդհանրա­պես Հայաստա­նի վրա:

– Ինչպես նշե­ցի, այդ հռչա­կա­գի­րը, մեծ հաշվով, իրա­վի­ճա­կի զարգացման նոր տրա­մա­բա­նության մասին, կարծես թե, չի խոսում, այլ արձա­նագրում է եղա­ծը, ու այդ եղա­ծի շրջա­նա­կում մեկ քայլ առաջ է: Սա ընդա­մե­նը հերթա­կան անգամ վկա­յում է այն, որ Հայաստա­նի պարա­գա­յում Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը չափվե­լու է հայ-ադրբե­ջա­նա­կան փաթե­թով ու ոչ թե հակադրվե­լու է Ադրբե­ջա­նին՝ Հայաստա­նի հանդեպ պարտա­վո­րություննե­րի իմաստով:

Մենք այդ քաղա­քա­կա­նությունը տեսել ենք գործնա­կա­նում, ու ստո­րագրված հռչա­կա­գի­րը ընդա­մե­նը կարող է մի հերթա­կան ու նոր փաստարկ կամ վկա­յություն լինել մարդկանց, որոնք մինչ այժմ կարող էին պատրանքներ ունե­նալ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության առումով: Ընդա­մե­նը խնդիր կա արձա­նագրել ու հասկա­նալ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը ու ըստ այդմ մտա­ծել Հայաստա­նի քայլե­րի ու գործո­ղություննե­րի մասին:

Չեմ կարծում, թե այստեղ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի նոր խնդիր է առա­ջա­նում կամ առա­ջա­նա­լու, որովհետև այն, ինչը խնդրի առիթ էր կամ պատճառ, կա վաղուց, ու այս իմաստով որևէ նոր իրա­վի­ճակ չկա:

– Պարո՛ն Բադալյան, այս պարա­գա­յում արցախյան հակա­մարտության լուծումն ինչպե՞ս է լինե­լու:

– Կարծում եմ՝ Ռուսաստանն ամենև­ին շահագրգռված չէ արցախյան հարցի վերջնա­կան կարգա­վորմամբ, որովհետև դա կարև­ո­րա­գույն լծակ է ազդե­լու թե՛ Հայաստա­նի, թե՛ Ադրբե­ջա­նի վրա, հատկա­պես՝ Ադրբե­ջա­նի: Այսօր, մեծ հաշվով, արցախյան հարցը Ռուսաստա­նի ձեռքին պատանդ է ընդդեմ Ադրբե­ջա­նի: Եթե մինչև 44-օրյա պատե­րազմը պատանդ էր միայն Հայաստա­նի դեմ, այսինքն՝ անընդհատ մտա­ծում էինք, որ ինչ-որ հարցե­րում Ռուսաստա­նին պետք է ընդա­ռաջ գնալ՝ Արցա­խի հարցում աջակցության ակնկա­լի­քով և այլն, ապա հիմա այդ հանգա­մանքը Ռուսաստանն օգտա­գործում է Ադրբե­ջա­նի դեմ:

Ռուսա­կան զորքը կանգնած է Արցա­խում, Ռուսաստա­նը դեռևս 2020 թվա­կա­նի նոյեմբե­րին ակնարկեց, որ խաղա­ղա­պահնե­րի դեմ որևէ գործո­ղության պարա­գա­յում կարող է լինել ընդհուպ Արցա­խի ճանա­չում, ու, այս իմաստով, Պուտի­նը նաև նախօ­րեի հանդիպմա­նը բավա­կան ակնարկներ ու զգուշա­ցումներ հղեց Ալիև­ին Դոնբա­սի ու Լուգանսկի օրի­նա­կով: Այնպես որ, ակնկա­լել, որ արցախյան հարցում հնա­րա­վոր է լինե­լու վերջնա­կան ինչ-որ կարգա­վո­րում, իրա­տե­սա­կան չեմ համա­րում, որովհետև Ռուսաստա­նի համար այս հարցը գործիք է թե Հայաստա­նի, նաև արդեն զգա­լիո­րեն գործիք է Ադրբե­ջա­նի դեմ:

Կարծում եմ, որ այդ գործիքն օգտա­գործե­լով է, որ Ռուսաստա­նը Ալիև­ին, այսպես ասած, բերեց այդ դաշնակցա­յին հռչա­կագրի դաշտ, որովհետև այդ հռչա­կա­գի­րը բարձրացնում է Ադրբե­ջա­նի պարտա­վո­րություննե­րը Ռուսաստա­նի հանդեպ ու կապակցում է Ադրբե­ջա­նին Ռուսաստա­նին, որովհետև Ադրբե­ջա­նի հանդեպ Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նությունը, մեծ հաշվով, արդեն նշե­ցի, նույնն է երկու տասնյակ ու ավե­լի տարի­ներ:

