16.3 C
Yerevan

Հայաստանն Ու Սիլի­կոնյան Հովի­տը

Հայաստանն ունի այդ պոտենցիա­լը: Հայաստանն ունի այն մարդկա­յին ռեսուրսը, որն ի վիճա­կի է Հայաստա­նը տնտե­սա­կան դժոխքից վերա­ծել տնտե­սա­կան դրախտի:

Արա­յիկ Մկրտումյան

Մեզնից շատերն են լսել Սիլի­կոնյան հովտի մասին, բայց ոչ բոլո­րը պատկե­րա­ցում ունեն, թե ինչ է այդ նշա­նա­կում: Սիլի­կոնյան հովի­տը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում է և այնտեղ գտնվում են հազա­րա­վոր նորաստեղծ ընկե­րություններ, ինչպես նաև աշխարհի խոշո­րա­գույն տեխնո­լո­գիա­կան կենտրոննե­րը: Սիլի­կոնյան հովի­տը դրախտ է համարվում բիզնես գաղա­փարնե­րի ու ընդհանրա­պես նորա­մուծություննե­րի կայացման համար, քանի որ այնտեղ կա ամե­նա­կարև­ո­րը՝ ուշադրություն նորության նկատմամբ: Հաշվի առնենք այն, որ ժամա­նա­կա­կա­կից աշխարհում ամե­նից թանկ է գնա­հատվում ժամա­նակն ու մարդկա­յին ուշադրությունը: Եթե կաորղա­ցար այնպես անել, որ մարդիկ իրենց ուշադրությունը հատկացնեն քեզ, ապա դու արդեն իսկ հաղթա­նա­կի կեսն ունես: Սիլի­կոնյան հովի­տը ոչ միայն ուղղա­կի նորա­րա­րա­կան բիզնե­սի ու ստարտա­փի կայացման ոլորտ է, այլև, ըստ էության, ամե­րիկյան նորա­մուծություննե­րի ու ողջ աշխարհի պոտենցիա­լը ձգող մարմին: Սիլի­կոնյան հովիտն այն հսկա­յա­կան արդյունա­վե­տությունն ունի, որով ողջ աշխարհը ձգտում է դեպի այնտեղ և ունի ինչպես տնտե­սա­կան, այնպես էլ գիտա­կան մեծ պոտենցիալ, որը հաջո­ղությամբ կայա­նում է: Հյուսի­սա­յին Կալիֆորնիան ԱՄՆ հիմքե­րից մեկն է դարձել:

Հիմա գանք Հայաստան: Այստեղ շատ քիչ է ուշադրություն դարձվում նորա­րա­րություննե­րին: Խոսքն իհարկե այն ակնկա­լի­քի մասին չէ, որ այստեղ ստարտա­փի տենդ սկսվի, բայց ապշել կարե­լի է այն դանդաղկո­տությունից, որ ցուցա­բերվում է Հայաստա­նում ստարտափնե­րի ու նորա­րա­րություննե­րի վերա­բերյալ ընդհանրա­պես:

Նախ մի քանի համե­մա­տություն: 2018թ. նոյեմբե­րի 16‑ի դրությամբ Հայաստանն ուներ թվով հինգ աշխա­տող և հաջողված ստարտափ, այն դեպքում, երբ  Մոզամբի­կում՝ 25, Նիգե­րիա­յում՝ 505, Պակիստա­նում 88, Տանզա­նիա­յում՝ 16, Ուգանդա­յում՝ 63, Թուրքիա­յում՝ 226, Ադրբե­ջա­նում՝ 145, Անգո­լա­յում 27, Բելա­ռուսում՝ 37:

Հասկանո՞ւմ եք, թե ինչ է սա նշա­նա­կում:

Ես հատուկ առանձնացրել եմ այս երկրները՝մի քանի պատճա­ռով:

