16.3 C
Yerevan

Պետությա­նը Կարե­լի Է Հաղթել, Ժողովրդին՝ Ոչ

2020թ. 44 օրյա պատե­րազմն ու այս օրե­րին ընթա­ցող ռուս-ուկրաի­նա­կանն ըստ էության մեկ գլո­բալ պատե­րազմի մի մասն են կազմում: 

Հրանտ Տէր-Աբրա­համյան

1‑inAM‑ը զրուցել է «Մարտա­կան եղբայրություն» միա­բա­նության հիմնա­դիր անդամներ պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և  44- օրյա պատե­րազմի մասնա­կից Ավե­տիս Ավե­տիսյա­նի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը և դրան ուղեկցող հետև­անքնե­րը: Անդրա­դարձ է կատարվել ոչ միայն հենց ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին, այլև թե ինչ հետև­անք ու նշա­նա­կություն է ունե­նա­լու այն Ռուսաստա­նի ու նրա դաշնա­կիցնե­րի, այս դեպքում Հայաստա­նի համար: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը մի քանի խոսքով ասել է, թե ինչ է կարծում ինչ կանխա­տե­սումներ ունի պատե­րազմող կողմե­րի համար: Պատմա­բանն ասաց, որ ինքը ռազմա­կան փորձա­գետ չէ, այդ իսկ պատճա­ռով էլ չի պատրաստվում լուրջ ռազմա­գի­տա­կան կարծիքներ հայտնել, բայց ամեն ինչի պատմա­կան տրա­մա­բա­նությունը, որի հետ հաշվի չնստել չի կարե­լի: 

Հրանտ Տէր-Աբրա­համյանն ասաց, որ իր կարծի­քով 2020թ. 44 օրյա պատե­րազմն ու այս օրե­րին ընթա­ցող ռուս-ուկրաի­նա­կանն ըստ էության մեկ գլո­բալ պատե­րազմի մի մասն են կազմում: Աշխարհա­քա­ղա­քա­կան շատ բարդ գործընթացներ են տեղի ունե­նում և հնա­րա­վոր չէ հաշվի չնստել այդ ամե­նի հետ: Ինչ անուն էլ որ տալու լինենք դրան՝ Միութե­նա­կան կամ ԽՍՀՄ 2.0, միևնույն է, այդ ամե­նը ռուսա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության մի մասն են կազմում: Հարկա­վոր է ընդգծել այն, որ Ռուսաստա­նին միայն մի Հայաստա­նը պետք չէ, միայն Հայաստա­նը բավա­րար չէ: Ռուսա­կան նոր կայսրության սահմաննե­րը ընդգրկում են նախկին ԽՍՀՄ‑ը, այսինքն մեր տարա­ծաշրջա­նում այդ պլաննե­րի մեջ մտնում են Հայաստա­նը, Ադրբե­ջա­նը, Վրաստա­նը: Իհարկե այդ ամե­նը մեկ-երկու օրում կատարվող գործընթաց չէ, բայց մենք ինքներս էլ տեսնում ենք, թե ինչ և ինչպես է կատարվում: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը դրա­կան գնա­հա­տեց ուկրաի­նա­կան բանա­կի կազմա­կերպվա­ծության և դիմադրո­ղա­կա­նության աստի­ճա­նը և ընդգծեց, որ ուկրաի­նա­ցի­նե­րը լավ թե վատ, կարո­ղա­ցել են բարե­փո­խումներ մտցնել և այն աստի­ճա­նի, որ դրա հետև­անքնե­րը տեսնում են ոչ միայն ռուսնե­րը, այլև բոլո­րը: Ողջ աշխարհը շունչը պահած հետև­ում է այդ պատե­րազմին և այդտեղ էլ երև­ում է նաև ռուսա­կան բանա­կի որակն ու մարտունա­կությունը:

Ավե­տիս Ավե­տիսյանն իր հերթին ավե­լացրեց, որ այս պատե­րազմում նաև մի շատ կարև­որ միֆ հերքվեց՝ ռուսա­կան բանա­կի ամե­նա­զո­րության ու անհաղթության միֆը: Մի բան է բանա­կը՝ թղթի վրա ու ամպա­գոռգոռ հայտա­րա­րություննե­րում, մի այլ բան է պրակտիկ գործի մեջ: Միա­բա­նության անդա­մը նշեց, որ չհաշված հատուկ նշա­նա­կության ջոկատնե­րը, որոնք ունեն բարձր որակ, ժամկե­տա­յին զինծա­ռա­յողնե­րը չունեն այն որա­կա­կան հատկա­նիշնե­րը, որը մշտա­պես ներշնչել են քարոզչությամբ: Առկա են և՛ մարտա­վա­րա­կան. և՛ լոգիստիկ խնդիրներ: Տապալված ու խայտա­ռակ վիճա­կում է գտնվում թիկունքա­յին մատա­կա­րա­րումը և այլն: Նա համե­մա­տություն անցկացրեց ժամա­նա­կա­կից և անցյալ դարի պատե­րազմնե­րի որա­կի միջև: Ուզենք թե չուզենք, պիտի նկա­տենք, որ  30-ականնե­րին տարածված գծա­յին պաշտպա­նությունն այլևս կիրա­ռե­լի չէ, էֆեկտիվ չէ: Ժամա­նակն ու աշխարհը փոխվում են և հնա­րա­վոր չէ նույն մակարդա­կի վրա մնալ: Մենք արել ենք այդ սխա­լը և այլևս չպի­տի կրկնենք:

Մասնա­կիցնե­րը նկա­տե­ցին որ ժողո­վուրդ երև­ույթին չի կարող պարտվել, պետությա­նը կարե­լի է հաղթել, ժողովրդին ոչ:

Խոսվել է նաև Ռուսաստա­նի հաղթա­նա­կի ու պարտության մասին, որ երկու դեպքում էլ մեզ վրա բավա­կան ծանր են անդրա­դառնա­լու: Մասնա­կիցնե­րը շոշա­փել են նաև ազգա­յին պետության, նրա առջև դրված մարտահրա­վե­րի մասին և այլն:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