16.3 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ Մաս 2

Կարե­լի է օրի­նակ  բերել հնչակյաննե­րի կողմից Կովկա­սի փոխարքա Գոլի­ցի­նի նկատմամբ կիրա­ռած մահա­փորձը կամ դաշնակցա­կաննե­րի կողմից Բաքվի նահանգա­պետ, հայկա­կան ջարդե­րի հեղի­նակնե­րից Նակա­շի­ձեի սպա­նությունը:

Հրանտ Տէր- Աբրա­համյան

Շարունա­կում ենք ներկա­յացնել պատմա­բան, «Մարտա­կան Եղբայրություն» միա­բա­նության համա­հիմնա­դիր Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի հաղորդա­շա­րի մեկնա­բա­նությունը:

Ինչպես հիշում ենք, նախորդ հատվածնե­րում ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի քննարկման ժամա­նակ նշվեց ռուս-թուրքա­կան մի քանի պատե­րազմնե­րի և մասնա­վո­րա­պես 1877–88թթ. պատե­րազմն ու դրան հաջորդող դեպքե­րը ու հայկա­կան հարցը մասնա­վո­րա­պես: Իրա­դարձություննե­րի ընթացքը այս նյութում հիմնա­կա­նում սկսվում է, կարե­լի է ասել 1900-ականնե­րի սկզբից և առա­վե­լա­պես 1908թ. թուրքա­կան հեղա­փո­խությունից և ընդգրկում մինչև 1914-ականնե­րը՝ մինչև առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը:

Ամե­նից առաջ Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը համե­մա­տա­կան անցկացրեց, թե ինչ վիճա­կում էին գտնվում ռուսա­կան ու թուրքա­կան պետություննե­րը ներքին առումով: Բավա­կան հետաքրքիր էր այն, որ այդ համա­տեքստում ավե­լի ցայտուն էին դառնում հայ-ռուսա­կան և հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը:

Երկու երկրնե­րում էլ ընթա­նում էր ներքին քաղա­քա­կան և տնտե­սա­կան ճգնա­ժամ և դրանցից ամեն մեկն իրեն դրսև­ո­րեց հատուկ ձևով: Ռուսաստա­նում հասունա­նում էր ներքին ու արտա­քին կոնֆլիկտ: Այդ ամե­նը երև­աց ռուս-ճապո­նա­կան պատե­րազմով՝ արտա­քին ճակա­տում և ռուսա­կան չստացված հեղա­փո­խությամբ, որի ժամա­նակ ցարա­կան արքունի­քը կիրա­ռեց բաժա­նե­լու և տիրե­լու քաղա­քա­կա­նություն: Ինչպես հայտնի է ռուս-ճապո­նա­կան պատե­րազմում Ռուսաստա­նը բավա­կան ծանր պարտություն կրեց, հարված հասցվեց նաև նրա միջազգա­յին հեղի­նա­կությա­նը: Այդ տարի­նե­րին նաև տեղի ունե­ցան ազգա­յին տրա­մադրություննե­րի բորբո­քում, ինչը երև­աց հատկա­պես 1905–07թթ. հայ-թաթա­րա­կան կռիվնե­րում: Ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը բավա­կան խիստ ու ծանր հսկո­ղության տակ էր պահում հայկա­կան լրագրությունն ու քաղա­քա­կան կուսակցություննե­րին, որոնք արդեն իրենցից բավա­կան լուրջ կազմա­կերպա­կան ուժ էին ներկա­յացնում: Հենց այդ տարի­նե­րին իրենց բավա­կան ուժեղ կողմե­րից ցուցադրե­ցին ՀՅԴ‑ն և ՍԴՀԿ‑ն: Ինչպես հայտնի է այս երկու կուսակցություննե­րը ոչ միայն զինված պայքա­րի էին մասնակցում, այլ իրա­կա­նացրին քաղա­քա­կան սպա­նություննե­րի ու ահա­բե­կումնե­րի մի շարք, որով պատժիչ գործունեություն իրա­կա­նացրին բազմա­թիվ հակա­հայ պաշտոնյա­նե­րի նկատմամբ: Կարե­լի է օրի­նակ  բերել հնչակյաննե­րի կողմից Կովկա­սի փոխարքա Գոլի­ցի­նի նկատմամբ կիրա­ռած մահա­փորձը կամ դաշնակցա­կաննե­րի կողմից Բաքվի նահանգա­պետ, հայկա­կան ջարդե­րի հեղի­նակնե­րից Նակա­շի­ձեի սպա­նությունը: Մի խոսքով Ռուսաստա­նում բավա­կան լարված և ոչ այնքան բարե­կա­մա­կան հարա­բե­րություններ էին հայե­րի ու ռուսնե­րի միջև:

Միա­ժա­մա­նակ բավա­կան հետաքրքիր էին զարգա­նում հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը: Հատկա­պես այն բանից հետո, երբ Թուրքիա­յում 1908թ. տեղի ունե­ցավ հեղա­փո­խություն և հայե­րը մասնակցե­ցին դրան: Ինչպես հայտնի է Աբդուլ Համի­դը գահընկեց արվեց և իշխա­նության եկան երի­տա­սարդ թուրքե­րը: Դրան հաջորդեց այն, որ սկզբնա­կան շրջա­նում հայե­րի նկատմամբ դրսև­որվեց բացա­ռիկ լավ ու բարե­կա­մա­կան վերա­բերմունք, հայերն անգամ իրենց պատգա­մա­վորներն ունե­ցան թուրքա­կան պառլա­մենտում և հատկանշա­կան էր այն, որ հայկա­կան կուսակցություննե­րը ջերմո­րեն էին ընդունվում նաև թուրքե­րի կողմից:

Իհարկե պետք է շեշտել, որ այդ ամենն արվեց ոչ թե հայե­րի գեղե­ցիկ աչքե­րի համար, այլ զուտ այն պատճա­ռով, որ հայերն իրենցից ռազմա­կան ու գաղա­փա­րա­կան ուժեղ կողմ էին ներկա­յացնում:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը մանրա­մասն և հակիրճ ներկա­յացրեց ընդհա­նուր միջազգա­յին դրությունը, որպեսզի ավե­լի պարզ լինի, թե ինչ կոնտեքստում էին կատարվում իրա­դարձություննե­րը: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ներկա­յացրեց ընդհա­նուր վիճա­կը և՛ Անդրկովկա­սում, և՛ Բալկաննե­րում: Հատկանշա­կան է, որ ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի բավա­կան զարմա­նա­լի օրի­նակներ արձա­նագրվե­ցին այդ ժամա­նակ: Խոսքը գնում է առա­վե­լա­պես առա­ջին և երկրորդ բալկանյան պատե­րազմնե­րի, ռուսա­կան քարոզչության և այսպես կոչված սլա­վո­նա­կան դաշինքի մասին, թե ինչպես ռուսնե­րը հակա­թուրքա­կան դաշինք կազմա­կերպե­ցին բալկանյան սլա­վոննե­րի և Հունաստա­նի միջև: Այդ ամե­նը հանգեցրեց նրան, որ բուլղա­րա­ցի­նե­րը ջարդե­ցին թուրքե­րին և պատրաստվում էին գրա­վել Կոստանդնուպո­լի­սը, եթե նրանց չփրկեին ռուսնե­րը, որոնք խճճվել էին իրենց իսկ լարած թակարդում: Ըստ պլա­նի՝ թուրքե­րը պիտի նեղեին բալկանյան սլա­վոննե­րին, իսկ ռուսնե­րը գային և փրկեին նրանց, բայց այն բանից հետո, երբ բուլղա­րա­կան բանա­կը Ադրիա­նա­պո­լի­սը գրա­վե­լուց հետո շարժվեց դեպի Կոստանդնուպո­լիս, ռուսա­կան ողջ օգնությունն ու փրկա­րար օպե­րա­ցիան դառնում էր ավե­լորդ ու անհե­թեթ մի բան: Ռուսնե­րը ներքին կարգով քանդե­ցին իրենց իսկ ստեղծած սլա­վո­նա­կան դաշինքը և այնպես արին, որ դաշինքն իր ուժերն ուղղի ոչ թե Թուրքիա­յի դեմ, այլ իրենցից մեկի՝ Բուլղա­րիա­յի: Ընդ որում դրան միա­ցավ նաև Թուրքիան: Ռուսաստա­նը մշտա­պես մեծ խանդով է վերա­բերվել Կ.Պոլսին և ամեն անգամ երբ նրան ոչ ռուսա­կան վտանգ է սպառնա­ցել, թուրքե­րին փրկել է ռուսա­կան գործո­նը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ներկա­յացրեց, որ իր հարցե­րը կարգա­վո­րեցլուց հետո ռուսնե­րը կրկին առաջնա­յին պլան բերե­ցին հայկա­կան հարցը, որով կարո­ղա­նաին իրար խառնել միջազգա­յին դրությունն ու հարցե­րը Թուրքիա­յում:

Հայ-թուրքա­կան հարցե­րում բավա­կան կտրուկ լարվա­ծություն զգացվեց հատկա­պես այն բանից հետո, երբ ՀՅԴ Պոլսի կոմի­տեն ինքնագլուխ կերպով որո­շեց աշխա­տել ռուսնե­րի հետ: Հանդի­պումներ էին տեղի ունե­նում Պոլսում՝ ռուսա­կան դեսպա­նա­տա­նը:

Այս իրա­վի­ճա­կում համընդհա­նուր հուզմունքին զուգա­հեռ, դրան դեմ էին արտա­հայտվում Տարո­նի ու Վանի կոմի­տեություննե­րը, բայց այլևս հնա­րա­վոր չէր կանգնեցնել դեպքե­րի ընթացքը: Ամեն ինչ գուցե այլ լիներ, եթե չբռնկվեր համաշխարհա­յին պատե­րազմը, որի ժամա­նակ հայե­րի համար հնա­րա­վոր ու անհնար սցե­նարնե­րից իրա­գործվեց ամե­նից վատթարն ու դժո­խա­յի­նը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