Մենք սովո­րա­բար համա­րում ենք, որ աֆրիկյան երկրնե­րը դեռևս հին քարի դարում են ապրում, մարդա­կերներ են և դեռ կրա­կը չեն հայտնա­գործել: Մենք աֆրի­կա­ցի­նե­րին ընդհանրա­կան ծաղրում ենք և նրանց մասին մեր վերա­բերմունքը կամ արհա­մարհա­կան է, կամ  ծաղրա­լից, մինչդեռ վերը նշած աֆրիկյան երկրնե­րը Հայաստա­նից ավե­լի շատ հաջո­ղակ ու աշխա­տող ստարտափներ ունեն: Նույն կերպ և համե­մա­տա­կան տանենք մեր թշնա­մի­ներ Ադրբե­ջա­նի ու Թուրքիա­յի հետ: Մենք չափից ավե­լի շատ ենք թերագնա­հա­տում մեր թշնա­մի­նե­րին ու չափից ավե­լի անհոգ են այնտեղ, ուր պետք է շատ ավե­լի մեծ մտա­հո­գություն ունե­նանք: 2020թ. պատե­րազմը հենց դրա ապա­ցույցն էր: Եթե 2020‑ը ցույց տվեց մեր ռազմա-տակտի­կան ու քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան խնդիրնե­րը, ապա վերը նշված ցուցա­նիշնե­րը մեր տնտե­սա­կան ցուցա­նիշնե­րի մասին բավա­կան լուրջ և վտանգա­վոր աստի­ճա­նի խնդրա­հա­րույց են: Հայաստա­նում երբ խոսում ենք ստարտա­փի մասին, սովո­րա­բար հասկա­նում են հեռա­խո­սա­յին ծրագրե­րի կամ ռոբո­տա­շի­նության, կամ որևէ նման բան, մինչդեռ ստարտա­փը չի նշա­նա­կում, թե անպայման ամեն ինչ պիտի տեխնո­լո­գիա­կան ոլորտում տեղա­վորվի: Ստարտա­փը կարող է վերա­բերվել ցանկա­ցած ոլորտի՝ անասնա­պա­հությունից սկսած մինչև ոռոգման համա­կարգեր կամ պաղպա­ղա­կի արտադրություն, քանի որ ստարտափ՝ StartUp, նշա­նա­կում է սկիզբ, այսինքն սկիզբ որևէ հարցի նկատմամբ: 

Հայաստա­նում դեռևս չեն կարո­ղա­նում գիտակցել, որ հաջող ստարտա­փա­յին մշա­կույթը բազում հարցեր կլուծի՝ թե տնտե­սա­պես, թե ռազմա-անվտանգա­յին, առողջա­պա­հա­կան և այլն, մի խոսքով ցանկա­ցած թեմա­յի վերա­բերյալ նորություն և նորա­րա­րություն:

Վերա­դառնանք Կալիֆոռնիա:

Ըստ 2006 թվա­կա­նի ամե­րիկյան էլեկտրո­նա­յին ասո­ցիա­ցիա­յի (AeA) կողմից կատարված հետա­զո­տություննե­րի Սիլի­կո­նա­յին հովի­տը ԱՄՆ‑ի բարձր տեխնո­լո­գիա­նե­րի երրորդ խոշոր կենտրոն նէ Նյու Յորքի և Վաշինգտո­նի կենտրոննե­րից հետո՝ 225,300 բարձր տեխնո­լո­գիա­կան աշխա­տա­տե­ղե­րով։ Ծովա­ծո­ցի ամբողջ տարածքը, այնուա­մե­նայնիվ, որի մի մասն է կազմում Սիլի­կո­նա­յին հովի­տը, կարող է համարվել առա­ջի­նը իր շուրջ 387,000 աշխա­տա­տե­ղե­րով։ Սիլի­կո­նա­յին հովիտն ունի ամե­նա­բարձր միջին աշխատավարձը՝144,800 դոլար։ Հիմնա­կա­նում բարձր տեխնո­լո­գիա­կան սեկտո­րի շնորհիվ Սան Խոսե-Սանի­վալ-Սանտա Կլա­րա մեգա­պո­լի­սի վիճա­կագրա­կան գոտու տվյալնե­րով այստեղ են ապրում ԱՄՆ միլիո­նա­տե­րե­րի և միլիարդա­տե­րե­րի գերակշռող մասը մեկ շնչի հաշվով։ Տարածքը ԱՄՆ խոշո­րա­գույն բարձր տեխնո­լո­գիա­կան արդյունա­բե­րա­կան ձեռնարկությունն է ։ 2009 թվա­կա­նի հունվա­րի տվյալնե­րով տարածքում գործազրկությունը կազմում էր 9,8 տոկոս, նախորդ ամսվա 7,8 տոկո­սի համե­մա­տությամբ։ 2011 թվա­կա­նին Սիլի­կո­նա­յին հովի­տը ստա­նում էր ԱՄՆ ողջ վենչուրա­յին ներդրումնե­րի 41 տոկո­սը, իսկ2012 թվա­կա­նին՝ 46 տոկո­սը։

Վերը նշված թվե­րը գնա­լով աճում  են և բազմա­պատկում թե՛ ԱՄՆ հարստությունն ու հզո­րությունը, թե ստարտա­փերնե­րի ու նրանց հետ համա­գործակցողնե­րի ունեցվա­ծը:

Այստեղ են գտնվում ընկե­րություններ կամ նրանց գլխա­մա­սեր, առանց որի ժամա­նա­կա­կից աշխարհը շատ դժվար է պատկե­րացնել: Պատկե­րը պարզ լինե­լու համար ներկա­յացնում եմ այդ ընկե­րություննե­րից մի քանի­սը՝

Adobe Systems, Advanced Micro Devices (AMD), Agilent Technologies, Alphabet Inc. Apple Inc. Applied Materials, Brocade Communications Systems, Cisco Systems, eBay, Electronic Arts, Facebook, Google, Hewlett Packard Enterprise, HP Inc., Intel, Intuit, Juniper Networks, KLA Tencor, Lam Research, Lockheed Martin, LSI Logic, Marvell Semiconductors, Maxim Integrated Products, National Semiconductor, NetApp, Netflix, Nvidia, Oracle Corporation, Riverbed Technology, Salesforce.com, SanDisk, Sanmina-SCI, Symantec, Tesla Motors, Visa Inc., VMware, Western Digital Corporation, Xilinx Yahoo!.

