16.3 C
Yerevan

Հայաստանն ու Ռուսա­կան Գործա­կալնե­րը

Հայաստա­նում կան ռուսա­կան գործա­կալներ և Ռուսաստա­նից ֆինանսա­վորվող հացկա­տակներ: Ոչինչ ավե­լի: Իրենք իրենցից ինքնին ոչինչ չեն ներկա­յացնում:

Միքա­յել Հայրա­պետյան

«Հրա­պա­րա­կի» զրուցա­կի­ցը Պահպա­նո­ղա­կան կուսակցության նախա­գահ Միքա­յել Հայրա­պետյանն է:

Պարոն Հայրա­պետյան, վերջին շրջա­նում շատ է խոսվում հայ-ռուսա­կան միութե­նա­կան պետության ստեղծման մասին: Դուք այս մասին ի՞նչ եք մտա­ծում:

Բնա­կա­նա­բար, Կրեմլը կփորձի նման գործընթաց գենե­րացնել, բայց մենք էլ պարտա­վոր ենք գտնել ելքեր՝ հնա­րա­վո­րինս անկո­րուստ խուսա­փե­լու հակա­քա­ղա­քակրթա­կան նման կառույցում հայտնվե­լուց:

ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը ճանա­չեց Դոնեցկի եւ Լուգանսկի անկա­խությունը: Սա ի՞նչ է նշա­նա­կում:

Սա նշա­նա­կում է, որ Ռուսաստա­նը, անե­լա­նե­լիությունից դրդված, ընտրել է իր և աշխարհի համար ամե­նաանհա­ջող ու վտանգա­վոր տարբե­րա­կը: Հայկա­կան այսպի­սի մի առած կա. «Շան սատկե­լը որ գալիս է, գնում“ ժամի պատի տակ է կեղտո­տում»:

Ռուսա­մետ քաղա­քա­կան ուժե­րը, իհարկե, Պուտի­նի այս քայլից բավա­կա­նին գոհ են: 

Հայաստա­նում չկան ռուսա­մետ քաղա­քա­կան ուժեր. Հայաստա­նում կան ռուսա­կան գործա­կալներ և Ռուսաստա­նից ֆինանսա­վորվող հացկա­տակներ: Ոչինչ ավե­լի: Իրենք իրենցից ինքնին ոչինչ չեն ներկա­յացնում. անհանգստա­նալ պետք չէ, մանա­վանդ որ Հայաստա­նում կան սթափ ու լուրջ գործիչներ թե՛ իշխա­նության ներսում, թե՛ իշխա­նությունից դուրս:

Պուտինն ու Ալիևն օրերս ստո­րագրե­ցին դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի մասին հռչա­կա­գիր: Ի՞նչ է սա ենթադրում:Սա ենթադրում է, որ Ռուսաստա­նը փորձում է ապա­հո­վագրել իր հարա­վա­յին ճակա­տը, որպեսզի իր տկար ուժերն ամբողջությամբ կենտրո­նացնի արևմտյան ճակա­տում: Դա ընդա­մե­նը հերթա­կան փուլն էր այն ծրագրի, որի առա­ջին արա­րով ոչնչացրին հայ ժողովրդի ծաղիկ սերունդն ու կիսե­ցին Արցա­խը: Մեր հաշվին Ռուսաստա­նը բավա­րա­րել էր թուրք-ադրբե­ջա­նա­կան բոլոր պահանջնե­րը, հիմա նրանց հերթն է Ռուսաստա­նին երաշխիքներ տալու: Լուրջ տագնապնե­րի կարիք չկա. թող Ռուսաստանն ինքը մտա­հոգվի ու լարվի, թե որտե՛ղ և ե՛րբ են իրեն գցե­լու իր թուրք եղբայրնե­րը:

Սա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի վրա:

-Գոնե հիմա խոստո­վա­նենք, որ Հայաստան-Ռուսաստան հարա­բե­րություններ չեն եղել. եղել է Ռուսաստա­նի կողմից ուղղա­կի կառա­վա­րում: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել:

-Դուք կարծում եք, որ Հայաստա­նը պետք է ՀԱՊԿ-ից դո՞ւրս գա:ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց Հայաստա­նը պետք է սկսեր առնվազն անցյալ տարվա մայի­սից, երբ ադրբե­ջա­նա­կան զինուժն օկուպացրեց ՀՀ տարածքներ: Հիմա ամե­նից անպա­տեհ ժամա­նակն է նման գործընթաց սկսե­լու համար: Հիմա դա ոչ մի օգուտ չի տա, այլ գուցե արկա­ծախնդրություն լինի: Մի՞թե այնքան ժամա­նակ ու ռեսուրսներ ունենք, որ ծախսենք այնպի­սի մի բանի վրա, որն օգուտ չի բերե­լու այժմ: Մեր ներազգա­յին էներգիան կենտրո­նացնե­լու նյարդա­կե­տեր կան, որոնց, ցավոք, մեր քաղա­քա­կան դասն անգի­տա­նում է՝ համընդհա­նուր ժխոր բարձրացնե­լով ու շեղե­լով:

Հարցազրույցը՝ Hraparak.am կայքում։

Առնչվող Հոդվածներ