16.4 C
Yerevan

Անտեսված Մարգա­րեություն

Մենք գերմա­նա­ցի կամ ռուս չենք և երկու տասնամյա­կը մեկ միլիո­նա­վոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիո­նա­վոր քառա­կուսի կիլո­մետրե­րով հայրե­նիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհա­տուցենք հոգե­կան հիվանդությունից ինքնաա­պա­քինման անընդունա­կության դիմաց:

Տիգրան Հայրա­պետյան

Ժամկե­տանց, միա­միտ հարցեր մի տվեք, դուք ժամա­նա­կին ստա­ցել եք այդ բոլոր հարցե­րի պատասխա­նը, այնպես որ չեք կարող արդա­րա­նալ, թե՝ մենք չգի­տեինք, մեր սխալնե­րը չիմա­ցության արդյունք են։ Երիցս՝ Ոչ։ Այս տղան իր կյանքի գնով ցանկա­ցավ կանգնեցնել ձեր այս խելա­գա­րությունը, բայց դուք գերա­դա­սե­ցիք նրա սիրտը ճզմել անիվնե­րի տակ։ Այսօր մեծ մտա­վո­րա­կա­նի, եզա­կի քաղա­քա­գե­տի, մեծ Ուսուցչիս ու պայծառ ընկե­րոջս ծննդյան օրն է: Կարդա­ցեք, գոնե հիմա ԿԱՐԴԱՑԵՔ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․

«Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասա­րա­կությունը և մանա­վանդ հոտի աստի­ճա­նին իջած զանգվա­ծը թշնա­մի է ցանկա­ցած բարե­փո­խումնե­րի, ինքնա­կարգա­վորման, առա­վել ևս՝ գործո­ղություննե­րի, որոնք պահանջե­լու են հաղթա­հա­րել սեփա­կան ինքնությունը: Ուստի, միմյանցից անդունդով բաժանված «Վերջին մարդն» ու հոտը փոխա­դարձա­բար գոհ են ու երջա­նիկ, քանզի յուրա­քանչյուրն ստա­ցել է այն ինչին ձգտում էր՝ մեկը անսա­սան իշխա­նություն, մյուսը՝ իր ցածրա­գույն բնազդնե­րով կառա­վարվե­լու բացարձակ ազա­տություն: Այս համե­րաշխությունն անհաղթա­հա­րե­լի է, քանզի «հողը փոքրա­ցել է, և նրա վրա թռչկո­տում է «Վերջին մարդը», որ նվա­զեցնում և փոշիացնում է ամեն ինչ: Նրա սերունդն անշի­ջա­նե­լի է, ինչպես գետնի լուն. «Վերջին մարդը» բոլո­րից երկա­րակյաց է»:

«Խորե­նա­ցին Արշա­կունյաց թագա­վո­րության անկումը չի կապում մեծ տերություննե­րի խարդա­վանքի, երրորդ կամ այլ ուժե­րի, ներքին դժվա­րություննե­րի հետ: Նրա վերլուծությունը խորն է և սպա­ռիչ: Եթե կործանվում է պետա­կա­նությունը, եթե «ամե­նա­վե­հա­գույնը հյուսի­սա­յին ազգե­րի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղա­վոր են բոլո­րը՝ արքա­յից մինչև ռամիկ, հասա­րա­կությունն ամբողջո­վին»։

«Բայց մենք գերմա­նա­ցի կամ ռուս չենք և երկու տասնամյա­կը մեկ միլիո­նա­վոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիո­նա­վոր քառա­կուսի կիլո­մետրե­րով հայրե­նիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհա­տուցենք հոգե­կան հիվանդությունից ինքնաա­պա­քինման անընդունա­կության դիմաց»։

«Գիտությունն ուսա­նում է, որ մեռնող հասա­րա­կություննե­րի միակ հրա­մա­յա­կանն է՝ «եղիր այնպի­սին, ինչպի­սին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարե­լի ուտել կամ խմել»: Ասված է. «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ մեզ համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազա­րամյա­կի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթա­փության ու խոհե­մության պահ կապրեինք, թե ոչ՝ ակա­դե­միա­կան բարձունքի հասած տգի­տությունը կցրվեր, և կկա­րո­ղա­նա­յինք ըմբռնել, որ շարունա­կա­կան աղետնե­րից յուրա­քանչյուրի ժամա­նակ հենց այն տասը լուսա­վոր մոմը չի հերի­քել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրե­լու արտո­նություն տալու արդա­րա­ցումն ունե­նար: Համազգա­յին ինքնասպա­նության այս արմա­տա­վորված ավանդույթն արդեն անհաղթա­հա­րե­լի է թվում, իսկ հանգչող մոմե­րից բարձրա­ցող ճիչը՝ հիրա­վի ձայն բարբա­ռոյ…»։