– Այսինքն՝ կարծում եք, որ այս հռչա­կա­գիրն ավե­լի շատ ձեռնտու էր Ռուսաստանի՞ն:

– Այո՛, կարծում եմ, դա Ռուսաստա­նի նախա­ձեռնությունն էր, ու Ադրբե­ջա­նը, իհարկե, գնա­ցել է ընդա­ռաջ՝ նաև պատկե­րացնե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, պատկե­րացնե­լով իր մյուս գլխա­վոր հովա­նա­վոր Թուրքիա­յի խնդի­րը, տեսնե­լով նաև Իրա­նի շուրջ բավա­կան բազմա­շերտ զարգա­ցումնե­րը և Իրան-Արևմուտք ոչ միարժեք հեռանկարնե­րը: Ահա թե ինչու Ադրբե­ջա­նը չի ընդդի­մա­ցել այդ փաստաթղթա­յին կապակցվա­ծությա­նը գնա­լու Ռուսաստա­նի գաղա­փա­րին:

Խիստ հատկանշա­կան էր հռչա­կագրի ստո­րագրման համար նախա­տեսված օրը. փաստո­րեն Ալիևը Պուտի­նի առա­ջին հյուրն էր Դոնբա­սի ու Լուգանսկի այդ աղմկա­հա­րույց ճանա­չումից անմի­ջա­պես հետո: Իհարկե, Ադրբե­ջա­նը չի ճանա­չել այդ երկրնե­րի անկա­խությունը, բայց, այդուհանդերձ, այդ ընդհա­նուր քաղա­քա­կան աուրա­յի մեջ Ալիևի համար, կարծում եմ, այնքան էլ հաճե­լի չէր լինել Պուտի­նի առա­ջին հյուրը:

Նաև, ինչպես նշե­ցի, Պուտի­նի բավա­կան թափանցիկ ակնարկնե­րը Լուգանսկի և Դոնբա­սի՝ Ուկրաի­նա­յի վարքագծի իմաստով, անկասկած ուղղված էին Ադրբե­ջա­նին ու պարունա­կում էին զգուշա­ցում, որ համանման քաղա­քա­կա­նության պարա­գա­յում Ադրբե­ջա­նը կարող է խնդիրներ ունե­նալ Արցա­խի հարցում:

– Որ Ռուսաստա­նը կճա­նա­չի՞ Արցա­խի անկա­խությունը:

– Պուտինն այս մասին խոսեց դեռևս 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունից ընդա­մե­նը օրեր անց՝ իր հարցազրույցում, որի ժամա­նակ անուղղա­կիո­րեն բերեց Աբխա­զիա­յի ու Հարա­վա­յին Օսիա­յի օրի­նա­կը՝ նշե­լով, որ այնտեղ Ռուսաստա­նը ճանաչման գնաց, երբ եղավ ռուս խաղա­ղա­պահնե­րի թիրա­խա­վո­րում: Այսինքն՝ դեռևս այդ ժամա­նակ Ռուսաստա­նը շատ թափանցիկ ակնարկեց, որ եթե Ադրբե­ջա­նը խնդիրներ առա­ջացնի Ռուսաստա­նի համար այդ իմաստով, ապա վերջինս կարող է գնալ ընդհուպ ճանաչման:

– Պարո՛ն Բադալյան, այս հռչա­կագրի ստո­րագրումից հետո Արցա­խում տեղա­կայված խաղա­ղա­պահնե­րի կարգա­վի­ճա­կը նո՞ւյնն է, ինչ մինչ այս էր, թե՞ ինչ-որ փոփո­խություն կա:

– Ալիևի հետ հանդիպման սկզբում Պուտի­նը նաև նշեց, որ արցախյան հարցը կարգա­վորված չէ, թեև առա­ջընթաց կա: Այդ շեշտադրումներն արվում են այն առումով, որ խաղա­ղա­պահնե­րի կարգա­վի­ճակն անփո­փոխ է, և այս տեսանկյունից, կարծում եմ, որևէ նոր կարգա­վի­ճակ չկա: 

Իհարկե, առա­ջա­նում են խնդիրներ, եթե Ադրբե­ջա­նի ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության մասին այս հռչա­կա­գի­րը ստո­րագրում են, ապա, իսկա­պես, ի՞նչ կարգա­վի­ճա­կում են մնում արցախյան հարցի կարգա­վո­րումն ու այնտեղ ռուս խաղա­ղա­պահնե­րի ներկա­յությունը, բայց, իհարկե, հասկա­նում ենք, որ բուն գործոնն այստեղ իրա­կան քաղա­քա­կան հանգա­մանքներն են, և Ռուսաստա­նը շարունա­կում է իր այդ քաղա­քա­կա­նությունը արցախյան հարցում: Ի վերջո, Ադրբե­ջա­նի հետ այս փաստաթղթա­վորման ռուսնե­րի ամբողջ նպա­տա­կը հենց Արցա­խում խաղա­ղա­պահնե­րի քաղա­քա­կան հողն ամրապնդելն է:

– Պարո՛ն Բադալյան, 43 կետից բաղկա­ցած այս հռչա­կագրում ամրագրված է, որ դաշնա­կից երկրներն իրար դեմ գործո­ղություն իրա­կա­նացնե­լու իրա­վունք չունեն նույնիսկ երրորդ երկրի միջո­ցով: Եթե Ադրբե­ջա­նը նորից սահմա­նա­յին ոտնձգություննե­րի է դիմում Հայաստա­նի կամ Արցա­խի դեմ, Ռուսաստա­նի գործո­ղություննե­րը որո՞նք են լինե­լու այդ պարա­գա­յում՝ հաշվի առնե­լով, որ երկու կողմի դաշնա­կից պետություն է:

– Եթե գնանք փաստաթղթա­յին դատո­ղությամբ՝ խնդի­րը հետևյալն է. եթե Ադրբե­ջա­նը հարձակվում է Հայաստա­նի վրա, ապա դա հարձա­կում է Ռուսաստա­նի վրա, ստացվում է, որ Ադրբե­ջանն է խախտում այդ համա­տեղ հռչա­կա­գի­րը: 

Իսկ քաղա­քա­կան տրա­մա­բա­նությամբ, իհարկե, հասկա­նա­լի է, որ Ռուսաստանն այս ամենն անում է իրա­վի­ճակն իր համար առա­վել կառա­վա­րե­լի դարձնե­լու համար՝ շատ լավ հասկա­նա­լով, որ անկախ այդ հռչա­կագրից, Ռուսաստա­նը, իհարկե, Հայաստա­նից չէր հարձակվե­լու Ադրբե­ջա­նի վրա, եթե Ադրբե­ջա­նի դեմքով Հայաստա­նի վրա չի հարձակվում որևէ այլ երրորդ պետություն: Այնպես որ, որևէ պատրանք չպետք է լինի, որ եթե այս հռչա­կա­գի­րը չլի­ներ, Ռուսաստա­նը պաշտպա­նե­լու էր մեզ ադրբե­ջա­նա­կան հարձա­կումնե­րից:

– Այս հռչա­կագրից հետո Հայաստա­նը պե՞տք է քայլեր ձեռնարկի նոր դաշնա­կից ձեռք բերե­լու համար, թե՞ դրա անհրա­ժեշտությունը չեք տեսնում:

– Իրա­տե­սա­կան չեմ համա­րում նոր դաշնա­կից երկիր ձեռք բերե­լը, ու այս իմաստով Հայաստա­նի խնդիրն է փորձել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րությունն առա­վե­լա­գույն արդյունա­վե­տությամբ ու դինա­մի­կա­յով բերել շատ ավե­լի հասկա­նա­լի ու պրագմա­տիկ դաշտ, դրան զուգա­հեռ էլ՝ նույնքան արդյունա­վետ ու դինա­միկ հարա­բերվել աշխարհի այլ խոշոր խաղա­ցողնե­րի՝ Արևմուտքի, Չինաստա­նի, Հնդկաստա­նի, հարև­ան Իրա­նի, արա­բա­կան աշխարհի հետ:

Հասկա­նա­լի է, որ այս ամբողջը ռեսուրս է պահանջում, ու դժվար է պատկե­րացնել, որ փոքր Հայաստանն ունի այս բոլոր ճակատնե­րով աշխա­տե­լու հնա­րա­վո­րություն, բայց Հայաստա­նի խնդի­րը սա է: Այս ամեն ինչի ելա­կե­տը, իհարկե, Հայաստա­նի ներքին կառա­վարման ներուժը, արդյունա­վե­տությունը, տնտե­սությունն ուժե­ղացնելն է, որովհետև եթե սա տեղի չի ունե­նում, ապա ավե­լորդ է դառնում խոսել անվտանգության ոլորտում արտա­քին բազմա­զան քաղա­քա­կա­նության մասին:

Չեմ պատկե­րացնում, որ Հայաստա­նը աշխարհում կարող է գտնել մի երկիր, որը կգա մեզ հետ դաշնակցե­լու՝ ընդդեմ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի, որովհետև բոլոր պետություննե­րը, որոնք հետաքրքրված են Հայաստա­նով, խոշոր հաշվով, նույնքան հետաքրքրված են Ադրբե­ջա­նով: Մենք շատ խիստ քննա­դա­տում ենք Ռուսաստա­նի դաշնակցա­յին վարքա­գի­ծը, երեսպաշտությունը, բայց պետք է ընդունենք, որ այլ վարքագծով պոտենցիալ դաշնա­կից չի նշմարվում, բոլո­րի համար էլ կարև­որ է թե՛ Ադրբե­ջա­նի, թե՛ Հայաստա­նի և առա­վել ևս՝ Թուրքիա­յի հետ հարա­բե­րությունը:

Հարցազրույցը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