Փորձեք ժամա­նա­կա­կից աշխարհը պատկե­րացնել առանց այս ընկե­րություննե­րի: Անհնար է: Անհնար է, որովհետև այս ընկե­րություննե­րից շատե­րը դարձել են մեր առօրյա­յի մասը և ժամա­նա­կա­կից մարդու կյանքի ու աշխա­տանքի պարտա­դիր հատվածներն են: 

Այս ընկե­րություննե­րը ոչ միայն ֆինանսա­կան հաջող օրի­նակներ են, այլև զարգացման, մոտի­վացման և նույնիսկ քաղա­քա­կան գործիքներ: Ֆեյսբուքը միայն սոցիա­լա­կան ցանց չէ, որ մարդիկ իրար գրեն և խոսեն: Ֆեյսբուքն ապշե­ցուցիչ օրի­նակ է այն բանի, որ լիո­վին անվճար լինե­լով ստա­նում է գերշա­հույթ՝ գովազդի հաշվին: Ի՞նչ հնա­րա­վո­րություն է տալիս Ֆեյսբուքը: Շփում: Եվ մարդկանց տեղա­վո­րե­լով թվա­յին իրա­կա­նությունում, դրա տերե­րը ոչ միայն հսկա­յա­կան գումարներ են աշխա­տում, այլև վերահսկում, ղեկա­վա­րում: Եվ այդ ամենն անվճար: Ահա թե ինչ է նշա­նա­կում հաջո­ղակ և նորա­րա­րա­կան միտք:

Հայաստա­նում սարսա­փե­լի վիճակ է այդ առումով: 

2020թ. պատե­րազմում պարտությունը ջրի երես հանեց այն բոլլոր խնդիրնե­րը, որ մենք ունեինք, բայց ցանկա­նում էինք չնկա­տել: Մենք ևս մեկ անգամ հասկա­ցանք, որ առանց տնտե­սության, անհնար է դիմա­նալ, պայքա­րել, իսկ տնտե­սության կայացման համար հստակ և աշխա­տող մեխա­նիզմներ են պետք: Եթե Հայաստա­նում մարդիկ շարունա­կե­ցին ապրել արդեն անպի­տան հին մեխա­նիզմնե­րով ու սկզբունքնե­րով, հայկա­կան պետության կործա­նումն անխուսա­փե­լի է լինե­լու: 

Ես ցանկա­նում եմ նշել ոչ միայն խնդիրնե­րի, այլև հնա­րա­վո­րություննե­րի մասին: Կարե­լի է ասել մեկ բառ և բոլո­րը կհասկա­նան, թե խոսքն ինչի մասին է:  

PicsArt.

Այս անունը շատե­րին է ծանոթ: Այն արդեն մլրդ-ոց ընկե­րություն է, ստեղծված հայե­րի կողմից; Լինե­լով շատ որակյալ և հետաքրքիր ստարտափ, նրա արտադրանքը շատ արագ ջերմ կողմնա­կիցներ հավա­քեց ողջ աշխարհում: 2012 թվա­կան‘ առա­ջին տարվա ընթացքում ծրա­գի­րը ներբեռնել են 35 միլիո­նանգամ: Սա իրոք տպա­վո­րիչ արդյունք է:

Հայաստա­նը կարող է դառնալ տարա­ծաշրջա­նի Սիլի­կոնյան հովի­տը: Հայաստա­նը կարող է ու պետք է դառնա զարգա­ցած և ուժեղ: Այլընտրանք չունենք: Այլընտրանքը մահն է:

Սա նաև լավ օրի­նակ է, որ Հայաստանն ունի այդ պոտենցիա­լը: Հայաստանն ունի այն մարդկա­յին ռեսուրսը, որն ի վիճա­կի է Հայաստա­նը տնտե­սա­կան դժոխքից վերա­ծել տնտե­սա­կան դրախտի: Մեր միակ ռեսուրսը մենք ենք: Դա մեր անեծքն է ու մեր օրհնությունը: 

Մենք իրոք պետք է ուշքի գանք, այլա­պես արդեն ոչինչ չենք ունե­նա կորցնե­լու, որովհետև ոչինչ չենք ունե­նա՝ բառի բոլոր իմաստնե­րով:

Եվ վերջում առա­ջարկում ենք ծանո­թա­նալ բավա­կան հետաքրքիր և խոստումնա­լից մի նյութի՝ Facebook.com

Առնչվող Հոդվածներ