«Իսկ առայժմ, մանր խուլի­գա­նության մեղադրանքով ոստի­կա­նությունում չհայտնվե­լու ինքնարդա­րացմամբ ստիպված ես համա­կերպվել մետրո­յի գնացքնե­րում աջուձախ փակցված լպիրշության հետ, որը մեզ և մեր երե­խա­նե­րին է մատուցում «Չորրորդ իշխա­նություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախա­դա­սությունը, մեծարգո տիկնայք և պարո­նայք՝ սա է ձեր երկրի, ձեր պետա­կա­նության, ձեր անկա­խության գիտակցությունը, և նրա­նում է ձևա­կերպված ձեր դատավճի­ռը, քանզի բոլո­րիդ աչքի առաջ վիրա­վորված են բոլոր մարգա­րե­նե­րը, բոլոր առաքյալնե­րը, Հիսուսի արյունն ու երկինքը ընդհանրա­պես: Ընթերցեք և գուցե վերջա­պես հասկա­նաք, որ մոմը սեղա­նի տակ չպա­հե­լը սոսկ քմա­հա­ճույք չէ»:

«Ընչա­զուրկ հասա­րա­կության մեջ՝ ուր նվա­զա­գույն կենսաա­պա­հովման խնդի­րը ծառա­ցած է յուրա­քանչյուրի առջև, պարզունակ տնտե­սությունն ու առևտուրը թելադրում են մտա­վոր ունա­կության իրենց չափա­նիշնե­րը և ձևա­վո­րում իրենց մակարդա­կին համա­պա­տասխան հասա­րա­կա­կան, բարո­յա­կան արժեքներ, ուր մտա­վոր ընտրա­խա­վի սաղմնա­վո­րումն ու զարգա­ցումը, փաստո­րեն, անհնար է դառնում։

«Ժողո­վուրդը պետք է հստակ պատկե­րա­ցում ունե­նա իր մերձա­կա խնդիրնե­րի և հասա­նե­լի նպա­տակնե­րի , ակնկա­լե­լիք արդյունքնե­րի և իրա­կա­նացվե­լիք մոտա­վոր ժամկետնե­րի վերա­բերյալ, ժողովրդին չի կարե­լի պահել հավերժ սպա­սո­ղի դերում»։

«Պատմությունը ևս մեկ անգամ ապա­ցուցեց, որ հեղա­փո­խության ալի­քի վրա իշխա­նության եկած ուժը հիմնա­կա­նում անընդունակ է պետա­կա­նության կառուցման գործում»։

«Դե իսկ ժողո­վուրդն ընդհանրա­պես քաղա­քա­կան գործոն չէ, քանզի ոչ վաղ անցյա­լի սեփա­կան փորձով Տեր-Պետրոսյա­նը համոզվել է, որ նրա հնա­զանդեցման համար բավա­կան է մի քանի տասնյակ զինված մարդու հաստա­տա­կա­մությունը: Եթե փորձենք հավա­տալ, որ գործող նախա­գահ Տեր-Պետրոսյա­նը թեկուզև ուշա­ցումով, բայց ըմբռնել է իր և իր վարչա­կարգի կողմից տարի­նե­րով իրա­կա­նացվող քաղա­քա­կա­նության անհե­ռանկա­րայնությունն ու կործա­նա­րա­րությունը Հայաստա­նի, Լեռնա­յին Ղարա­բա­ղի և ողջ հայության համար, ապա ինչո՞ւ տվյալ դեպքում նրա մոտ չի արտա­հայտվում գործո­ղություննե­րի ճշգրիտ հաշվարկի և դրանց իրա­կա­նացման այն տաղանդը, որն ակնհայտ և անվրեպ էր հակա­ռա­կի պարա­գա­յում, յոթ տարի շարունակ: Ինչո՞ւ նա չի սկսում անկա­խության ժամա­նա­կաշրջա­նում ներքա­ղա­քա­կան, սոցիալ-տնտե­սա­կան, բարո­յա­հո­գե­բա­նա­կան ոլորտնե­րում ավգյան ախոռնե­րի մաքրումից: Իբրև արև­ե­լա­գետ և քիչ թե շատ հմտա­ցած քաղա­քա­կան գործիչ՝ նա պետք է որ քաջ գիտակցի, որ մեր օրե­րում արտա­քին քաղա­քա­կան ցանկա­ցած խնդիր, առա­վել ևս՝ ազգա­յին ինքնո­րոշման և ազատ ապրե­լու իրա­վունքի հիմնա­հարց, հնա­րա­վոր է հանգուցա­լուծել միայն և միայն հանրա­պե­տության ներսում և Լեռնա­յին Ղարա­բա­ղում ժողովրդա­վա­րության ամրագրման, սոցիա­լա­կան բռնա­դա­տության վերացման ու հասա­րա­կա­կան կյանքի բնա­կա­նո­նության հաստատման դեպքում»։

