13.4 C
Yerevan

Ազգայնա­կա­նության Մասին Մաս 2

Ե՛վ ազգայնա­կա­նությունը, և՛ հայրե­նա­սի­րությունը‘ անձի կամ խմբի նվիրվա­ծությունն են սեփա­կան ազգին:

Արա­յիկ Մկրտումյան

Ըստ ազգայնա­կա­նության հայտնի տեսա­բան Է.Սմիթի ազգայնա­կա­նությունը լինում է երկու հիմնա­կան տիպի՝ տարածքա­յին և էթնիկ։ Տարածքա­յին ազգայնա­կա­նությունը հիմնվում է քաղա­քա­ցիության հայե­ցա­կարգի վրա, իսկ էթնի­կը՝ գենե­տիկ միասնության։ Է.Սմիթն այս երկու տիպե­րը, իր հերթին, բաժա­նում է երկու ենթա­տի­պե­րի, որոնք տարանջատվում են մինչանկա­խացման և հետանկա­խացման շրջաննե­րին բնո­րոշ դրսև­ո­րումնե­րով։ Այսպես. Տարածքա­յին (կամ քաղա­քա­ցիա­կան) ազգայնա­կա­նության երկու ենթա­տի­պերն են

• մինչանկա­խացման շրջա­նի տարածքա­յին ազգայնա­կա­նությունը նպա­տակ ունի օտար նվա­ճողնե­րին վտա­րել սեփա­կան տարածքից, ստեղծել նոր ազգա­յին պետություն։ Այս ազգայնա­կա­նությունը կրում է հակա­գա­ղութա­յին բնույթ

• հետանկա­խության շրջա­նի տարածքա­յին ազգայնա­կա­նության նպա­տակն է ստեղծել նոր «տարածքա­յին ազգ»նորաստեղծ պետա­կա­նության սահմաննե­րում։ Սա ինտեգրա­ցիոն ազգայնա­կա­նություն է:

Էթնիկ ազգայնա­կա­նության երկու ենթա­տի­պերն են՝

• մինչանկա­խացման շրջա­նի էթնիկ ազգայնա­կա­նությունը հիմնված է էթնիկ և գենե­տիկ ընդհանրության հայե­ցա­կարգի վրա, նպա­տակ ունի անջատվել խոշոր քաղա­քա­կան միա­վո­րումից և սեփա­կան տարածքում հիմնել նոր քաղա­քա­կան «էթնո-ազգ»։

• հետանկա­խության շրջա­նին բնո­րոշ էթնիկ ազգայնա­կան շարժումնե­րի հիմքում նույնպես ընկած է էթնիկ և գենե­տիկ ընդհանրության հայե­ցա­կարգը, բայց այն նպա­տակ ունի արդեն գոյություն ունե­ցող պետա­կան միա­վորման տարածքից դուրս ապրող իրեն ազգա­կից խմբե­րին ներա­ռել իր կազմի մեջ ստեղծե­լով մեկ հզոր ազգա­յին պետություն։ Այս ազգայնա­կա­նությունը կոչվում է նաև համաազգայնա­կա­նություն, օր.՝ համա­թուրա­նա­կա­նություն, համասլա­վո­նա­կա­նություն և այլն:

    Միա­ժա­մա­նակ, քաղա­քա­ցիա­կան (կամ տարածքա­յին) և էթնիկ ազգայնա­կա­նություննե­րի մասին խոսե­լիս, Է.Սմիթը նշում է, որ իրենց դրսև­ո­րումնե­րում «մաքուր» քաղա­քա­ցիա­կան կամ «մաքուր» էթնիկ ազգայնա­կա­նություն չկա, «ցանկա­ցած ազգայնա­կա­նություն ունի ե՛ւ քաղա­քա­ցիա­կան, ե՛ւ էթնիկ տարրեր՝ տարբեր չափե­րով ու տարբեր ձև երով»։