«Մենք՝ պարզ քաղա­քա­ցի­ներս, իրա­վունք ունենք ակնկա­լե­լու, որ նույն ինքը՝ Վազգեն Սարգսյա­նը՝ մեր պաշտպա­նության նախա­րա­րը, Երկրա­պահ կամա­վո­րա­կան միության նախա­գա­հը, արմա­տա­խիլ է անե­լու դավադրության պալարնե­րը՝ կասեցնե­լով ռազմա­քա­ղա­քա­կան բռնա­պե­տության կերտման գործընթա­ցը, որն ի վերջո հասցնե­լու է երկիրն աղե­տի, նրան՝ մեղադրյա­լի աթո­ռին, եթե ոչ Հայաստա­նում, ապա անպայման Հաա­գա­յում: «Ղարա­բաղ կոմի­տեի» իննսուն տոկոսն արդեն անվա­նարկված է, պիտա­կա­վորված, և ստացվում է, որ 88‑ի համազգա­յին երկունքը ղեկա­վարվում էր ինչ-որ դավա­ճաննե­րի, մոլա­գարնե­րի, թերզարգա­ցածնե­րի կողմից, որոնց շարքը պետք է լրացնի զինվո­րա­կան ուսա­դիրներ կրող գրողևբռնա­պե­տը: Դա անշուշտ չի լինի, որովհետև «կբա­ցա­հայտեն», «կհայտնա­բե­րեն», «կկա­սեցնեն»: Բայց դա հետո, երբ համայն աշխարհի առջև կհառնենք իբրև ֆաշիստա­կան ռեժիմ, չարի­քի խորհրդա­նիշ, որին ոչ միայն կարե­լի էր, այլև պետք էր պատժել: Եվ այն ժամա­նակ ոչ ոք չի հիշե­լու, որ ամեն ինչ սկսվեց «փաթե­թա-փուլա­յին կարգա­վորման» վերա­բերյալ նախա­գա­հա­կան մի բառա­խա­ղից, իսկ պաշտպա­նության նախա­րա­րը գուցեև բնազդա­բար իբրև հակազդե­ցության միջոց ընտրեց ճակա­տա­յիննե­րից նոր իշխող կուսակցություն ստեղծե­լը: Բայց մեր երկրա­պահնե­րը, կարծես թե, Ֆիլիպ Արա­բի օտա­րա­ծին լեգիո­ներնե­րը չեն, որ քամահրեն յուրա­քանչյուր զենք չկրող հռո­մեա­ցու՝ «բանա­կը կազմված է մեզա­նից, և ուրեմն դուք պետք է ապրեք համա­ձայն մեր կամքի» դիրքե­րից»։

«Հաջող կամ անհա­ջող, «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ» մեկ-երկու փաստաթղթի հիման վրա չէ, այլ խիստ կոնկրետ, առկա իրո­ղություննե­րի և հնա­րա­վոր իրա­դարձություննե­րի հետև­անքով, որ Լեռնա­յին Ղարա­բաղ և Հայաստան (շեշտում եմ ՝ նաև Հայաստան) կարող են ներխուժել միջազգա­յին «խաղա­ղա­րար» ուժե­րը, որոնք կիրա­կա­նացնեն տարա­ծաշրջա­նի մեծ մասի հայա­թա­փությունը, կխլեն նոր տասնյակ հազա­րա­վոր հայ երի­տա­սարդնե­րի կյանքը և անդառնա­լիո­րեն կզրկեն մեզ պատմա­կան հայրե­նի­քի ևս մի քանի հատվա­ծից: Փատաթղթե­րով և փաստաթղթե­րի համար չէ, որ միջազգա­յին օդուժը ռմբա­կո­ծե­լու է հայրե­նի­քի տարածքը, ինքնա­պաշտպա­նության բանա­կի դիրքե­րը, այլ առարկա­յա­կան փաստե­րի. որ հող և հաղթա­նակ ձեռք բերած Լեռնա­յին Ղարա­բա­ղում հաստատվել է խմբա­կա­յին ֆեո­դա­լա­կան իշխա­նություն, որն անհա­մա­տե­ղե­լի է ազատ ապրե­լու կամքի անխախտ դրսև­որման հետ, ինչը պատրաստվում է պաշտպա­նել հայրե­նի դիվա­նա­գի­տությունը, և որ անկա­խությունը վերա­կանգնած Հայաստա­նը սոցիա­լա­կան և իրա­վա­կան դժոխք է ժողովրդի գերակշռող մեծա­մասնության համար: Մի՞թե սա քիչ է, որպեսզի ավե­լացնենք նաև զինվո­րա­կա­նության բացա­հայտ դիկտա­տի ներքո ապրող հասա­րա­կության կերպա­րը»։