    Իսկ ազգայնա­կա­նության տեսա­բան Ջ.Բրեյլիի մոտ ազգայնա­կա­նությունը դասա­կարգման է ենթարկվել‘ ելնե­լով պետա­կա­նության հանդեպ այդ շարժման ունե­ցած դիրքո­րո­շումից։ Նա առանձնացնում է ազգայնա­կա­նության երեք տիպ. անջա­տո­ղա­կան՝ ուղղված գոյություն ունե­ցող պետությունից անջատվե­լուն, բարե­փո­խա­կան՝ ուղղված գոյություն ունե­ցող պետությանն ավե­լի ազգա­յին բնույթ տալուն, միա­վո­րող (իռե­դենտիկ)՝ ուղղված մի քանի պետություննե­րի միա­վորմա­նը կամ որև է պետության մի մասի միա­վորմանն այլ պետությա­նը։

Ուսումնա­սի­րողնե­րից Մ.Հեչթերն առանձնացնում է ազգայնա­կա­նության չորս տիպ.

1.                  Պետա­կա­նաստեղծ ազգայնա­կա­նություն (State-building nationalism), երբ պետությունը գիտակցա­բար իրա­կա­նացնում է մշա­կութա­յին տարբեր տարածքնե­րի կամ հանրույթնե­րի ձուլման քաղա­քա­կա­նություն‘ միա­տարր պետա­կա­նություն ստեղծե­լու նպա­տա­կով (որպես օրի­նակ կարե­լի է բերել «օսմանյան ազգի», «սովե­տա­կան ժողովրդի» կամ «ամե­րիկյան ազգի» կերտման, թերև ս չհա­ջողված, գործընթացնե­րը):

2.                  Ծայրա­մա­սա­յին (գավա­ռա­կան) ազգայնա­կա­նություն (Peripheral nationalism)։ Այս տիպը ծայրա­մա­սե­րում ապրող մշա­կութա­յին կամ այլ առանձնա­հատկություններ ունե­ցող հանրույթնե­րի կենտրո­նից անջատվե­լու ձգտումն է՝ սեփա­կան ինքնա­վա­րությունը կամ պետությունը ստեղծե­լու նպա­տա­կով (օրի­նակ, Քվե­բե­կը՝ Կանա­դա­յից, Կատա­լո­նիան՝ Իսպա­նիա­յից, Շոտլանդիան՝ Անգլիա­յից, Աբխա­զիան և Հարա­վա­յին Օսիան՝ Վրաստա­նից և այլն):

3.                  Իռե­դենտիկ ազգայնա­կա­նություն (Irredentist nationalism), երբ որև է պետություն ցանկա­նում է իր տարածքը մեծացնել ի հաշիվ իրեն սահմա­նա­կից պետության, որտեղ բնակվում են իր արյունա­կից էթնիկ հանրույթնե­րը (օրի­նակ՝ Հյուսի­սա­յին Իրա­նում բնակվող ադրբե­ջանցի­նե­րը Ադրբե­ջա­նի համար, նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թյուրքա­լե­զու ազգություննե­րը Թուրքիա­յի համար և այլն):

4.                  Միա­վո­րող ազգայնա­կա­նություն (unification nationalism), երբ երկու քաղա­քա­կա­նո­րեն անջատ, բայց մշա­կութա­յին տեսա­կե­տից իրար նման միա­վորներ ձգտում են քաղա­քա­կան միա­վորման մեկ պետա­կա­նության սահմաննե­րում (օրի­նակ՝ տրոհված գերմա­նա­կան իշխա­նություննե­րի միա­վո­րումը մեկ պետության սահմաննե­րում՝ 1871թ., Իտա­լիա­յի միա­վո­րումը՝ 1860թ., ներկա փուլում ՀՀ և ԼՂՀ վերա­միա­վո­րումը և այլն):