«Շրջափակե՛ք Համայն Հայոց Կաթո­ղի­կո­սի նստա­վայրը և հորդորե՛ք նրան ի վերջո տերունա­կան խոսք ասել երկու հայկա­կան պետա­կա­նություննե­րի զորեղնե­րին՝ դատա­պարտե­լով անկա­խա­ցած ու ազա­տագրված Հայրե­նի­քը պոռնկա­բա­րո Բաբե­լո­նի վերածման փաստը, որպեսզի ողջ աշխարհը համոզվի, որ զինանշա­նից, դրո­շից ու քարտե­զի գույնից զատ սրբության-սրբոց ունենք Տիրոջ Կտա­կա­րա­նը, և նրան ենք հավա­տա­րիմ ու նրան ենք ապա­վի­նում, այլ ոչ կույր սրին, որը բարձրացնո­ղը վաղ թե ուշ դատա­պարտված է ընկնե­լու: Անե՛նք սա, և աշխարհը ծնկի կգա մեր առջև, հայրե­նիք ու ազա­տություն ունե­նա­լու անխախտ իրա­վունքը պարգև­ե­լով և հայաստանցի­նե­րին, և ղարա­բաղցի­նե­րին, բոլոր հայե­րին, քանզի բարի պտուղ տվող ծառը երբեք չի կտրվում և դեն չի նետվում:

«Զանգվա­ծա­յին անտրա­մա­բա­նությունը հոգե­բա­նա­կան կատե­գո­րիա է, անգամ հոգե­բուժա­կան: Պատմությունը բազմիցս արձա­նագրել է ինքնա­կործանման գնա­ցող հասա­րա­կություննե­րի մոլե­ռանդ նվիրվա­ծությունը սույն գործընթա­ցին: Անգամ դժվար է միանշա­նակ ձևա­կերպել, թե ի վերջո ով է մեղա­վոր՝ անհա՞տը, որ տանում է հասա­րա­կությա­նը փորձության, թե՞ հասա­րա­կությունը, որ տառա­պում է փորձության տենդով: Ռուսնե­րը ժամա­նա­կին աղերսի երթ կազմա­կերպե­ցին՝ արյունարբու ցարին գահ վերա­դարձնե­լու համար, որի գինն արդեն չորս հարյուր տարի է վճա­րել և վճա­րում են միլիոննե­րը: Դա Օրենքով պայմա­նա­վորված այն անվե­րահսկե­լի դաշտն է, ուր մարդկա­յին կրքե­րի և սուր զգա­ցո­ղություննե­րի բավա­րարման հրդե­հում կարող է մոխրա­նալ ցանկա­ցած սթափ միտք, ապա­գա­յի հաշվարկ»։