Փաստո­րեն, ուսումնա­սի­րողնե­րի մոտ ազգայնա­կա­նության դասա­կարգումը տարբերվում է դասա­կարգման համար որդեգրած չափո­րո­շիչնե­րի բազմա­զա­նությամբ։ Եթե Է.Սմիթն առաջնորդվում է ազգայնա­կա­նության հայե­ցա­կարգա­յին հիմքե­րով, Ջ.Բրեյլին՝ պետա­կա­նության հանդեպ ունե­ցած դիրքո­րոշմամբ, ապա Մ.Հեչթերը՝ շարժման նպա­տակնե­րով։ Այդուհանդերձ, մեթո­դա­բա­նա­կան այս բազմա­զա­նությունը մեծա­պես հարստացնում է ազգայնա­կա­նության տեսա­կան ուսումնա­սի­րությունը:

Ե՛վ ազգայնա­կա­նությունը, և՛ հայրե­նա­սի­րությունըանձի կամ խմբի նվիրվա­ծությունն են սեփա­կան ազգին: Տարբե­րությունն այն է, որ ազգայնա­կա­նությունը լրացվում է ազգա­յին ինքնա­գի­տակցության տարրե­րի վերլուծության ու վերհանման վրա հիմնված գաղա­փա­րա­բա­նություննե­րով, որոնք ընդգծում և առաջնա­յին են համա­րում սեփա­կան ազգի արժեքներն ու շահե­րը, քաղա­քա­կան ու մշա­կութա­յին բոլոր իրո­ղություննե­րը դիտում են, նախ և առաջ, այդ արժեքնե­րի ու շահե­րի տեսանկյունից, ըստ այդմ էլ ծրագրում են համազգա­յին գործունեությունը կամ հակազդե­ցությունը:

    Եթե ազգը ճնշված է և անի­րավված, գտնվում է ինքնա­պաշտպա­նա­կան դիրքե­րում, ապա ազգայնա­կա­նությունը և հայրե­նա­սի­րությունը ձուլվում են‘ ծնունդ տալով հայրե­նի­քի ազա­տության և բարօ­րության համար պայքա­րին, ընդհուպ մինչև անձնա­զո­հության դիմե­լը:

  Աշխարհա­քա­ղա­քա­կան այլ միջա­վայրե­րում և իրա­վի­ճակնե­րում, երբ սեփա­կան ազգի ընտրյա­լության կամ առա­վե­լության մասին հավա­տա­լիքնե­րը կամ հատուկ մշակված տեսություննե­րը փորձում են պարտադրել ենթա­կան ազգե­րին, սեփա­կան ազգի բարօ­րությունը նվա­ճել այլազգի­նե­րի դաժան շահա­գործման, ճնշումնե­րի և նույնիսկ ոչնչացման միջո­ցով պետք է խոսել այլևս ո՛չ թե ազգայնա­կա­նության, այլ ընդա­մե­նը ազգայնա­մո­լության ու ֆաշիզմի մասին: 

Եթե մենք փորձենք համե­մա­տա­կան անցկացնել ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտության հասցեին հնչող նացիստա-ֆաշիստա­կան էությա­նը, համե­մա­տել գերմա­նա­կան նացիզմի, իտա­լա­կան ֆաշիզմի և հայկա­կան ազգայնա­կա­նության միջև, մեր համար շատ հարցեր շատ ավե­լի պարզ սկզբունքնե­րով հայտնի կդառնան, քանի որ մենք արդեն իսկ խոսե­ցինք ազգայնա­կա­նության տարբեր տեսակնե­րի ու դրևսո­րումնե­րի մասին:

Եվս մի կարև­որ ու էական տարբե­րություն: Ազգայնա­կա­նության բոլոր ձևե­րը, ինչքան էլ կտրուկ կամ բարդ լինեն ընկալման ու դրսև­որման տեսանկյունից, միևնույն է այն հակադրվե­լու է բոլոր տեսա­կի գլո­բա­լիզմնե­րին, լինի այն խորհրդա­յին, տեխնո­լո­գիա­կան թե կայսե­րա­կան: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րա­զը պետք է նաև այս տեսանկյունից դիտարկել:

Հաջորդ մասե­րում մանրա­մասն կքննարկենք ֆաշիզմի և ռասիզմի դրույթնե­րը, ավե­լի լավ պատկե­րա­ցումներ կազմե­լու համար:

Առնչվող Հոդվածներ