««Մեր դեմ խաղ չկա» գոռոզ կարգա­խո­սին խաբված, իրա­կա­նությունից կտրված, երև­անյան քաղա­քա­կան վերնա­խա­վի ետկուլի­սա­յին խարդա­վանքնե­րի արդյունքում էր, որ ՊՊԿ‑ի նախա­գա­հության տարի­նե­րին բոլոր մահա­ցու մեղքե­րով անցած Քոչարյա­նը կատա­րեց վերջի­նըերդմնազանց եղավ ԼՂՀ իր ընտրողների առջև և Ստեփանակերտի նախագահական աթոռը փոխարինեց ՀՀ վարչապետությամբ: Կոստանդնուպոլիսը, Բաղդադն ու Կահիրեն պատմության տարբեր փուլերում վերապրել են նույն պրոցեսը, երբ խաղացնելու համար մայրաքաղաք բերվող միավորը ուժ է դառնում և ինքնուրույն խաղ սկսում թատե­րա­բե­մից հեռացնե­լով մեծա­միտ բեմադրիչնե­րին: Լևոն Տեր-Պետրոսյա­նը պատմություն լավ գիտի, հատկա­պես միջնա­դարյան պատմությունը, և Քոչարյա­նին նախա­գահ դարձնե­լու գործընթացն իրա­կա­նացվեց բոլոր դասա­կան կանոննե­րի համա­ձայն: «Պատե­րազմ, թե՞ խաղա­ղություն», «Արցախ, թե՞ պետա­կա­նություն» անհե­թեթ բանա­վե­ճե­րը նույնն էին, ինչ «պատկե­րա­մարտություն- պատկե­րա­պաշտության» շուրջ կործա­նա­րար բանա­վե­ճը Կոստանդնուպոլսում, Մուհա­մե­դի ժառանգա­կան ճյուղե­րի հստա­կեցման խնդի­րը Բաղդա­դում, կամ ֆաթի­մա­կան կրո­նա­մաքրության հստա­կե­ցումը Կահի­րեում: Արդյունքում հայտնվում է մեկը, որ առա­վե­լա­գույնս հեռու լինե­լով հռե­տո­րա­կան հարցադրումնե­րից, հայտա­րա­րում է, որ ինքը ունի բոլոր հարցե­րի պատասխաննե­րը և վերցնում է իշխա­նությունը‘ ունե­նա­լով զինվո­րա­կա­նության անվե­րա­պահ աջակցությունը, քանզի զինվո­րա­կա­նությունը ամե­նա­շա­տը չի հանդուրժում գերգա­ղա­փա­րա­կա­նացված վիճա­բա­նություննե­րը և ընդհանրա­պես հստա­կության կողմնա­կից է»։

« …որքան ավե­լի հեշտ է կռվել փաստա­թուղթ-հողմա­ղացնե­րի դեմ, կեղծ հայրե­նա­պաշտության աղմուկի ներքո քողարկե­լով տարբեր աստի­ճա­նի իշխա­նա­վորնե­րի պատժիչ մեխա­նիզմնե­րին զոհ դառնա­լու անասնա­կան վախը: Եվ ինչպի­սի փարի­սե­ցիություն, թե ներքին ստրկությունը պահպա­նե­լով կարող ենք ազա­տության իրա­վունք պահանջել արտա­քին աշխարհից: Զոհ չենք ուզում մենք, այլ ողորմա­ծություն, հոխորտանք չէ պետք մեզ, այլ ներքին մաքրություն, և հայոց Դավիթն էլ կհաղթի այն ներքին Գողիա­թին, որ այսքան ժամա­նակ խանգա­րել է մեզ արժան լինել Հայրե­նի­քին ու Ազա­տությա­նը»։

«Այո՛, Ռոբերտ Քոչարյա­նը մեղա­վոր չէ: Նա պատրաստ չէր ստանձնե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տության նախա­գա­հի պաշտո­նը և իր կամքից անկախ դարձավ երև­անյան իմաստունիկնե­րի խարդա­վանքնե­րի զոհը: Եվ Քոչարյա­նը պետք է հեռա­նա, որպեսզի փլուզվի ազգա­յին միասնությունը նենգա­փո­խած այս բազմագլուխ գազա­նի իշխա­նա­կան ինստի­տուտը: Քոչարյա­նը պետք է հեռա­նա, որովհետև հայ ժողովրդին իրա­կան առաջնորդ է պետք, Հայաստա­նին‘ իմաստուն իշխա­նություն: Քոչարյա­նը պետք է հեռա­նա և իր հետ անվե­րա­դարձ անցյա­լի գիրկը տանի Հերոստրա­տիզմն իբրև հայրե­նա­սի­րության մեջ ինքնարտա­հայտման ինստի­տուտ: Քոչարյա­նը պետք է հեռա­նա, և այդ դեպքում Տավուշն ու Սյունի­քը ավե­րակ չեն դառնա, իսկ Մինգե­չաուր-Քուր սահմա­նա­գի­ծը Ադրբե­ջա­նի հետ կհաստատվի առանց հայկա­կան կողմի ցավա­լի զոհա­բե­րություննե­րի: Քոչարյա­նը պետք է հեռա­նա, բայց նման վճռա­կան որո­շում կայացնե­լու համար նա օգնության կարիք ունի: Ազգովի՛ն օգնենք նրան, քանզի նա մեղա­վոր չէ»։

«…գեթ չզրկենք ժողովրդին «Տիրոջ անունով եկա­ծի» նկատմամբ կենսա­տու հավա­տիցչխառնելով «Անունով եկածի» աստվածային էությունը «կամքով եկածի» երկրային բնության հետ: Հակառակ դեպքում այդպես էլ չենք հասկանա Հայաստանն ինչո՞ւ չի աղո­թում»:

Տիգրան Հայրա­պետյան

«Անա­պա­տի հազար տարի»

Առնչվող Հոդվածներ